ԹՈՂԱՐԿՈՒՄ 8-ՐԴ. ՌՈՒԲԻՆԱՅԻ ՑՈՒՑԱԿԸ

photo28Շինարարական ատկատներ, ապօրինի շինություններ և նախօրոք հաղթած տենդերներ: Ահա այսօրվա իրականությունը: Այն ֆիքսել, բողոքել և պատմում է ազգությամբ հրեա, իսկ հոգով պրպտուն ականատես Ռուբինան:

 
 
photo115Արտակ Վարդանյան -Այսօրվա ականատեսը, երբեք չի խոսում իր ազգային պատկանելիության մասին, ասում է նյարդայնանում է դրանից հետո տրվող հարցերից, առավելևս, երբ սկսում են անեկդոտներ պատմել այդ թեմայով: Նրա թույլտվությամբ ասում ենք` նա հրեա է և այս պահին էլ Իսրայելում է, որտեղ չէր եղել յոթ տարեկանից: Ականատես Ռուբինա Աղաջանյան:

Հրեա աղջկա անհավանական արկածները Հայստանում: Ականատեսի մասնակիցներից ամենաշատը հենց նա է բախվել կոռուպցիոն խնդիրների:
Իր ազգային պատկանելիության մասին երբեք չի խոսում, նյարդայնանում է ենթադրվող հարցերից: Ժպտերես է, համարձակ ու նպատակասլաց:

photo29Համայնքի երիտասարդների ուրախությունն է: Քննարկումներ է կազմակերպում, Հայաստանում հրեական մթնոլորտի պատասխանատուն է:
Հրեական վերջին հիթերը նրա թեթև ձեռքով են լսում մյուս անդամները:
Սիրում է պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով նկարել, բայց ավելի շատ նկարվել:
Սովորել է Հայստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիբերնետիկայի ֆակուլտետը, 2006-ին ընդունվել է մագիստրատուրա: Այժմ աշխատում է Յունիսիսթոմս ընկերությունում` ծրագրավորող, դիզայներ:

Ռուբինա Աղաջանյան, 22 տարեկան: Ականատեսի ամենահավասարակշռվածն ու համբերատարը:

photo35Ռուբինան անդրադարձել է բավական դժվար բացահայտվող կոռուպցիոն օրինակի: Խոսքը շինարական կազմակերպություններին տրամադրվող տենդերների մասին է, երբ շատ ընկերություններ այդ դրամաշնորհը ստանալու դիմաց պարտավորվում են վճարել ատկատ: Շատերի համար անծանոթ այս տերմինը` ատկատը, նորություն չէ շինարարական բիզնեսում:

Շինարական ատկատները գլխացավանք են ոչ միայն Հայաստանի, այլև շատ զարգացած երկրների համար: Կոռուպցիան այս ոլորտում դժվար է հաղթահարել, նույնիսկ օրենքի խիստ կիրառման դեպքում, դժվար է շինարարական ատկատների դեմն առնելը:

Doktor Marat
Միայն Հայաստանի օրինակը չէ, երբ հայտարարվում է մրցույթ և այդ ընթաքում կեղծ գործարքներ են կնքվում: Շատ արդիական թեմա է բարձրացված,ասում է Դոկտոր Մարատը:

 
Ըստ Դոկտոր Մարատի դեռ մի կողմ, թե ով կհաղթի այդ մրցույթը, ով կիրականացնի շինարարությունը: Հարցն այն է, որ այստեղ տուժում է շինարարության որակը: Մի քանի տարի անց չի բացառվի, որ նույն այդ շինությունը ևս մեկ անգամ կառուցելու խնդիր լինի: Վերլուծության արդյունքում` Մարատ Ատովմյանը նշում է, որ այս ոլորտում առավելագույն հաջողություններ գրանցելու համար հարկավոր է հնարավորինս թափանցիկ անցկացնել շինարարական մրցույթները: Իսկ բողոքարկումները ավելի մանրամասն քննություն անցնեն:

Շատ թաքնված երևույթ է: Եվ այն բացահայտելու համար լուրջ ջանքեր են հարկավոր: Պետք է պետական մարմինները շատ ավելի ուշադիր լինեն: Ի վերջո կան տարբերակներ այս ամենից խուսափելու համար,նկատում է Դոկտոր Մարատը:

Իրավաբան փորձագետը կոռուպցիոն դեպքերն ուսումնասիրելիս նշում է այն երկրների անունները, որոնք պայքարելով կոռուպցիոն տարբեր որորտների դեպ հաջողությունների են հասել:

Չեխիայի փորձը շատ հետաքրքիր է: Նրանք օնլայն ռեժիմով են կայացնում իրենց որոշումները; Եվ բոլորը այդ պահին տեսնում են ինչ են ընդունում, ինչ չեն ընդունում: Եվ բոլորի համար պարզ է` կառավարությունը ճիշտ է իր որոշումներում, թե ոչնշում է Դոկտոր Մարատը:

photo45
 
Չեխիայից հետո նշում է նաև Պրիմորիայի օրինակը, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարում են խիստ ձևաչափերով: Կոռուպցիոն դեպքի բացահայտվողները պատժվում են խիստ:

 
Ինչ Անել

Գնումների գործակալությունը հայտարարում է մրցույթ շինարարական կազմակերպությունների միջև:

Հայտարարված տենդերին մինչև սահմանված ժամկետը և նույնիսկ 5 րոպե առաջ` կարող է մասնակցել ցանկացած շինարարական կազմակերպություն:

Հայտերն ընդունում, քննարկում ու հաղթող է ճանաչում քաղաքաշինության նախարարության հանձնաժողովի նախագահը և գնումների գործակալությունից 3-4 մասնագետներ:

Մրցույթի արդյուքները ուղղարկվում են ֆինանսների նախարարություն, որն էլ վերջնական որոշում է կայացնում:

Եթե փաթեթ ներկայացնող շինարարական կազմակերպությունը համաձայան չէ մրցույթի արդյունքների հետ, ապա բողոքարկելու իրավունք ունի:

Վերջերս, ՀՀ վարչապետը ԱԺ-ին է ներկայացրել մի օրինագիծ, ըստ որի` ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող երեք տարվա ընթացքում 1 մլրդ դրամից ավելի հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարությունը:

2 մեկնաբանություն

  1. Էդուարդ 3 December 2009, 18:24

    Քննարկվող թեմաները շատ ակտուալ են և հետաքրքիր: Գրված է դիպուկ ու հումորով, բայց սխալները ահավոր շատ են, և ոչ միայն քերականական: Այդ ամենից տպավորությունը փչանում է: Լավ կլիներ ուղղեիք: Կարող եմ օգնել,եթե պետք է: