ԹՈՂԱՐԿՈՒՄ 2-ՐԴ. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

gerasim-alaverdyanԲարի երեկո, Արարատ հեռուստաալիքի եթերում <<Բրիֆինգ ուղիղ հարցեր>> նախագիծն է: Այսօր ուղիղ հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարարը, այսօր Գերասիմ Ալավերդյանի բրիֆինգն է: Իսկ փորձագետները երկուսն են ` ֆերմեր, գյուղատնտես Կամո Ջամալյանը և հողագործ Մանվել Ալեքսանյանը:

Արաքս Թադևսյան- պարոն Ալավերդյան այս տարվա բոլոր անհաջողությունները վերագրվում էին բնակլիմակայական պայմաններին,բայց արդյո՞ք ձեր գերատեսչությունը չունի իր մեղքի բաժինը:

Գերասիմ Ալավերդյան- Գյուղնախարար - Ճիշտ է չի կարելի ամեն ինչ վերագրել բնակլիմայական պայմաններին, բայց հիմնական խնդիրները իհարկե բնության մեղքով էին, մեր հարևան պետություններում էլ` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, մարտ, ապրիլ ամիսներին ցրտահարություն եղավ, հետո գարնանը 2.3 ամիս անդադր անձրևներ տեղացին, բերքը փտեց:

brifingԱրաքս Թադևոսյան -Բայց չէ՞ որ գյուղատնտեսության նախարարությունը կոչված է հենց բնության անակնկալներին համապատասխան քայլերով դիմակայելու համար: Ձեր գերատեսչության մեղքը զգո՞ւմ եք, որ կարտոֆիլը այս տարի 2. 3 անգամ թանկ է, խնձորը , որ միշտ հասանելի է եղել բոլոր խավերին, այսօր 800- 900 դրամ արժե:

Գերասիմ Ալավերդյան- Գյուղնախարար – Այստեղ ոչ ոք մեղքի բաժին չունի, այս տարի մոտ 5 անգամ քիչ կարտոֆիլը ենք ունեցել: Այսօր բոլոր գյուղմթերքներն են թանկացել ,նախորդ տարի ունեցանք իրացման խնդիրներ, այս տարի կարողացանք արտահանել, բայց երբ բացվեց սահմանը մարդիկ վաճառեցին նույնիսկ սերմացու կարտոֆիլը :

kamo
Կամո Ջամալյան - ֆերմեր , գյուղատնտես– Այս տարի կրծողները բերքի 25-30 տոկոսը վնասեցին, հիմա հյութալի կերը վերջացավ, սկսելու են արմատները կրծել հետո ցորենը, ինչպե՞ս եք պայքարելու: Մարդիկ չգիտեն ցորեն ցանեն, թե չէ:

 
Գերասիմ Ալավերդյան- Գյուղնախարար - Այս տարի արդեն մոտ 15 տոննա թունաքիմիկատ ենք բաշխել մարզերին: Կրծողների դեմ պայքարը նախատեսել ենք 120հազ 445հեկտարի վրա: Հիմնական միջոցներից մեկը ցրտահերկն է, որ միշտ արվել է: Բայց հիմա ինչպես գիտեք, սեփականաշնորհված են հողերը և սեփականատերերը չեն անում դա:

sanvelՄանվել Ալեքսանյան- հողագործ – Այսօր գյուղատնտեսությունը ծանր վիճակում է, իմ համոզմամբ պետական ապաշնորհ քաղաքականության պատճառով, կարելի է այնպիսի քաղաքականություն վարել, որ մարդուն, գյուղացուն կապեն հողին, ասում եք ցրտահերկ, գյուղացին դաշտ դուրս չի գալիս, իսկ մկները արդեն կշտացել են ձեր տված թույնից, այն արդեն անարդյուանավետ է: Պայմաններ չեք ստեղծում, որ գյուղացին մնա իր երկրում ու իր ընտանիքի հետ իր հողը մշակի:

Գերասիմ Ալավերդյան- Գյուղնախարար -Այս ծրագրի հաջող ելքերից մեկն էլ, որ կարող ենք այս մարդկանց հետ հետո հանդիպել ու այս հարցերը քննարկել: Այսօր այս խնդիրնեը դրված են, լուծման ճանապարհին են: Դուք էլ կարող եք ձեր առաջարկությունները ներկայացնել , մենք կքննարկենք, հաշվի կառնենք:

Արաքս Թադևոսյան – Որռոգման ջրի վարձը գյուղացիներն այսօր չեն կարողանում վճարել, գյուղեր կան, որոնց բնակիչների 50 տոկոսին ՋՕՄ-երը դատի են տվել, ինչու՞ այսօր գյուղացին չի կարողանում հոգալ գոնե իր մինիմալ ծախսերը:

11
Գերասիմ Ալավերդյան- Գյուղնախարար – Ես գիտեմ, որ պետությունը յուրաքանչյուր տարի տալիս է 5 մլրդ դրամի ոռոգման ջրի սուբսիդավորում, իսկ կոնկրետ ՋՕՄ -երի հետ կապված ավելի մանրամասն պատասխան չեմ կարող տալ:

Մանվել Ալեքսանյան- հողագործ – Գյուղացու ծախսերն ավելի շատ են, քան բերքը, չի կարողանում ծախսերը փակել: Ամբողջ աշխարհում զարգացնում են ջերմոցային տնտեսությունները , մեզ մոտ ինչու դա չի արվում:

Գերասիմ Ալավերդյան- Գյուղնախարար–  Խնդիրները շատ են, բայց կան գերակա խնդիրներ, առաջինը սերմնաբուծության զարգացման ծրագիրն է, ակնկալում ենք զարգացում մինչև 2014թ-ը, երկրորդը տոհմային տնտեսությունների զարգացումն է: Մենք 2007-ից ներկրում էինք հղի տոհմային հորթեր, որոնք հիմա դարձել են հղի երինջներ, տալիս ենք գյուղացիական տնտեսություններին: Զարգացնում ենք ոչխարաբուծությունը: Ես թվեր ներկայացրեցի, որ 2010թ-ին ունենք արդեն 511 հազար գլուխ ոչխար : Եթե մարդիկ առաջ ասում էին գառ չմնաց, ինչ են ուտելու մեր երեխաները, հիմա էլ շատացրել ենք , ասում են բնապահպանական խնդիրներ կառաջանան: Բայց ես հավատացնում եմ, խնդիրներ չենք ունենալու:

21Կամո Ջամալյան- ֆերմեր, գուղատնտես – Ես հավատում եմ, որ աշխատանք կատարել եք , երինջներն էլ լավ է, որ բերել եք, բայց մի կովը 3000 եվրո արժի, դա անհասանելի է գյուղացիների, միջին խավի ֆերմերների համար, խնդրում եմ, որ բանկային համակարգում այնպիսի պայմաններ ստեղծեք, որ կարողանանք տակից դուրս գալ:

Գերասիմ Ալավերդյան- Գյուղնախարար – Վճարման եղանակներ գոյություն ունեն, մենք միանգամից տալիս ենք 150 գլուխ մի տնտեսությանը, որ սելեկցիան արդյունավետ լինի, գյուղացուն մի հատ, որ տանք,դրանից ոչ իրեն ոչ պետությանը օգուտ չի լինի:

Արաքս Թադևոսյան – Սիսանում, Արարատում ու Արմավիրում նոր չարիք է գլուխ բարձրացել, փոքր ֆերմաներում սկսել են թռչունները սատկել, ի՞նչ է կատարվում, իրավիճակը վերահսկելի՞ է:

3Գերասիմ Ալավերդյան- Գյուղնախարար – Այո, թռչնի ժանտախտն է, բոլորը սեփական ֆերմաներ են, վակցինան անասնաբուժական խանութներում կա, թանկ չէ, կարող են գնել, իսկ ինչ վերաբերում է խոզերի ժանտախտին, գլուխ է բարձրացրել, եթե հիշում եք, 2007թ-ին 25 հազար գլուխ անկվեց, հիմա միայն մի ֆերմայում մոտ 1500 գլուխ անկվել է:Աֆրիկյան ժանտախտի դեմ վակցինան դեռ աշխարհում հայտնաբերված չէ: Դրա միակ ելքը ժամանակին հայտնաբերելն ու սպանելն է, բայց մարդիկ թաքցնում են, գիշերները մորթում վաճառում են , կոչ եմ անում , որ ժամանակին տեղյալ պահեն, որ դեմը կարողանանք առնել:

1 մեկնաբանություն

  1. Արամ 25 February 2011, 04:32

    կարծում էի թե քոմենտներից տեղ ու դաթար չի լինելու մինչդեռ =0:Ինչու? Որովհետև նախարարի պատասխանները կարծես ոչ թե մարդն է տալիս այլ համակարգիչը չէ ռոբոտը!է ինչ քննարկես կամ քննադատես: նույնն է քան ինքնապատասխանիչի հետ կռիվ տաս թե ինչի հեռախոսի տերը չի պատասխանում:մինչդեռ այսօր իմ կարծիքով գյուղատնտեսությունը ամենակարևորտ ոլորտն է Հայաստանում ավելի կարևոր քան ռազմական, արդյունաբերական, ու նույնիսկ առուղջապահական ոլորտները ու այս արտագաղթի 80%-ը դրա արդյունքն է:ես մի առաջարկություն ունեմ-1տարի փորձնական նախարարին ժամանակ տալ, եթե էական փոփուխություններ չարեց ու էսպիսի ռոբոտային պատասխաններ տվեց, արտաքսում ենք երկրից!!ավելի լավ չի? մի քանի պորտաբույծ նախարարի ընտանիք արտագաղթեն քան թե այն հազարավուր աշխատող ինչպես ժողովուրդն է ասում քարից հաց քամող են հսկա բազուկը, որը բավական է Հայաստանից ոտքը դյրս դրեց իր ուժերի 25%աշխատանքով ել իր տունը կպահի!