ԹՈՂԱՐԿՈՒՄ 10-ՐԴ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆԻՍՏՆԵՐԸ

photo20Կյանքի նորմ դարձած ու ամենուր մխրճված, այն քայքայում է երկիրը ներսից: Իրավապահները, հասարակական կազմակերպություններն ու լրագրողները` տարբեր ճակատներով, բայց նույն թշնամու դեմ: Կաշառարարության դեմ պայքարողները ու պայքարի մեթոդները:

 
Արտակ Ալեքսանյան – Համերաշխ հասարակության գրավականն անշուշտ արդար կառավարումն է: Արդար կառավարման նախապայմանը ` կոռուպցիայի բացակայությունը: Քաղաքական գործիչներին, իշխանությունից , թե ընդդիմությունից, հեշտ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նույնիսկ թվարկել սոցիալական խոցերի ոլորտներն ու խմբերը: Սակայն, գործնականում, պայքարը դյուրին չէ: Ավելին, այն ամենադժվարն է:

Այսօրվա մեր թողարկումը կոռուպցիայի դեմ պայքարողների մասին է: Պաշտոնապես և ի պաշտոնե կոռուպցիայի դեմ մեր երկրում պայքարում է իրավապահ համակարգը` դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը: Կոռուպցիոն խախտումներ կարող է նկատել Ազգային ժողովի Վերահսկիչ պալատն ու նախագահի վերահսկողական ծառայությունը:

Արաքս Թադևոսյանն ուսումնասիրել է հակակոռուպցիոնիստների պետաշխատանքը: Պարզվում է, այն ինչ հեռուստադիտողն, օրինակ ժամանակ առ ժամանակ տեսնում է լուրերով` օրինակ միջին օղակի պաշտոնյայի ձերբակալություն, դա շաբաթների ու ամիսների աշխատանք է, երբ պարտավոր ես դատարանին ներկայացնես անհերքելի ապացույցներ անձի մեղավորությունն ապացուցելու համար:

Արաքս Թադևոսյան – Միջին և ցածր պետական պաշտոնյաներն առավել հաճախ են հայտնվում իրավապահների թիրախում, քանի որ կոռուպցիայի առաջին օղակն են և գործ ունեն անմիջապես քաղաքացիների հետ: Ըստ Իրավապահների, քաղաքացին ամենավերջում է դիմում իրենց օգնությանը, երբ գործարքը ձախողվում է:

photo113Գառնիկ Ղալիջանյան – ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտ. գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալԿաշառք տվողը ստիպված է մեզ հասնում, երբ այլ ելք չի ունենում: Դեպք է եղել երբ 37000 դոլարի կաշառք է պահանջել, դիմեց, հետո հրաժարվեց, ասացինք եթե հրաժարվես, քո դեմ էլ քր. գործ կհարուցենք:

Գործնականում կաշառք տվողը չի ենթարկում պատասխանատվության, եթե խոստովանում է իր մեղքն ու ցուցմունք տալիս կաշառակերի դեմ: Կոռուպցիան դժվար է բացահայտվում, այս հանցատեսակի դեպքում վնասվածքներ, արյան հետքեր չեն լինում: Ոստիկանների, դատախազների կարծիքով էլի գործում է ազգային մտածելակերպը

photo26Արմեն Աշրաֆյան- ՀՀ գլխ. դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների հարցերով վարչության պետԲնակչության մեջ մտել է էդ հոգեբանությունը, որ այս օղակներում առանց վճարման հնարավոր չէ հարց լուծել, մյուս կողմից էլ ունենք չիմացության խնդիր

Թաղապետարանների,համատիրությունների, ուսումնական ու բուժհաստատությունների պաշտոնյաները կարող են բռնվել քաղաքացու օգնությամբ, իսկ առավել խոշորները թաքնվում են հենց այս կարգի ենթակաների ետևում և ստանում իրենց բաժինը:

photo34
Արսեն Սիմոնյան – Կոտայքի մարզի դատախազության դատախազԴասական օրինակ, անձը իր վերադասին պարբերաբար գումարներ է տալիս , հույս ունենալով ,որ հետագայում կլինի պաշտոնի բարձրացում

 
Հայկական կոռուպցիայի առաջատար եռյակում են պաշտոնական դիրքի չարաշահելը, պետական տուրքերից խուսափելը, կաշառակերությունը; բացահայտումների դինամիկան – 2007թ-ին 69 քր. գործ , 2008- 390 այս տարվա 9 ամիսների կտրվածք 530 դեպք, 307 քրեական գործ;

Եվրոպացիների հետևողականությունն օրինակ հասել է այնտեղ, որ մի առանձին հանցատեսակ է դիտվում սեռական կոռուպցիան: Ըստ իրավապահների, ստորադասին սեռական առաջարկով դիմելը Հայաստանում դեռևս զանգվածային չէ ուստի մեր իրավապահները պայքարի այդ ճակատում չկան: Հայաստանի Դատախազության դպրոցը մշակում է հակակոռուպցիոն կրթական ծրագիր, որով կդասավանդեն դպրոցներում; Արդեն 8 դպրոց արդեն անցել է փորձաշրջանը:

Արսեն Սիմոնյան – Կոտայքի մարզի դատախազության դատախազԴասական օրինակ, անձը իր վերադասին պարբերաբար գումարներ է տալիս , հույս ունենալով ,որ հետագայում կլինի պաշտոնի բարձրացում

Հայկական կոռուպցիայի առաջատար եռյակում են պաշտոնական դիրքի չարաշահելը, պետական տուրքերից խուսափելը, կաշառակերությունը; բացահայտումների դինամիկան – 2007թ-ին 69 քր. գործ , 2008- 390 այս տարվա 9 ամիսների կտրվածք 530 դեպք, 307 քրեական գործ;

Եվրոպացիների հետևողականությունն օրինակ հասել է այնտեղ, որ մի առանձին հանցատեսակ է դիտվում սեռական կոռուպցիան: Ըստ իրավապահների, ստորադասին սեռական առաջարկով դիմելը Հայաստանում դեռևս զանգվածային չէ ուստի մեր իրավապահները պայքարի այդ ճակատում չկան: Հայաստանի Դատախազության դպրոցը մշակում է հակակոռուպցիոն կրթական ծրագիր, որով կդասավանդեն դպրոցներում; Արդեն 8 դպրոց արդեն անցել է փորձաշրջանը:

photo44Գրիգոր Սարգսյան – Դատախազության դպրոցի տնօրենԱրդարության ու բարոյականության մասին հարցերին երեխաների պատասխանները մտահոգիչ էին, մեծամասնությունը նորմալ է համարում, որ պատժի արժանի մարդը չի պատժվում կամ ընտանեկան շահը վեր է դասում պետականից

Կոռուպցիան քայքայիչ հիվանդություն է , և նրա դեմ պայքարը կանխարգելումն է; Սա է պահանջում ԳՌԵԿՕ-ն ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող կառույցը, որին արդեն հինգ տարի է անդամակցում է Հայաստանը: Եվրոպացիները խորհուրդ են տալիս բարձրացնել քաղաքացիական պարտքի զգացողությունը, ստեղծել այնպիսի օրինական բազա, որը կթուլացնի կոռուպցիոն ռիսկերը և կզսպի պաշտոնյաներին:

Արտակ Ալեքսանյան – Հայաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում նոր պարտավորություններ են ստանձնել: Վարչապետը համոզված է, որ հենց իրենք պետք է լինեն հասարակուոյան համար լավագույն օրինակը: Գլխավոր դատախազն էլ ասում է սկսենք մեզնից: Կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահները միայնակ չեն: Վերջին շրջանում այդ պայքարին միացել են, երբեմն նույնիսկ դրա դրոշակակիրն են դարձել նաև հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Լրագրողական կոռուպցիոն հետաքննություններով է զբաղվում ՀԵՏՔ-ը: Բնապահպանական խնդիրներից հետո այսօր հետաքննում են հանքարդյունաբերությունը: Ուսանողական կազմակերպությունների ամենաաղմկահարույց գործողությունը կաշառակեր դասախոսների լուսանկարներն էին` փակցված մայրաքաղաքում: Բնապահպաննների թիրախում` անտառածած տարածքներն են: Մի խոսքով, հանրային պայքարը աստիճանաբար միս ու արյուն է ստանում: Եթե նախկինում, նույն այդ պայքարը հիմնականում դրամաշնորհային գումարներով տեսական քննարկումներ կազմակերպելն էր, հիմա կարծես սկսլե են գործել ու արդյունքի հասնել:

Նելլի Հարութունյան – Երաժշտություն ընդդեմ կոռուպցիայի: Արթ Վոիսիսի հերթական ելույթն էր, այդ հետո տղաները պիտի պարզեին, որ նրանք ոչ թե պարզապես նվագում էին, այլ պայքարում կոռուպցիայի դեմ:

photo52
 
 
ՄանուկԱրվեստով հնարավոր է պայքարել

 
 
Որ մարդիկ զուր տեղը գրպանները չդատարկեն, ծանոթ-բարեկամ մեջ չգցեն, Հայաստանում այս տարվանից գործում են Շահերի պաշտպանության եւ աջակցության մարզային կենտրոններ: Առաջին հերթին, մարդկանց իրավագիտակցությունն է պետք բարձրացնել: Կազմակերպում են դասընթացներ, քարոզչություն իրականացնում: Դիմադրեք, խուսափեք, պայքարեք…

photo62
 
Մարատ30 բուկլետ, ամեն մեկը կոնկրետ մի թեմայի մասին ա, թե որոնք են կոռուպցիոն հանցագործությունները:

 
 
Քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործության 31 տեսակ է առանձնացված: Իշխանության չարաշահումից մինչեւ կաշառք տալն ու առնելը, յուրացնել-վատնելուց մինչեւ ապացույցների կեղծումը: ՇՊԱԿ-ի իրավաբանները ուսումնասիրությունից անցնում են գործի, երբ դիմումը ցույց է տալիս կոնկրետ հանցակազմ:

photo72
Հերիքնազ ՏիգրանյանԴիմել են 211 դիմում, 90-ից ավելին որակվել են որպես կոռուպցիոն դրսեւորումներով գործեր: Համապատասխան ընթացք է տրվել, 20 դիմում ուղղվել են դատարաններ եւ դատախազություններ:

 
Իրավաբանական խորհրդատվություն, դիմումների ձեւակերպում` ընդհուպ քաղաքացու շահերի պաշտպանություն դատարանում: Եվ այս ամենը անվճար: Բոլոր ատյաններով անցած ու հաղթած գործեր դեռ չունեն իրենց ակտիվում: Գործին հաճախ խոչընդոտում են պետական մարմինները` պատճառաբանելով, թե այն մաքուր է, կոռուպցիա անգամ չկա: Հաճախ էլ քաղաքացիներն են ուշ դիմում, հայկական սովորույթի համաձայն` գալիս են, երբ դանակն արդեն ոսկորին է հասել:

Մայրաքաղաքն ուրիշ է, այստեղ կոռուպցիայի դեմ պայքարելն ավելի դյուրին է: Գավառում ավելի դժվար է մարդկանց բացատրել, որ գյուղապետին մաղարիչով պատիվ տալն արդեն կոռուպցիա է:

photo82
 
Հրանտ ԹամրազյանՄարզում դժվար է, բոլորն իրար ճանաչում են:

 
 
Կոռուպցիայի դեմ պայքարը դեռ այդքան աղմկոտ ու հասցեագրված չէր եղել: Միասին շարժումը խառնեց բուհերն ու դասախոսներին: Պատերից կախված կաշառակեր դասախոսները դեռ երկար կմնան անցորդների հիշողության մեջ:

Այժմ կոռուպցիան ճանաչում ու բացահայտում են նաեւ դպրոցում: Առաջին անգամ անցկացվում է Ստվեր մրցույթ-փառատոնը: Դպրոցականների նկարահանումների արդյունքում լույսը թափանցում է ամենաստվերոտ անկյուններն անգամ:

photo92
 
Լիլիթ ԲլեյանԿոռուպցիա բառը շատ է չարչրկվել, սրությունը կորցրել է, երեխաները նկատեն անարդարությունը եւ արձանագրեն:

 
Հենց վարորդը նեղն է ընկնում, Աքիլես է զանգահարում: Նրանց աքելիլեսյան գարշապարը պետավտոտեսուչներն են: Կոռուպցիայի կանխարգելման գործին են լծվել նաեւ վարորդների պաշտպանները: Այս տարի հակակոռուպցիոն մի ծրագիր իրականացրել են, մեկն էլ ընթացքի մեջ է: Նախորդի համար 24 հազար դոլար դրամաշնորհ են ստացել` պատահարի վայրում վարորդին օգնության ձեռք մեկնելու համար: Հունվար-մայիս կտրվածքով 40 վթար, 955 ահազանգ, որի 28 տոկոսից կոռուպցիայի հոտ է փչել:

photo102
 
Էդիկ ՀովհաննիսյանՀամարները հանում էին, փաստաթղթերը վերցնում առանց արձանագրություն կազմելու մեքենան տանում էին տուգանային հրապարակ:

 
Ով կմտածեր, գնելով առանց հայերեն տեքստի ապրանք, ակամայից նպաստում ենք կոռուպցիային: Որպեսզի այն ծիլ չտա ու չծաղկի, գործին խառնվում են Սպառողների շահերի պաշտպանները: Շուկայում հայտնված ոչ պարենային ապրանքների գրեթե 80 տոկոսը առանց հայերեն մակնշման է:

photo114Աբգար ԵղոյանԿան պետական կառավարման մարմիններ, բիզնեսներ, որոնք հավատարմագրված են, սուպերմարկետներ, փորձարկման լաբորատորիաներ, որոնք որոշակի գումար են գանձում, եթե հարցնենք ոչ մեկը սերտիֆիկատ չունի, եթե ունենար, անմիջապես կհասկանայինք, ով է խախտումն արել:

 
Սննդամթերքի գործում հաջողեցին, սա էլ կարող են: Այժմ նոր առաջարկ. մինչեւ 2011 թվականի հունվարը 2 փուլով անցակացնել ոչ պարենային ապրանքների հայերեն մակնշում: Ծրագրի տեւողությունը տասը ամիս, գինը 7 միլիոն դրամ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կոռուպցիայի դեմ պայքարում իր մեթոդներն ունի: Կենտրոնը դիմում են պետական տարբեր կառույցների` պահանջելով տեղեկատվություն: Մերժվելու դեպքում ճանապարհը մեկն է` դեպի դատարան:

photo122
 
Շուշան ԴոյդոյանՄի ՊՈԱԿ կա, դիմել ենք, հենց դիմեցինք, լուծարման գործընթաց սկսեցին:

 
 
Ամեն տարի հրապարակում են սեւ ցուցակ: Ոսկե բանալի նրանց, ովքեր բաց են աշխատում, ժանգոտ կողպեքն էլ` տեղեկատվությունը պարտակողներին: Արդյունավետ պայքար է, ասում է կենտրոնի ղեկավարը, այսօր գոնե տեղեկացված լինելու իրավունքը նոր հարթության մեջ է քննարկվում:

photo132
Էդիկ ԲաղդասարյանԱմեն անգամ, երբ ասում եմ սրանից կոռումպացված չկա, հետո տեսնում եմ, չէ, սա ավելի կոռումպացված է…

 
 
Հետքի խմբագիրը ոչ դադարեց իր հետաքննությունը, ոչ էլ` սկանդալային բացահայտումները: Կոռուպցիայի դեմ հատուկ չենք պայքարում, պարզապես հոդված ենք գրում, ասում է խմբագիր-հետաքննողը: Հիմա էլ հանքարդյունաբերության ոլորտն է ուսումնասիրում, սպառնալիքներ արդեն հնչել են: Պարզվում է` սա էլ ամենակոռումպացված բնագավառներից է:

Կոռուպցիայի ընկալման համաթվով 2008-ին աշխարհի 180 երկրների մեջ Հայաստանը 2.9 ցուցանիշով 109-րդ տեղում է: Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպությունը 0-10 սանդղակով չափում է պետական հատվածում առկա կոռուպցիայի մակարդակը: Որքան մոտ է զրոյին, այնքան ավելի մոտ կոռուպցիային: Վերջին հինգ տարիներին Հայաստանում դրական տեղաշարժ չի գրանցվել:

Ամալյա ԿոստանյանԲավական շատ գումար է պետք համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Վստահություն ձեռք բերելու համար գումար պետք չէ, եթե լինի, հանրությունն էլ կաջակցի, գումարներն էլ կգտնվեն:

Հակակոռուպցիոն կենտրոնը 2000 թվականից Հայաստանում է, նրանց ձեռքը հասնում է բոլոր ոլորտներին: Ամենամեծ լծակները պետությունն ունի, նրա կամքից է, թերեւս կախված բոլոր ինստիտուտների պայքարի արդյունավետությունը: Իսկ Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնների գործունեությունը մի կաթիլ է օվկիանոսում, ասում է կենտրոնի նախագահը:

Արտակ Ալեքսանյան – Մեր ծրագիրն շաբաթ օրերին է`շաբաթվա բեռն ու միտքը եզրափակեք մեզ հետ: Մենք բաց ենք ցանկացած նոր գաղափարի ու թեմայի համար: Զանգահարեք, էլեկտրոնային նամակ ուղարկեք: Այցելեք մեր կայք` այս թողարկման առավել հետաքրքիր հատվածները ընթերցելու համար, յութուբի մեր էջում վիդեոն դիտելու, իսկ բլոգում` տպավորություններով և մեր հեղինակների հետ հաղորդակցվելու համար:

2 մեկնաբանություն

  1. Armen 11 January 2010, 15:48

    Shat vat bana kasharq@, bayc mer mot im karciqo shat aktuala et, u shat vata:(

  2. Fenix 10 May 2010, 06:18

    http://kasharq.ucoz.ru/ ays kayqum karoxes grel kasharakeri anun@!