ԹՈՂԱՐԿՈՒՄ 1-ԻՆ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ
Բարի երեկո, Արարատ հեռուստաալիքի եթերում նոր նախագիծ է, որ կոչվում է բրիֆինգ ուղիղ հարցեր: Թեման բնապահպանական է, մասնակցում են անկախ փորձագետներ, իսկ նրանց հարցերին պատասխանում է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Արաքս Թադևոսյան – Սևանի մասին օրենքը արգելում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Այսօր Սևանի ավազանում գործում են Միկա ցեմենտի գործարանը, Սոտքի ոսկու հանքը: Արդյո՞ք օրենքի պահանջն ու իրականությունը իրար չեն հակասում, և հանքերի ու գործարանի գործունեությունը չեն վնասում Սևանին` բնապահպանական իմաստով:
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ – մենք մեր գործունեությունը ծավալում ենք այդ օրենքով առաջնորդվելով, մասնավորապես, այդ ընկերությունները մեզ են ներկայացնում իրենց փորձաքննությունների արդյունքները, մենք էլ համապատասխան եզրակացություններ ենք տալիս:
Ինգա Զարաֆյան – Էկոլուր կազմակերպության ղեկավար – Մենք բազմիցս դիմում ենք գրել նախարարությանը և խնդրել ենք արձագանքել, որ Միկա ցենենտի գործարանի ծանր տեղնիկան օր ու գիշեր Արտանիշից հումք է տանում, լրիվ լանդշաֆտը խախտվում է, դուք գնահատում արե՞լ եք:
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ – Եթե այդպիսի խնդիր կա մենք տեսչությանը կհանձնարարենք կգնան կնայեն, կարող է փոշու արտանետումները շատ են, իսկ ինչ վերաբերում է հանքավայրի շահագործմանը, այն տնտեսական գոտում է և օրինական է:
Լիանա Ասոյան – Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնի համակարգող – Սոտքի ոսկու հանքի շահագործման արդյունքում առաջացած դատարկ ապարները ո՞ւր են թափվում, մինչև հիմա մենք չենք կարողանում պարզել
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ – Թափոնները պետք է թափվեն այնտեղ, որտեղ նախատեսված է:
Ինգա Զարաֆյան – Էկոլուր կազմակերպության ղեկավար – Այդ հանքավայրը 3 տարի աշխատում է, որևէ գնահատում եղել է նրանց հասցրած վնասի վերաբերյալ:
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ – Ես հիմա չեմ կարող պատասխանել, բայց եթե դիմել եք նամակով կպատասխանենք:
Արաքս Թադևոսյան – Քանի՞ ՀԷԿ կա այսօր Սևանում, դրանց վերահսկողությունը ինչպես է կատարվում, բնապահպանների պնդմամբ դրանք վնասում են լճին:
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ – Ասյօր կա 1 ՀԷԿ գետերի վրա և 2` ջրատարների վրա, դրանք լուրջ պրոբլեմ են բնապահպանության համար: Չնայած բոլորն էլ նախգծերով պետք է ունենան ձկնապաշտպան կառույցներ, բայց այդ հարցը լուրջ է հատկապես այն գետերում, որոնք հանդիսանում են ձվադրավայրեր: Հիմա կառավարությունը քննարկում է ծրագիր, ըստ որի, այն գետերը, որոնք ձվադրավայրեր են, ձեռնպահ կմնան Հէկ – երից:
Գագիկ Սուխուդյան – Սևան ազգային պարկի նախագծի հեղինակ և նախկին տնօրեն – Հայաստանը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, ի՞նչ իմաստ ունի խոշոր գետերի շահագործումը Հէկ-երի կողմից:
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ – Թույլ չի տրվելու, որ Հէկ –եր կառուցվեն Սևան թափվող գետերի վրա:
Արաքս Թադևոսյան – վերջերս շատ է խոսվում <<Մաքուր Սևան 2029-ի>> մասին, բայց վերահսկվում է արդյո՞ք այն 28 գետերի մաքրությունը, որոնք լցվում են Սևան:
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ – Այս տարի մենք լավ ցուցանիշ ունենք լճի բարձրացման վերաբերյալ, բայց գետերի մաքրության լուրջ խնդիր ունենք: Այդ պրոբլեմը մենակ Սևանը չունի, իսկ վերահսկողությունը տեղական մարմիններինն է, նաև պետք է մարդկանց մտածելակերպը փոխվի, մտածեն, որ դրանք աղբանոց սարքելը առաջին հերթին իրենց է վնասում:
Ինգա Զարաֆյան – Էկոլուր կազմակերպության ղեկավար – Սևանի կողքը գործում է <<Գեգամետ+>> ընկերությունը, որը արդյունահանում է քրոմ պարունակող տոքսիկ հումք, մենք դիմել ենք նախարարությանը, ասում են մենք թույլ չենք տալիս, դուք թույլ չեք տալիս, բայց իրենք գործում են, ինչպե՞ս պետք է վերահսկվի Սևանը:
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ -Մենք ուսումնասիրել ենք, և բացասական եզրակացություն ենք տվել, որ չեն կարող գործարկել այդ վերամշակող գործարանը: Մեր տեսչությունը ասում է, որ այդ արտադրամասը չի աշխատում: Իսկ եթե ասում եք գործում են, դա նշանակում է, որ իրենք ապօրինի դաշտում են գործում:
Գագիկ Սուխուդյան – Սևան ազգային պարկի նախագծի հեղինակ և նախկին տնօրեն – Պետությունները կարող է փոխվեն, բայց Սևանը պետք է մնա: Փոքր Սևանում, բնական ափ չի մնացել, ամբողջը տրված է վարձակալության, բետոնապատ կապիտալ շինություններ են:
Սիմոն Պապյան – բնապահպանության նախարարի առաջին տեղակալ – Այդպիսի նորմա չկա, որ վարձակալության չտանք: Ուրիշ բան, որ մեր օրենսդրությամբ մինչև 1903մ- ը չպետք կապիտալ շինություն լինի: Դրանք ապօրինի կառույցներ են, որ պետք է քանդվեն:
Արաքս Թադևոսյան – Աստված հարևան երկրներին ապրելու համար սև ճանապարհն է տվել ` նավթի ճանապարհը, որն անսպառ չի, իսկ մեզ ` սպիտակ ճանապարհը` մաքուր ջուրը, որն անսպառ է, ընդամենը պետք է խնամքով վարվել մեր լազուրե տիրուհու հետ, նա մեզ հաստատ կփոխհատուցի: