ԲԱՆԱՁԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՅԼՈՒԿԻՆ
2010թ-ի հոկտեմբերին << Հատուկ ռեպորտաժը>> պատմեց մի ամուսնական զույգի մասին, որը որոշել էր երեխա որդեգրել: Մենք օգնեցինք նրանց գտնել մի երեխայի, որը դե յուրե ու դե ֆակտո ծնողազուրկ էր, սկսեցին որդեգրության գործընթացը:
Մեր նկարահանող խումբը 6 ամիս շարունակ տեսախցիկով հետևեց ամբողջ ընթացքին: Ռեպորտաժը եթեր հեռարձակվելուն պես, հայտնվեց երեխայի կենսաբանական մայրն ու սկսեց խոսել իր մայրական իրավունքներից: Նա դիմեց վերաքննիչ դատարան` պահանջելով անվավեր ճանաչել որդեգրությունը: Բայց երեխան հրաժարվում էր, ասում, որ չի ուզում տեսնել նրան և իր մայրը այն կինն է, ով որդեգրելու է իրեն:
Վերաքննիչը որոշում կայացրեց մերժել կենսաբանական մոր հայցը և անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը` որդեգրության տալ երեխային: Եվս մի քանի ամիս և երեխան արդեն իր նոր ընտանիքում է: Նա արդեն ապրում է իր ծնողների հետ, կրում նրանց ազգանունը:
Անցած ամիս Գայլուկի ծննդյան տարեդարձն էր: Այդ առիթով <<Բանաձև>> ընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյան, ռեպորտաժի հեղինակներ` լրագրող Արաքս Թադևոսյանն ու օպերատոր Կարեն Սիմոնյանը հյուր գնացին որդեգրող ընտանիքին: Միասին ճաշեցին, նվերներ տվեցին, խմեցին Գայլուկի կենացը ու մաղթեցին` անամպ ու անխռով մանկություն ու ընտանեկան երջանկություն: Գայլուկին խոստացան, որ հաճախ կգան նրան այցելության:
հուզեց,,,
dzer hamar inch tarberutyun ov uma cecel kamel cecela te che. dzez incheq qaxelu dranic?bayc haxordum@ irapes hetaqrqira tvum. hamenayndeps nutagir@ ehtaqrqir er
kneres sxal texum em toxel comenatarias
amenahetaqrqir@ nae,erb ed erexun nor tsnvats jamanak chgites vor quchen en toghnum u mek el henc voreve mek@ iranc erexun nor kyanq a uzum ta,voric na zrkel er,hankarts mayrakan xighch@ gluxa bardzracnum…de edqan mtasum es erexud masin en glxic terutyun aneir,voch te ancner vorosh jamanak u miamit hisheir,vor erexa es unecel…halala Gaylukin,vor tenc mor@ arhamarhela
իսկապես շատ հուզիչ էր:Ոչ բոլոր կենսաբանական մայրերն են իսկական մայրեր