Պորտֆոլիո

special1Հատուկ Ռեպորտաժ Բանաձև ընկերության Հատուկ Ռեպորտաժ ծրագիրը շաբաթական հաղորդում է, որ հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության Առաջին Ալիքով: Հատուկ Ռեպորտաժը Ձեր դեսպանն է հեռուստատեսությունում` մարդիկ, դեպքեր և երևույթներ լրագրողական ինքնօրինակ տեսանկյունից:
akanates3Ականատես. Իրական պատմություններ Ռեալիթի հեռուստատեսության ոճով պատրաստված հաղորդում երիտասարդ լսարանի համար: 14 մասնակից ամեն շաբաթ կներկայացնի իր պատմությունը կոռուպցիայի մասին:
photoiԻնտերակտիվ. Հազարամյակի ռիթմը Հեռուստահաղորդում տեղեկատվական տեխնոլոգիաների, հայկական կայքերի և հայկական համացանցի ու դրա խնդիրների ու հեռանկարների մասին: Այն ակտիվ ու դինամիկ ոճով ներկայացնում է լուրեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, շաբաթական բլոգերի տեսություն, հայկական կայքերի լավագույն տասնյակները:
photoBԲրիֆինգ. Ուղիղ հարցեր նախագծի նպատակն է հեռուստատեսային թոք-շոուի միջոցով հանրությանը հնարավորություն տալ լսելու բարձրաստիճան պաշտոնյաների ու պատասխանատուների պատասխանը: Յուրաքանչյուր թողարկմանը 5 փորձագետ հնարավորություն ունեն հարցեր ուղղել կառավարության անդամներին ու պատասխանատուներին:
photoBԵվրոպական Բանաձեւ նախագիծը բաղկացած է մեկ լրատվական բլոկից եւ երկու մեծ ռեպորտաժից: Նախագծի նպատակն է Հայաստանին ծանթոացնել Եվրոպական արժեքներին, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին: Հաղորդումը հեռարձակվում է Հ1-ով` ամիսը երկու անգամ:
blog1Բլոգ Բանաձև ընկերության պաշտոնական բլոգը նպատակ ունի ներկայացնել ստեղծագործական անձնակազմի նոթերն ու գրառումները: Այստեղ կարդացեք նրանց դիտարկումները այն մասին, ինչ դուրս է մնացել եթերից: Բլոգը նաև ոչ պաշտոնական, մտերմիկ վայր է` նոր գաղափարներ քննարկելու և փոխանակելու համար:
blog1Ինտերակտիվ. Հազարամյակի ռիթմը կայքում կարող եք գտնել Հայաստանի ու աշխարհի ՏՏ ոլորտի մասին նորությունները, սոցիալական ցանցերում շաբաթվա ընթացքում ամենաուշագրավ քննարկումները, Յութուբում հայտնված ամենահետաքրքիր վիդեոն, իսկ Ֆորում բաժնում առաջարկել ու քննարկել ՏՏ ոլորտին վերաբերող թեմաները:
blog1Ականատես. Իրական պատմություններ կայքը նախատեսված է բոլոր ականատեսների համար: Այստեղ Հայաստանում տեղի ունեցող ամենաանհավանական պատմությունները կոռուպցիայի, անարդարության, սիրո ու դավաճանության մասին: Բացի այդ այստեղ են բոլոր պատմությունների ականատեսներն ու հերոսները, նաեւ փորձագետների վերլուծություններն ու եզրահանգումները:
master21Վարպետության դասընթաց Մաստեր-կլասսեր սկսնակ լրագրողների համար: Ինչպես նաև, հատուկ դասընթացներ` գործարարների և պաշտոնյաների համար. ինչպես շփվել մամուլի հետ, տալ հետաքրքիր հարցազրույց և ինչպես հայտնվել հեռուստաէկրաններին:

Իրականացված նախագծեր

british31Հմտություններն աշխատանքում Բրիտանական խորհրդի հետ Բանաձևն իրականացրեց Հմտություններն աշխատանքում բիզնես առաջադրանքի մրցույթը: Բանաձևը այս մրցույթի ինֆորմացիոն գործընկերն էր:
photo2Օրգանիկ. Նոր սերնդի սնունդ ՇԷՆ ընկերության հետ Բանաձևի թիմն պատրաստեց ճանաչողական հանրային գովազդ օրգանիկ բնամթերքի մասին: Զուգահեռ նաև հեռարձակվեց առաձին հեռուստաֆիլմ օրգանիկ սննդամթերի մասին` գյուղատնտեսական մշակումից մինչև արտահանում:
photoԵրկու Աստղ. Օրագիր Բանաձևի թիմը Առաջին Ալիքի պատվերով պատրաստեց նաև Երկու Աստղի նախագծի 4-րդ հեռուստասեզոնի օրագիրը: Այն բավական մեծ փորձ տվեց մեզ` ժամանցային հաղորդում պատրաստելու և շոու-բիզնեսը լուսաբանելու առումով:
photo1Ավել-Պակաս Հանրային հեռուստատեսությամբ 2008-ին հեռարձակվեց երիտասարդական այս հաղորդման առաջին 10 թողարկումը, որը լուսաբանում էր ժամանակակից երիտասարդության խնդիրներն ու նախասիրությունները:
nato1ՆԱՏՕ. Ախոյանից մինչև գործընկեր Երեք մասանոց ֆիլմը պատմում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի մասին` ստեղծման օրվանից: Ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը նվիրված են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին:
copy-of-gzroc-150x9113Գզորցներ Գրական-մշակութային հաղորդում, որ եթեր հեռարձակվեց 2004-2007 թթ.: Գրող, հրապարակարախոս Հովհաննես Երանյանը ամեն շաբաթ ներկայացնում էր հայ դասականների անհայտ գործերը և նոր լույս սփռում հայ արվեստագետների անհայտ կենսագրության վրա:
sponerՍպիտակ Էջեր Վավերագրական-ճանաչողական մշակութային նախագիծ, որ դարձավ Գզրոցների տրամաբանական շարունակությունը և տևեց մեկ տարի` 2007-2008 թվականները:
copy-of-nax-150x1001Կառուցելով ապագան Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվան նվիրված հեռուստաֆիլմ, որ եթեր հեռարձակվեց  Առաջին Ալիքով 2009 թվականի ապրիլին:
serz1100 օր հետո Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման առաջին 100 օրվան նվիրված հեռուստաֆիլմ, որը ներկայացնում էր այն դժվարություններն ու խոչընդոտները, ձեռքբերումներն ու բացթողումները, որոնք տեղի ունեցան Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահ դառնալու առաջին 100 օրերին:
copy-of-hzaystan2-150x921Հասցեն` Հայաստան 2006 թվականին լրացավ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադրման 100 տարին: Ֆիլմը պատմում է ՀԲԸՄ-ի գործունեությունը և ներկայացնում նրա ընթացիկ ծրագրերը Հայաստանում:
nor-dar2-150x941Նոր Դարի Կանչով Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների փակման մասին հեռուստաֆիլմ, որն ամփոփում է հոբելյանական տարին: