ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԵՏԵՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԵՔԵՆԱՆ
Բանաձեւ ընկերության երեք լրագրող` Գոհար Մանուկյանը, Մանու Իրացյանը եւ Արտակ Վարդանյանը այս պահին գտնվում են Ջավախքում: <<Բանաձեւի>> թիմը նկարահանում է Ջավախքի մասին Հատուկ Ռեպորտաժ: Գոհար Մանուկյանը կներկայացնի Ջավախքի խնդիրները, Մանու Իրիցյանը, որ արմատներով ջավախքցի է, կպատմի իր ընտանիքի պատմությունն ու տոհմածառի մասին, իսկ Արտակ Վարդանյանը իր յուրօրինակ ոճով կներկայացնի Ջավախքի երիտասարդությանը:
Այս օրերի ընթացքում <<Բանաձեւի>> թիմը պարբերաբար ներկայացնում է իր տպավորություններն ու խնդիրները Բանաձեւի բլոգում: Արտակ Վարդանյանը բլոգում գրում է, որ հայ-վրացական սահմանն անցնելուց լարվածություն է սկսվել: Մանու Իրիցյանը բլոգում պատմում է, որ իրենց անընդհատ մի սպիտակ ջիփ է հետեւում: Մանրամասները Ջավախքի մասին Հատուկ Ռեպորտաժում, որը կցուցադրվի դեկտեմբերի 11-ին Հ1-ի եթերում:
Հիշեցնենք, որ Բանաձեւ ընկերությունը նմանատիպ հատուկ ռեպորտաժի փորձ ունի արդեն: Նկարահանվել եւ ներկայացվել է Շուշի քաղաքի մասին հատուկ ռեպորտաժ, որը բազմակողմանիորեն ներկայացնում էր Շուշիի խնդիրները: <<Շուշին` ամբողջությամբ>> կարող եք դիտել այստեղ: