ԹՈՂԱՐԿՈՒՄ 9-ՐԴ. ԳՅՈՒՄՐԻ ԾՈ ՖՄ

photo17Ականատեսը` Գյումրիում, սուր հումորը կոռուպցիայում: Ականատեսն այս անգամ գրոհել է Գյումրին` հիվանդանոցները, կրթական համակարգն ու ապօրինի շինությունները: Մեր խցիկը գտել ու նկարահանել է գյումրեցուն, ում խաբել էին և անտեղի պատրաստվում էին հեռացնել առողջ նշագեղձերը: Կոռուպցիան բացահայտված է` նշագեղձերը տեղում են, մշակութային շինությունները ապօրինի տեղաշարժվում: Իրական պատմություններ` դրամատիկ, ողբերգական, բայց happy end –ով:

photo18Գյումրին մեր քույր քաղաքն է, նրան շատ սիրում ենք, բայց եղբոր պես ուշադիր հետևում: Ականատեսի թիրախն այս անգամ Գյումրին է տեսախցիկներով, տեսաձայնագրող հնարավոր սարքերով մեկ շաբաթ քաղաքում շրջում էր ականատեսը: Մի քիչ խաբած կլինեմ, եթե ասեմ, որ Արթուր Մկրտչյանն ապրում է խիստ հետաքրքիր առօրյայով: Օրվա մեծ մասն անցկացնում է երթուղայինում` Գյումրի-Երևան գազելում, ընկերուհի չունի, միակ լավ լուրը` շնիկը` Բելկան, ձագ ունեցավ, հիմա անունն են որոշում:

photo24Իսահակյան գյուղի բնակիչ: Հեռանկարային երիտասարդ, գերզբաղված գյուղացի: Ծառայել է բանակում, այժմ հեռակայում է Գյումրու մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում:
Արթուրը հմուտ հողագործ է, լավ է տիրապետում քաղհանին, այն եզակիներից է, ում հաջողվում է նույնիսկ կարմիր լոբի աճեցնել Շիրակի դաշտում: Գյումրիում` ապ, գյուղում Արթուր, դպրոցում` ընկեր Մկրտչյան: Մարդու իրավունք է դասավանդում: Ռոբինզոնի հետքերով` այս փոքրիկ կղզյակում նա պատմական մեծ ճշմարտություններ է բացահայտում:

Վերջին նորությունը ցնցեց Արթուրին: Հղի է Բելկան: Շան նկատմամբ հետևողականությունը թուլացնելն ու Բելկյայի բեղմնավորվելը մեկ է եղավ: Ակտիվ հասարակական գործիչ, համահայկական միջազգային կենտրոնի ակտիվիստ և և ուղղակի ԴՋ` Արթուր: Արթուր Մկրտչյան: 24 տարեկան: Մեր բազմաֆունկցիոնալ Ականատեսը:

Տեսախցիկն անջատած Գյումրեցիները պատմում էին, որ ամեն քայլափոխի հանդիպում են կոռուպցիայի, միացնելուն պես` կատակի տալիս, նուրբ հումորով շրջանցում: Այնուամենայնիվ, ինչպես ասում են ականտեսից խուսափելը նունն է, երբ ամուսնական առաջին գիշերը ոչինչ տեղի չի ունենում:

photo32Նույթն ուսումնասիրված է` Գյումրեցի հերոսուհու նշագեղձերի պատմությունը` ըստ դոկտոր Մարատի, տարածված երևույթ է, երբ բժիշկներն անտեղի վիրահատություններ են կատարում: Սա ոչ միայն կոռուպցիայի վատ օրինակ է, այլև անմարդկային:

Doktor Marat
 
Այո շատ բժիշկներ կան, ովքեր չեն հետևում իրենց հիպոկրատի երդմանը,նկատում է Դոկտոր Մարատը:

 
 
Ի վերջո հենց նման օրինակներով է, որ կոռուպցիան տարածվում է լուրջ արագությամբ` Գյումրիում, թե հարևան քաղաքում` տարբերություն չկա: Վերլուծության արդյունքում Դոկտոր Մարատը նշեց ևս մի կաևոր խնդրի մասին: Շուտով Գյումրիում բնակարանային ֆոնդի բաշխումն է. իրավաբան-փորձագետը նախօրոք, բայց անհանգստացած է. այստեղ կոռուպցիոն ռիսկը մեծ է:

Մենք հույս ունենք, որ կոռուպցիոն դեպքեր չեն լինի: Ամեն դեպքում մենք ամեն ինչ պիտի անենք դրա համար,ասում է Դոկտոր Մարատը:

photo42
Իսկ գյումրեցու երկու կանանց բանավեճը` երկու հակառակ բևեռներ ունեցող կարծիքների մի ամբողջ շարան էին: Դոկտոր Մարատն այստեղ մեղ ժպտում է, ուղղում փողկապն ու բացատրում իրավիճակը:

 
Պետք չէ իրավիճակին նայել վարդագույն գույներով և ոչ էլ վարդագույն գույներով է պետք նայել: Պետք է ռեալ նայել իրավիճակին ու ամենակարևորը ինքնախաբեությամբ չզբաղվել,խորհուրդ է տալիս Դոկտոր Մարատը:

Հակառակ դեպքում կոռուպցիան խիղճ չունի, այն տարիք, մասնագիտություն ու ազգություն չի ճանաչում; Վերջում միայն մի բան ուսումնասիրված չէ: Հումորը օգնում է, խանգարում, թե նպաստում կոռուպցիային:

Ինչ անել

Կոռուպցիոն վիճակագրություն` ընդհանուր առմամբ մարզերում կոռուպցիան պատկերը հետևյալն է

2008 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի քննչական մարմիններում ընդհանուր առմամբ քննվել է 51 քրեական գործ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ:

Մի քանի մարզերում, օրինակ Արագածոտնում, Արմավիրում ընդհանրապես որեւէ քրեական գործ չի հարուցվել:

Գեղարքունիքում, Տավուշում` 2-գործ է քննվել
Շիրակում` մեկ:

2008 թվականի առաջին եռամսյակում համեմատաբար դրական ցուցանիշ է արձանագրվել Լոռու մարզում, որտեղ դիտարկվող ժամանակահատվածում քննվել է 11 քրեական գործ:

«2006, 2007, թվականների և 2008թ. առաջին եռամսյակի հանցագործությունների ընդհանուր վիճակագրական տվյալների մեջ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները 1-1,5 տոկոս են կազմում:

2 մեկնաբանություն

  1. Anna 26 November 2009, 17:28

    Ողջույն բոլորին.
    Ցանկանում եմ ասել, որ միշտ էլ հիացել եմ ձեր լրագրողական վարպետությամբ և մտքի սրությամբ: Բայց վերջերս դիտեցի ձեր հաղորդումը Գյումրիի մասին և կարծիքս ամբողջովին փոխեցի: Լինելով ԳՅՈՒՄՐԵՑԻ, ես զզվանքով նայեցի ձեր հաղորդումը, դուք բառի բուն իմաստով խայտառակեցիք Գյումրին ու նրա բնակիչներին: Ի՟նչ է արդյոք նշանակում հարցեր ուղղել փողոց ավլող անկիրթ տատիկների, կեղտոտ շորերով և ավելի կեղտոտ խոսելաձևով: Բայց դա դեռ փառք էր, համեմատած այն բիձուկի հետ, որը հիվանդանոցում երդվում էր իր բոլոր սրբերով և արևներով: Արդյո՟ք Գյումրիում թագավորում է այս մասսան, այս ամբոխը, զզվելի բարբառով և…. զզվելի բառից ավելի չեմ կարող այդ ամենը բնութագրել: Ընտրանք կատարելիս ընտրում են այն մարդկանց, որոնք ցույց են տալիս մեծամասնության պատկերը, ու եթե այսօր Գյումրիի պատկերը դուք, “երևանցիներդ” տեսնում եք այդպիսին, գոնե մի տարածեք ձեր կարծիքը բոլոր մյուս հեռուստադիտողների վրա: Այսօր հեռուստատեսությունը կարևոր դեր է խաղում հասարակական կարծիքի ձևավորման համար, և ուրեմն, մի պղծեք Գյումրեցու դեմքը և մի աղավաղեք Գյումրեցուն: Խուսափեք նմանօրինակ ահավոր սխալներից. դա նաև բխում է ձեր շահերից: Հաջողություն եմ մաղթում ձեզ:

    Աննա, 17տ.

  2. Anna 26 November 2009, 18:03

    P.S.
    Ներեցեք, մոռացա նշեմ մեկ այլ կարևոր փաստ ևս, չնայած, դա մոռանալն անկարելի է: Հարգելիներս, Գյումրին քաղաք է և ոչ թե գյուղ, չնայած և շատերին երևի դա դուր չի գալիս: Խնդրում եմ Գյումրին ներկայացնելիս մյուս անգամ այլևս այդպես անզգուշորեն չսայթաքեք, և ցույց չտաք իմ հայրենի ՔԱՂԱՔԸ հողակտորների ու բոստանների, այգիների ու հասկերի տեսքով: