ԹՈՂԱՐԿՈՒՄ 4-ՐԴ. ՀՐԱՇԱԳՈՐԾԸ ՍԻՆԳԱՊՈՒՐԻՑ


singapore-logoՆա եկել էր կոտրելու մեր կարծրատիպերը: Հարևաններին չեն ընտրում` Սինգապուրն էլ մեր պես շրջապատված է մահմեդական հարևաններով, բայց Սինգապուրը հաջողեց: Ու այն էլ ինչպես: Հարևանների վրայով թռչելու, մեծ ամբիցիաներ ու ազգային գերնպատակ ունենալու մասին. Բացառիկ, ու բաց դասախոսություն. Լի Կուան Յու. Հրաշագործը` Սինգապուրից:
 
 
ndvd_3351Արտակ Ալեքսանյան – Դեռ 88-ի ժամանակ, հետո` անկախացման առաջին տարիներին շատ էին խոսակցությունները երկրով մեկ` ազգովի հաջողելու մասին: Այն ժամանակ Ջերմուկն էր մեր հիմնական բրենդը, Ծիրանը` հիմնական էքսպորտը: Ավելի վաղ հպարտանում էին Մերգելյանի ինստիտուտի երևակայական ռումբով, որ կարող էր վերացնել ամբողջ Ադրբեջանը, Քաջարանի մոլիբդենով, ինչն իբր պահում էր ամբողջ Ռուսաստանը: Քսան տարի առաջ իրատեսական, հետո` ուտոպիստական դարձած այս զրույցները դարձան ժողովրդական ֆոլկլյոր ու աստիճանաբար մարեցին` փոխարինելով դրանք ավելի իրականանալի ու համեստ ազգային ծրագերի:

Ազգային նեոռոմանտիզմը սակայն անմահ է և դաձյալ գլուխ է բարձրացնում: Կարճատև, բայց տպավորիչ այցով Հայաստանում էր ժամանակակից աշխարհի ամենանշանակալից գործիչներից մեկը` Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն, մարդ, որ ժառանգելով աղքատ ու կաշառակերության մեջ թաղված երկիր, այն դարձրեց, իր իսկ խոսքով. ″Օազիս անապատում, կամ արևմտյան բարձրակարգ երկիր ասիայում″
  Երևանում Սինգապուրի նախկին վարչապետը մասնակցեց Ազգային մրցունակության հիմնադրամի նիստին, ուր խոսեց հենց մրցունակ պետություն և հանրություն դառնալու մասին: Հատուկ Ռեպորտաժի նկարահանող խումբը միակն էր, որ հնարավորություն ունեցավ ականատեսն ու մասնակիցը լինելու այդ ինքնօրինակ բաց դասախոսությանը` գլոբալ աշխարհի, ժամանակակից բիզնեսի, սկայպի ու ազգովի երազի երկիր կառուցելու մասին:

Արտակ Ալեքսանյան – Սինգապուրի նախկին վարչապետը հատուկ դիտավորությամբ իր ելույթով անդրադառնում էր հենց մեր երկրի գլխավոր մտահոգություններին, փաստերին ու իրողություններին` ինչին մենք հայի բախտ անունն ենք տվել և արդարացել պատմական և աշխարհագրական աննպաստ հանգամանքներով, ընդունել այն որպես անշրջելի, անփոփոխ հայկական իրականություն: Նա եկել էր կարծես կոտրելու մեր կարծրատիպերը` իր երկրի հաջողակ օրինակը մեզ ցույց տալու, որ գալիս է նաև մեր կաղապարներին հրաժեշտ տալու ժամանակը:

Կարծրատիպ 1-ին: Հայաստանը Հարավային Կովկասում է ու մենք չենք կարող այստեղից հեռանալ, մեր երկիրը վերցնել ու գնալ ավելի լավ տեղ: Կարող եք` ասաց Սինգապուրցին: Թռչեք տարածաշրջանի վրայով:

ndvd_324Լի Կուան ՅուՀամախառն ներքին արդյունքը կտրուկ բարձրացնելու ուղին այս տարածաշրջանի վրայից ցատկելն է: Այլ խոսքով, ձեր տարածաշրջանն ու հարևանները չեն կարող ձեզ օգնել եթե նրանք թերզարգացած են: Ձեր հայացքն ուղղեք դեպի եվրոպա, Ամերիկա և ես կասեի դեպի Արևելյան ասիա:

Վատ հարևանները ոչ միայն կարող են խանգարել, այլև իրենց գոյությամբ մղել առաջընթացի: Մեծ վարչարարի խոսքի ենթատեքստն էր` ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի:

ndvd_349Լի Կուան ՅուՄեր վատ հարևանությունը մեզ լավ հիմք տվեց: Ես շատ բան չգիտեմ ձեր ընտրության հնարավորության մասին, բայց դատելով ձեր հարևանների վիճակից, Վրաստանը չի պատրաստվում ձեզ օգնել, Ադրբեջանն առավել ևս, Իրանը պատժամիջոցների տակ է, ասինքն, այստեղ ակնհայտ է` ցատկ կատարեք, վեր կանգնեք նրանցից:

Հարևաններին չեն ընտրում` Սինգապուրն էլ մեր պես շրջապատված է մահմեդական հարևաններով: Սակայն հայացքը ոչ թե նրանց կողմն է, այլ Ամերիկայի և Եվրոպայի: Այնտեղ արագ հասկացան, որ անպայման չէ համախոհի փնտրել միայն սեփական բակում:

ndvd_3111Լի Կուան ՅուԵրբ մենք անկախացանք, մեր հարևանները շատ թշնամաբար էին տրամադրված, հյուսիսից մահմեդականներ, հարավից մահմեդականներ, իսկ մենք մահմեդական չենք: Եվ նրանք չէին ցանկանում, որ մենք հաջողության հասնենք: Եվ մենք որոշեցինք առաջ անցնել, վեր կանգնել և հասնել, հավասարվել ու դառնալ Ամերիկա, Ճապոնիա և Եվրոպա:

Լի Կուան Յուի պատմելով, ինքը, երբ իշխանության եկավ, ժառանգեց աղքատ երկիր` ավերակների վրա: Հայաստանում էլ, նոր պետությունը ժառանգել էր ոչ մրցունակ երկիր ու չկար իշխանություն, ուր չի եղել մի իշխանություն, որ չխոստավանի` դժվար է այստեղ որևէ բան անելը: Դժվար է, բայց հնարավոր-պնդում է հրաշագործը:

Լի Կուան ՅուԿրթությունը մեր զարգացման ամենամեծ գործոնն է: Մեր դպրոցները հիմա շատ լավ հագեցած են` ամեն ինչով` համակարգիչներով, լաբորատորիաներով: Մենք մասնագիտական դպրոցներ ունենք, մենք սովորել ենք առավելագույնի հասցնել մեր տաղանդները:

Սինգապուրի նախկին վարչապետը, ի դեպ, կրթություն ասելով, նկատի չուներ զուտ կրթական ցենզը, այլ կրթություն ավելի լայն իմաստով` քաղաքակրթության ձգտող հանրային նոր մակարդակ, ապրելու նոր մշակույթ:

ndvd_317Լի Կուան ՅուՉինացիները շատ հին մշակույթ ունեն ու այդ մասին խոսում են ամենուր, բայց երբ թատրոնից դուրս ես գալիս, պետք է ոտքերիդ տակ նայես, որ ցեխի ու աղտի մեջ չընկնես: Մենք մեր մարդկանց ասացինք` դադարեցրեք, քաղաքակիրթ եղեք, մի թքեք փողոցում: Մենք փոխեցինք մեր քաղաքացիների մտածողությունը: Միայն ենթակառուցվածքները զարգացնելը բավարար չէ, դուք պետք է կրթեք մարդկանց, ստիպեք ապրել և մտածել առաջին կարգի աշխարհի քաղաքացու պես:

Որտեղից սկսել հարցին նախկին վարչապետի պատասխանը մեկն էր` պետք է ունենալ ազգային ծրագիր, ազգային նպատակ:

ndvd_346Լի Կուան ՅուՈւր է ձեր լավագույն ինետելեկտը: Դուք սփյուռք ունեք, 1.5 մլն` ԱՄՆում, 1.5 մլն` Լատինական Ամերիկայում, էլ որտեղ կա? Ռուսաստան, որքան? Դե, նրանք այնքան էլ չեն կարող օգնել Եվրոպայում? Շատ չէ…Կարծում եմ, որ պետք է կենտրոնանք ԱՄՆ-ի վրա: Սփյուռքին հրավիրեք, որոշեք ինչպես պետք է զարգանալ, սեղանին դրեք բոլոր տարբերակները:

Սինգապուրի նախկին վարչապետն այժմ ավագ նախարար կամ նախարար մենթոր է իր երկրում, որտեղ ավագ որդին կառավարության ղեկավարն էր: Լի Կուան Յուին այսօր սակայն խորհրդով դիմում են ոչ միայն Սինգապուրում:

Լի Կուան ՅուԵս գնացի Ղազախստան, երբ նավթը դեռ չէր հայտնաբերվել: Նազարբաևը խնդրեց, որ գնամ: Ես ասացի` Ղազախստան, որտեղ է այն, քարտեզին նայեցի` ասացի` օօօ, մեծ երկիր է: Նազարբաևը ցանկանում էր երկիրը զարգացնել: Ասացի` քո լավագույնը ուղին ապրանքահումքը չինացիներին վաճառելն է: Նա հաջողեց: Ու նորից խնդրեց, որ գնամ: Ասացի, լավ, բայց իմ երկրին նավթը զեղչով կտաս, երբ գամ:

Լի Կուան Յուն իր հուշերում գրում է` ես իմ ժամանակների, պատերազմի, շրջապատման տարիների արդյունքն եմ: Ինձ ձևավորել են Բրիտանիայում ուսանելու 4 տարիները` պաշտելով այդ երկիրը, ես միշտ էլ ինձ հարցրել` արդյոք մենք չենք կարող նրանցից ավելի լավ աշխատել, նրանց հասնել ու անցնել: Լի Կուան Յուն սա գրել էր դեռ Սինգապուրը նոր էր ոտքի կանգնում: Կանցնի մի քանի տասնյամյակ, Լի Կուան Յուին կանվանեն հրաշագործը, երկրի վերափոխումը` հրաշք:

2 մեկնաբանություն

  1. zaven 13 December 2009, 19:01

    Erani mi hat hrashk mer het el liner