ԹԵԺԱՑՈՂ ԿՐՔԵՐ ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺԻՑ ՀԵՏՈ

lurshnerՀատուկ Ռեպորտաժի <<Շան կյանք>> թողարկման հեռարձակումից հետո ԵՊՀ-ում սննդահավաք է սկսվել թափառող կենդանիների համար: Կազմակերպիչները Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան է և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսխորհուրդը: Ակցիան ավարտվելու է դեկտեմբերի 13-ին: Կազմակերպիչները խնդրում են սնունդը` բրինձ կամ հնդկացորեն, թողնել ֆակուլտետներում տեղադրված հատուկ տուփերում: Սննդահավաքը իրականացվում է ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետներում: Սննդահավաքն ավարտելուց հետո ուսանողները այն կտանեն "Փրկենք կենդանիներին" կազմակերպության կացարանում օթևան ստացած թափառող կենդանիներին: Սննդահավաքի համար facebook սոցիալական ցանցում խումբ է բացվել: Բայց սա դեռ ամենը չէ:

Ռեպորտաժի եթեր հեռարձակումից հետո սոցիալական կայքերում բանավեճ սկսվեց այս թեմայով` մի մասը դժգոհում է թափառող շների հարձակումնեից, իսկ մյուս մասը պնդում է, որ կենդանիները չեն հարձակվի, եթե անմարդկային վերաբերմունքի չարժանացնեն մարդիկ: Քննարկումները միայն սոցիալական ցանցերով չեն ավարտվում:

Բանաձեւի կայքում <<Շան կյանք>> թողարկման տեքստային տարբերակի տեղադրվելուց հետո թեժ քննարկում սկսվեց նաեւ տեքստի ներքեւում` կարծիքների հատվածում: <<Շան կյանք>>-ը արդեն youtube-ում է` <<Բանաձեւի>> էջում: