ԹՈՂԱՐԿՈՒՄ 31-ՐԴ. ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԴՌՆԵՐ

logo3Այն համարվում է խաբեբայություն, որ կարող է վերածվել ավազակային հարձակման: Բնակարանային գողերն այսօր քողարկվում են որպես սոցաշխատողներ: Ականատեսի իրական պատմությունը, երբ մի քանի րոպեում անհետացավ հերոսի 10-ը հազար դրամը:Գաղտնի նկարահանում, վտանգավոր, արտասովոր ու գաղտնի, որ իրականում դառնում է խիստ հաճախակի: Տատիկը, նրա կորուստն ու վախկոտ ավազակը:

photo14Վահե Նիկողոսյան, 23 տարեկան, մեր ամենափոփոխական ականատեսը

– Մեր օրերում բնակարանային գողությունը շատ տարածված է: Այդպիսի դեպք էլ մեր հերոսի հետ էր տեղի ունեցել: Էլի էին դեպքեր եղել, բայց ,իայն տատիկը համաձայնվեց խոսել: 80-ն անց հաշմանդամ կին է: Հարևանները օգնում են տատիկին:

 
photo22
– Ինչ-որ մեկը եկել ա, թակել դուռը, ներկայացել Փարոսի աշխատող: Նույնիսկ տատիկն էր մոռացել իր հոր անունը, իսկ գողը հիշում էր այդ անունը: Տատիկին ասել ա` ինչ-որ թղթեր բերի ճաշասենյակից: Միջանցքում են նստած եղել: Տատիկը գնում ա ճաշասենյակ, գողը բացում ա դարակը, հանում փողը, հարևանից վերցրած 10 հազար դրամը: Դեղի համար էր վերցրել տատիկը:

 
2– Տատիկն առաջին անգամ ա տեսել այդ տղային: Մտածել ա ինտելիգենտ տղա ա, խաբնվել ա տեսքին: Գողություն անողը տեղի մարդ ա, ճանաչել ա տատիկին: Չի կարող ուրիշ մեկն այդքան տեղեկացված լինել, անգամ տատիկի կենսագրությունն ա իմացել: Շատ լավ հետաքրքրվում, իմանում են թույլ կողմերը, թե որտեղից կարող են գումար կորզել:

 
6
– Տատիկը մենակ ա ապրում, հարևաններն են օգնում: Էդ փողը որ գողացել ա, դեղի փող ա եղել: Եթե մարդն ընդունակ ա ըտենց ստորության, ինքը կարող էր անգամ վնասել տատիկին: Եթե չգտներ էդ գումարը, շատ հնարավոր ա` վնասեր տատիկին:

 
 
ԻՆՉ ԱՆԵԼ

Բնակարանային կողոպուտն այսօր ամենատարածված հանցագործության տեսակն է և քաղաքացիական օրինախախտումների առաջին հորիզոնկանում է: Ինչու են թալանում տները` շատ հաճախ, ըստ իրավաբանների, մեղավոր են հենց տուժողները: Զգուշավորության տարրական կանոններին հետևելը 50 տոկոսով ձեզ ետ կպահի հավանական վտանգից:

Բնակարանային կողոպտիչների թիրախում են հատկապես տարեցները, նրանք սովորաբար միայնակ են, միամիտ ու անօգնական:

Բնակարանային կողոպտիչները ամենից հաճախ ներկայանում են որպես էլեկտրաէներգիայի, ջրի վարձ հավաքող, կամ էլ սոցիալական ապահովության համակարգի աշխատակից: Որևէ մեկին հավատալուց առաջ ստուգեք փաստաթղթերը և Ձեր տարածքային կենտրոններից տեղեկացեք, թե արդյոք նրանց աշխատակիցն է ձեր դռան շեմին:

Առանց հավաստիանալու, որ անսպասելի հյուրը ձեր ծանոթն է, մի բացեք դուռը:

Անօգնական չերևալու համար միացրեք հեռուստացույց, ռադիո, ապացուցեք, որ տանը միայնակ չեք:
Ունեցեք դիտանցք:

Իսկ եթե ձեր դուռը վստահելի ու ամուր չէ, շտապ օգնություն կանչեք ու զինվեք տանը եղած ծանր առարկաներով, որոնցով կարող եք պաշտպանվել:

Իսկ գլխավոր օրենքը` մի գրավեք կողոպտիչի ուշադրությունը Ձեր և Ձեր ունեցվածքի վրա:

Մեկնաբանությունները փակ են: