ԹՈՂԱՐԿՈՒՄ 28-ՐԴ. ՀԱՍՑԵՆ` ԴԻԼԻՋԱՆ

logo4Ականատեսն այս անգամ Դիլիջանում է: Այնտեղ, որտեղ նա ապրում է, հասցե ու հեռախոս չկա: Բնակիչներն ու անհայտ թաղամասի երիտասարդները մեկ բան են պահանջում՝ ունենալ գրանցում և ապրելու հասցե: Այս սոցիալական լուրջ խնդիրը պատմում է Վաչեն, ով չնայած առողջական խնդիրների, զբաղվում է բնակիչների հիմնահարցերով: Ականատեսի գաղտնի նկարահանումները: Ի վերջո, ովքեր են այս բնակիչները, որն է նրանց հասցեն ու տարածքը:

Վաչե Գրիգորյան, 27 տարեկան, մեր ամենաերազող ականատեսը

photo110– Դիլիջանում առկա է հաշմանդամ երիտասարդների խնդիրը: Նրանք չունեն ցերեկային կենտրոններ, որ գոնե հաշմանադամը մի քանի ժամ տնից դուրս գա, ապահովի օրվա զբաղվածությունը: Հասարակության վերաբերմունքի և ցերեկային կենտրոնների բացակայության պատճառով հաշմանդամները դուրս են մնացել ծրագրերից: Երիտասարդները կարող են դուրս գալ, շփվել, հաշմանդամների համար մեր քաղաքում դա շատ սուր խնդիր է:

photo27– Ականատես եմ եղել խտրականությանը, անարդարությանը: Ես կամովին, հոգեպես շատ ուժեղ եմ, փորձում եմ դրանք հաղթահարել: Չեմ հանձնվում: Ինքս լուսաբանում եմ այդ խնդիրները: Ականատես եմ եղել մի մեծ խնդրի, որ կապված է մեր թաղամասի հետ: Բնակիչները չունեն սեփականության վկայական: Պատճառաբանում են, թե տարածքը պատկանում է զորամասին: Ինքս դիմել եմ քաղաքապետարան, ասել են` թող զորամասը տա թույլտվություն, և դուք կունենաք այդ իրավունքը: Զորամասն էլ ասում ա` մեզնից չի կախված:

photo37– Հանրակացարանի նման են էս տները: Զինավան 2 թաղամաս: Իրավաբանական այսպիսի մեկնաբանություն եղավ, որ եթե 30 տարուց ավելի ապրում եք տվյալ վայրում, պարտավոր եք ունենալ սեփականության վկայական: Բայց էդպես էլ անորոշության մեջ ենք:

ԻՆՉ ԱՆԵԼ

Եթե Դիլիջան քաղաքում Ձեր բնարականը, հողատարածքը իրական ու տրամաբանական պատճառներով դեռ սեփականաշնորհված չէ, Դիլիջանի կադաստրի պետական կոմիտեն խորհուրդ է տալիս.

1. Նախ` գրել դիմում և ներկայացնել քաղաքապետարան:

2. Եթե քաղաքապետարանը բավարարի Ձեր հայցը, ապա այն կուղարկի Անշարժ գույքի պետական կադաստրի մարզային մասնաճյուղ:

3. Կադաստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ընթացք տա սեփականաշնորհման գործընթացին:

4. Կադաստրը կմերժի սեփականաշնորհել բնակելին, եթե կան խախտումներ կամ անհամապատասխանություններ:

5. Անշարժ գույքի սեփականաշնորհման ժամանակ անհրաժեշտ է կատարել պետական վճարումներ: Այդ գումարը մեծ չէ և Ձեզ շոկի մեջ չի գցի:

6. Շենքերի ու շինությունների չափագրման գները մեկ քառակուսի մետրի համար 3-30 դրամ է:

7. Անշարժ գույքի սեփականության վարձակալության, գրավի իրավունքի գրանցման վկայականի կազմումը 500-1000 դրամ է:

8. Կադաստրային գնահատումը` ոչ ավելի, քան 1000 դրամ:

Մեկնաբանությունները փակ են: