ԹՈՂԱՐԿՈՒՄ 31-ՐԴ. ԱՂԱՆԴԱԳԻՏԱՐԱՆ
Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ: |
Ինչու են մարդիկ դառնում աղանդավոր: Ովքեր են քարոզում, ինչպես են հավաքագրում: Բացառիկ թողարկում աղանդների մասին: Կյանքի խոսք: Հույսի օազիս` երբ ուսանողներին հավաքագրել են ու գիշերով տարել լեռներ: Մեր խնդրանքով հատուկ բանագնացը մասնակցել է աղանդավորական հավաքին: Նախկին աղանդավորը պատմում է իր փորձի մասին: Եվ լրագրող, որ անձամբ է տեսել այդ հավաքները: Եհովայի վկաների, մորմոնների, կյանքի խոսքի, հույսի օազիսի և մյուսների մասին: Բացառիկ խոստովանություններ, արխիվային կադրեր:
Արտակ Ալեքսանյան– Այս օրերին ԱՄՆ Կանզաս նահանգում սկսվել է 64-ամյա Մերի Ստիմենեցի դատավարությունը: Ամերիկուհին պետական անվճար բուժօգնության ծրագրով կարող է փոխել իր լյարդը, որը նրան տանջում է արդեն 11 տարի: Սակայն Մերին հրաժարվում է վիրահատվել Կանզասում, քանի որ վիրահատության ժամանակ արյան փոխներարկում է պետք: Մինչդեռ նա Եհովայի վկա է: Այս աղանդի հետևորդները հրաժարվում են արյան փոխներարկումից: Մերին դատարանով պահանջում է, որ վիրահատությունը անցկացվի հարևան նահանգում, որտեղ լյարդը կարող են փոխարինել առանց արյան ներարկման: Սակայն առողջապահական պետական հիմնարկն էլ այդ դեպքում հրաժարվում է դրա համար վճարել:
Գրեթե ութ միլիոն հետևորդ ունեցող այս աղանդավորական կազմակերպությունը համարվում է ամենաագրեսիվն ու վտանգավորը: Մինչև այժմ էլ չեն դադարում բանավեճերն այն մասին, թե սա կուլտ է, թե կրոն: Հայաստանում առաջին Եհովայի վկաները հայտնվեցին 90-ականների երկրորդ կեսին, սակայն մինչև վերջերս նրանց չէին գրանցում: Եհովայի վկաներին գրանցել-չգրանցելու մասին հանրային բանավեճը ի վերջո տեղի տվեց Հայաստանի միջազգային կառույցների առաջ ստանձնած պարտավորությամբ: Նրանք գրանցվեցին: Ալկա Չիլինգարյանն է ուսումնասիրել Եհովայի վկաների գործունեությունը Հայաստանում: Նա զրուցել է մարդկանց հետ, ովքեր առնչվել են այդ կազմակերպությանը, նրա քարոզիչներին, երբեմն եղել են ակտիվ անդամ: Հենց նրանք կպատմեն, թե ինչ է նշանակում լինել վկա Եհովայի:
Ալկա Չիլինգարյան– Եհովայի վկաների մասին լսում են ու խոսում են բոլորը, բայց ովքեր են նրանք ոչ ոք չգիտի: Այնինչ նրանք միշտ մոտերքում են: Փողոցում քարոզող Եհովայի վկաներին տեսավ ու իր ոտքով մոտեցավ նրանց: Հետաքրքրասիրությունն ու երիտասարդ լրագրողի պրպտող էությունը իրենց գործը արեցին:
– Ինձ առաջարկեցին, որպեսզի ես իմ ճաշակով ընտրեմ որևէ գլուխ այդ աստվածաշնչից ու իրeնք ինձ կմեկնաբանեն այն, կբացատրեն,-պատմում է Տաթևիկը:
Տաթևիկը ընտրեց Աստվածաշնչից մի գլուխ ու նախընտրեց ձայնագրել Եհովայի վկաների աստվածաշնչյան մեկնաբանումը: Բացատրություններն ու մեկնաբանումները մինչև այսօր ապշեցնում են յուրաքանչյուր ունկնդրի: Եհովայի վկաները համարվում են ամենաագրեսիվ աղանդներից մեկը Հայաստանում:
– Եհովայի վկաները չեն ընդունում Սուրբ երրորդությունը և նրանք մեծ ջանքեր չեն էլ գործադրում դա թաքցնելու համար, որովհետև իրենք շատ հստակ մերժում են Սուրբ հոգու գոյությունը: Օրինակ, նրանք իրենց աստվածաշնչի մեջ հոգի բառը փոխել են <<ոգի>> բառով,- նկատում է Տեր Եսայի քահանան:
Այսպիսի փոքրիկ, բայց էական փոխարինումները շատ են: Հենց դրանց մասնագետն է Էդիկը: Տարիներ առաջ նա հանդիպեց առաջին Եհովայի վկային, զրույցի բռնվեց, հետո հասկացավ` անիմաստ է: Եհովայի վկաները երբեք ոչ մի բան չեն պնդում: Նախ հարց են տալիս, ստանում պատասխան, հետո նոր սկսում համոզել, որ ճիշտ պատասխանը մեկն է և դա հաստատ ձեր ասածը չէ: Մյուս ծուղակն էլ բառերն իմաստափոխած գործածելն է:
– Իրենց հարցնում ես Հիսուսը Աստված է: Ասում են` այո, նա աստվածային է, բայց կողքի մարդը չի հասկանում, որ Աստված ու աստվածային բառերի մեջ մեծ տարբերոթյուն կա,- զգուշացնում է Էդիկը:
Տարիներ առաջ բոլոր տարբերությունները շատ լավ տեսավ, հասկացավ, բայց միևնույն է Եհովայի վկա դարձավ թատերական ռեժիսոր Մհերը: Ծանոթացավ ու միանգամից հավանեց Վկաների ուսմունքը, սակայն լիիրավ վկա այդպես էլ չդարձավ: Նրան չմկրտեցին:
– Իմ մկրտության օրը, երբ որ հանձնախումբը հարցազրույցից առաջ ինձ ասաց, մեզ բան ունես ասելու, ես չթաքցրեցի և ասեցի, որ չնայած կազմակերպությունը դեմ է Ամանորին, բայց ես ամանորյա ներկայացում եմ բեմադրում: Դա շոկ էր հանձնախմբի համար և իրենք կտրականապես հրաժարվեցին ինձնից հարցազրույց վերցնել,- ասում է նախկին Եհովայի վկա Մհերը:
Հրաժարվելը արյան պատվաստումից ու բանակային ծառայությունից` հենց այս երկու դրույթներն էին, որ <<Մեկ Ազգ դաշինքին>> ստիպեցին պայքարել Եհովայի վկաներ աղանդի դեմ: Սկսեցին ու միանգամից պատասխան ստացան` ԱՄՆ պետդեպարտամենտից:
– ԱՄՆ պետդեպարտամենտը 2008, 2009, 2010 թ զեկույցի ժամանակ դատապարտել է, քարկոծել է ու զրպարտելէ Մեկ Ազգ դաշինքի գործունեությունը, իբր մեր գործունեությունը հակասում է Սահմանադրությանը, բայց այդպիսի բան չկա,- ասում է Մեկ Ազգ դաշինքի անդամ Գոռ Թամազյանը:
2010 թվականի նոյեմբերին Սևան քաղաքում 23-ամյա տղան սպանեց իր ծնողներին: Շուտով լրատվամիջոցները սկսեցին խոսել այն մասին, որ տղան Եհովայի վկա էր: Լուրը տարածողն ու ինֆորմացիայի աղբյուրը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էր: Նա լսածը հրապարակեց News.am կայքում: Վկաները սկզբում այնտեղ հայտնվեցին, News.am-ը մի քիչ պայքարեց, բայց վերջ ի վերջո հրապարակեց հերքումը: Վկաներն էլ հեռացան News.am-ից ու եկան Հանրային Հեռուստատեսություն:
– Նրանք այս դատավարությամբ փորձում են ոչ թե պատժել Գևորգ Ալթունյանին, այլ ստեղծել համապատասխան ֆոն լրատվական դաշտում, որպեսզի ոչ ոք չհամարձակվի խոսել իրենց մասին: Ինձ թվում է` նպատակը դա է,- ասում է Գևորգ Ալթունյանը:
Ինչ էլ լինի, ով էլ հաղթի, ոչ ոք չի կարողանա միանշանակ պատասխանել ամենաբարդ հարցին` որն է ճշմարիտը: Կարևորը, որ ճշմարտությունը փնտրելիս լինես ազատ` քո ընտրության մեջ ու չպարտավորված` ընտրելուց հետո:
Արտակ Ալեքսանյան– Հայաստանում գրանցված է 70-ից ավելի կրոնական կազմակերպություն: Դրանց մեծ մասը քրիստոնեության տարբեր ուսմունքներ դավանողներ են, որոնք որևէ կետով կամ դրույթով մերժում են Հայ Առաքելական եկեղեցու կրոնական դոկտրինները: Հետևաբար, համարվում են աղանդ: Եվ ի տարբերություն Հայ Առաքելական եկեղեցու, որ սպասում է իր հավատավոր ուխտին եկեղեցում, աղանդավորները գնում են դեպի ժողովուրդ, ընկնում դռնեդուռ, տալիս գրականություն:
Հայտնի է օրինակ, որ Եհովայի վկաները միայն 12 միլիարդ գրականություն են տպագրել իր գործունեության ընթացքում: Սակայն այցերի ու անվճար գրականության առումով թերևս ամենահայտնին մորմոններն են: Սովորաբար մինչև 20 տարեկան երիտասարդները, սպիտակ վերնաշապիկով, սև տաբատով կամ կիսաշրջազգեստով, պայուսակը կողքից և Աստվածաշունչը ձեռքին, անուն-ազգանունների կրծքանշանով նրանք ամենուր են, ցանկացած երկրում: Մորմոնները դա անվանում են առաքելություն, երբ երիտասարդ տարիքում մեկնում են ին- որ երկիր մարդկանց հավաքագրելու: Ժամանակի ընթացքում սակայն, ստեղծվում են նոր աղանդներ ու հավաքագրման նոր մեխանիզմներ: Սոնա Աբրահամյանն է ուսումնասիրել ամենանորերը, որոնք առաջին հայացքից այնքան վայրի էին թվում, որ եթե չլինեին ականատեսների վկայությունները, չէինք էլ հավատա:
Սոնա Աբրահամյան– Նրանք հանում են հավասարակշռությունից ու հասցնում խելագարության: Մասսայական ինքնասպանություններ` նրանց ձեռագիրն է: Պայքարելը բարդ է` նրանց թիկունքում ֆինանսական մագնատներ են: Վտանգավորն ու անվերահսկելին, որ թաքնված է հոգու և կրոնի ազատության անվան տակ:
Հույսի օազիսը վերջերս է հայտնվել համալսարանի հարևանությամբ: Մարդիկ, որոնք ընկել են <<հուսատուների>> ծուղակը, հիմա համոզված են, որ կազմակերպությունը բնակության համար ուսանողաշատ վայրը պատահական չի ընտրել:
– Տարել են Գեղարդի վանքի շրջակայքը էքսկուրսիա, արդեն մթնշաղին երեխաներին բարձրացրել են ժայռի վրա, հետո ղեկավարներից մեկն է լինում, ուսանողներին հրամայում են 10 րոպեում իջնել ցած,- պատմում է Սոնյան:
Պարզվում է Հույսի Օազիս անվան տակ իրականում թաքնված է ադվենտիստների` արկածախնդիրների խումբը: 10 րոպեում կյանքի գնով ու վտանգի միջով ժայռից իջնելը ուսանողների խոսքով խմբի լիիրավ անդամ դառնալու պայմաններից էր: Ուսանողների պատմելով` երիտասարդ կադրերը խմբում հայտնվում են մատակարարի շնորհիվ, որի համար հավատքն ու կրոնը վաղուց բիզնես է դարձել: Նրանցից շատերի շրջանում գործում է տասանորդի սկզբունքը, այսինքն` մարդը իր վաստակածի տասանորդը ամեն անգամ պարտավոր է նվիրաբերել խմբին: Սա գրվածն է, չգրված օրենքով շատերը նվիրաբերում են տուն ու տեղը, նույնիսկ վերջին դրամը:
– Բոլոր տեսակի կրոնական ժողովները պարտադիր ավարտվում են մեկ-երկու անգամյա դրամահավաքությամբ: Տուր, որ քո գործերը հաջողվեն, տուր, որ օգնություն ստանաս աստծուց, եթե չտվեցիր, օօօօ և այդ օ-ի տակ բազում չարչարանքներ,- մեկնաբանում է քահանան:
– Ոչ մի կրոնական կազմակերպություն հնարավոր չէ հսկել, բայց եթե հաշվի առնենք, որ կրոնական կազմակերպության ղեկավարները կարճ ժամանակում ինչ դղյակների տեր են դառնում ու ինչ մեքենաների, կարելի է եզրակացնել, որ մեծ մասը գնում է նրանց գրպանը,- ասում է Ալիկ Ամարյանը:
88-ի երկրաշարժից հետո առատաձեռն օգնությունից Հայաստանը չհրաժարվեց: Մորմոններ Հայաստանում` ինչքան ուզես: Ալիկ Ամարյանը սեփական փորձով է ասում` աղանդավորական խմբերը իրենց ձեռքում են պահում երկրի ամենափողաբեր բիզնեսները և ազդեցիկ պաշտոնները, պայքարել նրանց դեմ, նշանակում է նախ զրկել նրանց պաշտոններից:
Աղանդը կլանում է հատկապես, երբ հոգեկան ճգնաժամի մեջ ես: Կյանքին վերջ տալու կամ թմրադեղի ձեռքն ընկնելու փոխարեն առաջնորդը խոստանում է թեթևացնել հոգին աստծո օգնությամբ: Հոգեբանը համոզվել է` այդ օգնությունը մարդուն հոգեկան խանգարման դուռն է հասցնում: Կյանքի խոսքի հավաքների ժամանակ մարդկանց վրա իբր թե իջնում է սուրբ հոգին:
– Մարդիկ աղոթելու ժամանակ սկսում են ախմախ-ախմախ բաներ խոսալ, իրանց ասելով դա սուրբ լեզու է, որով մարդիկ խոսում են,- նկատում է …:
Իսկ հետո նա, ում մեջ այդ օրը մտել է սատանան, ընկնում է աղանդավորների ծանր ձեռքի տակ: Ամեն մի խումբ հետևորդ հավաքելու իր մեխանիզմն ունի: Առաջին քայլը բոլորի դեպքում մեծ հաշվով նույնն է, մարդիկ գնում են այնտեղ, որովհետև չեն էլ կասկածում, որ խմբի կրոնական հայացքները առաքելականի հետ խորթ բարեկամներ են: Հետո բռնածը պահելու համար գործի են դրվում հոգեբանական լուրջ պրիոմներ` ըստ հոգեբանի ` հիպնոս` ձայնի, հայացքի ու նույնիսկ արտաքին տեսքի միջոցով: Հանդիպումը Աննային զարմացրել է`այն ինչ կարդացել էր գրքերում ու այն, ինչ տեսավ, նույնը չէր:
– Առաջինը, ինչ տեսել եմ, աբսուրդ էր: Բատուտներ, թենիսի սեղաններ: Որ մտածում եմ` եկեղեցի եմ մտնում ու բատուտ եմ տեսնում, դա շոկ էր,- տեսածի մասին է պատմում Աննան:
Ընդունել են անվստահությամբ, վստահության հետ եկել է հավանական հետևորդին գրավելու գործընթացը: Նրանք, ովքեր հավաքված են ու սպասում են հոգու փրկության, իրոք հավատացյալներ են, մարդիկ իսկապես հավատում են իրենց աստծուն ու ծառայում նրան: Բայց Աննայի համար փրկության սպասողներից ոչ մեկը առողջ չէր:
Ըստ օրենքի, կրոնական փոքրամասնությունները աղոթարան կարող են ունենալ, բայց ինչպես են ստացել 5000 հոգանոց հանդիսությունների սրահ կառուցելու իրավունքը` քաղաքապետարանը համաձայնեց պատասխանել միայն գրավոր: Հողատարածքը Կյանքի խոսք կազմակերպության կողմից սեփականացված է, շինարարությունը` օրինական, իսկ այն որ կազմակերպությունը աղանդավորական է, քաղաքապետարանը ոչ լսել էր, ոչ էլ գիտեր:
hetaqrqirn .ajn.e,vor . ays.chisht .u.hayrenasirakan.haghordman@.dem.en.artahartvel.himnakanum.aghandavorner@,[email protected]….IRENQ.MER.PETUTYAN.APAGAN.TANUM.EN .KORCANMAN-QOGHARKELOV.DA.KRONI.AZATUTYAN.EVROPAKAN.GAGHAPARNERI .TAK.
IMACEQ.BOLORD—-HAY.ARAQELAKAN.EKEGHECIN.MERJOGH.AMEN .MI.MARD,AGHAND .E………….
Թերևս չեմ դադարում զարմանալ մեր լրագրողների կամ այլ կերպ ասած հեռուստավարսավիրների վրա, որոնց նպատակն է միայն նյութ պատրաստել առանց մտածելու իրենց արածի իրական հետևանքների մասին: Կեցցեք, դուք այնքան պրոֆեսիանալ եք, որ նման նյութ կարող եք պատրաստել թաթարախի, ինչ-որ մեկի պատվերով կամ հրամանով, առանց ուսումնասիրելու նյութի վերաբերյալ գոնե մեկ գիտական աղբյուր: Դուք այնքան պրոֆեսիանալ եք, որ (եթե նույնիսկ ենթադրենք, որ որևէ պատվեր չեք կատարել)
1, կարող եք ավետարանական հավատքի քրիստոնյաներին համարել աղանդավոր,ինչը բառացիորեն վկայում է այն մասին, որ այդ առումով ուղղակի չեք տիրապետում նյութին և բացարձակ անգրագետ եք,
2, բոլորի միջև հավասարության նշան եք դնում,
3,որպես բանախոս ընտրում եք ինքնահռչակ , որն ի դեպ ինքն է խոստովանում, որ Հայաստանում այս ոլորտի մասնագետ չկա,իհարկե ներառյալ ինքը…
Ուստի խորհուրդ կտամ Հ1ին մի քիչ գումար ծախսել և իր լրագրողներին ուղարկել արտասահման վերապատրաստման, որպեսզի նրանք հասկանան, թե իրականում ինչ է նշանակում լրագրողական հետաքննությունը, որը համենայն դեպս փողի գնով էժանագին ռեյտինգ հավաքելը չէ:
Փաստորեն դուք դիմում եք ամեն մի անընդունելի միջոցներիձեզարդարացնելու հանար: Դուք` աղանդավորներդ ՀԱՅ կոչվելու իրավունք չունեք , քանի որ դուք մերժում եք 1700 տարի հենց ձեր ազգը ոչնչացումից պաշտպանած եկեղեցուն: Իսկ հիմա մեր եկեղեցուց շնորհակալ լինելու փոխարեն, փնովում եք: ……………………..
Այդ հնացած շարադրությունն ամեն անգամ կրկնելով ձանձրացնում ե մարդկանց, նոր սուտեր հորինեք. Այ, եթե լսելու ականջ ունենայիք, կամ տեսնելու աչքեր, կնկատեյիք շատ լավ բաներ քրիստոնիա մարդկանց գործնեությունից, որոնք վրիպում են ձեր աչքերից. Իսկ հայ արաքելական եկեղեցին թող ձու կռվացնի, կամ ել հեթանոսական ծեսեր վերականգնի:
Բանաձև հաղորդաշար ուրիշի ստերն մի կրկնեք, խնդրում եմ, ավելի հետաքրքիր ու ցանկալի կլինի նաել ձեր ծրագրերն, եթե մաքուր աշխատեք, բարեխղճորեն:
Es karcum em, vor Hayastanum chka chist patkeracum Axandneri ev Axandagitutyan masin. AXADNER@ NRANQ EN OVQER SHEXVEL EN QRISTONEUTYAN HIMNAKAN VARDAPETUTYUNIC` SURB ERRORDUTYAN<, HISUS QRISTOSI ASTVACUTYAN EV ayln. Kyanqi Xosq@ axand chi
Sireliners incha katarvum mer joxovrdi , es inchqan haskaca ays comentarianeri mej miayn,dzer asatsov axandavornern en siro qarozchutyun anum..es uxxaki apshatsem. inch uzuma lini inch kroni kam davanutyan patkani menq mardenq ev mardkutyun@ nranum e vor irar sirenq ev irar hargenq.
Astsun siroxner@ kartsumerm petqe vor anen aynpisi qayler inch@ vor arec HIsus@ 2000 tari araj. CUYC TVEC IR SER, MER MEXAVORNERIS HANDEP/…
Ser tsatskum e mexqeri shatutyun@.
to Karen, vortexic eq vercrel, vor Kyanqi Xosqi txanery banakum chen tsaryum, zenq chen vercum i td. Karox em shateri tvyalner tal, vor ays pahin tsarayum en ev orinavor zinvorner en.
isk NL dzer nyuty Kyanqi Xoski masin shat hetaqrqrir er, ayspisi heqiat nunyisk Andersony chi grel.
Anvanum eq axandavor, asum eq, vor mtacel chgitenq. ayn inch lav kliner inqnerd mtaceiq u dateiq.
es el karam amen meki masin hazar u mi ban grem gcem inet, aysor da shat hesht a, bayc chi nshanakum, vor chisht a.
Shat lav aseciq Ira…Kyanqi xosqi txaneri tsarayutyan veraberyal.
Isk inch verabervum e ner joxovrdin.aseq tesnem erb mer ays erkrum mardaspanutyunner,brnabarutyunner, mard tsetsoci, davajanutyunner @ntaniqum ev @nkerneri mej, erexan tsnoxi vra e dzerq bardzracnum ev sra nman ayl en texi unenum inchu cheq datum mer araqelakan ekexecun…te chi kareli..
Jisht e asum Iran mtstel sovoreq u ed jamanak mtstelov dateq…
A.S.-@ isk duq texyakeq vor araqelak ekexecin bolor ashxarhi ekexecineri mej arajin e axandavor anvanvel..ekexecu patmutyun usumnasireq A.S.
Es axandavor chem u asem imanas, vor ayspisi haxordumnerin mishtel dem em exel qicha paraktvats mer joxovurd@, himael sencen uzum hasnen irancin..tox haxordum hanen axqat xavi masin u pahanjen vor es tangacumner@ es poqr azgic kangnacnen, ev menashnor artahaytutyun@ verana.
chen toxnum mard ir biznes@ sksi, incha mi qanis@ uzum en vilaner@ shatacnen…
ov vor ir sepakan xelq@ chuni @nknum e urishneri azdecutyan tak … Ays paragayum ir vochxarnerin havaqac hovivneri srtachmlik, vorosh depqerum mardu m lav azdogh rock erajshtutyunov ughekcvogh “hogevor” charerin.
Nax es dez hamar to karen chem ev heto.es erbeq chem vercnum u asum es paster unem…karam anun ara anun asem kyanqi xosq ekexecu chcarayox qurekneri masin voronc es andzamp em chananchum voronc es andzamp em amotanq tvel nra hamar vor irenc mayr hayreniq@ mayr srbutyuner@, irenc mayrerin ev quyrerin pashtpanum en voch irenq, et vor forma en hagnum da der orinavor zinvor chi kochvum hargelis.
Avelacnem naev vor avetarani hatatqi xosqi kyanqi xosqi xarizmatik hogegalstakan 50 kananer eva ylner@ gitakanoren apacucvac en vor hogekan anhavasarakshrutyan mej en apacuyc@ komentnern en, u iranc hamar hayastanum ka hatuk gorcox kentron qayqayich axandneric verkangnoxakan kentron..
arandznahatuk uzum em shnorhakalutyun haytnem h1 i andznakazmin maladec dez apreq duq vor hayastanum nerkrvox axp@ i tes eq dnum bolorin.dez petq chi vor duq axandagitutyan masnaget lineq heriqa vor aseq ardyoq evropacuinch xelqna ktrvel hay qristonyayin qristonya darcni.mteceq sra shurj ev duq el ktesneq es axb@.
Karen – in /to masnik/
greq xndrum em anun azganunnery.
Karen duq erevi texyak cheq cheq hay txaneri ayn bazmutyan masin, vor chen, u bnakanabar Hay Araqelakan ekexecu zavak en, ev paxnum hayreniqin tsarayeluc, hayrenakan poxeri shnorhiv. Nman mardkanc maSIN INCH KASREQ?
datelov mer qahananeri ezrakacutyunic, vor ete hay es uremn Hay Araqelakan ekexecu zavak es darnum e, vor azgi 90 tokosy /vori mej baci orinavor mardkancic, kan bazmativ hogekan hivandner, kasharakerner, brnabarutyun gorcoxner…/ Hay Araqelakan ekexecuc en. Isk ayd masin inch kaseq, che vor ayd mardik Araqelakan ekexecu zavakner en?
Ev verji vero, ete miak chshmart ekexecin da Hay Araqelakan ekexecin e, urem draxtum miayn hayern en linelu, monopolist hayery.
Ur es Astvac??? achqis du el chmarit ches, qani vor Hay Araqelakan ekexecuc ches…
naxord postums karevor bar em bac toxel noric grem…
Karen duq erevi texyak cheq hay txaneri ayn bazmutyan masin, vor chen, u bnakanabar Hay Araqelakan ekexecu zavak en, ev paxnum hayreniqin tsarayeluc, hayrenakan poxeri shnorhiv. Nman mardkanc maSIN INCH KASREQ?
datelov mer qahananeri ezrakacutyunic, vor ete hay es uremn Hay Araqelakan ekexecu zavak es darnum e, vor azgi 90 tokosy /vori mej baci orinavor mardkancic, kan bazmativ hogekan hivandner, kasharakerner, brnabarutyun gorcoxner…/ Hay Araqelakan ekexecuc en. Isk ayd masin inch kaseq, che vor ayd mardik Araqelakan ekexecu zavakner en?
shnorhakalutyun ushadrutyan hamar
Բողոք արտահայտելով Բանաձևի ոչ մասնագիտական և ոչ բարեխիղճ մոտեցման հանդեպ` ներկայացնում եմ երկու փաստաթղթի սեփական թարգմանություններս` հուսալով, որ սա որոշ չափով կօգնի հասկանալ` ինչ է լրագրությունը, ինչ է կարելի և ինչ չի կարելի անել:
1. Լրագրողների վարքի մասին «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» Հիմնադրույթների հռչակագիր
Այս Հռչակագիրը հայտարարվում է որպես մասնագիտական գործելակերպի չափանիշ նորություններ և տեղեկատվություն հավաքող, փոխանակող, տարածող և մեկնաբանող լրագրողների համար:
Ա. Ճշմարտության և ճշմարտությունն իմանալու հանրության իրավունքի նկատմամ հարգանքը լրագրողի առաջին պարտքն է:
Բ. Այս պարտքին հետևելով` լրագրողը պետք է միշտ պաշտպանի լուրերի ազնիվ հավաքագրման և հրապարակման, ազնիվ մեկնաբանության և քննադատության սկզբունքները:
Գ. Լրագրողը պետք է խոսի միայն այն փաստերով, որոնց ծագումնաբանությունը հայտնի է իրեն: Լրագրողը չպետք է անտեսի կարևոր տեղեկատվությունը կամ փաստաթղթեր կեղծի:
Դ. Նորություններ, լուսանկարներ և փաստաթղթեր ձեռք բերելու համար լրագրողը պետք է օգտագործի միայն ազնիվ մեթոդներ:
Ե. Լրագրողը պետք է ջանք չխնայի շտկելու համար ցանկացած հրապարակած տեղեկատվություն, որը չստուգված կամ թյուր է:
Զ. Լրագրողը պետք է պահի մասնագիտական գաղտնիքը` կապված տեղեկատվության աղբյուրի հետ, որը ստացվել է գաղտնի կերպով:
Է. Լրագրողը պետք է զգույշ լինի մամուլի կողմից խտրականության առաջադրման վտանգի վերաբերյալ և պետք է ամեն բան անի` խուսափելու համար նման խտրականությանն օժանդակելուն` հիմնվելով, ի թիվս այլ հանգամանքների ռասայի, սեռի, սեռական կողմնորոշման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքների, ազգային կամ սոցիալական ծագման վրա:
Ը. Լրագրողները որպես խիստ մասնագիտական վիրավորանք պետք է ընդունեն.
* գրագողությունը,
* վնասակար ապատեղեկատվությունը, զրպարտությունը և անհիմն մեղադրանքները,
* ցանկացած ձևով կաշառքի ընդունումը` հրապարակման կամ ճնշման գործադրման համար:
Թ. Իրենց հարգող լրագրողներն իրենց պարտքը պետք է համարեն հետևելու վերոնշյալ սկզբունքներին: Յուրաքանչյուր երկրի ընդհանուր օրնինական դաշտում լրագրողը պետք է ընդունի իր գործընկերոջ իրավասությունը մասնագիտական բնագավառում, որպեսզի բացառի կառավարությունների կամ այլոց կողմից միջամտությունը:
Աղբյուրները`
http://ethicaljournalisminitiative.org/en/contents/ifj-code-of-principles-on-the-conduct-of-journalism
http://www.ifj.org/en/articles/status-of-journalists-and-journalism-ethics-ifj-principles
Հ.Գ.Հուսով եմ Բանաձևը կգործածի այս սկզբունքները և կբարձրացնի իր հաղորդումների որակը` մարդկանց տվյալներն առանց այդ մարդկանց զգուշացնելու գործածելուց առաջ:
2. “Society of Professional Journalists” (SPJ) վարվելակարգ / վարքականոններ
Society of Professional Journalists-ը (Մասնագետ լրագրողների ընկերությունը), որը գործում է 1909 թվականից, տրամադրել է վարվելակարգի կամ վարքականոնի մի առաջարկ (ամբողջական անգլալեզու տարբերակը կարող եք գտնել այստեղ. http://www.spj.org/ethicscode.asp):
Նրանց մշակած բարոյագիտական կամ էթիկական կանոնները կամավոր հիմունքներով ընդունված են հազարավոր լրագրողների կողմից` անկախ իրենց վայրից և գործելաոճից, և լայնորեն կիրառվում են լրատվամիջոցների և ապագա լրագրողների կողմից, լսարաններում, որպես էթիկ վարքագծի ուղեցույց: Այն նախատեսված է գործածել ոչ թե որպես «կանոնների» համակարգ, այլ` որպես էթիկական որոշումներ կայացնելու աղբյուր: Այն իրավաբանորեն պարտադիր գործադվող չէ:
Ընդհանուր առմամբ, այն բաղկացած է առաջաբանից և չորս մասերից, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է խորհուրդներով.
Ա. Փնտրիր ճշմարտությունը և զեկուցիր այն:
Լրագրողները պետք է լինեն ազնիվ, արդար և քաջալիր` տեղեկատվություն հավաքելիս, զեկուցելիս և մեկնաբանելիս:
Այս հատվածը ներառում է 17 դրույթ: Ներկայացնում ենք դրանցից որոշները:
Լրագրողները պետք է.
* Ստուգեն տեղեկատվության ճշգրտությունը բոլոր աղբյուրների միջոցով և հոգ տանեն անփույթ սխալներից խուսափելու մասին: Կանխամտածված աղավաղումն անթույլատրելի է:
* Միշտ հաշվի առնեն աղբյուր տրամադրողի շարժառիթները մինչև նրան անանունություն խոստանալը: Պետք է պարզեն ցանկացած խոստման հետ կապված պայմանները (որ նրանք կտան), որ կարվեն տեղեկատվության փոխանակման համար: Պետք է իրենց խոստումները կատարեն:
* Երբեք չպետք է զբաղվեն գրագողությամբ:
* Ուսումնասիրեն մյուսների մշակութային արժեքները և խուսափեն դրանք այլոց հարկադրելուց:
* խուսափեն կարծրատիպացնել` հիմնվելով ռասայի, գենդերի, տարիքի, կրոնի, էթնոսի, աշխարհագրական դիրքի, սեռական կողմնորոշման, հաշմանդամության, արտաքին տեսքի կամ սոցիալական ստատուսի վրա:
* Աջակցեն տեսակետների բացահայտ փոխանակմանը, նույնիսկ այն տեսակետների, որոնք կարող են համարվել անընդունելի:
* Ձայն տան ձայնից զրկվածներին. պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրները կարող են հավասարապես վստահելի լինել:
* Տարբերակեն շահերի պաշտպանությունը և նորություններ զեկուցելը: Վերլուծությունը և մեկնաբանությունը պետք է միմյանցից առանձնացվեն և չպետք է խեղաթյուրեն փաստը կամ համատեքստը:
=============================================================
Բ. Մինիմումի հասցրու վնասի չափը:
Էթիկական լրագրողները աղբյուրներ տվողներին, հոդվածի հերոսներին և գործընկերներին վերաբերվում են որպես հարգանքի արժանի մարդկային արարածների:
Տվյալ բաժնի ութը առկա դրույթներից են հետևյալները:
Լրագրողները պետք է.
* Կարեկցանք ցուցաբերեն նրանց նկատմամբ, ովքեր կարող են բացասական ձևերով ազդվել նյութերի ներկայացման հետևանքով: Հատուկ զգայունություն պետք է ցուցաբերեն, երբ գործ են ունենում երեխաների և աղբյուր տրամադրող անփորձ մարդկանց կամ անհատների հետ:
* Զգայուն լիենեն ողբերգության կամ վշտի միջով անցած մարդկանց հարցազրույցներ կամ նկարներ օգտագործելիս կամ փնտրելիս:
* Ընդունեն, որ տեղեկատվություն հավաքելն ու զեկուցելը կարող է վնաս կամ անհարմարություն պատճառել: Նորություններ ներկայացնելն ամբարտավանության համար արտոնագիր չէ:
* Ընդունեն, որ անհատ անձինք ավելի շատ իրավունք ունեն կառավարելու իրենց մասին տեղեկատվությունը, քան հանրային պաշտոնյաները և այլոք, որ իշխանություն, ազդեցություն կամ ուշադրություն են տենչում: Միայն ոտնատակ արվող հանրային կարիքը կարող է արդարացնել ինչ-որ մեկի անձնական կյանք ներխուժելը:
* Լավ միտումներով առաջնորդվեն: Պետք է խուսափեն մշուշված հետաքրքրասիրությամբ առաջնորդվելուց:
=============================================================
Գ. Անկախ գործիր:
Լրագրողները պետք է ազատ լինեն ցանկացած շահի հանդեպ ցանկացած պարտավորությունից, բացի հանրության տեղեկացված լինելու իրավունքը:
Լրագրողները պետք է.
* Խուսափեն շահերի իրական կամ ենթադրյալ բախումից:
* Հեռու մնան այնպիսի առնչություններից կամ գործողություններից, որ կարող են վարկաբեկել ամբողջական իսկությունը կամ վնասել վստահելիությանը:
* Աչալուրջ և քաջ լինեն իշխանություն ունեցողներին պատասխանատվության կանչելիս:
* Մերժեն գովազդատուների նկատմամբ աչառ վերաբերմունքն ու նրանց շահերը պաշտպանելը և դիմադրեն նորությունները ներկայացնելու գործընթացի նկատմամբ ազդելու նրանց ճնշմանը:
* Զգուշանան գումարի դիմաց տեղեկատվություն տրամադրող անհատներից, խուսափեն պատվերով նորություններ տրամադրելուց:
=============================================================
Դ. Պատասխանատու եղիր:
Լրագրողները պատասխանատու են իրենց ընթերցողներին, ունկնդիրներին, հանդիսատեսներին և մեկը մյուսին:
Լրագրողները պետք է.
* Պարզ ձևով լուսաբանեն և բացատրեն նորությունները և հանրության հետ երկխոսության մտնեն լրագրողական վարքագծի վերաբերյալ:
* Հանրությանը քաջալերեն ԶԼՄ-ների նկատմամբ իրենց դժգոհությունը բարձրաձայնելը:
* Ընդունեն իրենց սխալները և դրանք անհապաղ շտկեն:
* Մերկացնեն լրագրողների և ԶԼՄ-ների ոչ էթիկական գործունեությունը:
* Առաջնորդվեն նույն բարձր չափանիշներով, որոնք պահանջում են մյուսներից:
Տվյալ վարքականոնը կամավոր հիմունքներով ընդունվել է հազարավոր գրողների, խմբագիրների և այլ մասնագետների կողմից, որոնք զբաղվում են նորությունների տարածմամբ, լուսաբանմամբ և այլ գործունեությամբ: Ներկայիս տարբերակն ընդունվել է 1996 թվականին Մասնագետ լրագրողների ընկերության Ազգային կոնվենցիայով, ընկերության անդամների կողմից ամիսներ շարունակ ուսումնասիրելուց և բանավեճերից հետո:
Հ.Գ. Այս նյութը տեղադրում եմ հատուկ բանաձևի այս` https://www.banadzev.com/?p=13098 հոդվածի հեղինակների համար, որոնք գործածել են իմ և այլոցից ապօրինի կերպով կորզած տեղեկատվությունը: Նրանք մասնատել և աղավաղել են խոսքս և ցայսօր էլ ոչ մի արձագանք չեն տվել:
Հ.Հ.Գ. Թարգմանությունն ինքս եմ արել, եթե առկա են հայերեն այլ տարբերակներ, շնորհակալ կլինեմ տեղեկացնելու համար:
Լավ ժողովուրդ ջան, միևնույնն է իրենց անիմաստ է ինչ-որ բան բացատրել ու հասկացնել: Հովիվները արդեն իրենց խոսքերով լիովին կերել են ուղեղները: Շարունակեք այդ տեմպերով: Տեսնենք վերջում ուր կհասնեք և ով կդառնաք: Ձեզ միայն ցանկանում եմ, որ շուտ ուշքի գաք ու խելքներդ գլուխներդ հավաքեք: Թե չէ արդեն երևի Աստծո անունից ավելի հաճախ ձեր հովվի՝ Արթուր Սիմոնյանի, անունն եք տալիս: Դե մեր ազգը միշտ էլ հավատացել է մի քանի բարի խոսք ասող բարի դեմքով «բարեգործներին» ովքեր ցուցադրական մի քանի բարի բաներ են անում ու մարդկանց համախմբում իրենց շուրջը:
«Желтую прессу» Ինչպես հայտնի է ոչ ոք չի սիրում: Սևակ շատ ճիշտ նկատեցիք, իրոք կանխամտածված աղավաղումն անթույլատրելի է:
Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում կգնա արաքելական եկեղեցի, թե ավետարանական ուղղությունն կնախընտրի. Ինձ մի անգամ հարց տվեցին. ” Ինչու չեք գնում արաքելական եկեղեցի պատարագներին մասնակցում? ” ես էլ պատասխանեցի, որովհետեվ դա իմ կյանքն չեր փոխում: Եկեղեցին պետք է քարոզի Աստվածաշնչյան ուսմունք, որպեսզի մարդիկ ամրանան հավատքի մեջ, ունենան իրար հանդեպ կարեկցանք, սեր: Եկեղեցին հանձնարարություն ունի Աստծո կողմից ավետարանի բարի լուրն տարածելու և մարդկանց փրկության բերելու. ( Մատթ. 28.18-20; Գորցք.1.8): Եկեղեցին կանչված է ավետարանն տարածելու խոսքի ու վարքի միջոցով: Այ հենց այստեղ տեղին է նշել, որ քահանաններն քարոզում են խոսքն, իրենք իսկ չապրելով այդ խոսքերին համապատասխան: Ինքստինքյան կորցնում են հեղինակությունն, երբ խոսքն ու արարքներն չեն համապատասխանում իրար: ” Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից։” (Հակոբոս 1.27): Եկեղեցին պետք է լինի քրիստոնեական, նման Քրիստոսին և հետեվի Քրիստոսին’ Իր մաքուր ու անարատ վարքագծով:
Իսկ Արտուր Սիմոնյանին մի նախանձեք, որ արժանի է մեր հարգանքին: Թող ամեն մարդ իր վարքագծին հետեվի:
BAREV DZEZ ES HAYASTANI KYANQI XOSQ EKEXECUC EM EV SHAAAAAAAT HPART EM ES EXEL EM MARD VOR SHAT E TARAPEL ANBUJELI HIVAND EM EXEL UXAKI HRASHQOV EM APREL ES JANACHEL EM HISUSIN AYD EKEXECUM EV ASTVAT INDZ BJSHKELA POXELA IM KYANQ@ U IROK INDZ KYANQIA KOCHEL ASTVAT INDZ NA CHI POXVEL QRISTOS@ NUYNA EREK AYSOR EV HAVITYAN ES CANKANUM EM ASEL ES DEM CHEM VOCH MEKIN EV IM EKEXECIN EL DEM CHI VOCHMEKIN MENK UZUM ENK MER ERKRUM LINI XAXAXUTYUN SER BAROYAKANUTYUN HARQANQ METERI HANDEP MENK UZUM ENK MARDIK AROXJ LINEN U ERJANIK EV DA KAROX ENK UNENAL MIYAYN HISUSIN JANACHELU SHNORHIV AMEN DEPKUM HAVATUM EN MARDIK TE VOCH MIYEVNUYNE KGA JAMANAK ERB AMEN TUNK KKRNKVI HISUSI ARAJ EV AMEN LEZU KDAVANI VOR QRISTOSNA ASTVAT U PRKICH.MENK SIRUM ENK BOLORIN ANKAX AZGUTYUNIC EV KRONIC EV GITENQ VOR ERKRAGNDUM KA MI ASTVAT NA ASTVATNERI ASTVATN E NRA ANUNNE HISUS.ASATNERIS HAMAR AMBOXJUTYAMB PATASXANATU EM IM KYANQOV.
Hatuk ira yi hamar…grem anuner@ uremn noyemberyani tiv taron, hayk, sevak, artur, ev ayln nranq carayum en mer banakum..es uxxaki chem tuyl ta indz estex anuner@ grem.. ete duq indz tvyalner taq vortex karox em anhatapes dez asel karox em nuynisk et zinvorneri tan hascener@ asem gnaq xoseq irenc het et mek,, hima ancnem der hayrenadavachan artahaytutyuneri herqman@ u dranc animast hnchecman@,,,ete mek@ mtacuma te kyanqi xosq ekexecum bolor@ hreshtaki teverov en man galis tox ira karciq@ poxi tenc ban chka et arden apacucvaca chem uzum dran anradarnam es nran kanradarnam te im ekexecum incha katarvum ete im ekexecu hetevordnei tekuz teseq nshum em tekuz mec mas@ anbaro el linen kimanam vor imnen dranov sirts kcava… hay araqelakan ekexecin chi asum vor menak hay araqelakan ekexecu hetevordnern en prkvelu anhetet ezrakacutyuner @st erevuytin duq eq anum vorovhetev i tarberutyun axandneri ahy ekexecin zerc e ezrakacutyuneric,,mer hstak dirqoroshum@ espesin e menq chenq asum te ays ekexecin sxal e te chisht ays kronakan goyacutyun@ sxal e te chisht menq asum enq ays ekexecin karox e ir havatacyalin prkutyan chanaparh@ cuyc tal te che..ete masnavor xosqs uxxem kyanqi xosq ekexecun parz hstak karox em asel vor ayd ekexeci ir havatacyalnerin uxordum e depi andund es erkar baner chasem uxxaki mi ban vor arden hazar angam lselem em te inchpes en kyanqi xosq ekexecu hetevordner@ aranc amachelu kaynum asum en te hay araqelakan ekexecu mi masnenq u hima der nmaner@ pordum en qnadatel knereq bayc arajin angam em tesnum vor erk eresaninerin havatacyal en kochum duq hudayic tarbervum enq mi banov patmakan hsrjani tarberutyamb hudan davachanec ir usuchin isk duq davachanum eq der hayreniq@ u mayr ekexecin.u der chakatnert parz el qaylum eq ibrev te nor horeri hancharner eq der chgitakcelov vor hudayi nman inqnert eq dez xexdelu,
Ira kxndrem dez erkar mtaceq vor bactoxumnerov bazmativ smsner chgreq.
Օտար աղբյուրները փաստում են, որ Հայաստանում, ազգային եկեղեցու ետեւում գործում են գրանցված կրոնական կառույցներով 270.000 «հավատացյալներ», իսկ
«Բաժանորդային արկղ թիվ 10». սա «Կյանքի խոսք եկեղեցու» փոստային հասցեն է՝ կենտրոնացած մայրաքաղաքի թիվ 10 փոստատան շենքում: Ըստ Ամերիկյան դեպարտամենտի հրապարակած տվյալների, Հայաստանում գոյություն ունի 22.700 խարիզմատիկ «եկեղեցու» հետեւորդ: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի հավաստմամբ, եթե հաշվի առնենք, որ խարիզմատիկներից մեզ մոտ գրանցված է միայն «Կյանքի խոսքը», ուրեմն ճշտված է միայն վերջիններիս թվաքանակը: Գաղտնիք չէ, որ աղանդը համաշխարհային գլոբալ բիզնես է, մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին: Ըստ Ա. Ամարյանի, վերջին շրջանում նկատվում է կրոնական կազմակերպությունների եւ քրեական հանցավոր ուժերի սերտաճում: Աղանդավորական համայնքները նաեւ բացահայտ քաղաքականացման ճանապարհին են: Ուկրաինայի «Աստծո դեսպանատուն եկեղեցին», որը նույնպես խարիզմատիկ ուղղությանն է պատկանում, ակտիվորեն մասնակցել է Ուկրաինայի նարնջագույն հեղաշրջմանը եւ այնուհետ իր ներկայացուցչին նշանակել նորընտիր նախագահի խորհրդական: «Նրանց գաղափարական հիմնաքարերից է՝ հեղափոխություն կատարել նաեւ ԱՊՀ մյուս երկրներում»,- նշում է կենտրոնի ղեկավարը: Խարիզմատիկ հոսանքի որոշակի քաղաքական նպատակներից է՝ ստեղծել նոր երկիր, նոր կառավարություն, որի առաջին նախարարները կլինեն «Աստծուն հավատարիմ մարդիկ»: Ինչպես նկատում է Ա. Ամարյանը, 1917 թվականի ընթացքում Հայաստանի բոլոր եկեղեցիները քանդվեցին եւ վերածվեցին մշակութային օջախների, իսկ 1991 թվականից հետո մշակութային տները դարձել են «եկեղեցիներ». Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մինչեւ վերջերս «Կյանքի խոսքին» էր, իսկ «Կույրերի միավորման մշակույթի» կենտրոնում մեկ օրվա մեջ երեք տարբեր աղանդների ծիսակատարություններ են կատարվում: Այս ամենը Հայաստանը քայքայելու համաշխարհային գլոբալ ծրագրերից է: Ամարյանի կարծիքով, այսօրվա դրությամբ, կրոնական կազմակերպությունների կողմից մեծ բանալիներ կան. միայն այն փաստով, որ նրանց մասին չկա տեղեկատվություն, եւ նրանք աշխատում ու գործում են գաղտնի, այդ կառույցները հասարակությանը սպառնում են վտանգ: Շատերն ուղղակի գործադրում են արգելված մեթոդներ՝ խախտելով մարդու իրավունքը, գործադրվում է հոգեբանական ճնշում, շանտաժ, կոմպրոմատ՝ շահարկելով հիմնականում մարդու սոցիալական գործոնը: Կենտրոնի ղեկավարը համարում է, որ այն բոլոր քաղաքացիները, ովքեր ներգրավված են քայքայիչ կրոնական կառույցներում, արդեն իսկ տուժած են, ցավոք, որեւէ օրենքով «քայքայիչ» կամ «տոտալիտար» հասկացությունը հիմնավորված չէ: Միայն միջազգային անալոգիայի մեխանիզմներով, ինչպես նաեւ ռուսական որոշ փաստաթղթերով է տրված «Կյանքի խոսքի» եւ խարիզմատների քայքայիչ գործունեությունը: «Կյանքի խոսքի» հայտարարած տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի իրենց աստվածաշնչյան դպրոցի՝ 8-ամսյա դասընթացների միջոցով 250 շրջանավարտ է պատրաստում: 10 տարվա ընթացքում, համապատասխանաբար՝ 2500: Ա. Ամարյանը սրան հակադրեց Հայ Առաքելական եկեղեցու 500 հոգեւորականների փաստը: «Կյանքի խոսքը» Հայաստանում գործող ամենաակտիվ, ագրեսիվ եւ կազմակերպված աղանդավորական համայնքներից է. 2005թ. նոյեմբերից ունեն տպագիր մամուլ, համայնքի հայաստանյան ղեկավարի՝ Արթուր Սիմոնյանի գրականությունը զետեղված է համապատասխան ինտերնետային կայքում: Նշված վեբ-կայքի հիմնական էջում տեղադրված են Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքի, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի եւ նրանց առաջնորդների մոնտաժված լուսանկարները, առանց որեւէ բացատրագրերի: Ա. Ամարյանի ասելով, նրանց մի քանի տասնյակ ծառայությունների շարքում է նաեւ «Անվտանգության ծառայությունը», որի շնորհիվ պատահական մարդիկ չեն կարող ընդգրկվել աղանդի շարքերը, իսկ առաջնորդները պարտադիր անցյալում որեւէ շեղում կամ հանցանք պիտի ունենան, որպեսզի հետագայում այդ խայծն օգտագործվի իրենց իսկ դեմ: «Այնտեղ մտնել կա, դուրս գալ չկա»,- ասում է Ա. Ամարյանը: Նրա դիտարկմամբ, Հայաստանի բուհերում գերազանցիկ ուսանողների կեսից ավելին աղանդավորականներ են, որոնք ավարտելով բուհը՝ գնում են իշխանության: «Կյանքի խոսքն» այս խելամիտներից է, նա կադրեր է պատրաստում եւ արդեն ներխուժել է ծննդատուն, բանակ: Ամարյանը կարծում է, որ մեր իշխանությունները չեն էլ կարող ընկալել, թե կրոնական կազմակերպություններն ինչպիսի զավթողական գործունեություն են ծավալում, ավելին՝ ոչ ոք չի էլ ուզում հաշվել, թե Հայաստան թափանցող բարեգործական ֆինանսական հոսքերի որ մասն է աղանդներինը: «Եթե մի կառույց օգնում է քեզ եւ քո ընտանիքին, իհարկե, գերադասելի է»,- ընդգծում է փորձագետը: Հոգեւոր անվտանգության համար պայքարի ձեւերից մեկն աղանդավորականներին իրավական դաշտ բերելն է: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության» կենտրոնի տնօրենի բնորոշմամբ, 1991թ. ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն իր էությամբ «փուչիկե է, չգործող եւ մեռած օրենք, որի պատճառով ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունը չի կարողանում անվարան գործել, ուսումնասիրություններ կատարել, փոխարենը` քայլեր են կատարվում միայն բողոքների դեպքում: Պետք է նկատել, որ 2002 թվականից մինչ օրս կրոնական կազմակերպությունների գործունեությունից տուժած քաղաքացիների մասին վիճակագրությունը մնում է առկախ:
«Ես տանջվում եմ նրա համար, որ մինչեւ հիմա Մարիամ Աստվածածնին շնորհակալություն չեմ հայտնել»
20-րդ դարի 50-ականներին հոգեգալստականներից առաջացած մակերեսային կրոնական ուղղություններից է խարիզմատիկ շարժումը, որը հենվում է լոկ անհատների անձնական փորձառությունների վրա: Խարիզմատիկներից Հայաստանում գործում են «Կյանքի խոսքը», «Նոր սերունդը», «Կենդանի հավատքը»: Աղանդի պաշտամունքի արարողության ժամանակ հոգու ներգործությամբ, իրականում` ներշնչման տեխնիկայի կիրարկմամբ ստեղծվում է «զանգվածային փսիխոզի» իրավիճակ: Նրանցից ՌԴ հայտնի հովիվ Լեդյաեւն իր քարոզներից մեկի ժամանակ նյութական դրությունը բարելավել ցանկացողներին առաջարկում է «ստեղծել սեփական եկեղեցին եւ խուզել սեփական հոտի ոչխարներինե՝ «նրանց կաշին քերթելով թեկուզ տասը տակ»: Մեկ այլ հովիվ՝ Վ. Իվաննիկը քարոզում է՝ «Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը, այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով»: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Երրորդությունե եկեղեցու Տեր Եսայի քահանան պատմում էր, որ վերջերս իր ձեռքն է ընկել «Կյանքի խոսքի» տարածած թռուցիկ-թերթոնները, որտեղ նրանք խաբեությամբ մարդկանց իրենց «եկեղեցի» են հրավիրում՝ բուժվելու համար, նախանշելով անգամ բուժման կուրսը՝ 7 կիրակի օր: (Կարելի է ենթադրել, որ գործում են օկուլտային խմբերի՝ էքստրասենսների, գուշակների մեթոդներով):
Նա անդրադարձավ նաեւ «Կյանքի խոսքի» կողմից գործադրվող մեկ այլ խաբեության. աղանդավորականները, շատ հաճախ շահարկելով Առաքելական եկեղեցու անունը, նշում են, թե իրենց եկեղեցին «Բանգլադեշի» եկեղեցին է, մինչդեռ այդ տարածքում գործում է Առաքելական ընդամենը մեկ՝ «Սուրբ Երրորդություն» եկեղեցին, որի հարեւանությամբ էլ գտնվում է նրանց ժողովարանը: Շենքի դիմաց խաչ կանգնեցնելով՝ նրանք եկեղեցուց չտարբերվելու եւ նույնացվելու խնդիր են դրել իրենց առջեւ, որը հերթական խայծը կարող է լինել միամիտների եւ պարզահավատների համար: Աղանդավորականները համայնքներում նաեւ լուրեր են տարածում, թե իրենց հայ եւ օտարազգի առաջնորդները պարբերաբար հանդիպումներ են ունենում Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որը քաջալերում եւ օրհնում է իրենց գործունեությունը: Մայր Աթոռ ս. Էջմիածնի մամլո դիվանից պաշտոնապես հերքեցին այս ստահոդ լուրերը, նշելով, որ «Վեհափառ Հայրապետը երբեւէ որեւէ աղանդի ներկայացուցչի չի ընդունելե:
«Երբ ես խոսում էի «Կյանքի խոսքի» մի հավատացյալի հետ, քնքշանքով թե հանդիմանությամբ փորձում էի նրան բացատրել, որ առաքելահիմն դավանանքը ճշմարիտն է, գրեթե երկու տարի ոչինչ չօգնեց, նա մնաց իր համոզմունքին, սակայն մի օր նկատեցի, որ հայ աղանդավորականը մասնակցում է իմ քարոզչությանը, որը նվիրված էր Մարիամ Աստվածածին սրբի բացառիկությանը (աղանդավորականները չեն ընդունում սրբերի բարեխոսությունը եւ ապաշխարությունը): Մեկ շաբաթ անց նա մոտենում է ինձ եւ խոստովանում՝ «ես այս ի՜նչ եմ անում, ես շատ մտահոգված եմ եւ ինձ մեղավոր եմ զգում, որ մինչեւ հիմա Մարիամ Աստվածածնին շնորհակալություն չեմ հայտնել»,- պատմում է Տեր Եսային: Նրա կարծիքով, աղանդներին դիմելու գայթակղության քարը աստվածճանաչողության հեշտ ճանապարհն է, «Կյանքի խոսքի» դեպքում՝ «սուրբ հոգով» օժտվելը, որը դրսեւորվում է «լեզվախոսությամբ»: Վտանգն այն է, որ այս տարբերակով սուրբ հոգի ստացողը դասվում է սրբերի շարքը՝ իրեն համարելով փրկված եւ ընտրյալ, մինչդեռ Առաքելական եկեղեցին ավելի բարդ եւ ճշմարիտ ճանապարհ է առաջարկում՝ շեշտը դնելով սիրո եւ երկյուղածության վրա, իսկ աղանդը վախի կապանքների մեջ է պահում իր անդամներին: Վերջերս «Կյանքի խոսքիցե դարձի եկած մի կին խոստովանել է հոգեւորականին, թե իրեն վախեցնում են, ասելով, որ եթե չգա, տասանորդ չտա, Աստված իրեն կպատժի, չի օրհնի, փորձանքի կամ դժբախտության մեջ կպահի:
«Ցանկացած մեկի կորուստը, որը շեղվում է Առաքելական եկեղեցուց, մեզ համար մեծ կորուստ է, մենք չենք կարող մերժել նրան, քանի որ նրանք մեր եկեղեցու անդամներ են, ուզեն թե չուզեն, հավատան թե չհավատան: Նրանք մոլորյալներ են, որ ընկել են սխալ գաղափարների ետեւից, եւ նրանց բոլորին պետք է դարձի բերել: Այսօր բոլոր եկեղեցիներում կան քարոզաժամեր… Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրում են այն մարդիկ, ովքեր կապ չունեն եկեղեցու հետ, նրանց հետաքրքրողը միայն տվյալ պահին տրված պաթոսով հարցն է, այլ ոչ թե պատասխանը: Աղանդավորականների դեմ պայքարելու 2 մեթոդ են առաջարկում՝ կամ նրանց վռնդել Հայաստանից, որը քննարկման ենթակա չէ, կամ էլ պայքարել իրենց իսկ մեթոդներով՝ քարոզելով անգամ փողոցներում: Աստծո խոսքը պետք չէ էժանացնել»,- ասում է Տեր Եսային:
«Աղանդը զոմբիացնում է մարդուն»
Մայիսի 14-ին Շերամի 88 հասցեում էի, «Կյանքի խոսք» եկեղեցու հավաքատեղիում, դեռ բակից բարձր երաժշտության ձայներ էին լսվում: «Եկեղեցի» կոչված շենքը սովորական շինություն էր, որը նույն հաջողությամբ կարող էր առեւտրի տուն կոչվել: Բնականաբար, այն ոչ մի կապ չուներ մեր ավանդական եկեղեցու հետ: Ներսում խաթարված էր նաեւ եկեղեցուն հատուկ սուրբ խորհուրդն ու աստվածային լռությունը: Դիսկոտեկային «ժամերգություն» էր՝ ծափերով, «ալելուիաներով», նվագախմբի եւ վոկալիստների ակտիվ մասնակցությամբ: Սկզբում հայտարարությունների ժամն էր, գովազդվում էր իրենց գրականությունը, տեսաժապավենները եւ ծառայությունները: Բարձրախոսով խոսող երիտասարդ աղջիկը համոզում էր՝ «Ձեռք բեր եւ դու անպայման օրհնյալ կլինես»: Հինգ րոպե անց սկսվեց տասանորդի՝ պարսկական դույլերով դրամահավաքի արարողությունը: «Մի ուշացրու տասանորդը, Աստված կտեսնի քո զոհաբերությունը»,- զգուշացնում էր միջոցառման հաղորդավարը: Չորս կողմից դրամի զրնգոցներ էին լսվում՝ մեղմ երաժշտության ներքո: Քիչ անց օրվա քարոզիչը սկսեց աստվածաշնչյան իր անգրագետ եւ մարազմատիկ դասախոսությունն՝ անհասկանալի մեկնություններով: Թեման էր՝ «Մենք իրավիճակներում, մենք ծածուկներում»: Գրիգոր անունով քարոզիչն իր ուրախությունն էր արտահայտում Հայաստանում օրեցօր շատացող «եկեղեցիների» առթիվ: Առանց մեկնաբանելու` նրա քարոզչությունից մեջբերեմ ընդամենը մի քանի հատված: «Երբ որ փոթորիկը սկսվեց, Հիսուսը նավի ռույլի վրա քնած էր, նրանք (առաքյալները) ասացին՝ էդ պետքդ չի՞», կամ «Հիսուսը սխալվել էր իր կադրերի մեջ եւ թանկ է վճարել դրա համար: Ես փորձառու լինելով՝ գուցե Տիրոջը առաջարկեի ավելի նշանավոր կադրեր ընտրեր իր համար: Առաքյալները անհաջող մարդիկ էին, սրանք շուռ տվեցին աշխարհը»:
Հավաքատեղիի անդամները Աստծո եւ իրենց քարոզիչների հետ հաղորդակցվում էին անընդմեջ «ամեն», «ալելուիա» աղաղակելով: Աստծո որդուն երկրպագում եւ փառաբանում էին երգելով՝ աչքերը փակ, արցունքոտված, իսկ ձեռքերի ափերը` բաց եւ ուղղված դեպի վերեւ: Ժողովարանում ամենաանհանդուրժելին եւ ուշադրության արժանին հղի կանանց եւ երեխաների (մինչեւ 6 տարեկան) ներկայությունն էր, որոնք հեղձուցիչ օդից անհանգիստ շարժումներ էին կատարում: 6 տարեկանից բարձրները հարակից սրահում էին՝ «երեխաների» ծառայությունում, որտեղ գռեհիկ թարգմանությամբ մուլտֆիլմ էին դիտում՝ «Ֆլորիկի եւ Ժորիկի» կարգի:
Հոգեբան Սվետլանա Հարությունյանի կարծիքով, աղանդների ղեկավարները տիրապետում են հոգեբանական ազդեցության մեխանիզմների, իսկ քանի որ այդ տարիքի երեխաների մոտ բացակայում են տրամաբանությունն ու բարոյական նորմերը, գերիշխում հուզականությունն ու ենթագիտակցությունը, ապա հետագայում նրանցից ստանում են կառավարելի «ռոբոտներ», որոնք տվյալ միջավայրի նկատմամբ տածում են հուզական կապվածություն: Ս. Հարությունյանը նշում է, որ աղանդները մարդուն դարձնում են մանիպուլյացիայի օբյեկտ, սովորաբար դրանք ի հայտ են գալիս ճգնաժամային հասարակությունում՝ լրացնելու մարդկային բնածին կրոնական զգացմունքային վակուումը: Ցանկացած աղանդ գործում է եռանկյունու սկզբունքով՝ «այնտեղից դուրս գալը գրեթե անհնար է, մարդիկ գնում են այնտեղ, որտեղ իրենց նմանակներն են, եւ խմբակային միջավայրում իրենց զգում են պաշտպանված եւ ապահով»: Հոգեբանը նշում է նաեւ, որ աղանդի բովով անցածները հետագայում պարտադիր ունենում են հոգեկան խանգարումներ՝ նեւրոզներ, փսիխոզներ, քանի որ կորցնում են իրենց ինքնությունը, տրամաբանելու կարողությունը եւ օժտված են լինում դոգմատիկ մտածողությամբ: «Ստրես» կենտրոնում ներկայումս բուժվում են աղանդի բազմաթիվ զոհեր: «Աղանդը գողանում է մարդու ես», զոմբիացնում մարդուն, դա արտաքին աշխարհի եւ սեփական եսի աղճատման բարձրագույն դրսեւորումն է:
der masina kardaceq..Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրեք այնպիսիններին, որ հերձվածներ և գայթակղություններ են շինում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. — խորշեցե՛ք նրանցից, որովհետ— այնպիսինները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին — քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը (Հռոմ. 16:17-18):
Գաղտնիք չէ, որ աղանդը համաշխարհային, գլոբալ բիզնես է՝ մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին: Աղանդներն աշխատում ու գործում են գաղտնի: Այդ կառույցները հասարակությանը վտա՛նգ են սպառնում: Շատերն ուղղակի գործադրում են արգելված մեթոդներ՝ խախտելով մարդու իրավունքը, գործադրում հոգեբանական ճնշում, շանտաժ, կոմպրոմատ՝ շահարկելով հիմնականում մարդու սոցիալական գործոնը: Այն բոլոր քաղաքացիները, որոնք ներգրավված են քայքայիչ կրոնական կառույցներում, արդեն իսկ տուժած են. ցավոք, որևէ օրենքով «քայքայիչ» կամ «տոտալիտար» հասկացությունը հիմնավորված չէ:
Հոգեբանը նշում է, որ աղանդի բովով անցածները հետագայում պարտադիր ունենում են հոգեկան խանգարումներ, նևրոզներ, փսիխոզներ, քանի որ կորցնում են իրենց ինքնությունը, տրամաբանելու կարողությունը և օժտված են լինում դոգմատիկ մտածողությամբ: Աղանդի պաշտամունքի արարողության ժամանակ ներշնչման տեխնիկայի կիրառմամբ, ստեղծվում է «զանգվածային փսիխոզի» իրավիճակ: Աղանդը գողանում է մարդու «ես»-ը, զոմբիացնում մարդուն, որը արտաքին աշխարհի և սեփական «ես»-ի աղճատման բարձրագույն դրսևորումն է:
20-րդ դարի 50-ականներին հոգեգալստականներից առաջացած մակերեսային կրոնական ուղղություններից է խարիզմատիկ շարժումը, որը հենվում է լոկ անհատների անձնական փորձառությունների վրա: Խարիզմատիկներից Հայաստանում գործում են «Կյանքի խոսքը», «Նոր սերունդը», «Կենդանի հավատքը»:
Աղանդավորական առաջնորդներից մեկը՝ ՌԴ հայտնի Լեդյաևը իր քարոզներից մեկի ժամանակ, նյութական դրությունը բարելավել ցանկացողներին, առաջարկում է «ստեղծել սեփական եկեղեցին և խուզել սեփական հոտի ոչխարներին»՝ «նրանց կաշին քերթելով տասը տակ»: Մեկ ուրիշը՝ Վ. Իվաննիկ անունով, քարոզում է՝ «Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով»: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա՝ Տեր Եսայի Արթենյանի՝ դա առևտուր է, այլ ոչ թե աստվածաբանություն, այն բիզնես է միմյանց հետ, բիզնես՝ Աստծո հետ:
«Կյանքի խոսք եկեղեցին», շահարկելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունը, նշում է, թե իրենց եկեղեցին Հարավարևմտյան թաղամասի եկեղեցին է, մինչդեռ այդ տարածքում գործում է Առաքելական ընդամենը մեկ՝ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ եկեղեցին, որի հարևանությամբ էլ գտնվում է նրանց ժողովարանը: Այդ ժողովարանի շենքի դիմաց խաչ կանգնեցնելով՝ անտեղյակ մարդկանց համար տպավորություն են ստեղծում, թե իբր այդ շինությունը «եկեղեցի է»: «Եկեղեցի» կոչված շենքը սովորական շինություն է, որը նույն հաջողությամբ կարելի է առևտրի տուն կոչել: Դրսից միգուցե գրավող, բայց ներսից՝ խաթարված՝ եկեղեցուն հատուկ սուրբ խորհուրդն ու աստվածային լռությունը. փոխարինած «ժամերգություններ»՝ ծափերով, «ալելուիաներով», նվագախմբի և վոկալիստների ակտիվ մասնակցությամբ:
«Կյանքի խոսքը» Հայաստանում գործող ամենաակտիվ, ագրեսիվ և կազմակերպված աղանդավորական համայնքներից է: Բաժանելով թռուցիկ թերթոններ` խաբեությամբ մարդկանց իրենց «եկեղեցի» են հրավիրում՝ իբր բուժվելու համար՝ նախանշելով անգամ բուժման կուրսերը՝ 7 կիրակի օր: Առաքելական եկեղեղեցին ասում է. «Գնացե՛ք եկեղեցի, որ ունենաք հոգու փրկություն և երկնքի արքայությունում ապահովեք ձեր տեղերը, իսկ նրանք խորհուրդ են տալիս: «Եկե՛ք, որ բժշկվեք»,- նկատում է հոգևորականը: Նա հավատացած է, որ բուժվողները մեծամասամբ կեղծ վկայություններ են տալիս: «Եթե այդպես է, թող այնտեղ հաճախող խուլ երեխաներն էլ բուժվեն: Նրանց չեն կարող խաբել, որովհետև Հայաստանում գոյություն ունեցող 3500 խուլերը բոլորն իրար ճանաչում են»,- ասում է քահանան:
«Մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են Նրա զորությունը, և դու նրանցից հեռու կաց…» (Բ Տիմոթեոս 5):
Աղանդը վախի կապանքների մեջ է պահում իր անդամներին: «Կյանքի խոսքը» նշում է, թե իբր Սուրբ Հոգի ստացողը դասվում է սրբերի շարքը և օժտվում է լեզվախոսությամբ, բայց Հայ Առաքելական Եկեղեցին ճշմարիտ ճանապարհն է առաջարկում՝ շեշտը դնելով սիրո և երկյուղածության վրա:
«Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից — իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող հոգիների և դևերի ուսմունքների վրա» (Ա Տիմոթեոս Դ:1-7):
ի զարման և ի ապշեցում ինձ, տեղեկացա, որ Երեւանի գրողների միություն նորաբաց կազմակերպությունը «Կյանքի խոսք» եկեղեցի կոչվող աղանդավորական որջի առաջնորդ , «հովիվ» Արթուր Սիմոնյանին պարգեւատրել է «Լավագույն հեղինակ» մրցանակով: Ինչին էլ անհագուրդ հրճվանքով իր բլոգում անդրադարձել է դափնեկիրը . «Երեւանի գրողների միությունը ինձ ճանաչել էր 2010 թվականի լավագույն հեղինակ: Այդ առիթով մի խումբ հայ անվանի գրողներ, բանաստեղծներ՝ ճանաչված գրականագետ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ղեկավարությամբ, ինձ հանձնեցին «Լավագույն հեղինակ» մրցանակ-պատվոգիրը, որում մասնավորապես ասվում է. «Լավագույն հեղինակ» մրցանակը տրվում է գրող, հրապարակախոս, հոգեւոր գործիչ Արթուր Սիմոնյանին՝ 2010 թվականին «Գրական կյանք» պարբերաթերթում տպագրված «Տիտանիկ», «Ով է ապագայի մարդը» եւ «Ծիծաղը հյուրի պես է, ուրախությունը՝ տեղաբնակ» էսսեների համարե»: Սա թերևս հայ գրողական արհեստակցություններում կատարվող առաջին տարօրինակ դեպքը չի, բայց բացառիկիներից է. աղանդավորը մրցանակ է ստանում իր գրողական ձիրքի համար` փոխանակ մրցանակ ստանա հայ ազգը պառակտելու գործում խաղացած լավագույն դերի համար: Ի դեպ, Արթուր Սիմոնյանի անվան հետ բազմաթիվ մեծ և փոքր իրադարձություններ են կապվում` տխրահռչակ «Կյանքի խոսք» եկեղեցու մեծ ֆինանսավորում պահանջող նոր շենքի կառուցումը, մեր խամաճիկ պաշտոնյաներից մեկի հետ նրա մտերմությունը, հայրենի շոու-աստղիկների հետ բարեկամությունն ու եղբայրություն-քույրությունը: Մի խոսքով այս հանճարեղ գրողը բավականին լուրջ հասարակական գործիչ է, իսկ եթե հաշվի առնենք նրա քաղաքական` ազգապառակտիչ նպատակները, ուրեմն նաև քաղաքական գործիչ: Ու փոխանակ այս գրողին լռեցնելու, դեռ մի բան էլ գովերգում են: Ու բավական չեն այդ «հովվին» հետևող մոլորյալները, դեռ ընթերցողներ էլ են ավելացնում, որ կամաց – կամաց կուրորեն-ստեղծագործական ճախրանքով միանան այդ հոտին ու լսեն «կյանքի խոսքը»: Ցավալի է, որ օտարածին այս շարժման առաջնորդն ու նրա նմաններն այսօր մեր երկրում հարգանք ու պատիվ են վայելում: Ցավալի է, որ կարողանում են կրոնն իբրև քող օգտագործել հանուն քաղաքական նպատակների: Ցավալի է, որ աղճատում են ազգիս դիմագիծը: Ցավալի է, որ արժանանում են դափնիների:
Ցավալի է…
Ինչպե՞ս են աղանդավորները հափշտակում անմեղ մարդկանց
Ի՞նչ է աղանդը
Մեր գնահատականների չափանիշները վերաբերում են ոչ թե հավատալիքներին, այլ վարքին և ազդեցության ձևերին, որոնք վնասում են մարդու իրավունքները, նրա արժանապատվությունն ու ազատությունը։
Աղանդ է այն խումբը, որտեղ գործածվում է գիտակցության վերահսկողությունը` կիրառելով
– որոշակի ուսմունք պարտադրելու,
– մտավոր գործունեության վերահսկողության,
– հոգեբանական ճնշման միջոցները,
որոնք առաջ են բերում անհատականության քայքայում հետևյալ ասպարեզներում.
– ֆիզիկական` անլիարժեք սնում, անբավարար քուն, լարված աշխատանք,
– հոգեկան` անհատականության, վարքի և քննադատական դատողության խեղդում,
– մտավոր` աղանդի հետ կապ չունեցող իմացության բոլոր ոլորտների աղքատացում,
– սոցիալական` հաղորդակցության ունակության կորուստ, համընդհանուր թշնամանք հասարակական գործառության ամբողջ համակարգի նկատմամաբ,
որոնք իրենց հերթին հանգեցնում են ընտանիքի քայքայման.
– քննադատական նկատողություններ, ագրեսիվություն, վիրավորանք, զրպարտանք,
– օտարացում, ծնողների հետ երեխաների ունեցած կապերի խզում,
– բաժանություն,
որոնց հետևանքով քայքայվում է հասարակությունը.
– խոչընդոտելով աղանդի անդամներին մասնակցել իր երկրի հասարակական և մշակութային կյանքին,
– կամ կոչ անելով թափանցել կյանքի բոլոր ոլորտներ՝ տնտեսական, քաղաքական և այլն։
Աղանդի հիմքում ընկած է.
– մտավոր,
– բարոյական և
– ֆինանսական
խարդախությունն ու խաբեությունը։
Աղանդի մեջ ներքաշելու եղանակները
Անվիճելի ուսուցիչը՝ գուռուն, ումից վախենում են և ում սիրում են ուսմունքի միջոցով՝ որպես փրկության միակ և վերջին ավետիս, շատ ջերմ, բարեհամբույր ու խիստ հիերարխիկ խմբում ապագա անդամին մշակման են ենթարկում չորս փուլերով.
I փուլ. գայթակղել (հրապուրել) և շողոքորթել.
– ջերմ, սրտառուչ խմբի մթնոլորտում գոյության բարդ հարցերին(կյանք, մահ, հիվանդության…) տրվող պարզ և անգամ պարզունակ պատասխանների միջոցով,
– հենվելով մեր դարաշրջանի բոլոր խոշոր թեմաներին. էկոլոգիա, ՉԹՕ, մեդիտացիա, ազատագրում…
– շողոքորթության միջոցով. «դու գեղեցիկ ես, խելացի, դու անհրաժեշտ ես մեզ մեծ առաքելության համարե,
– և ապագա անդամին երջանկություն, ազատություն, գիտություն երաշխավորելով։
II փուլ. չեզոքացնել քննադատելու ունակությունը և անձնական հատկությունները
– հոգնածության վիճակի հասնելով. երկարատև աշխատանքային օր, դասախոսություններ, շրջայցեր տներ կամ հասարակական վայրեր (նոր անդամներ հավաքագրելու նպատակով), շարունակական մեդիտացիաներ, աղոթքներ, աղանդի ուսմունքի ուսուցանում,
– կերակրային սովորույթների մոջոցով, ռեժիմ…
– կենսական այնպիսի պայմանների ստեղծման ճանապարհով, որոնք խոչնդոտում են անդամին կանգ առնել և մտորել այն մասին, թէ ինչ է անում և ինչպես է ապրում,
– անհատի անձնական կյանքի նկատմամբ ուշադրությունը նվազագույնի հասցնելու միջոցով, մի պահ իսկ միայնակ մնալու հնարավորության բացակայություն՝ հարկադրելով պարտադիր և ուղղորդվող խոստովանության միջոցով պատմել իր մասին ամեն բան…
– բառապաշարի փոփոխության միջոցով. ապագա աղանդավորը պետք է յուրացնի ճառը, որը «լավե է հնչում, գիտական կամ կրոնական առումով թվում է լուրջ, բայց որը իմաստ ունի միայն խմբի ներսում։ Այդ ներքին տեխնիկան աղանդավորին զրկում է աշխարհի հետ հաղորդակցվելու բոլոր հնարավորություններից և փաստորեն ոչնչության աստիճանի աղքատացնում է նրա միտքը (այս արդյունքը ուղղակիորեն հակադիր է I փուլում խոստացվածին)։
III փուլ. առավել խորը կապել նրան խմբի հետ և խթանել սոցիալական խզումները.
– դպրոցը թողելու հորդոր,
– ուղևորություն արտասահման (որպես կանոն աղանդավորական կրթությունը շարունակելու նպատակով),
– ընտանիքի, բարեկամների, հասարակության հետ ունեցած կապերի խզում։ Դրսից եկող ցանկացած տեղեկատվություն հայտարարվում է կասկածելի կամ վերահսկելի։ Աղանդը քննադատող ամեն ոք բացասաբար է ներկայացվում՝ որպես վտանգավոր, մարդկության առաջադիմությանը դիմագրավող։ Համառորեն խորհուրդ է տրվում այլևս չհանդիպել նրանց հետ, զրպարտել նրանց, կամ եթե հնարավոր է, դատի տալ նրանց։ Երբեմն ընտանիքն է հայտարարվում բոլոր դժվարությունների պատասխանատուն, որոնց հետ ընդհարվում է կամ ընդհարվել է աղանդի անդամը,
– հասարակությունը ներկայացվում է բացառապես որպես կործանման վայր, բժշկությունը՝ անօգուտ, հոգեբուժությունը՝ վտանգավոր, տարբեր կրոնները՝ որպես լիովին հաղթահարված, քաղաքականությունը՝ հնացած։ Միայն իր ուսուցչին հետևող, իրեն մարդկության փրկողը հայտարարած խումբը կարող է մարդկանց տանել դեպի երջանկություն,
– այդ ժամանակ խմբի անդամները վստահություն են ձեռք բերում իրենց քավիչ առաքելության նկատմամբ, բայց նրանց պարզաբանում են, որ «Հասարակությունը դիմադրում է, նա ունի իր սովորույթները, իր հետաքրքրությունները, ձեզ չեն հավատա, ձեզ կհետապնդեն։ Եվ դա ապացույցն է այն բանի, որ դուք ճշմարտության մեջ եք։ Միթե այդպես չի պատահել աշխարհի աշակերտների մեծամասնության հետե։ Դա շատ ճկուն փաստարկում է , որքան շատ է աղանդի անդամը դիմադրության հանդիպում, այնքան ավելի խորն է նա ներքաշվում այդ խմբի մեջ։
IV փուլ. վերադարձը (հասարակություն) դարձնել անհնար.
– եկամտի, հասարակական աջակցության, էական մասնագիտական փորձի բացակայությունը դժվարացնում են վերադարձը,
– տեղանքի հաճախակի փոփոխությունները թույլ չեն տալիս կայուն կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ, որոնք կկարողանային դյուրինացնել վերադարձը,
– հին ընկերներն այլևս չկան,
– ընտանեկան կապերը կամ խզված են կամ լարված են հակամարտության աստիճան,
– ամուսնություն խմբի ներսում, երեխաներ… Անհնար է միայնակ հեռանալ՝ դրա համար անհրաժեշտ է, որ երկուսն էլ միաժամանակ ցանկանան այդ բանը,
– վախ։ Խիստ կարգապահություն, դաժան պատիժներ, մշտական մատնություն, վախ արտաքին աշխարհի նկատմամբ, դրամական պարտքեր,
– ավելի հեշտ է մնալ, լողալ հոսանքի ուղղությամբ,
– երջանկությունը, ազատությունը, անհատականության հարստությունը կամ գիտությունը խոստանում են ամեն քայլափոխի, եթե աղանդի անդամը համաձայնում է ավելի մեծ տառապանքներ կրել, քան կրել է արտաքին աշխարհում (աղանդի մեջ մտնելու պահին), քանի որ ամեն անգամ նա ինքն իրեն ասում է, որ հիմարություն կլինի նահանջելը, երբ արդեն մոտ ես նպատակին, որ բոլոր կրած տառապանքները (հաճախ նաև փողերը) անիմաստ կկորչեն։ Որքան շատ է աղանդի անդամը տառապել, այնքան շատ է պատրաստ ավելի տառապելու։
Նկարագրված բոլոր չորս փուլերը՝ գայթակղումն ու շողոքորթությունը, քննադատական ունակության չեզոքացումը, խմբի մեջ ավելի խորը ներքաշումը և անձնական, սոցիալական և մշակութային խզումների խթանումը՝ աղանդի հետ կապերը խզելու շարունակ աճող դժվարությունների պայմաններում, ուղղված են այն բանին, որ մարդուն նպատակասլաց և անհողդողդ կերպով մխրճեն խմբի մեջ և այնպես խեղեն գիտակցությունը, որ այդ ամենն դրսևորվում է ծայրահեղ մանկայնացմամբ (ինֆանտիլիզացիայով)։ Այդժամ անդամները լիովին հնազանդվում են իրենց ուսուցչին և ունակ դառնում վերածվելու վտանգավոր ֆանատիկոնների։
Բայց չէ՞ որ գուռունների մեծամասնությունը պարանոիկներ են։
Անհրաժեշտ է շուտ նկատել աղանդի ազդեցությունը
Այդ ազդեցությունը կարելի է որոշել աղանդի ախտանիշները, բնութագրական գծերը և նրա մասին ամեն տեսակ տեղեկություններն ի մի բերելով։
1. Ախտանիշները.
– վարքագծի, հագնվելու ոճի, բառապաշարի, հետաքրքրությունների փոփոխություն,
– կրկնվող և անսովոր մեջբերումներ,
– սերտած խոսքեր կամ… շարունակ կրկնվող ձայներիզի տպավորություն,
– ընտանիքի, բարեկամների և մասնագիտության կամ դպրոցի, զբաղմունքի առարկաների նկատմամաբ հետաքրքրության անկում,
– շաբաթվա ընթացքում հանդիպումների (ժողովների) թվի աճ,
– ճանապարհորդություններ՝ երկրում և դրանից դուրս,
– հեռախոսազանգերի թվի աճ,
– մեծ թվով նամակներ,
– տևական ընթերցում կամ մեդիտացիա,
– սննդի ռեժիմ,
– միալար ձայն,
– ագրեսիվություն կամ անտարբերություն,
– ինքնամփոփություն կամ խանդավառություն հանուն նոր գործի,
– դրամական նշանակալի ծախսեր. բանկային փոխառություններ, դրամահավաքներ ազգականների ու ընկերների շրջանում։
2. Խմբի հայտանիշները.
– ուսուցիչ. գոյություն ունի՞ այդպիսին, Ինչպիսի՞ն է ցանկանում նա ներկայանալ։
– կառուցվածք. գոյություն ունի՞ արդյոք խիստ հիերարխիա։ Ինչպե՞ս է այն ստեղծվում և պահպանվում։
– իշխանություն. ինչպե՞ս է այն բաշխվում։ Ո՞վ է այն բանեցնում։
– փողեր. ինչպե՞ս են դրանք ձեռք բերվում, օգտագործվում և բաշխվում։
– նոր անդամների ներգրավում. արդյո՞ք դա արագ է տեղի ունենում։ Արդյոք, ներգրավման տեխնիկան ազնիվ է, թե՝ կեղծ։
– ազատություն. արդյո՞ք անդամներն ազատ են տեղեկատվություն տալու և ստանալու, քննարկումներ անելու և գործելու։
3. Խումբը որոշելը.
Ստորև առաջարկուն ենք մի հարցարան, որի օգտագործումը ոչ մի դեպքում չպետք է հարցաքննության ձև ունեն, այլ այդ հարցերը պետք է տրվեն ընկերական և պարզ երկխոսության ժամանակ։
– Արդյոք, չե՞ս զգում, որ խմբում գործելիս քեզ շատ քիչ ժամանակ է մնում անձնական հարցերիդ համար։ Քիչ ես ուտում, քիչ քնում։
– Չի՞ դժվարացնում, արդյոք, խումբը քո շփումներն այն մարդկանց հետ, ում դու վստահում ես , բայց որոնք խմբին չեն հարում։
– Արդյոք, քեզանից քո ամբողջ կյա՞նքն են պահանջում ներդնել՝ մի անկյուն իսկ չթողնելով, որը միայն քեզ կպատկանի։
– Արդյոք խմբի համար դու ընդունելի ես այնպիսին ինչպիսին կաս։ Քեզ համար էական է արդյոք նոր մարդ դառնալը և դեն նետել այն գաղափարները, որոնք նախկինում ընդունելի ես համարել։
– Արդյոք խումբը բացասակա՞ն է համարում քո ամբողջ կյանքը։
– Հնարավոր համարվում է, արդյոք, խմբի շահերից ելնելով, մարդկանց խաբելը։
– Չարիք չի համարվում արդյոք առաջնորդի կամ խմբի ուսմունքը որոշ մասով խախտելը։ Եթե խմբի գործերում դու ետ ես մնում մյուսներից, արդյոք, պետք է համարես, որ «ուսուցիչնե ամեն ինչում և մշտապես ճիշտ է։ Քեզ կմեղադրե՞ն, արդյոք, ուսմունքը կասկածի տակ դնելու դեպքում։
– Արդյոք, համարվում է, որ «ուսուցիչներըե կամ «ղեկավարներըե կարող են հրաշքներ գործել։ Այդ բաները միայն լուսավորյալների՞ համար են անում։
– Արդյոք ղեկավարի և խմբի անդամի համար միատեսա՞կ են վարքագծերը։
– Եթե այս հարցերից մի մասին տրվի դրական պատասխան, ապա պետք է շատ ուշադիր լինել, մանավանդ, որ խմբում տիրող իրավիճակը խիստ հրապուրիչ է թվում։
– Որքան ավելի երկար է մարդ մնացել խմբում (հաճախ մեկ ամսից էլ պակաս), այնքան ավելի դժվար է դառնում խմբից դուրս գալը։
– Կարևորն այն է, որ արագ գործեք։
Աղանդավորները կուլիսների հետևում զբաղվում են բիզնեսով
Աղանդավորների` Հայաստան մուտք գործելու առաջին փորձն արվել է դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին՝ ատոմակայանի կառուցման ժամանակ, բայց աթեիստական գաղափարախոսության ջատագով Խորհրդային Միությունը նման բան թույլ տալ չէր կարող։ Սակայն 1988թ. երկրաշարժից հետո, սասանված հիմքերով ԽՍՀՄ-ն այլևս ի զորու չէր կանխել Եհովայի վկաների մուտքը Հայաստան։ Երկրաշարժից հետո 300 կրթված անձանց տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նրանք վեց ամիս սերտել են Եհովայի վկաների վարդապետությունը, ապա, Հայաստան վերադառնալով, սկսել զբաղվել հոգեորսությամբ:
Իրենց շարքերում յուրաքանչյուր նոր անդամի ներգրավման դիմաց նրանք ԱՄՆ-ից ստացել են 50 դոլար։ Այս քաղաքականությունը շարունակվել է մինչև 1998թ., իսկ այդ ընթացքում ՀՀ–ում Եհովայի վկաների թիվը հասել է 22.000-ի, հետևաբար, եթե նկատի ունենանք, որ տեղի Եհովայի վկաներին դրսի ֆինանսավորողները յուրաքանչյուր նոր անդամի համար վճարել են 50$. ապա 22.000 անդամի համար այստեղի ներկայացուցչին վճարված ընղհանուր գումարը կազմել է 1.100.000 $:
Սակայն 1998թ. ԱՄՆ-ից ստացվող ֆինանսավորումը դադարեցվել է, և փոխարենը եհովականներից են սկսել, այսպես կոչված, տասանորդներ հավաքել: Եթե ընդունենք, որ միջին աշխատավարձը 100 $ է, որից որպես տասանորդ պահվել է 10 $, ապա 22.000 անդամից գանձված տասանորդը ընդհանուր հաշվով կազմել է 220.000 $: Սակայն պետք է հիշել, որ այդ տասանորդները մուծվում են տարեկան 12 անգամ։ Եթե ամսական եկամուտը կազմում է 220.000 $, ապա տարեկան՝ 2.640.000 $: Ստացվում է, որ տասը տարում՝ 1988–1998թթ. ՀՀ-ում Եհովայի վկաների կողմից ներդրված 1.100.000 դոլարը միայն մեկ տարում կրկնապատիկ ավելի վերադարձվել է:
Սակայն դա չի նշանակում, թե աղանդավորները սահմանափակվում են տասանորդի գանձմամբ, քանի որ նրանց եկամուտներն իրականում բավական մեծ են և ստացվում են դրսի տարբեր կազմակերպություններից:
Ավետարանչական եկեղեցին, այսպես կոչված, բարեգործական ծանրոցներ է բերում Հայաստան, որոնք չեն հարկվում, իսկ մեկ միլիոն արժեքը գերազանցելու դեպքում նրանք հարակից բեռներ բերելու իրավունք են ստանում։ Իսկ որպես հարակից բեռներ ձևակերպում են, օրինակ, ավտոմեքենաները՝ պատճառաբանելով, թե այդ բեռները բաժանելու համար հարակից տեխնիկա է հարկավոր, և այդ նպատակով, կրկին առանց մաքսազերծման, բերվում են մեքենաներ, բենզին։ Այս դեպքում նրանք կարող են բերել օրինակ 3-4 «ջիպ» մակնիշի ավտոմեքենա, որոնց մաքսազերծման համար պետբյուջե պետք էր մուծել 15.000 դոլար, որը, սակայն, չի մուծվում։ Ակցիայի ավարտից հետո մեքենաները վաճառվում են, բայց ոչ թե էժան գներով, այլ մաքսազերծման գինը ներառյալ։ Ակնհայտ է, որ սա ոչ թե բարեգործություն է, այլ բիզնես։ Բացի դրանից, այդ բարեգործություն կոչվածի ընթացքում Ավետարանչական եկեղեցին զբաղվում է մարդորսությամբ։ Երեխան սկսում է մտածել, որ Ավետարանչական եկեղեցին իրեն կոշիկի տուփով մի քանի ղոլարանոց նվեր է տվել, իսկ հայ Առաքելական եկեղեցին չի տվել։
ՀՀ-ում գործող աղանդներից միայն Եհովայի վկաներն ու ավետարանչականները չեն, որ ստանում են խոշոր շահույթներ, դրանցից բոլորովին հետ չեն մնում մյուս աղանդները, այղ թվում՝ «Կյանքի խոսքը», որը հոգեբանական ազդեցություն զործադրելով` զբաղվում է դրամաշորթությամբ, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Նրանց ժողովները կոչվում են Աստծուն ծառայություն, որի ժամանակ մարդկանց ռոք երաժշտության միջոցով հոգեբանական անկայուն վիճակների են հասցնում, և այլևս էական չէ՝ այղ ծանր ռոքի տակ Հիսուս են գոչում, թե այլ բան։ Ռոքի առաջացրած հոգեբանական հետևանքները մարդկությանն արդեն իսկ հայտնի են: Եթե նման իրավիճակում գտնվող մարդը ժամանակին չդիմի հոգեբանի օգնությանը, հետագայում արդեն նա ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի կարիք կունենա։ Ազդեցության տակ գտնվողները չեն էլ գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը, ուստի եզակի դեպքերում են նրանք դիմում մասնագետի։ Աղանդավորների ազդեցության տակ առավելապես հայտնվում են դեռահասներն ու ծերերը, ովքեր առաջին դեպքում հոգեբանորեն ձևավորված չեն, երկրորդ դեպքում առավել խոցելի են։ Գործի են դրվում բազմաթիվ միջոցներ, որոնցից մեկը սոցիալապես խոցելի խմբերին անվճար ուղեգրերի տրամադրումն է, առավելապես հանգստյան տներ և երիտասարդական ճամբարներ, որտեղ էլ, բնականաբար, եռանդուն քարոզչություն է կատարվում նոր «մոլորյալներ» ներգրավելու համար: Դրա հետևանքը այն տխուր պատկերն է, որի ականատեսն ենք այսօր գրեթե ամեն քայլափոխի:
Մինչ քարոզն սկսելը նրանց ղեկավարը, որը հմուտ հոգեբան է, ասում է, թե իրենք հավաքվել են Աստծո փառքի համար, Աստծուն ծառայելու համար: Իրենք մի դահլիճում են, որը վարձակալել են, լույսի վարձ պետք է մուծեն, վարձակալած կամ գնած բարձրախոսն ու մնացած տեխնիկան գումարներ արժեն, իսկ քանի որ այս ամենը Աստծո փառքի համար է, ապա յուրաքանչյուրը իր մասնակցությունը պետք է բերի: «Կյանքի խոսքի» առաջնորդներն ասում են, թե այդ ամենը հավատացյալների համար է արված, և քանի որ Աստված օրհնել է իրենց, և նրանք ունեն աշխատանք, ամսական որոշակի եկամուտ՝ իրենց ընտանիքը պահելու համար, ապա պետք է վճարեն Աստծո գործի համար, հակառակ դեպքում կնշանակի՝ Աստծուց են գողանում: Իսկ հավատացյալ մարդր, ով իսկապես Հիսուսին հավատում է, անչափ կվախենա, երբ իրեն ասեն, թե ինքն Աստծուց գողանում է:
Հաշվի առնելով զուտ մարդկային հոգեբանական հատկանիշները՝ դժվար է լինում խմբից զատվել և գումար չդնել «Կյանքի խոսքի» հավաքներում դրա համար նախատեսված դույլերի մեջ, քանի որ նախորդ գումար հատկացնողը հետևում է, թե հաջորդը նույնը կանի, թե ոչ։
Ամեն անգամ հավաքվում է մի քանի հազար մարդ, և բոլորն իրենց գրպանի պարունակության առնվազն կեսը տալիս են «Կյանքի խոսքին», որն ամսական կրկնվում է չորս անգամ:
Դրամաշորթության հաջորդ տարբերակով նրանք ասում են.«Դու ունես տուն և անկախ նրանից՝ դա վարձով է թե քո սեփականն է, դու ունես տանիք, որը Աստված է քեզ տվել, և դու դրսում չես քնում: Հետևաբար, Աստված քո տունն է կառուցել, դու էլ պիտի Աստծո տունը կառուցես»:
Իսկ Աստծո տունը կառուցվող 5.000 տեղանոց սրահն է, որ մարզահամերգային համալիրից հետո իր մեծությամբ երկրորդը կլինի Երևանում։ Բացի ամսական տրվող «տասանորդից», այդ դահլիճի և անընդհատ կազմակերպվող նմանատիպ միջոցառումների համար գումար է հատկացվում, որն աղանդավորի աշխատավարձի առնվազն կեսն է կազմում: «Կյանքի խոսքի» անդամներից ոչ մեկը չի բողոքում այղ գումարահավաքի դեմ, քանի որ հոգեբանական ազդեցությունն արդեն իսկ իր գործն արել է, բացի այդ, այս աղանդն աշխատում է հարուստ մարդկանց հետ, որոնցից ստացած շահույթն ավելի մեծ է։
2004 թվականի աշնանը, երբ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում, հայ հասարակության լայն շերտեր՝ ուսանողներ, մտավորականներ, պաշտոնյաներ, հասարակական գործիչներ և հազարավոր հավատացյալներ, արդարացիորեն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին։ Կատարվածը տեղիք տվեց նաև հասարակական լայն քննարկումների: Հասարակությունը, ավելի իրազեկ դառնալով աղանդավորական շարժումների քայքայիչ և հոգեվնաս գործունեությանը, շահագրգիռ բոլոր կողմերից` թե պետությունից և թե եկեղեցուց, պահանջեց համապատասխան քայլեր ձեռնարկել վերջ տալու համար աղանդավորական շարժումների ագրեսիվ գործունեությանը։
Դեպքերի զարգացման նախնական փուլում ստեղծվեց բավական բարդ իրավիճակ։ Սկսեցին հնչել տեսակետներ, թե իբր Հայաստանը գտնվում է հոգևոր փնտրտուքի մեջ։ Հայտնվեցին մարդիկ, ովքեր աղանդավորական կառույցների մուտքին զուգահեռ` հասարկության մեջ սկսեցին տարածել Հայոց եկեղեցին վարկաբեկող ստահոդ, խիստ վտանգավոր կարծիքներ, ինչպես օրինակ, թե իբր Գրիգոր Լուսավորիչը հոգեորսով է զբաղվել և կամ հայ եկեղեցու հոգևորականները թշնամություն են քարոզում։ Ինչ վերաբերում է հոգեորսության դեմ պայքարի օրինական ձևերին, պետք է փաստել, որ ավելի քան 1700-ամյա քրիստոնեական անցյալ ունեցող երկրի օրենքը հոգեորսության մասին հստակ չէ, ինչից էլ աղանդավորները հեշտությամբ ն մեծ վարպետությամբ օգտվում են։
Առաջարկներ
1. Անհրաժեշտ է լուրջ փոխություններ և հստակեցումներ մտցնել հոգեորսության մասին օրենքում.
2. Ակտիվացնել եկեղեցի-պետություն համագործակցությունը՝ ապահովելու համար ՀՀ քաղաքացիների հոգևոր անվտանգությունը, մասնավորապես, երկրում Հայոց եկեղեցուն արտոնություններ տրամադրելով, հասարակության մեջ Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը բարձրացնելով.
3. Օրենքի ուժով դադարեցնել ՀՀ-ում գործող աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը, պահանջել հասցված վնացի հատուցում։
ess cheq der exac@ es chi..incheq dez srbi tex drel vanqi haverneq utum.qich lini kaseq aveli hzorner@ dnem..kardaq der havaqatexiyum kqnarkeq der hovineri u garneri het..
Ա.Սարգսյանին.Դուք ձեր պոստում ասում եք. “Դե մեր ազգը միշտ էլ հավատացել է մի քանի բարի խոսք ասող բարի դեմքով «բարեգործներին» ովքեր ցուցադրական մի քանի բարի բաներ են անում ու մարդկանց համախմբում իրենց շուրջը”: Եթե դա այդպես է, էդ դեպքում դուք խի չեք մի քանի բարի բան անում ու մարդկանց համախմբում ձեր շուրջը: Պետք չի ամեն ինչ այդքան պրիմիտիվացնել: Եվ բացի այդ, կոռեկտ չէ մեր ազգի վերաբերյալ նման պարզունակ կարծիքներ հայտնել:
Ինչ վերաբերում է, որ հովիվներն իրենց խոսքով ուտում են մարդկանց ուղեղը: Գիտեք` ինձ համար շատ ավելի արժանահավատ է իմ տեսածը, քան ոմանց բամբասանքները: Առաջին օրվանից ինչ ոտք եմ դրել “Կյանքի Խոսք” եկեղեցի, երբեք չեմ փոշմանել դրա համար: Այստեղ տեսել եմ հոգեւոր ծառայողներ, ում խոսքն ու գործը իրարից չեն տարբերվում: Այստեղ ես առաջին անգամ հաղորդակից եմ դարձել Աստծո Խոսքին, որը լիովին կյանքս փոխել է: Այստեղ կյանքիս գլխավոր նպատակն է դարձել կերպարանակից լինել իմ Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատկերին, ինչպես Պողոս առաքյալն է գրում: Այստեղ ես դարձել եմ ավելի բարոյական, Աստծուն, ընտանիքիս, հայրենիքիս եւ ազգիս ավելի նվիրված անձ:
Ի դեպ, ասեմ, որ ես քննական մտածողությունից զուրկ մարդ չեմ, որ ի վիճակի չլինեմ զանազանել բարին եւ չարը: Կարմիր դիպլոմով ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, գերազանցությամբ ավարտել եմ ասպիրանտուրան Մոսկվայում, իսկ այժմ զբաղվում եմ գիտական գործունեությամբ:
dimum em et “A.S.” kochecyalin ete michev hima et xelqi es,uremn gna dzu krwcru u trndez ara,
isk inch verabervuma,et “hatuk reportaj”-in,dzez el asem duq hatuk reportaj cheq anum,duq grdon eq anum,duq el gnaceq dzu krvcreq u trndez areq,bayc zgusheq chvarveq.
A. Sargsyan ed dzer asac shat lav giten ev mtacel ev irenc mtacacy artahaytel. u mi bajaneq hay hasarakutyany 2 xmberi…
EV SRAN NRAN PNOVVELU POXAREN LAV KLINER DUQ EL AYS HAY AZGI HAMAR MI QANI LAV BANER ANEIQ…
bayc che gorc chuneq, vorovhetev dzer masin el ksksen dzer nman artahaytvel.
isk inch verabervum e, te ov, ur khasni, ev inch kdarna iroq ekeq tesnenq te ov ur khasni ev inch kdarna…
Կարծում եմ, որ աղանդավորներին ինչ-որ բան ասելը և հասկացնելը աբսուրդ բան է, քանի որ նրանք ամբողջովին գիպնոզացված են իրենց <> կողմից……. <> աղանդավորներ հանեք ձեր գառի դիմակները և ցույց տվեք ձեր իրական ու ահավոր դեմքերը: Էս խեղճ ժողովրդին մի կործանեք….
Ձեզ մի լավ ու հավեսով խորհուրդ տամ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵՔ
Հայաստանում այսօր հաշվվում են շուրջ 10հզ եհովայի վկաներ, աղանդավորները իրենց գործողություններով ուղղակի քայքայում են հայոց պետականության հիմքերը, նրանք չեն ընդունում զինվորական ծառայությունը, պետական իշխանություններին…, այս ամենը կասեցնելու համար պետությունը գրթե չի ձեռնարկում ոչ մի էական քայլ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասը չի իրականացնում պատշաճ քարոզչություն, որպեսզի մարդկանց զերծ պահի հոգեվորսությունից։ Տեսե’ք թե ովքեր են թաքնված «եհովայի վկաներ» «գառան» մորթու տակ: Ուշքի եկե´ք կամ էլ չքվեք….
a) Nax sksem nranic,vor aghand kochvum e ayn qarozutyun@,vor@ dem e,herqum e kam el hakasum e Araqelakan Surb Ekeghecu Uxxapar [email protected]@,avetaranchakanner@,kyanqi xosq@ ev ayln,dranq bolorn el aghandner en.Hishecnem kam chimacoghnein i gitutyun asem,vor ayjm ashxarhum goyutyun uni mot 900 tesaki boghoqakan aghandner, voronc grete 95% ete hamematenq Luteri qarozac boghoqakan vardapetutyan het, parzapes hamematelu vochinch chi lini,qanzi bazmativ u bazmajanr vardapetutyunner@ anchanacheliutyan astichan sheghvel en irenc boghoqakan akunqic.
b)Bolor aghandner@ vo4 zargacac ev nor zargacogh erkrner galis en USA-ic ev dranc chnshogh mecamasnutyan himnadirnern u hovanavorner@ hreaner(evrener) en,voronc bun npatakn e qayqayel ev tulacnel mer erkir@ ev iharke dra himan vra el shat klorik gumarner vastakel. Karch asac 1 krakocov 2 napastak en vorsum.
Isk ayjm kuzei andradarnal aystegh tegh gtac mi qani meknabanutyunneri.
A.H.–Uremn Tadeos u Bardoghimeos araqyalneri qarozutyunneric sksac hayer@ xavari,tgituyan ev sxal janaparhov ein @ntanum, ev Amerikaic mi inch vor pslnqot “vay” qarozich galis e u mer achqer@ bacelov mez asum e, vor zur er Vardananc paterazm@,erkar u dzig darer sharunak hay ekeghecu azgapahpan,mshakutapahpan ev azganpast dern u nshanakutyun@.@st qez u qo “vay” qarozichneri durs e galis,vor darer sharunak hayer@ zurk en eghel prkutyunic,arqayutyunic,shnorhqneric ev inch vor kloun galis e drsic u qez nmanneri ughegh@ lvanum ev asum e, vor miak prkutyun@ dzer xeghatyurvac vardapetutyan mej e.
Hasmik Կյանքի Խոսք aghandic–Nax kyanqi gin@ ekegheci chi eghel,che ev erbeq el chi darna,qanzi da qanzi da qayqayich aghand e.Ekrord,bolors el gitenq,te irakanum ovqer ev um hamar en galis drsic.Ete chliner socialakan canr iravichak@,apa ayd aghandner@ erbeq ayd qanakutyan kuyr hetevordner chein unena.
Nara–Hetaqrqir e, te qez ov e “lusavorel” kam vorteghic es kardacel, te Hayastanyac Araqelakan Surb Ekeghecin bolor ekeghecineri mej arajinn e vorpes aghand anvanvel???
Ira–Gracd kardalov uxxaki apshum em ev miajamanak cicaghum ayd angir arac chakertavor “pasteri” vra.Isk ov e asum,vor ayd banakic paxnoghner@,hogekan hivandner@,hancagorcner@ ev ayln hay azgi ev ekeghecu zavakner@ chen?Gone dzer qrozichner@ petq e dzez sovorecnein, vor hivandutyun@ meghqi hetevanq e, isk hancagorcutyun anel@, da bxum e mardu azat kamqic ev @ntrutyan iravunqic.Ekeghecin nman e marmni,vori vorosh andamner@ tuyl en ev tkar ev myus andamner@ petq e janan ev ognen,vorpeszi ayd marmin@ liovin apaqinvi.
Ուրեմն ասեմ իմացեք հայ աղանդավորներ.Յուրաքանչյուր կրոնական ուղղություն ,որը հայ առաքելական եկեղեցին չի ետ արդեն սխալա քանի,որ ետ միայն նպատակ ունի քանդել մեր երկիրը ետ գործումա դրսի ուժերի ներգործությամբ, ու ետ տանում ա հայ ազգի կործանմանը:Դերեր ի վեր մենք ապրել ենք Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ:Եդ եկեղեցու հավատքնա մեզ գոնե միքիչ միասնական պահել:Մի բուռ Հայ ենք մնացել մենք պետքա միասնական լինենք մեր ամեն ինչով:Մենք շրջապատված ենք օրեցօր բազմացող մուսուլմաններով, ու եթե մենք միասնական հավատքով մշակույթով ու մյուս ընդունած արժեքներով միասնական չլինենք մենք չենք կարա շատանանք,հզորանանք ու լուրջ խնդիրներ լուծենք:Ու տարիների ընթացքում ՀԱՅ-ը կվերանա,կձուլվի:Աղանդների մասնակիցներ դուք առաջինը պետք ա ընդունեք որ Հայ եք պետքա լինեք Հայակենտրոն ու ընդունեք են արժեքները,որը բնորոշա Հային:Խնդրում եմ ձեզ հասկացեք,որ մեր արմատներից շեղող մեր եկեղեցուց շեղող ցանկացած կրոնական հոսանք, աղանդ կազմաքանդումա մեր հիմքերը:Ետ ամեն ինչը արվումա դրսից դրա վրա ծախսվում են մեծ գումարներ,որ մենք ուժեղ չլինենք,մենք միասնական չլինենք,կործանվեք հասկացեք ետ կործանումա ձեզ ու մեզ մի հավատացեք ոչ մի աղանիդ ապրեք ինչպես ձեր պապերը:Եղեք միասնական,ու ձեր գործերով,ձեր արժանիքներով առաջ տարեք հային, բարձր պահեք հայի անւնը ու հզորացրեք աշխարհում ՀԱՅ գործոնը:
Եկեղեցին սուրբ է և նրա դերակատարությունը մեր ազգի բոլոր ոլորտներներում անփոխարինելի է,սակայն դա չի նշանակում,որ նրա արատավոր սպասավորների մասին չի կարելի ասել:Բենթլիները թողած 50դոլլարներից են խոսում:
Կցանկանայի իմանալ պարզապես վճարված գումարի չափը մոտավորապես հետևյալ ԿԵՂԾԱՎՈՐ և ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ,առավել ևս ՏԳԵՏ հայտարարությունների ու հատկապես ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար արված “ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ” եկեղեցու վերաբերյալ: Կանխավ Շնորհակալություն !
Խնդրում եմ ու միաժամանակ պահանջում ԱՐՏԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ -ին հաջորդ անգամ մի լավ մտածես`
1. նախ սահմանադրության և օրենքով առաջնորդվելով, և տեղյակ պահելով մարդկանց իրենց մասին խեղաթյուրված և անտրամաբանական նյութեր հրապարակելուց առաջ,
2. երկրորդը, բոլոր եկեղեցիների միջև հավասարի նշան դնելով, լինելով տվյալ եկեղեցու ուսմունքից բացարձականապես անտեղյակ,
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ որոշ քահանաներին խորհուրդ եմ տալիս լուրջ և հիմնավոր մեջբերումներ անել ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ, և ոչ թե անգրագետ կամ անգիր արած բաներ խոսել, հատկապես հետևյալ կարևոր հարցերի շուրջ`
1. Աղանդ բառը չ’ասոցացնել միակ ճշմարիտ և սուրբ գրքի` ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ուսմունքը ճշմարիտ քարոզող եկեղեցիների հետ, առանց անգամ ուսումնասիրելու այդ ուսմունքը: Եվ հիշեցնեմ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ առավել ևս որ առաջին աղանդ է համարվել հենց ինքը ՆԱԶԶՈՎՐԵՑԻ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ հենց ՔԱՀԱՆԱՆԵՐԻ կողմից (“ՆԱԶՈՎՐԵՑՈՒ ԱՂԱՆԴԻ ՀԵՏևՈՐԴՆԵՐ” էին ասում նաև ՊՈՂՈՍ առաքյալին) – Ինչ է դուք ավելի արդար ու կատարյալ եք նման պատմական և Աստվածաշնչյան կադրերից ? Առաջարկում եմ ավելի ուշադիր կարդալ (եթե իհարկե կարդացել եք?) – ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28:21-22
2. Զատիկ գաղափարը չ’ասոցացնել միայն ճղճիմ “ձու ներկելու” գաղափարի հետ, անտեսելով Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը: Առաջարկում եմ ավելի ուշադիր կարդալ (եթե իհարկե կարդացել եք?)
3. Տրնդեզ գաղափարը, որը հեթանոսական տոն է իրականում, չ’ասոցացնել ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ կամ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ հետ: Առաջարկում եմ ավելի ուշադիր կարդալ (եթե իհարկե կարդացել եք?) – ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 18:9-15
4. Տասանորդ (ինչպես նաև ընծա` զոհաբերություն) գաղափարը չ’ասոցացնել Հովիվների և Եկեղեցիների ստրատեգիայի հետ, ինքներդ տեղավորելով այդ նույն ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԿՂԵՐԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՍՈՒՄ: Քանի որ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ է խոսում դրա մասին ուղղակիորեն. ավելի հստակ ձևակերպելով տասանորդ տվողի և չտվողի կարգավիճակը: Առաջարկում եմ ավելի ուշադիր կարդալ (եթե իհարկե կարդացել եք?) – ՄԱՂԱՔԻԱ 3:7-12 / ԵԲՐԱՅԵՑԻՍ 7:8-10
Եվ վերջապես եթե քահանան. այսինքն` ՀՈԳևՈՐ ՀԱՅՐԸ լինելով ԱՍՏԾՈ ՍՊԱՍԱՎՈՐ առաջարկում ու պրոպագանդում է աղոթել ու գովաբանել ՍՈՒՐԲԵՐԻՆ, որոնք ի դեպ եղել են վերջիվերջո մահկանացուներ, անտեսելով ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈՒՆ աղոթելն ու գովաբանելը:
asi qich lini den haneq de hiam kardaceq kyanqi xosqi manr munr astvacabaniknerov teseq inchi eq havatum u inchen gluxnert lcrel duq el dez azgayini tex drac mer azgneq pxcum
ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ ԿԱՄ ԼԵԶՎԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ
Էքստատիկ, գրգռված, հուզական վիճակում (էկզալտացիա) գտնվող մարդու մոտ նկատվում է անհասկանալի խոսակցական, հաճախ անկապ ու անիմաստ հնչյունների արտաբերում, որը կոչվում է գլոսսոլալիա՝ անհասկանալի լեզվախոսություն. գլոսսոլալիան բնորոշ է եղել հին հեթանոս ազգերին, կրոններին, որոնց ծիսական համակարգը անդամներին մղում է հուզավառության վիճակի մեջ բանականության «վերացման», որպեսզի անհատը դառնա անկառավարելի, քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր, որ Աստված իր նշանը դնի այդ անձի վրա։ Այդ ծեսը կիրառում են նաև հոգեպաշտները (սպիրիտիստներ), որոնց պաշտամունքային արարողությունների ժամանակը նրանցից ամենահուզական (էկզալտիկ) անհատը ընկնելով մտահափշտակության (էքստազի) մեջ սկսում է անսովոր արտաբերություններ կատարել։ Փռուգիացի մարգարեուհիներ Մաքսիմիլլան և Պրիսկիլլան այդ նույն ձևով էին Աստծու կամքը հայտնում մարդկությանը։ Ի միջի այլոց, Պարհեմի աշակերտուհին էլ՝ Ա. Օզմանը, առաջինը սկսեց անսովոր լեզվախոսությունը։ Եվ դա բնական է, քանի որ իգական սեռը, կենսաբանական տեսակետից ավելի զգայուն է, էկզալտիկ, քան՝ արական սեռը։ Այսօր մեզանում էլ հոգեգալստականների կամ «Կյանքի խոսք եկեղեցու» հավաքույթներում մեծամասնությունը կազմում են իգական սեռի ներկայացուցիչները։
ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպե՞ս մեկնաբանել սուրբգրային այն մի քանի համարները, ուր խոսվում է Սուրբ Հոգու մկրտության մասին։ Այս է այն առանձնահատուկ հարցադրումը, որի պատասխանը առաջ բերեց նորօրյա մոնտանականներին։ Ուստի, քննել նրանց աստվածաբանությունը կամ քննել այդ մի քանի համարները նույն բանն է նշանակում։ Ավետարաններում Սուրբ Հոգու մկրտության մասին հիշվում է չորս անգամ՝ Մատթ. 3:11, Մարկ. 1:8, Ղուկ. 3:16 և Հովհ. 1:33 համարներում։ Այդ համարներում Հովհաննես Մկրտիչն ասում է, որ ինքը մկրտում է ջրով, բայց իրենից հետո գալու է Հիսուս, որը մկրտելու է Սուրբ Հոգով և կրակով, ընդ որում «կրակով» բառը բացակայում է Մարկոսի ավետարանում։ Բնագրում օգտագործված է en նախդիրը (տե՜ս 17, էջ 275, 18 էջ 30), որը նշանակում է թե «-ով» և թե՜ «-մեջ» (Մարկոս 1:8 համարում հոլովված ձևն է՝ առանց en նախդիրի): Այսինքն, հունարեն բնագիրը կարելի է կարդալ ինչպե «ես մկրտում եմ ջրով, բայց նա կմկրտի Սուրբ Հոգով և կրակով», այնպես էլ՝ «ես մկրտում եմ ջրի մեջ, բայց նա կմկրտի Սուրբ Հոգու և կրակի մեջ»։ Հիսուս Գործք 1:5 համարում դարձյալ ասում է Սուրբ Հոգու մկրտության մասին, նկատի ունենալով Հոգեգալուստը, որը տեղի ունեցավ Վերնատանը, երբ աշակերտները զորություն պիտի ստանային (Գործք 1:8) և Հիսուսի վկաները դառնային (Ղուկ. 24:49, Գործք 1:4): Աշակերտները պիտի սպասեին մինչև զորություն ստանալը։ Այդ օրը նրանք Սուրբ Հոգու զորությունն ընդունելով սկսեցին խոսել այլ լեզուներով (Գործք 2:1-4): Սուրբ Հոգու այդ պարգևի մասին Նախնական եկեղեցում հիշատակվում է Գործք 8:14-17, 10:44-48, 19:1-6 համարներում, ինչպես նաև Ա Կորնթ. 12-14 գլուխներում։ Մի քանի համարներում էլ Պողոս առաքյալը թվարկում է Ս. Հոգու զորության և պարգևն ընդունելու մասին (Բ Կորնթ. 12:12, Ա Տիմ. 4:14, Բ Տիմ. 1:6): Ս. Գիրքը սովորեցնում է, որ Սուրբ Հոգին բնակվելով հավատացյալների մեջ գործում է տարբեր
ճանապարհներով և տարբեր ձևերով։ Մարդը չի կարող իր ուզածը թելադրել Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին Ինքը պետք է թելադրի և գործի Իր ուզած ձևերով և ճանապարհներով։ Հովհ. 20:22 համարում, մինչև Հոգեգալուստ, Հիսուս փչելով առաքյալների վրա՝ ասաց. «Առե՜ք Սուրբ Հոգին»։ Այս պարագայում Հիսուսի արածը Վերնատանը սպասվող դեպքին սպասելու համար զորության մի մասնավոր «տվչություն» էր, որպեսզի դեռ տակավին թույլ, թերի աշակերտները կարող լինեին, պատրաստվեին հոգեգալստյանը (19, Ճ 103): Հետևաբար դա պարզապես առաքյալների հոգին զորացնելու սկիզբն էր, քանի որ առաքյալները այդ ժամանակ անգամ Հիսուսի վրա դեռ կատարյալ հավատ չունեին։ Այդ փչումով Հիսուս իշխանություն է տալիս իր աշակերտներին՝ մեղքերը կապելու և արձակելու, ինչպես խոստացել էր նրանց (Մատթ. 16:19, 18:15): «Այստեղ, որպես ընդհանուր սկզբունք, – գրում է Մ. Օրմանյանը, – կարող ենք նշել, որ Հիսուսի հարությունից հետո ասածներն ու արածները մահվանից առաջ բոլոր ասածների ու արածների պաշտոնական լրացումներն ու գործադրություններն են» (45, Ճ 370): Գործքում Սուրբ Հոգու մկրտության երևույթը նկարագրված է բազում տեղերում, տարբեր ձևերով ու անվանումներով։ Այդ համարներն են. Գործք 1:5, 11:16 – Սուրբ Հոգու մկրտության մասին, Գործք 1:8 – զորություն ընդունելու մասին, Գործք 1:8, 8:16, 10:44, 11:15, 19:6 – անհատների վրա Սուրբ Հոգու գալու և իջնելու մասին, Գործք 2:4, 4:31, 9:17 – Սուրբ Հոգով լցվելու մասին, Գործք 10:45 – Սուրբ Հոգու պարգևով լցվելու մասին, Գործք 8:15, 10:47, 19:2 – Սուրբ Հոգին ընդունելու մասին։ Այն աշակերտները, որոնք Հիսուսի տված զորությամբ դևեր էին հանում և հրաշքներ գործում, հետագայում ընդունեցին Սուրբ Հոգին (Հովհ. 20:22) և ավելի ուշ դարձյալ լցվեցին Սուրբ Հոգով (Գործք 2:1-4): Վերնատանը Սուրբ Հոգով լցվելուց հետո նույնը կրկնվեց և քիչ անց՝ Գործք 4:31 համարում։ Հետևաբար պարզ է դառնում, որ միևնույն երևույթը Գործքում ունի տարբեր անվանումներ և տարբեր ձևերով է ի հայտ գալիս, տարբեր ժամանակներում կարող է կրկնվել և այլն։ Ընդ որում այդ երևույթը (Սուրբ Հոգու մկրտությունը) չի ենթարկվում մեր տրամաբանությանը, և երբեք էլ հնարավոր չէ նրա գործունեությունը սահմանափակել ինչ-որ շրջանակներում, ինչ-որ պայմաններ դնելով։ Այսպես, Սուրբ Հոգին ընդունելու փորձառությունը որոշ դեպքերում երևաց այն ընդունելուց անմիջապես հետո (Գործք 2:4), իսկ մի ուրիշ անգամ՝ ջրով մկրտվելուց մի քանի օր հետո (Գործք 8:9-17), իսկ Գործք 10:44-48 համարներում՝ ջրով մկրտվելուց առաջ։ Մի քանի տեղերում էլ այն ի հայտ եկավ ձեռքերը դնելուց հետո (Գործք 8:17, 9:17, 19:6, 2 Տիմ. 1:6): Այսպիսով կարելի է եզրակացնել, որ Նախնական եկեղեցում Սուրբ Հոգու գործունեությունը արտահայտվել է ոչ թե մարդու կամքի համաձայն, այլ ըստ Իր՝ Սուրբ Հոգու հայեցողության։ Այն երբեք չի սահմանափակվել մարդկային տրամաբանության շրջանակներում, նա գործել է մի նպատակով, երկրի վրա հաստատել Քրիստոսի եկեղեցին, տալով նրան իշխանություն, շնորհաբաշխություն, զորություն՝ այս աշխարհում Հիսուսի գործը շարունակելու համար։ Ժամանակակից աղանդավորները (ոչ միայն հոգեգալստականները), հենվելով վերը բերված համարներից որևէ մեկի վրա, փաստորեն «ստիպում են» Սուրբ Հոգուն գործել իրենց ուզածի պես։ Այսպես, ինչպես տեսանք, այստեղից դեռ չի կարելի եզրակացնել, որ Սուրբ Հոգու ընդունելը անպայման պետք է ընթանա այդ ձևերից միայն ու միայն մեկ ձևով, մեր ընտրած ու ցանկացած ձևով։ Այդ տրամաբանությունը սուրբգրային չէ, քանի որ սահմանափակում է Սուրբ Հոգու գործունեությունը, իսկ այդ սահմանափակումը որևէ կրոնական շարժման համար հավասարազոր է այդ շարժման անհետացմանը՝ ժամանակի ընթացքում։ Եկեղեցու պատմությունն էլ հաստատում է այդ սկզբունքի ճշմարտացիությունը։ Ուղղափառ եկեղեցիները իրենց գոյության ընթացքում (մոտ երկու հազար տարի) ցուցաբերել են արտակարգ «կայունություն», և ժամանակն անգամ ի զորու չի եղել սասանել այդ կայունությունը։ Այսպես, Կաթոլիկ եկեղեցին իր գոյության երկու հազար տարվա ընթացքում տրոհվել է ընդամենը երկու անգամ (X-XIդդ. և XVI դ.): Հայ եկեղեցին իր գոյության 2000 տարվա ընթացքում ընդհանրապես չի տրոհվել, եթե չհաշվենք պատմական օբյեկտիվ պատճառների հետևանքով եկեղեցու ծոցից կաթոլիկների ու բողոքականների անջատումը (թեև դա տրոհում չի կարելի համարել¤։ Նույնը չի կարելի ասել արդի կրոնական շարժումների մասին։ Բողոքականության առաջացումից մինչև մեր օրերը (մոտ 500 տարի) այդ շարժումը տրոհվել է հազարավոր ճյուղերի, մեկը մյուսից տարբեր դավանանքով, մինչև իսկ ոչ քրիստոնեական ուղղությունների (մորմոնականություն, Եհովայի վկաներ): Հաջորդ հարցը Մատթ. 3:11 համարում «կրակով» բառի հետ կապված խնդիրներն են։ Ի՞նչ է նշանակում «Նա կմկրտի… կրակով»։ Շնորհալու մեկնության մեջ (46, էջ 61) այդ հատվածը մեկնաբանվում է այսպես. Հովհաննես Մկրտչի մարգարեությունը՝ մկրտելու Հոգով ու կրակով, իրականացավ Վերնատանը, երբ կրակե լեզուները նստեցին ներկաների վրա և նրանք մկրտվեցին «ի Հոգին Սուրբ և ի հուր երևելի տեսլեամբ»։ Եվ ապա, շարունակում է Շնորհալին, թեև ոչ այդպես հայտնի, այլ աներևութաբար՝ ըստ հավատքի, նույն ձևով մկրտվում են մարդիկ Հոգով ու կրակով։ «Կրակով» ասելը ցույց է տալիս շնորհների ընդունելությունը, որդեգրությունը։ Եվ ինչպես հուրը սկսելով փոքր տարածքում տարածվում է և ընդարձակվում, այնպես էլ Հոգու շնորհները՝ մկրտվելուց հետո գալով՝ մարդկանց բնությունը լցնում են ուղիղ հավատով ու մաքուր վարքով, դարձնելով նրանց վառման նյութ։ Մատթ. 3:11 համարի մարգարեական կանխատեսման մեջ կարելի է առանձնացնել երկու ուղղություն՝ ընդհանրական և անհատական։ Ընդհանրական ուղղությունը վերաբերում է Եկեղեցու հաստատվելու փաստին, որը տեղի ունեցավ Վերնատանը։ Այսպես, սուրբգրային այն համարները, որոնք վերաբերում են Վերնատանը և գրված են մինչև Գործք 2:1-4 համարի դեպքերը (ժամանակագրական առումով) օգտագործում են բայի ապառնի ժամանակը (Նա պիտի մկրտի), իսկ Վերնատան դեպքից հետո՝ օգտագործում է բայի անցյալ ժամանակը (ավելի ճիշտ՝ aorist-ը, անցյալ կատարյալը), այսինքն, դիտում է այդ երևույթը որպես կատարված դեպք՝ (…մեկ Հոգով մկրտվեցինք…, Գործք 11:16, Ա Կորնթ. 12:13): Հետևաբար Հովհաննես Մկրտչի մարգարեությունը Սուրբ Հոգով մկրտելու մասին վերաբերում է Եկեղեցու ծննդյանը Վերնատանը (53, էջ 9-10): Անհատական ուղղությունը վերաբերում է եկեղեցու անդամին, որը մկրտությամբ դառնում է եկեղեցու անդամ, Դրոշմով կնքվում և վերստին ծնունդ առնելով իր կյանքի ընթացքում վերածվում է վառման նյութի՝ փաստելով և վկայելով Հիսուսին ու Ավետարանը։ Այսպիսով, Սուրբ Հոգու մկրտությունը ներկայացնել որպես մի երրորդ օրհնություն՝ լեզվախոսության ուղեկցությամբ սուրբգրային չի կարող համարվել, այլ կամայական մեկնաբանության արդյունք է։ Ուստի, հոգեգալստականների և «Կյանքի խոսք եկեղեցու» հետ շփվելիս, պետք է լավ իմանալ – որ նրանք դժվարությամբ են հրաժարվելու իրենց իմացած ու իրենց մեջ արմատավորված վարդապետությունից, որոնց ճշմարտացիության մեջ չեն էլ կասկածում, – որ միանգամից չեն կարող ընդունել իրենց վարդապետության ոչ սուրբգրային հիմնավորումը, մանավանդ որ վստահ են, թե իրենց վարդապետությունն է միակ սուրբգրայինը։ Ուստի պետք է ձգտել ներկայացնել Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ սուրբգրային այդ տեսակետը և ցույց տալ, որ Ս. Գիրքը հրամայում է Սուրբ Հոգով լցվել (Եփես. 5:18), այսինքն, մեր ամբողջ էությունը նվիրել Աստծուն ու, որպես հետևանք, Նրա՝ Սուրբ Հոգու պտուղները բերել (Գաղ. 5:22-23) ու ոչ թե արտաքին զգայացունց վիճակների մեջ ընկնելը համարել Սուրբ Հոգու ներկայության ապացույց, նշան։
ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՅԻ ԵՐԵՎՈՒՅԹԸ
Հոգեգալստականները և խարիզմատները, «Կյանքի խոսք եկեղեցին» պնդում են, որ Սուրբ Հոգու մկրտությանը պիտի հետևի «լեզվախոսության» երևույթը, այսինքն՝ անծանոթ լեզուներով խոսելը։ Ինչպես արդեն նշել ենք, հենց այս մակերեսային սկզբունքը դատապարտում է այդ շարժումներին կործանման, անհետացման, քանի որ սահմանափակվում է Սուրբ Հոգու գործունեության շրջանակները։ Ստորև ցույց կտանք, որ այդ ուղղությունների հիմնական պնդումները և սկզբունքները սուրբգրային չեն, իսկ եթե որևէ շարժում հիմնված է ավազի վրա, ապա այն կյանք չունի, ուստի շարժման ջատագովները պետք է վերանայեն իրենց սկզբունքները, ճշտելու և ճիշտ ուղու վրա դնելու այդ շարժումները։ Դարձյալ պիտի դիտարկենք Վերնատան դեպքը։ Առաջին հարցն այս է. ի՞նչ լեզվով էին խոսում առաքյալները։ Բնական է որ կա երկու հնարավոր պատասխան.
– մարդկային հասկանալի լեզուներով, որոնք իրենք չգիտեին և չէին սովորել, և – ոչ մարդկային, անհասկանալի լեզուներով։ Ընդ որում գոյություն չունեն ազգեր կամ ժողովուրդներ, որոնք այդ լեզուները կրողն են հանդիսանում։ Այսինքն, պայմանականորեն միայն այդ լեզուները կարելի է անվանել «լեզու». դրանք անհասկանալի հնչյունների արտաբերություններ են։ Օրմանյանը միանգամից մերժում է երկրորդ տեսակետը, նշելով, որ այդ դեպքում այն չէր կարող հրաշք համարվել ականատեսների կողմից։ Ի՞նչ հրաշք կարող էր համարվել «շամբիշ» խոսակցությունը (45, էջ 883): Հետևաբար Վերնատանը լեզուների պարգևը մարդկային լեզուներով խոսելու շնորհքն էր, որ Սուրբ Հոգին տալիս էր իր կամքի համաձայն։ Բնական է, որ երկրորդ տեսակետի ջատագովներ էլ կան (և բավականին շատ), որոնք պնդում են գլոսսոլալիայի՝ անհասկանալի արտաբերումների Սուրբ Հոգու պարգև լինելը, վկայակոչելով Կորնթացիների առաջին թղթի համապատասխան գլուխները (Ա Կորնթ. Գլ. 12-14): Ստորև ցույց կտանք, որ երկու դեպքում էլ, ինչպես էլ որ կապենք Գործքը Կորնթացիների թղթի հետ, այսօրվա հոգեգալստականների և խարիզմատների «Կյանքի խոսք եկեղեցու» տեսակետը լեզվախոսության՝ գլոսսոլալիայի վերաբերյալ չի հիմնավորվում Ս. Գրքով (53. Գլ. 3): Մի կարևոր դիտողություն լեզվախոսության (գլոսսոլալիայի) երևույթը կարող են առաջ բերել նաև կեղծ ոգիները և սուտ մարգարեները։ Ս. Գիրքը միշտ զգուշացնում է հեռու մնալ սուտ մարգարեներից, քանի որ նրանց թիվը գնալով պիտի ավելանա, մինչդեռ ճշմարիտ հավատի հետևորդների թիվը՝ պակասի, քանի որ նրանցից են դուրս գալու առաջինները՝ մոլորվելով ժամանակակից կրոնական «հրապույրներից»՝ որոնց թվին է պատկանում նաև լեզվախոսությունը (գլոսսոլալիան): Տաթևացին «Գիրք Հարցմանցում» նշում է մի քանի երևույթներ, որոնցով նեռը պիտի խաբի մարդկանց վերջին օրերին։ Դրանց թվում նա նշում է լեզվախոսության երևույթը. «և չար հոգիով խոսել պիտի տա այլ և այլ լեզուներ» (47, էջ 708): Սուրբգրային պատմությունները ցույց են տալիս, որ միշտ հնարավոր է եղել կեղծել ճշմարտությունը. Մովսեսի հրաշքները փարավոնի առաջ կրկնեցին եգիպտական կախարդները (Ելք, գլ. 7-8), լուսո հրեշտակի պես կարող է երևան գալ նաև սատանան (Բ Կորնթ. 11:14): Շատ հեթանոսական կրոններում էլ առկա է գլոսսոլալիայի երևույթը, այսինքն՝ անհասկանալի լեզուներով խոսելը։ Ուստի միշտ պետք է ստուգել, թե արդյո՞ք այդ ամենը սուրբգրային հիմնավորում ունեն, թե՝ ոչ։ Բայց քանի որ այդ արտաբերումները անհասկանալի են, Պողոս առաքյալը ամեն անգամ լեզուների պարգևի հետ միասին նշում է նաև թարգմանության շնորհը։ Այս օրերին Հայաստան եկած շատ քարոզիչ-հոգեգալստականներ կամ «Կյանքի խոսք եկեղեցուց» (հիմնականում բալթյան երկրներից) ավելի մեծ արդյունքի կհասնեին, եթե իրենց պատգամները հաղորդեին մաքուր հայերենով, ինչպես առաքյալները Վերնատանը, ու ոչ թե իրենց «շամբիշ» լեզուներով։ Հունարենում glossa բառը նշանակում է լեզու, որպես մարմնի մաս, ինչպես Մարկ. 7:33 համարում, ուր Հիսուս բժշկեց խուլ-համրին՝ բռնելով նրա լեզվից (glossa-ից) և նույն բառն է օգտագործված Ա Հովհ. 3:18 համարում՝ խոսքի, խոսակցության իմաստով։ Այս երկու իմաստներով էլ Նոր Կտակարանում օգտագործվում է glossa-ն, և միայն բովանդակությունն է թելադրում, թե որ նշանակությամբ է օգտագործվում glossa-ն (Lampe, էջ 316): Մարկ. 16:17-18 համարների հրամանը՝ ուղղված առաքյալներին, բառացիորեն կատարվեցին Վերնատանը և Գործքի պատմություններում։ Բայց այստեղից ամենևին չի հետևում, որ այդ գործընթացը ունի շարունակական բնույթ, այսինքն, չի նշանակում, որ Պողոսի հաջորդները կամ մեր ժամանակի հավատացյալները պիտի թունավոր օձեր բռնեն կամ թույն խմեն ու չվնասվեն, եթե վերստին ծնված են։ Նույնն էլ կարելի է ասել այդ համարում առկա «նոր լեզուներ» խոսելու մասին։ Այդտեղ օգտագործված է «glossais lalesousin kainos» ձևը, ուր «kainos»-ը թարգմանվում է «նոր» բառով, չնայած հունարենն ունի neos=նոր բառն էլ։ Վերջինը նշանակում է «նոր» ժամանակային կտրվածքի մեջ, օրինակ՝ գրաբարը հին հայերենն է, իսկ նոր (=neos) հայերենը՝ աշխարհաբարը։ Իսկ kainos-ը այդ համարում նշանակում է «նոր» լեզուներ, բայց այնպիսի լեզուներ, որոնցով պիտի քարոզվեր ավետարանը աշխարհի բոլոր ծայրերում (Lampe, էջ 692 և 904): Հետևաբար, Մարկոսի այդ հատվածում «նոր լեզուները» չի նշանակում անիմաստ հնչյունների արտաբերում« որոնք ներկայացվելու են որպես Աստծու նշան, այլ լեզու՝ որով պիտի ավետարանը քարոզվեր։ Առավել ևս մեր ժամանակներում, երբ սպիրիտուալիզմի և հեթանոսության վերընձյուղումը տարբեր դիմակների տակ հեշտությամբ կարելի է ներկայացնել այդ նշաններով։ Մարկ. 16:17-18 համարների մարգարեական իրականացումը տեղի ունեցավ Գործք 2:4-13 համարներում, հետևաբար այնտեղ էլ լեզվախոսությունը (գլոսսոլալիան) գոյություն ունեցող մարդկային լեզուներով խոսելու երևույթն էր, որն ընդարձակեց եկեղեցին նոր անդամներով։ Հաջորդ հիշատակություններ են. սամարացիների դարձը, եթովպացի ներքինու դարձը (Գործք 8-
րդ գլ.), Կոռնելիոսի պատմությունը (Գործք 10:44-46) և եփեսացիների դարձի պատմությունը (Գործք 19:1-10): Նշված համարներից միայն վերջին երկուսում է հիշատակվում այլ լեզուներով խոսելու փաստը։ Եթե Սուրբ Հոգու ընդունումը անպայման պիտի ուղեկցվեր լեզվախոսությամբ, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու այդ չեղավ սամարացիների ու ներքինու հետ։ Մյուս կողմից, վերջին երկու դեպքերում, ուր խոսվում է լեզուներով խոսելու մասին, Գործքի հեղինակը ամենևին էլ չի ասում, որ դրանք պատահեցին մտահափշտակության (էքստատիկ) վիճակում գտնվելու ժամանակ և անհասկանալի արտաբերություններ էին։ Ընդհակառակը, ավելի շուտ այդ լեզվախոսությունը (գլոսսոլալիան) Գործք 2:1-4 հատվածում նշված լեզվախոսության երևույթն էր։
Այսպիսով, Գործքի պատմությունները ցույց են տալիս, որ լեզվախոսությունը (գլոսսոլալիան)
որպես նշան երևաց հեթանոսների մեջ, որպես ապացույց այն տիեզերական առաքելության, որ Սուրբ Հոգին կարող է և պետք է գործի նաև ոչ հրեաների՝ հեթանոսների մեջ, երևացող արտաքին նշանների ուղեկցությամբ, ինչպիսին է գլոսսոլալիան, բայց ոչ երբեք մտահափշտակության (էքստատիկ) վիճակում գտնվելով, որն ավելի հեթանոսության գովերգություն կլիներ և դրանով հեթանոսներին չէիր զարմացնի։ Հաջորդ հարցը լեզվախոսությունն է Պողոսի թղթերում և մանավանդ՝ Կորնթոսի եկեղեցում։
ԼԵԶՎԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՆԹՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Մերօրյա հոգեգալստականները, և «Կյանքի խոսք եկեղեցին» իրենց «շամբիշ» լեզվախոսությունը հիմնավորելու համար, սիրում են հղում կատարել Ա Կորնթ. 12-14 գլուխներում նկարագրված գլոսսոլալիայի երևույթին։ Բայց, հենց այդ վկայություններն են, որ ի վերջո չեն խրախուսում գլոսսոլալիան. այստեղ է, որ Պողոս առաքյալը ուզում է այդ թղթով շտկել Կորնթոսի եկեղեցու արատավոր վիճակը, որի պատճառներից մեկն էր գլոսսոլալիան։ Իմանալով Կորնթոսի եկեղեցու այդ մարմնական վիճակը, ամբարիշտ բարքերը, ուր ամենից շատ տարածված էր գլոսսոլալիան, մի՞թե կարելի է ընդօրինակել կորնթացիների այդ արատավոր ընթացքը կամ ձգտել դրան։ Ընդհակառակը, նրանք, ովքեր ձգտում են նմանվել կորնթացիներին դեռ չեն հասկացել Պողոս առաքյալի նամակի նպատակն ու բովանդակությունը։ Պողոս առաքյալի նպատակն էր այդ «մարմնավոր» եկեղեցին հանել այդ վիճակից՝ նրանց ավելի լավ ճանապարհ ցույց տալով։ Իսկ այդպիսի ընկած վիճակում գտնվող եկեղեցու «անձնագիրը»՝ գլոսսոլալիան էր։ Մերօրյա հոգեգալստականները և «Կյանքի խոսք եկեղեցին» այսօր նույն բանն են քարոզում. գլոսսոլալիայով միավորված ժողովուրդը չի կարող քրիստոնեական խորը գիտելիքներին հաղորդ լինել, խոնարհվել, հնազանդվել ավետարանի խոսքին։ Այսօրվա հոգեգալստականներին և «Կյանքի խոսք եկեղեցուն» հենց գլոսսոլալիան է խանգարում խոնարհվելու, սիրո ճանապարհով ընթանալու։ Դրա փոխարեն գլոսսոլալիան նրանց «շնորհում է» առանձնահատուկ հպարտություն, մեծամտություն, ուրիշներին անարգելու հանդգնություն« որը երբեք քրիստոնեական չի կարելի որակել։ Կորնթոսը գտնվելով առևտրական մեծ ճանապարհների խաչմերուկին, ունենալով զարգացած առևտուր, իր ժամանակին մարմնավորում էր անբարոյական կյանքը, ամբարշտությունը։ Առաքելական ժամանակներում Կորնթոսը նշանակել էր հարբածների, անառակների խորհրդանիշը համարվող քաղաք։ Անգամ ժամանակակից անգլերենում կորնթացի ածականը նշանակում է աշխարհիկ մարդ, հարուստ մարդ։ Պողոսի կորնթացիներին ուղղված թղթերից իմանում ենք, որ այդ բոլոր արատավոր երևույթները փողոցից տեղափոխվել էին եկեղեցի, և առաքյալը փորձում է արմատախիլ անել այդ արատները։ Պողոս առաքյալը, թվարկելով Սուրբ Հոգու պարգևները (Ա Կորնթ. 12:4-11) նախավերջին տեղում դնում է լեզուների պարգևը և վերջում՝ թարգմանության պարգևը։ Առաքյալը չէր թերագնահատում լեզուների շնորհը, եթե անգամ այն լիներ «հրեշտակային», բայց պահանջում էր, որ անպայման այն թարգմանվի՝ հասկանալի լինելու համար։ Պողոսը գիտեր, որ այդ ճանապարհով «կեղծ» լեզվախոսությունն էլ կարող էր սողոսկել եկեղեցուց ներս։ Ուստի Պողոսը ցույց է տալիս մեկ ուրիշ, ավելի լավ ճանապարհ՝ սիրո ճանապարհը։ «Մի՞թե բոլորն էլ առաքյալներ են, մի՞թե բոլորն էլ մարգարեներ են, մի՞թե բոլորն էլ զորություններ գործողներ են, մի՞թե բոլորն էլ բժշկելու շնորհ ունեն, մի՞թե բոլորն էլ լեզուներ են խոսում, մի՞թե բոլորն էլ թարգմանում են» (Ա Կորնթ. 12:29-3):
Ինչպես երևում է հատվածի կառուցվածքից, Պողոսը տողերի արանքում տալիս է դրանց պատասխանը՝ Ո՜չ։ Պողոսը քաջ գիտակցում էր, որ կորնթացիների՝ գլոսսոլալիայի հանդեպ ունեցած այդ ձգտումը բացասական արդյունք կբերեր և իր աշխատանքը կմնար անպտուղ, ուստի այդ մտավախությամբ էլ ցույց է տալիս նոր ճանապարհը՝ սիրո ճանապարհը։ Այո, ասում է նա, լեզուները կլռեն, մարգարեությունները կչքանան (Ա Կորնթ. 13:8-10), բայց սերը կմնա։ Հաջորդ համարներում առաքյալը բերում է երեխայության օրինակը, ասելով, որ «երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի»։ Ի՞նչ նկատի ուներ առաքյալը։ Պարզ է որ 11-րդ համարը հենց պատասխանն է 8-10 համարների հարցադրման։ Պողոս առաքյալը կորնթացիների հետ խոսում էր պարզ, հասկանալի, մատչելի պատկերներով, ոչ այնպես, ինչպես հռոմեացիների հետ, ուր արծարծում է բարդ աստվածաբանական մտքեր, կամ եբրայեցիներին ուղղված նամակի նման, որի ընթերցողները գոնե անգիր պիտի իմանային Հնգամատյանը՝ հասկանալու կամ հետևելու Պողոսի մտքի ընթացքին։ Կորնթացիները մարմնավոր էին, դեռ երեխայի նման էին մտածում ու ապրում։ Երբ երեխան խաղում է խաղալիքների հետ, գովելի է և ուրախություն է ծնողների համար, բայց երբ երեխան մեծանալով դարձյալ սկսում է խաղալ խաղալիքների հետ, այդ արդեն վշտացնում է ծնողներին և նրանք ստիպված դիմում են համապատասխան բժշկի: Պողոս առաքյալն էր այդ բժիշկը, որ հաջորդ գլխում փորձում է բժշկել և մարմնավոր եկեղեցին հոգևոր եկեղեցու վերածել։ Ուստի այդ ներածական խոսքից հետո, Պողոս առաքյալը սկսում է իր հիմնական մտքերի շարադրումը, որն ամփոփված է 14-րդ գլխում։
ԼԵԶՎԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԹՂԹԻ 14¬ՐԴ ԳԼՈՒԽԸ
Պողոսն ասում է, որ այլ լեզուներով խոսելը ուղղված է Աստծուն ու ոչ թե՝ մարդկանց, քանի որ մարդիկ այն չեն հասկանում։ Ուստի, նա թելադրում է կորնթացիներին, որ ավելի լավ է հետամուտ լինեն մարգարեություն անելուն, քան թե՝ լեզուներ խոսելուն։ Լեզուները անհասկանալի են, մարգարեությունները՝ հասկանալի, ուրեմն և շինություն է եկեղեցու համար (Ա Կորնթ. 14:1-4): Պողոս առաքյալը, լինելով Քրիստոսի եկեղեցու մեծագույն ռազմավարը՝ ստրատեգը, չէր բավարարվում ներկայով, նա հեռուն էր նայում, նրա համար եկեղեցու շինության մասին հոգ տանելը շատ ավելի կարևոր էր, քան՝ որևէ անհատի շինությունը, քանի որ անհատը կմեռներ՝ իր պարգևի հետ միասին, բայց եկեղեցին է, որ պիտի փոխանցեր Հիսուսի Ավետարանը մարդկանց սերունդներին, եկեղեցին է, որ պիտի ապրեր ու հարատևեր մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը։ Եվ այդ նպատակին հասնելու համար Պողոսը աստիճանաբար սկսում է իր «բուժման» ծրագրի իրականացումը. կորնթացիներին պետք էր հանել մարմնավոր վիճակից, որից հետո՝ արդեն մնացած հարցերը կարելի էր լուծել։ Մարմնավոր եկեղեցին ապագա չունի, այն հիվանդ օրգանիզմ է, որը վաղ թե ուշ մահանալու է։
«Ուզում եմ, որ բոլորդ էլ լեզուներ խոսեք, – ասում է Պողոսը, որպեսզի չվիրավորի նրանց անձը, – բայց ավելի լավ է մարգարեանաք» (Ա Կորնթ. 14:5): Ի՞նչ էր առաքելական այդ ժամանակներում նշանակում մարգարեանալ։ Առաքելական ժամանակներում չկային այսօրվա նման տպագրված Սուրբ Գրքեր, եկեղեցիների համար հեղինակություններն էին որոշում, թե որն է ճիշտը, և որը՝ կեղծը։ Մարգարեությունը Սուրբ Հոգու այն պարգևն էր, որն ունեցողը իր սրբակենցաղ կյանքով և վարքով կարողանում էր Աստծու խոսքը հասցնել եկեղեցուն, մարդկանց, և հենց դա էր Պողոսը համարում շինություն եկեղեցու համար։ Այդ մի քանի համարներում, փաստորեն, Պողոսը փորձում է մարմնավոր կորնթացիներին բարձրացնել հոգևոր վիճակի։ Այո՜, մարգարեության, Աստծու խոսքի պակասն էր, որ կորնթացիներին դատապարտել էր մարմնական վիճակի մեջ մնալու և միայն Աստծու խոսքը պիտի կարողանար նրանց դուրս հանել ճահճային այդ վիճակից։ Նույնը կարելի ասել նաև այսօրվա հոգեգալստականների, «Կյանքի խոսք եկեղեցու» և խարիզմատների վերաբերյալ. Աստծու խոսքի խորհուրդները և խորությունը անհասանելի են դառնում նրանց համար։ Գլոսսոլալիայի ֆենոմենը թույլ չի տալիս նրանց դուրս գալու այդ ճահիճից և աճելու Աստծու խոսքով, նրանց որդեգրած «մարտավարությունը» թույլ չի տալիս աճելու, մեծանալու, դրա համար էլ նրանք մնում են նույն ճահճային՝ մարմնավոր վիճակում։ Այսպիսով, եզրակացնում է Պողոս առաքյալը, լեզուները նշան են անհավատների համար, այն էլ՝ երբ դրանք հասկանալի լինեն անհավատին, ու ոչ թե՝ անիմաստ արտաբերումները (14.22): Նախորդ համարում (14:21) Պողոսը մեջբերում է Հին Կտակարանից (Բ Օր. 28:49 և Եսայի 28:11-12) և, որպես Հին Կտակարանի մեկնիչ, հիշեցնում, որ Եսային խոսեց իր ազգի լեզվով, նրան չլսեցին, բայց կգան ուրիշներ, որոնք այլ լեզվով կխոսեն, որը նրանք այլևս չեն հասկանա (խոսքը ասորեստանցիների մասին էր): Այսինքն, Պողոսը այդ մեջբերումն անելիս և այլ լեզուներով խոսելը փաստելիս նկատի ուներ մարդկային հասկանալի լեզուն, ու ոչ թե անհասկանալի ոչ մարդկային լեզուներով խոսակցությունը կամ անիմաստ հնչյունների արտաբերումները։ Ընդհանրացնելով, Պողոսը բերում է շատ համոզիչ մի փաստարկ (14:24-25). ո՞րն է ավելի լավ, երբ մարդիկ լսելով մարգարեության խոսքը, դարձի գան ու զղջալով՝ ծնկի գան ու Աստծուն փառաբանեն, թե լսելով անիմաստ մի արտաբերություն, այն էլ ոչ թե մեկ կամ երկու հոգո, այլ՝ տասնյակների անիմաստ արտաբերումներ, թողնեն ու հեռանան, համարելով այդ «խրախճանքը» դևերի խրախճանք։ Մի քանի կարևոր խրատներ էլ է տալիս Պողոսը կորնթացիներին (14:26-33), որոնք կարգ ու կանոն պիտի հաստատեին եկեղեցում։ Դրանք են.
– եթե անգամ խոսում են լեզուներով, ապա ամենաշատը երկու կամ երեք հոգի թող խոսեն.
– եթե չկա թարգմանություն, թող լռեն, իրենց մտքում աղոթեն Աստծուն.
– «մարգարեության հոգին ենթարկվում է մարգարեացողին, որովհետև Աստված խռովության
Աստված չէ, այլ՝ խաղաղության» (14:32-33):
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
– Սուրբ Հոգու թվարկած պարգևների մեջ լեզվախոսությունը ամենավերջում է դրված, հետևաբար ավելի կարևոր են առաջին տեղում նշվածները՝ խաղաղությունը, գիտությունը, հավատը, բժշկությունը, հրաշագործությունները, մարգարեությունները, զանազանելու շնորհը։
– Լավագույն ճանապարհը սիրո ճանապարհն է։
– Բոլոր շնորհները կանցնեն, բայց սերը կմնա։
-Առանց սիրո ոչ մի արժեք չունի շնորհը, այդ թվում նաև լեզուների շնորհը։
– Շնորհները բոլորի համար չեն, անհատը չպիտի ձգտի շնորհին, քանի որ Սուրբ Հոգին է տվողը, և մեր ուզելով չէ, որ նա շնորհ է տալիս։
– Շնորհները, որ տրվել են Նախնական եկեղեցուն, պարտադիր կերպով չպետք է շարունակվեն։
Այսօր, եկեղեցու 2000 ամյա տարիքին, պահանջել նույն շնորհները՝ ի մասնավորի լեզուների շնորհը, անհատներին կտանի «էգոցենտրիզմի»՝ անձի շինության, ու ոչ թե՝ եկեղեցու շինության։
– Մանկությունը հիշելու արատավոր սկզբունքը կործանարար ճանապարհ է։
– Եկեղեցու շինության տեսակետից լեզուները շահեկան չեն, օդում խոսել է նշանակում։
– Լեզվախոսությունը պետք է օգուտ բերի եկեղեցուն, այսինքն, լինի թարգմանիչ, ուստի, այդ
Դեպքում, այն ինքնաբերաբար կորցնում է իր իմաստը, տեղը զիջելով մարգարեության շնորհին։
Post Scriptum
ԿԱՄ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոգեգալստականների և «Կյանքի խոսք եկեղեցու» այսօրվա վիճակը շատ չի տարբերվում Կորնթոսի եկեղեցու վիճակից։ Ինչպես տեսանք վերևում, ամենևին նշանակություն չունի, թե գլոսսոլալիա ասելով ինչ նկատի ունենք, հասկանալի մարդկային չիմացած լեզուներ խոսելը, թե անիմաստ հնչյունների արտաբերությունները, գոռում-գոչյունով՝ մտահափշտակության (էքստատիկ) պահեր ապրելը։ Երկու դեպքում էլ վերևում բերված տրամաբանությունը մնում է նույնը, հետևաբար և եզրահանգումները նույնը կմնան։ Այսօրվա հոգեգալստականները և «Կյանքի խոսք եկեղեցին» գլոսսոլալիայի տակ հասկանում են վերջինը՝ անիմաստ արտաբերությունները կամ, ինչպես իրենք են սիրում ասել, օտար լեզու խոսելը։ Եվ հենց այդ պրակտիկան էլ թույլ չի տալիս մարմնավոր վիճակից դուրս գալ. մեկ տարի հետո, երկու տարի հետո, տասը տարի հետո նույն մարդուն հանդիպելիս նրան տեսնում ես նո՜ւյն վիճակում, նո՜ւյն մտքերով, նո՜ւյն պատկերացումներով, առանց փոփոխության, որն էլ մարմնավոր հիվանդությունն է. օրգանիզմը չի աճում, մնում է նո՜ւյնը։ Այս շարժումը ծնվել է արևմուտքում և բնական է, իր պաշտամունքային ձևերը կլինեն նույն արևմտյան շոուների նման, ինչը և տեսնում ենք նրանց հրապարակային դահլիճ-ստադիոնային հավաքներում։ Երևանում հրատարակվող խարիզմատների պարբերականում («Ճշմարտություն», N 1, 1998) մի մեքենայի լուսանկար է զետեղված, իր «գովազդային» բացատրությունով, եթե դուք էլ գաք մեզ մոտ, մեր աղոթքներին մասնակցեք այսինչի նման այսպիսի մի մեքենա էլ դուք կշահեք։ Սա արդեն ոչ միայն կորնթացիների վիճակն է, այլ մի քանի աստիճան ետ, դեպի հեթանոսություն՝ ոսկե հորթի ժամանակները։ Ի՞նչ ավետարանական խորություն կարելի սպասել այդ «շոուճշմ արտություններից»։ Բայց նրանք շատ ճկուն են. բավականին լավ մշակված ձևեր ուեն։ Երբ արգելվում են արևմուտքում« անմիջապես տեղափոխվում են Հայաստան ու սկսում իրենց քարոզչական գործունեությունը։ «Կենաց խոսք», «Նոր սերունդ» և այսօրինակ անվանումներով հանդես են գալիս խարիզմատները։ 1988 թ. Ռիգայի հոգեգալստականների եկեղեցում սկսեցին ներմուծվել ժամանակակից նորամուծություններ՝ վերածելով նրանց ժողով-համայնքները արդի շոուների։ Որոշ ղեկավարների կողմից այն չընդունվեց և նորարարները վտարվեցին եկեղեցուց։ Այդ վտարվածները միանալով՝ կազմակերպեցին մի նոր հոգեգալստական շարժում՝ «Նոր սերունդ» անունով և, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, նրանք սկսեցին տարածվել հարևան երկրներում։ Այդ վտարանդի «հիպիները» հասան նաև Հայաստան և ցայսօր հանդես են գալիս այդ նույն՝ «Նոր սերունդ» անունով։ Խարիզմատների այդ կղզյակները, որոնք տարածվում են Հայաստանի շրջաններում, խաչակիրների հայրենիքից դուրս քշված խաչակիրների համար ապաստարաններ են մեզանում, ուր նրանք գալիս են «հյուրախաղերի»։ Վարձելով դահլիճներ, կինոթատրոններ, սպորտ դահլիճներ, այսօրվա ծանր սոցիալական պայմանները հաշվի առնելով, նրանք գովազդային և այլ ճանապարհներով մարդկանց հրավիրում են իրենց ներկայացումներին, ուր կամ գիրք բաժանելու կամ բժշկություննր անելու խոստումներ են տրվում։ Քարոզիչ հյուրը կամ հյուրերը, որպես կանոն, «ալելուիա» և «օրհնենք Տիրոջը» դարձվածքները մանտրաների նման անընդհատ կրկնելով՝ հարց են տալիս հանդիսականներին, թե՝ ուզում են արդյոք բժշկվել։ Բուժվել ցանկացող հիվանդներին հրավիրելով բեմ՝ շամանական և զանազան հեթանոսական շարժումներով, գոռում-գոչյուններով «բուժում են» նրանց, այն էլ այնպիսի եռանդով, որ կաշպիրովսկիներն ու չումակները կնախանձեին։ Այդ շոկոթերապիան, ազդելով հիվանդների վրա, նրանց լեզուների պարգև է տալիս, նրանք ընկնելով թավալվում են «հոգուց, բռնված ու դառնում… «Նոր Սերունդ»։ Այս է այդ նոր սերունդի աստվածաբանությունը, որն արգելված է զարգացած երկրներում, որպես քաղաքացիների առողջությանը վնաս հասցնող ամբողջատիրական՝ ինչ որ տեղ նաև հեթանոսական շարժում, քողարկված քրիստոնեության անվամբ: Հոգեգալստական շարժումը, «Կյանքի խոսք եկեղեցին» գիտակցելով, որ լեզվախոսությունը ապագա չունի, վերջերս սկսել է քարոզել նաև այլ շնորհների անհրաժեշտությունը, որոնցից առանձնացնում են բժշկությունը, դևեր հանելը։Ս. Գիրքը դեմ չէ նման շնորհների գոյության, այլ դեմ է դրանց պարտադիր լինելու քարոզությանը։ Հայ Եկեղեցու հիմնադրումն ու հայոց դարձի պատմությունը հիմնված է հենց այդպիսի հրաշագործությունների վրա (Տրդատ թագավորի բժշկության պատմությունը)։ Բայց Հայ Եկեղեցին երբեք չի հպարտացել դրանով, գտնելով, որ այդ ամենը Աստծու շնորհն է, և փառքը Աստծունն է և ոչ թե՝ մարդուն։ Հայ Եկեղեցին գերադասել է գործ անել, քան թե՝ չարած բանի համար աղմուկ հանել։ Մեր հոգեգալստականները և «Կյանքի խոսք եկեղեցին» այդպես չեն մտածում, հպարտանում են այդ շնորհների առատությամբ։ «Հյուրախաղերի» եկած «բժիշկները» դևեր են հանում այդ ժողովի մասնակիցների միջից։ Իսկ շոու-բժշկությունները շատ չեն տարբերվում հեռուստատեսային շատ հայտնի Կաշպիրովսկի-Չումակ անաստվածների բժշկումներից։ Իհարկե, սա չի նշանակում, որ այսօր Աստված բժշկություններ չի անում, հրաշքներ չի գործում։ Ընդհակառակը, պետք է թողնել միայն, որ Աստված գործի, ու ոչ թե մենք՝ մեր ուզածով ու պատվերներով։
Մեզանում հոգեգալստականները և «Կյանքի խոսք եկեղեցին» առանձնանում են երկու հատկանշական գծով.
Ա. զենք չվերցնելու պարտադիր պայմանը, և
Բ. ընտանիքների բազմազավակությունը։
Առաջինը հիմնավորում են «մի սպանիր» պատվերով, իսկ երկրորդը՝ Ա Տիմ. 2:15 համարով, ուր Պողոս առաքյալը ասում է, «Բայց նա (կինը) պիտի փրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնան հավատքի, սիրո և սրբության մեջ»։ Այստեղ էլ, հատվածը դիտարկելով առանձին, կարելի է եզրակացնել, որ կինը պիտի փրկվի միայն որդեծնությամբ։ Բայց եթե համեմատենք Ա Կորնթ. 7:25 համարի հետ, կտեսնենք, որ այնտեղ Պողոսը հակառակն է ասում։ Ուրեմն, այստեղ միայն երեխա ծնելու մասին չէ խոսքը, այլ այն, որ կինը ընտանիքում մնալով հավատքի, սիրո ու սրբության մեջ՝ «կապահովի» իր փրկությունը։ Մյուս կողմից, ինչպես տեսնում ենք, այս համարի առաջին մասում Պողոսն օգտագործում է եզակի թիվը՝ «նա պիտի փրկվի…», իսկ երկրորդ մասում օգտագործում է հոգնակին՝ «եթե մնան…»։ Այսինքն, եզակի թիվը ցույց է տալիս, որ «նա»-ն նախորդ 9-14 համարների «կնոջն» է վերաբերում, իսկ հոգնակին՝ բոլոր կանանց։ Իսկ 9-14 համարներում Պողոսը խոսում է ընդհանրապես կնոջ դերի մասին եկեղեցում, ակնարկում է Ծննդ. 3:15 մարգարեությունը, Եվայի մեղանչումը և այդ անեծքից փրկվելու խոստումը, ու հրահանգում, որ կինը եկեղեցում սովորեցնելու փոխարեն, թող իր ընտանիքում հավատով, սիրով ու սրբությամբ ապրի, որպեսզի «ապահովի» իր փրկությունը։ Հետևաբար չի կարելի պնդել, թե այստեղից հետևում է, որ կնոջ փրկության միակ ճանապարհը որդեծնության մեջ է։ Իսկ «զենքի» և «երդումի» մասին հոգեգալստականների և «Կյանքի խոսք եկեղեցու» մոտեցումը դարձյալ սուրբգրային չէ, քանի որ երբ զինվորը երդվում է ծառայել «վասն հայրենյաց», դրանով չի խախտում Աստծու պատվերը, ընդհակառակը՝ կատարում է այն։ Լեռան քարոզից երդման օրինակները այս դեպքի համար չեն, քանի որ զինվորական երդումը դա զինվորի վկայությունն է, որ ինքը խոստանում է իր վրա դրած պարտականությունները կատարել՝ հնազանդ գտնվելով պետության օրենքներին և սահմանադրությանը։ Ի վերջո քրիստոնեական սերը վերացական հասկացողություն չի, այլ իրական է։ Եվ եթե մենք սիրում ենք մեր մտերիմներին, հարազատներին, ապա պարտավոր ենք նրանց պաշտպանել։ Փարիսեցիություն է, երբ այսօրվա շատ աղանդավորներ քարոզում են սիրել «թշնամուն»՝ բայց «չսիրել» իրենց իսկ ժողովրդին, իրենց իսկ ընտանիքը։ Ոչ մեկը չի կարող սիրել «թշնամուն», եթե չի սիրում իր ընտանիքը, ժողովրդին, հայրենիքը։ Դրա համար էլ ուղղափառ եկեղեցիներում «վասն հայրենեաց և վասն հաւատոյ» զոհված զինվորներին միանգամից դասում են սրբերի շարքին, քանի որ իրենց արյունն են թափել։ Իսկ փափուկ բազմոցներում՝ տանը նստած դատապարտել նրանց, իհարկե կարող է ամեն մեկը։ Իսկ ինչ վերաբերում է Հովհաննես Մկրտչի զինվորներին տված պատվերին («Ոչ ոքի մի՜ նեղեք, մի՜ զրպարտեք», /Ղուկ. 3:14/), ապա դրանով Մկրտիչը չարգելեց զենք վերցնելն ու զինվորական ծառայությունը, այլ դատապարտեց դրա՝ ի չարի կիրառումը։
Erevi esqan@ dez heriqa.ha mekel tak@ chgreq eli es stex em avartel es em arel en em arel..et karevor chi ASTVACASHUNCH@ vercreq u nsteq sax tvarkacs hamarnerov banerov heteveq kardaceq karoxa eli mekel tesar et datark gluxnert mi poqr chshmartutyamb lcvi..
Karen nuyny lav kliner du aneir, karda Astvacashunch, ev voch te urishneri gracner@ copy paste ara:)
Terevs kariq chka qez het xelamit banavichel, qani vor du da anel chgites. U urishin viravirelov du cuyc es talis henc qo datarkutyun@.