ԲԱՆԱՁԵՎԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է <<ԲՐԻՖԻՆԳ. ՈՒՂԻՂ ՀԱՐՑԵՐ>> ՆԱԽԱԳԻԾԸ

brifingԿարճատև դադարից հետո կրկին եթեր է վերադառնում <<Բրիֆինգ. Ուղիղ հարցեր>> նախագիծը: Հաղորդման ձեւաչափը չի փոխվել, կրկին հրավիրվում են մեկ պաշտոնյա եւ 5 փորձագետ, որոնք հնարավորություն են ստանում իրենց հարցերը ուղղել ոլորտի պատասխանատուին: Բանաձեւ ընկերությունը դեռեւս առաջինն ու միակն է, որ հարցազրույց ժանրի բրիֆինգ ձևաչափով հեռուստատեսային նախագիծ է պատրաստում:

Փոխվել է <<Բրիֆինգ. Ուղիղ հարցեր>> նախագծի մոդերատորը, կամ հաղորդավարը: Այսուհետ այն կվարի լոնդոնյան սառնասրտությամբ ու հեքիաթային գեղեցկությամբ Արաքս Թադեւոսյանը: Ոչ մի պաշտոնյա չի կարող խուսափել ուղիղ հարցերից եւ ոչ մի փորձագետի հարց չի մնա անպատասխան:

brifing2Եվ այսպես, այսուհետ ամեն ուրբաթ ժամը 23.00-ին <<Արարատ>> հեռուստաընկերության եթերում պաշտոնյաները կշփոթվեն, փորձագետները կհարձակվեն, իսկ Արաքսը կփայլի ճկուն մոդերացիայով:

Նախագիծը բաղկացած է 8 թողարկումներից` կավարտվի 2011 թվականի մարտ ամսին: Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ:

Մեկնաբանությունները փակ են: