ԹՈՂԱՐԿՈՒՄ 4-ՐԴ. ԵՐՐՈՐԴ ԱՉՔ
Երկրի գրեթե բոլոր սկանդալներն անցել են նրա ֆոտոխցիկով: Ծեծկռտուքների ու քաշքշուկների ականատեսն ու տուժածը: Մեր այսօրվա ականատեսը ֆոտոլրագրող, սկանդալների ստեղծման ու անմահացման իսկական վարպետ Գագիկ Շամշյանն է:
Յուրաքանչյուր ասուլիս հետաքրքիր է միայն այն դեպքում, երբ Շամշյանը չի զլանում շռայլել հարցեր:
Ոչ մի հայ քաղաքական գործչի չի հաջողվել խուսափել շամշյանական ֆոտոսեսիայից: Նա հավերժացրել է բոլորին և անցանկալի իրավիճակներում փռել մամուլի էջերին
Միջօրեին Գագիկն ամենասպասվածն է խմբագրություններում: Խմբագիրները հատուկ ախորժակով են սպասում Գագիկի էքսքլյուզիվներին:
Բռնության և ծեծի ենթարկվելու ասպարեզում ֆոտոլրագրողը մրցակից չունի: Նրա առողջությամբ հետաքրքրվում են եվրոկառույցները և անձամբ ինքը` ԱՄՆ պետքարտուղարը:
Գագիկ Շամշյան, 38 տարեկան: Մեր ամենասկանդալային ականատեսը:
Շամշյանի հետաքննությունը տևեց մի քանի ամիս: Նա անքուն գիշերներ էր անցկացնում Կոտայքի մարզի Նաիրիի բաժնի անձնագրային բաժանմունքում` բացահայտելու ու ցուցադրելու իր աչքով տեսածը: Անձնագրայինում հերթեր էին գոյանում, բնակիչները հաճախ դառնում էին թղթաբանական քաշքշուկի զոհ: Երկար հետաքննության արդյունքում ավելին պարզվեց. ապօրինի անձնագրեր են տրվում, կեղծ գործարքներ կնքվում:
Դոկտոր Մարատը` ականատեսի ռեպորտաժը երկար ուսումնասիրելուց հետո եկել է եզրակացության` մեղավոր են երկուս կողմն էլ` Սուրիկը, ռուսաստանաբնակ նրա քրոջ աղջիկներն ու անձնագրային բաժինը:
Մեր դիտած սյուժեներում երեք կարևոր խնդիր կուզեի արծարծել: Տեսնում եք, երբ հետևողական ես լինում արագ գործին ընթացք է տրվում և արագ բացահայտվում: Ինչպես նկատեցինք նաև պատժիչ քայլեր են եղել, դա շատ կարևոր է,-ասում է Դոկտոր Մարատը:
Գագիկի պատմությունում Դոկտոր Մարատն առանձնացնում է մեկ կարևոր հանգամանք. Պետհաստատություններում, հատկապես անձնագրային բաժիններում, բացակայում է փոխադարձ հարգանքը` աշխատողի և քաղաքացու միջև:
Միջին դասի պաշտոնյաի մոտ ընդհանրապես բացակայոմ է հարգանքը: Հատկապես միջին մակարդակի պաշտոնյաները շատ կոպիտ են,-վստահեցնում է ոլորտի մասնագետը:
Անկախ մեղադրվող կողմի պատճառաբանություններից, եթե դեպքը բացահայտված է, պատասխանատվություն կրում են երկու կողմերը:
Ինչպես կաշառք վերցնելը, այնպես էլ տալը, համարվում է կոռուպցի,- փաստում է Դոկտոր Մարատը:
Իրավաբան-փորձագետը նշում է, սակայն, որ այս ոլորտում վերջին շրջանում բարեփոխումներ եղել են` առաջընթաց կա:
Ինչ անել
Ըստ ոստիկանության կանոնակարգի` քաղաքացիներին անձնագրեր պետք է տրամադրվեն հնգօրյա ժամկետում:
Հնգօրյա ժամկետից ավելի շուտ անձնագիր ձեռք բերելու համար պետք է կատարել համապատասխան վճարում: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում 20 հազար դրամի չափով, 4 աշխատանքային օրվա դիմաց` 10-ը հազարի չափով:
Քաղաքացին, ըստ այդ նախագծի, կարող է անձնագիրը ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով 20 հազար դրամ, 4 աշխատանքային օրում` 10-ը հազար դրամ:
Անձնագիր ստանալու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փասթաթղթերը`
16 տարին չլրացած քաղաքացիները ներկայացնում են
Ծնողների անձնագրերը
Ծննդյան վկայականը
1000 դրամ վճարի կտրոն
Yete Gagiki nman mardik mer yerkrum gone mi qani hogi linein, es yerkrum orinkanutyunn u kargukanon@ dranic ahagin kshaher (inchqan el vor na kam nra gorcelavoch@ vomanc dur chga)
Bravo Gagik,misht arag,imaci qo koghqin hastat lav mardkanc mets banak ka!!!