ԲԱՆԱՁԵՎԻ ԹԻՄԸ` ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՎԱՔԻՆ

dscn3243Նոյեմբերի 25-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Միջազգային Զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի դրաշամաշնորհառուների տարեկան ժողովը: Եթե ավելի մարդկային, ապա այդ օրը Կոնգրեսում հավաքվել էին բոլոր այն կազմակերպությունները, որոնք ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհ են ստացել կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով:

dscn3266Հանդիպումն անցավ շատ բուռն: Կազմակերպությունները ոչ միայն քննարկում էին, թե ինչ էին արել, այլ նաև թե ինչպես: Բանաձև ընկերությունը նույնպես մասնակցում էր հանդիպմանը, քանի որ հենց ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհի միջոցներով ստեղծվեց և այսօր եթերում է Ականատես հաղորդումը:

Մենք շատ ուրախ ենք հաղորդելու, որ նախագիծն արժանացավ ջերմ ընդունելությանը: Ավելին, կազմակերպությունները հաճույքով և ուշադրությամբ դիտել ենք նախագծի թողարկումները: Թերևս միակ դիտողությունը հաղորդման տևողությունն էր` որ այն կարող էր ավելի երկար լինել:

dscn3260Հիշեցնենք, որ Ականատես հաղորդման պրեմիերան կայացել է Հանրային հեռուստատեսության Առաջին Ալիքով 2009 թվականի սեպտեմբերին: Այն բաղկացած է 14 թողարկումներից, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում հաղորդմանը գլխավոր հերոսը` Ականատեսը պատմում է կոռուպցիայի մասին իր անձնական պատմությունը: Հաղորդման վերջին` 14-րդ թողարկումը կհեռարձակվի դեկտեմբերի 26-ին: Կշարունակվի դրանից հետո նախագիծը, թե ոչ` առայժմ հստակ չէ:

Մեկնաբանությունները փակ են: