ԹՈՂԱՐԿՈՒՄ 16-ՐԴ. ԲԼԱՆՇԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Ականատես Շուշանիկ կամ ինտերնետ աշխարհում հայտնի Բլանշի իրական պատմությունները: Ականատեսի աչքից չի վրիպել. կարմիր լույսը չհարգող վարորդներին դեղին քարտ սիրողական տեսախցիկով: Ինչ էր կատարվում, երբ հաղորդման հերոսը խոզագրիպի նախանշաններով հայտնվեց հիվանդանոցում: Անձնագրայինում հերթ էր, առավոտյան 9-ից մարդիկ սպասում են, ականատեսը պարզեց, աշխատողը հարևան սենյակում զրուցում է: Ականատեսը պահը հաջողացրել է նաև տաքսիում, Շրջանայինից մինչև Հրապարակ արժեցավ 3 հազար դրամ: Ականատես Շուշանի անհավանական արկածներն ու գաղտնի նկարահանումները:
Շուշան Հարությունյան, 21 տարեկան, մեր ամենաինտերնետամոլ ականատեսը
– Երևանում ապրելիս ականատես եմ դառնում տարօրինակ պրոցեսների: Փողոցում զեբրայով անցնելիս, այսինքն` կանաչ լույսի ժամանակ, երբ քո անցումն է, հեռվից գալիս են ջիպազգի մեքենաներ ու այնքան արագ, որ նույնիսկ կանաչ լույսի ժամանակ մտածում ես` ավելի լավ է կանգնես, փորձանքի մեջ չընկնես: Գալիս են, ձայն հանելով մեքենան կանգնեցնում ու մի հատ էլ գլխով են անում կամ էլ աչքով տալիս, քիչ է մնում ազդանշան էլ տան, թե քեզ լավություն արեցինք, կարող ես կանաչ լույսի տակով անցնել:
– Աբովյան փողոցի ամենավերևում եմ, շտապ պիտի իջնեմ Հրապարակ: Չգիտես ինչու, վարորդը 3 հազար դրամ է ուզում: Ասում ես` շփոթե±լ ես, սրտնեղում են` հո չե±նք խաբում: Բնականաբար, դու ես սկսում վատ զգալ, որ այդ հարցը տվեցիր:
– Մտնում ես խանութ, կաթնամթերք ես ուզում, հարցնում ես` թա±րմ ա: Ասում ա, որ դրած ա, ուրեմն` թարմ ա: Ասում եմ, դե, տվեք: Բայց իր խիղճն էլ ա տանջում: Մոտենում ա, թե չէ, սա մի վերցրու: Ու վաճառողն իր հայեցողությամբ սկսում է առաջարկել, թե ես ինչ գնեմ:
– Գնացի անձնագրիս վավերականության ժամկետը երկարեցնելու: Գրված է, որ աշխատում են ժամը 9-ից: Ժամը 11-12-ն էր, ընդմիջման ժամը չէր: Մեծ հերթ էր: Զգում եմ, որ շարժ չկա, ոչ մեկ չի մտնում, դուրս չի գալիս: Պարզվեց աշխատողը դեռ չի եկել: Սկսեցի դռները ծեծել ու հարցնել, թե երբ կլինի: Խնդրեցի զանգեն իրենց աշխատակցին ու ճշտեն` երբ կգա:
Կողքիս մի պապիկ էր կանգնած, ինձ հարցնում ա` դու ո±վ ես: Ասում եմ, գիտեք, ես ՀՀ քաղաքացի եմ: Նորից հարցրեց` լուրջ, ո±վ ես, այնպիսի տոնով, թե ինչ-որ բան մինչև վերջ չես ասում: Ասացի` չէ, ես, իրոք, սովորական մարդ եմ, քաղաքացի: Ասաց, դե որ քաղաքացի ես, ուրեմն` խելառ ես:
– Խոզի գրիպի ինկուբացիոն շրջանում հարբուխ ունեի, սկսեցի կասկածել, թե հավանաբար ես էլ խոզի գրիպ ունեմ: Գնացի պոլիկլինիկա: Բոլոր բժիշկները հավաքվեցին, ինչ-որ տեղ գնացին, երևի խորհրդակցության: Սպասեցի, գնացի սենյակներից մեկի դուռը ծեծեցի: Հարցնում եմ` ուր գնացին, ասում են, թե չենք կարող ձեզ պատասխանել: Զանգեցի Առողջապահության նախարարության թեժ գիծ: Մի քիչ հետո ինձ մի կին մոտեցավ, ուղեկցեց գլխավոր բժշկի մոտ: Շատ բարեհամբույր բժիշկ էր, ասաց` այ ազիզ ջան, բա այդ համարը քեզ որտե±ղից: Դու ո±վ ես: Ասում եմ` գիտեք, ես ՀՀ քաղաքացի եմ… Չէ, ասում ա, այդ վերևների համարները քեզ որտեղի±ց: Այսինքն` թեժ գծի համարն էս երկրում վերեւներ ա: Չէ, ես խոզի գրիպ չունեի:
Ինչ անել
Ինչ անել, երբ Անձնագրայինի աշխատողը մի քանի ժամ ուշացումով է գալիս աշխատանքի: Լավագույն տարբերակը նրա վերադասին տեղյակ պահելն է:
Կարմիր լույսը չնկատող վարորդների պարագայում իրավունք ունեք ֆիքսել պետհամարանիշներն ու ուղարկել Ճանապարհային ոստիկանություն` հայտնելով վարորդի ճանապարհային խախտումների մասին:
ՀՀ Պետավտոտեսչություն (010) 52 27 63
Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, երբ ապրանքը ժամկետանց է լինում կամ այն վնաս է սպառողի համար: Ի դեպ, գնված ապրանքի պատճառած վնասները արտադրողը լրիվ չափով պարտավոր է օրենքով հատուցել սպառողին:
Սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոն (010) 54 38 18
Բլանշի անհավանական, բայց եւ իրական արկածները կարող եք դիտել այստեղ: