ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐ>>-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

mrcanakabashxutyun<<Բնությունից նատյուրմորտ>> հատուկ ռեպորտաժի համար նոյեմբերի 25-ին <<Հայաստանի անտառները>> խորագրով լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխությանը ստացել է խրախուսական մրցանակ: Մրցույթը հայտարարել էին Ալտերա ՍՊԸ-ն /<<Ինտերնյուս>> ՀԿ/ եւ ENPI FLEG Հայաստան ծրագիրը 2010 թ.-ի հոկտեմբերին: Այս մրցույթը հայտարարվել էր անտառային ոլորտի խնդիրների բազմակողմանի եւ հետեւողական լուսաբանումը խրախուսելու նպատակով:

banadzev1Գոհար Մանուկյանի <<Բնությունից նատյուրմորտ>> հատուկ ռեպորտաժը պատմում էր ձերբակալված անտառապահների, անտառների անմխիթար վիճակի ու օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Առաջին` ծառերը կտրելու տուգանքներն են փոքր, երկրորդ` անտառապահներն այսօր զինված են նախնադարին հարիր գործիքներով` ոչ փոխադրման միջոցներ, ոչ էլ պահպանություն: Մրցանակին արժանացած <<Բնությունից նատյուրմորտ>> հատուկ ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանությունները փակ են: