Լուրեր

special1Գրեթե երկուսուկես ժամանոց հանդիպումը, մեր տպավորությամբ չափազանց հետաքրքիր էր:Դժբախտաբար, հեռուստատեսության տարբերակը չէր կարող ամբողջությամբ ներկայացնել այն տպավորությունն ու ոգևորությունը, որ մասնակիցներն ունեցան Լի Կուան Յուի հետ հանդիպումից հետո: […]

hayfestՀայֆեստը մեր խմբի ամենասիրելի թատերական փառատոնն է` ամենանորարարը, հետաքրքիրը, այլընտրանքայինը և դինամիկը:Այդ պատճառով մենք որոշեցինք լուսաբանել Հայֆեստը` հենց այդ ոճով, որով անցնում է փառատոնը:
  Ավանդական ռեպորտաժների փոխարեն Արտյոմ Լևոնյանը փառատոնի բոլոր օրերի ամենահետաքրքիր ներկայացումներն ու իրադարձությունները կներկայացնի մեր բլոգում, կկիսվի իր տպավորություններով և կքննարկի բուռն թատերական կյանքը մեր բլոգի մշտական ընթերցողների հետ:

stuff1Սեպտեմբերի վերջին շաբաթը մեր ընկերության համար նշանավորվեց երկու նոր աշխատակիցների մեր թիմ ընդունելով: Այսուհետ Պողոս Միրզոյանը մեր թիմի երկրորդ օպերատորն է: Երիտասարդ, սուր աչքով ու մեծ էնտուզիազմով` նրա կադրերը դեռ կտեսնեք:
Տակավին երիտասարդ, բայց շատ խոստումնալից է նաև մեր կայքի վեբ-ադմինիստրատորը` Ռաֆայել Արզումանյանը: […]

blogՆարեկ Նիկողոսյանը քննարկում է Բանաձեւի տարբերանիշը: Մանու Իրիցյանը` հետսևծովյան իր տպավորություններն ու արկածները: Պարզվում է Քաբուլետիում քիչ էր մնում ազգամիջյան կռիվ սկսվեր:Արտակ Վարդանյանը` Սևանի գների և գնային ճկուն քաղաքականության մասին և վերջապես մեր առաջարկը` կազմել նոր սերնդի բացատրական բառարան` ինչպես է խոսում սերունդ Ջակի-Ջուկին…

akanates3Հանրային հեռուստաընկերության Առաջին Ալիքի նոր հեռուստասեզոնին Բանաձև ընկերությունը ներկայացնում է հեռուստատեսային նոր նախագիծ Ականատես. Իրական պատմություններ:
Նախագիծը բաղկացած է 14 թողարկումներից, որոնցից ամեն մեկի ընթացքում ընտրվել է Ականատես, որն անձամբ տեսել է ու ֆիկսել կոռուպցիան: […]