ԹՈՂԱՐԿՈՒՄ 39-ՐԴ. ՀԱՑ ՈՒ ԹՈՒՅՆ

logo3Վիդեո: Դիտել այստեղ:

Երբ միայն երեք օրից հայտնի դարձավ Նուբարաշենի թունավորման մասին, Հատուկ Ռեպորտաժն այնտեղ էր հենց առաջին պահից: Ինչու թունավորվեցին մարդիկ, և ինչի մասին է լռում Հայջրմուղը: Պատմում են նախկին աշխատակիցները: Եվ արդյոք այն չի սպառնում ավելի մեծ աղետով: Մթերք, որ սպառում ենք, սնունդ, որ վաճառում են: Ինչպես է արտադրվում այսօր սննդամթերքը: Ինչպես է վաճառվում: Ու ինչու է ամեն ինչ այդքան աղետալի: Հատուկ Ռեպորտաժի` հանրային հետաքրքրության թողարկումներից: Թունավորումների, թունավոր սննդի և օրգանիկ մթերքի մասին:

Արտակ Ալեքսանյան– Մի քանի շաբաթ առաջ Նուբարաշենում զանգվածային թունավորում էր: Հավանական ու հնարավոր վարկածը` խմելու ջրի հետ խառնվել էր կոյուղաջուրը: Արդյունքում մի քանի տասնյակ մարդ թունավորվել էր, հնարավոր ախտորոշումը դեզինտերիա: Հայջրմուղը ձեռնպահ է մնում մեկնաբանել որևէ վարկած: Ընդհանրապես, վերջին հինգ տարում մեր երկրում գրանցվել է թունավորման հինգ զանգվածային դեպք: Տիգրան Զարեյանն ուսումնասիրել է հենց այդ հինգ դեպքերը` պարզելու ինչպես պատահեց, որ չմարսեցին միասին:

15Տիգրան Զարեյան– 2007թ. հունիսն էր: Մարիամը դառնում էր 6 տարեկան: Որոշեցին հենց մանկապարտեզում նշել ծննդյան տարեդարձը: Մարիամի 6-րդ տարեդարձից ուղիղ 6 ժամ անց ուրախ ավանդույթը վերածվեց արտակարգ իրավիճակի: Երեխաները թունավորվել էին: 28-ն էլ թունավորված էին: Կարճ ժամանակում բժիշկները հայտարարեցին` թունավորումը տոնական տորթից է:

23-Մեղքի չափաբաժին ունեցել եմ, որ տորթը ընդունել ենք և չենք հարցրել որտեղից է և ով է բերել,- խոստովանում է մանկապարտեզի տնօրեն Սաթիկ Ղուկասյանը:

2005-ից մինչև 2010թ. Հայաստանում գրանցվել է սննդային զանգվածային թունավորման 9 դեպք` 238 տուժածով:

332010-ի օգոստոսի 19-ն էր: Հրազդանի կիրճում գտնվող Գեղամա ռեստորանում նորապսակները նշում էին իրենց նոր կյանքի նոր օրը: 21:30-ին ահազանգ ստացվեց, որ սննդային թունավորման նախանշաններով 41 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Թունավորումը հավի մսով, սնկով ու մայոնեզով աղցանի պատճառով էր. պնդում են Առողջապահության նախարարությունում: Սակայն աղցանները չարյաց փոքրագույնն են: Ամենուր վաճառվում է սնունդ: Կարկանդակներից, փքաբլիթներից մինչև քաբաբ ու շաուրմա: Խոհանոցային պայմանները չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին:

42– Համաձայն կառավարության որոշման` 70 մլն-ից ցածր շրջանառություն ունեցող կազմակերպությունները ընթացիկ տարում ազատվում են տեսչական ստուգումներից: Այս առումով այս պայմաններում վերահսկողություն իրականացնելը դառնում է անհնարին,- նկատում է Պետհիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լևոն Թուխիկյանը:

