ԲԱՆԱՁԵՎԸ` ՆԱ/ՆԵ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ

photo1Փետրվարի 2-ին, Երևանի պետական տիկնիկային թատրոնում ամփոփվեցին Նա/Նե ամենամյա լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները:

Կարևորելով լրատվամիջոցների դերը և նշանակությունը հասարակական կարծիքի և երևույթների ձևավորման գործում՝ Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող Wo/men in Politics ծրագրի շրջանակում, և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է անցկացնում են Նա/Նե մրցույթը, որի նպատակը տարվա ընթացքում քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերի և հոդվածների ուսումնասիրումն ու հաջորդ տարիներին այս թեմաներով անդրադարձների խրախուսումն է։

2009թ մրցույթին ներկայացվել էր հայաստանյան տպագիր և հեռարձակող լրատվամիջոցների մոտ 70 աշխատանք` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, առցանց (online) հոդված, բլոգ հոդված, ռադիո նյութ, առևտրային գովազդ ոլորտներում:

armenia-society-139x144-wip-naneՄրցութային հանձնաժողովի լավագույնը ճանաչած հեղինակները պարգևատրվեցին Նա/Նե մրցանակով, որը պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն, և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։

Մրցույթին Բանաձև ընկերության լրագրող Արտակ Վարդանյանը ստացավ առաջին մրցանակ` լավագույն բլոգի գրառման համար:

Բանաձեւը նաեւ երկրորդ մրցանակ ստացավ` լավագույն հեռուստառեպորտաժ անվանակարգում:

Լուսանկարում` ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և Բազմակողմանի Տեղեկատվության Ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համակարգող Արթուր Պապյանը պարգևատրում են Բլոգ անվանակարգի հաղթող Արտակ Վարդանյանին:

8 մեկնաբանություն

  1. Nvard 3 February 2010, 16:49

    Shnorhavorum em, bravo. Es shat em havanum banadzevi ashkhatanq@, ayd sharqum hatkapes Artak Vardanyani nyuter@. Indz shat-shaaaaaaaaaaat hetaqrqrel e tikin Soniayi masin patrastac nyut@, paylun ashxatanq!!!

  2. Nune Grigoryan 3 February 2010, 17:53

    Iskapes ayn chisht gnahatakan er Banadzev @nkerutyan paylun ashxatanqi hamar.Parzapes petq e avelacnel`sharunakeq aynpes, inchpes sksel eq, ev misht arjanaceq lavaguyn mrcanaknerin…Dzer haxtanak@ mer erkri haxtanakn e…Shnorhakalutyun qez Artak qo yurorinakutyan ev intelekti hamar…

  3. Sargis 3 February 2010, 18:54

    🙂 SHNORHAVORANQNERS BANADZEVCINERIN !!!

  4. Qnar 6 July 2010, 09:01

    Shnorhavorum em Artak jan,,,du arjhani es ayd mrcanaknerin…..

  5. Mariam 10 July 2010, 18:15

    Shnorhavor.husov em vor ainqan araj kgnas vor amboxj asxarhum voxh miayn hayer@ ayL bolor@ khpartanan qeznov.Evs mek angam apres