52Սննդի անվտանգության վերահսկողությունը իրականացնում էր առողջապահության նախարարությունը: Հետո գյուղ նախարարության բաժիններից մեկը: Հիմա` մոտ երեք ամիս, Գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայությունը: Մեր թիմը նկարահանում էր այս ռեպորտաժը, երբ ահազանգ ստացանք, որ Նուբարշենում զանգվածային թունավորումներ են սկսվել: Բնակիչները պնդում են, որ ջրատար համակարգում վթար է եղել: Մենք անմիջապես զանգահարեցինք <<Երևան ջուր>> ՓԲԸ: Պարզվեց, որ ստիպված են եղել անջատել Գառնու պոմպակայանի հոսանքը, և բնակիչներն էլ մնացել են ինքնահոս ջրի հույսին: Շտապ օգնության մեքենաները չէին հասցնում փոխարինել միմյանց: Կտրուկ վատանում էր ծերերի ու երեխաների առողջական վիճակը: Ինֆեկցիոն հիվանդանոցի բուժասենյակները լեցուն էին թունավորվածներով:

62– Շատ նման է դիզենտերիայի,- հենց սկզբից ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Գործը հետաքննում է Գլխավոր դատախազությունը: Եթե պարզվի, որ թունավորումը ջրից է եղել, Երևանջուրը պարտավոր կլինի բնակիչներին փոխհատուցել նրանց կրած վնասները: Բոլոր թունավորվածների վիճակն այժմ կայուն է, տուժածներն աստիճանաբար ապաքինվում են:

Արտակ Ալեքսանյան– Եթե ջրմուղի նախկին աշխատակիցները զգուշացնում են հնարավոր նոր զանգվածային թունավորումների մասին, ապա գրեթե նույն ծավալի աղետ են կանխատեսում Գյուղնախարարության նախկին աշխատակիցները: Դեռ անցած տարեվերջին կառավարության որոշմամբ լուծարվեց Գյուղնախարարության սննդամթերի անվտանգության և անանսաբուծական պետական տեսչությունը: Որպես իրավահաջորդ ձևավորվեց Սննդի անվտանգության պետական ծառայությունը: Պարզ է, որ առանց պրոֆեսիոնալ տեսուչների, սննդի շուկան կարող է վերածվել քաոսի, ավելի թունավոր քաոսի: Սա լրագրողական չափազանցություն չէ, դժբախտաբար սա իրականություն է: Համոզվեք ինքներդ: Ուսուամնասիրությունը` Արաքս Թադևոսյանի:

Արաքս Թադևոսյան– Վերջին ժամանակներում մսի շուկայում կրքերը բորբոքված են, շուկայում վաճառվող միսն անմխիթար պայմաններում է պահվում: Գյուղատնտեսության մասնագետներն ահազանգում են, մինչև շուկա հասնելը միսը չի անցնում ստուգման բոլոր ճանապարհները:

72Գումի շուկայի մսի պասաժներից լաբորատոր զննության հանձնվել է 31 նմուշ, որոնցից 30-ում հայտնաբերել են նորմայի խախտումներ` մարդու առողջության համար վտանգավոր աղիքային ցուպիկի առկայություն: Գումի ու Նորքի զանգվածի շուկաներում արգելեցին մսի վաճառքը մինչև սանիտարական պայմանների ապահովումը: Սառնարան, սալիկապատ հատակ, տաք և սառը ջուրն արդեն պարտադիր պահանջ են:

82Արև, մաքուր օդ, զուլալ ջուր, ահա որակյալ կաթ ստանալու երեք գլխավոր պայմանները: Հայաստանի բարձրադիր գոտիներում` Լոռիում, Շիրակում գոնե այդ պայմանները կան, բայց միևնույնն է մեր կաթնամթերքից գոմի հոտ է գալիս, ասում են համտեսող եվրոպացիները: Մալականները Հայստանից մեկնել են, իրենց հետ տանելով իրենց մաքրասիրությունն ու անասնապահության կուլտուրան: Հայ գյուղացին կովին մաքուր չի պահում, նախ չգիտի թե դա ինչպես է պետք անել: Գոմերը փակ են, հատկապես ձմռան ամիսներին, երբ կովերը դուրս չեն գալիս արոտավայր, օդն անտանելի է գոմերում, իսկ առանց հիգիենայի անարատ կաթի մասին խոսելն անիմաստ է:

92– Մենք չգիտենք, թե կովերի գլխաքանակի որ մասն է մաստիտով հիվանդ, դա բերում է նրան, որ անորակ կաթ է կթվում, ու այդ անորակ կաթը գալով արտադրամաս, ու ինչքան էլ արտադրողները ներդրումներ անեն տեխնոլոգիաների մեջ, եթե մաստիտով հիվանդ է կովը, բարձրորակ արտադրանք ստանալ չի հաջողվի,- ասում է <<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը:

102Պանիր արտադրող խոշոր ընկերությունների արտադրանքը 6 ամիս առաջ մի լավ զննեցին ու հայտնաբերեցին և’ աղիքային ցուպիկ, և’ տեխնոլոգիական խախտումներ: Թույլատրելի 5 մանրէի փոխարեն նույնիսկ 100-ից ավելի մանրէ` պանիրների մեջ: Իսկ դա նշանակում է, որ սանիտարական պայմանները չեն պահպանվում: Այսօր քիչ են պանիր արտադրող այն ըկերությունները, որոնք կաթը պաստերիզացնում են: Ու քանի որ արտադրողի բարեխղճության մասին այս դեպքում խոսելն անիմաստ է, մնում է գործի դնել սպառողի սուր աչքն ու զգոնությունը:

Արտակ Ալեքսանյան– Այս ռեպորտաժը պատրաստ էր, թվում էր` թողարկումը պատրաստ էր, բայց մեկ հարց մնում էր անպատասխան: Լավ, այդ դեպքում ինչպես սնվել, ինչ ուտել: Ու հենց այդ ժամանակ Արաքսը ստացավ հաջորդ հանձնարարությունը` պատրաստել ռեպորտաժ առողջարար, օգտակարար սննդի մասին: Ուսումանսիրելուց հետո պարզվեց, որ կա այդպիսի սնունդ Հայաստանում և աշխարհում` այն կոչվում է օրգանական, օրգանիկ: Մեծ հաշվով օրգանական, նշանակում է այն, ինչ մենք փորձում ենք գնել ամեն օր` բնական, նորմալ սնունդ: Ուղղակի, իսկապես բնական, օրգանական սնունդը պարզապես առանց քիմիկատների սնունդը չէ, դա հատուկ խնամքով, տեխնոլոգիայով և հատուկ հողերում արտադրված սնունդն է:

112Արաքս Թադևոսյան– Հողի մշակման օրգանական մեթոդներն արդեն սկսում են հասկանալի դառնալ ֆերմերների մի փոքրիկ մասին: Պարզապես պետք է գտնել, թե ինչն է կարելի մշակել առանց մեծ ջանքի, ու առատ բերք ստանալ: Տիգրան Ղազարյանը հոր հետ գտավ ազնվամորու այն տեղական տեսակը, որը նույնիսկ ջրի պահանջ չունի, անձրևն էլ է հերիք: Գարնանը գոմաղբ են լցնում թփերի տակ, իսկ ամռանը պարզապես անցնում են թփերի միջով ու մեկ առ մեկ ոչնչացնում վնասատուներին: Տիգրանը բերքի 90 տոկոսը մթերման է հանձնում, արտահանման ծրագրեր էլ ունի, հիմա էլ անփուշ մոշի տնկիներ է բազմացնում: Քաղաքակիրթ աշխարհը գրագետ գյուղատնտեսության, առողջ ապրելակերպի ձգտումով է եկել գոմաղբով և այլ բնական ճանապարհներով հողը մշակելուն, հայ գյուղացին պարզապես այլընտրանք չունի

122– Եթե լեռնային շրջաններում բերքատվությունը մի հեկտարից ընդամենը մի ցենտներ ցորեն է, դա ինչ բերքատվությւն, Հայաստանի պայմաններում օրգանականին անցումը բերքատվությունն ավելի է բարձրացնում,- ասում է <<Կանաչ արահետ >> գյուղատնտեսության աջակցության ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը:

<<Էկոֆարմ>> տնտեսությունն է, Վանո Սարգսյանը դեռ 90-ականներին հրաժարվեց պարարտանյութից, տարիների ընթացքում հողը մաքրեց ու դարձրեց էկոլոգիապես մաքուր: Ստացավ օրգանական գյուղատնտեսական արտադրության սերտիֆիկատ: Սկսեց այգուց, այսօր արդեն ցորենի արտ ու բանջարեղենի մարգեր է մշակում:

131
 
– Որ շուկա չկա ձևավորված, դժվար է ռեալիզացնել որպես օրգանական մթերք, սովորականի պես է վաճառվում,- նկատում է <<էկոֆարմ>> տնտեսության տնօրեն Վանո Սարգսյանը:
 

141Առայժմ ներքին շուկայում է աշխատում, բայց հիմնական հաճախորդները Հայաստանում ապրող օտարազգիներն են ` դեսպաններ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ: Կանաչ արահետն իր կայքի միջոցով ապրանքը վաճառում է օնլայն: Առայժմ չկան մեծ սպառման խանութներ, որտեղ առանձին դարակներում վաճառվի օրգանականը: Միայն մի խանութ կա` Գրին դեյ է կոչվում` կանաչ օր, էկոլոգիապես մաքուր մթերքը ներմուծում են եվրոպական երկրներից: Ներմուծված ապրանքի կողքին, ճիշտ է, քիչ, բայց տեղական մթերք էլ կա: Համեղ ու ոչ վնասակար հաց գտնելն էլ դժվար գործ է, սպիտակ հացը վնասակար է, սև հացն` անվստահելի:

151
– Սարսափելի է. ոչ քաշ, ոչ գին, ոչ բաղադրություն, որ ռժանոյ ալյուր ու ցորեն ենք ստանում, բայց ունենք հաց, որը տարբեր ներկանյութերի միջոցով են ստանում են, սև գույնի մասին է խոսքը,- պատմում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
 

16Օրգանական մթերքը Հայաստանում առայժմ ավելի շատ գաղափարախոսություն է, քան բիզնես: Կարենն ու իր երկու գաղափարական ընկերն էլ մի օր նստեցին, վիրավորվեցին հացի շուկայում տիրող վիճակից ու վճռեցին` սա հաց չի, որ մենք ուտում ենք: Վարձակալած փոքր սենյակ, մեկ վառարան մի քանի շարք կաղապարներ, ահա ամբողջ արտադրական ուժը: Ալյուրը աղում են այնքան, որքան այդ օրը պետք է, թխում օրը 200 հաց, 40 հատից են սկսել, Կարենը թղթաբանությամբ է զբաղվում, Տիգրանը թխում է, Աշոտն առաքում:

– Ինքը բիզնես պրոյեկտ է, բայց սոսկ դրանով չի լինի, պիտի ներքին հիմնավորումը լինի, որ աշխատացնի, մանավանդ որ էդ եկամուտ ասվածը շատ քիչ է,- ասում է օրգանիկ հաց արտադրող ընկերներից Տիգրան Աբելյանը:

Արդեն մշտական սպառողների բանակ ունեն, զանգեր են ստանում, երախտագիտության խոսքեր լսում, բայց իրենք էլ վատ սպառող չեն:

44 մեկնաբանություն

  1. erevanci 27 June 2011, 14:40

    et glxavor tnoren ko4vac@ vor 4i karum erkubar kapi uxaki kuklaya verjum jertva ktan es en depq@ 4i vor zuk@ glxica pdum

  2. Ani 27 June 2011, 14:42

    chem karcum vor joxovrdin tunavoroxner@ ejan kprcnen

  3. ZARA 2 July 2011, 20:52

    Aysinqn inch a nshankum tort@ ova berel, inchi vor harcneyin ova berel, ban er poxvelu, et er zer 4 tarva tsanr husheric heto arvac harcazruyc@….