ԹՈՂԱՐԿՈՒՄ 34-ՐԴ. ԱՌԱՆՑ ՀՐԱԺԵՇՏԻ
Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ: |
Այն ուժեղ կամքի, թե ուժգին վախի արտահայտություն է: Քամյուն այն համարում է փիլիսոփայության գերխնդիրը: Մարդիկ ասում են` Աստված չանի, եկեղեցին` թե մի արեք: Առաջին անգամ հեռուստաէկրաններին: Թեման, որին դեռ ոչ ոք չի անդրադարձել: Սեփական որոշմամբ սեփական կյանքին հրաժեշտ տվողները: Ինչու են ինքնասպան լինում, ինչ պատճառներով, աճել է արդյոք վիճակագրությունը: Կամրջից ու պատուհանից դուրս նետվողները, կախվողները և նույնիսկ ռումբով հրաժեշտ տվողները: Բացառիկ թողարկում մարդկային ողբերգության մասին:
Արտակ Ալեքսանյան– Այս շաբաթն էլ սկսվեց ու ավարտվեց ինքնասպանության մասին հաղորդագրություններով: Պարզվում է` պատահական չէ: Սեզոնն է այդպիսին: Ինքնասպանությունների 60 տոկոսը կատարվում է գարնանն ու
ամռանը: Հատկապես այդ ժամանակ է մարդու դժգույն ներաշխարհը բախվում բնության գունեղությանն ու զարթոնքին: Ու պարտվում:
Ինքնասպանություն` սուիցիդ հասկացությունը առաջին անգամ հիշատակել է Թոմաս Բրաունին 1642 թվին: Տասը տարի անց այն առաջին անգամ հիշատակվում է Օքսֆորդյան բառարանում: Սուիցիդը հոգեբանական առումով գիտակցված կամ իմպուլսիվ գործողություն է, որը հանգեցնում է մաhվան: Հոգեբանները ինքնասպանությունը համարում են կանխամտածված մահ, այսինքն` կյանքից զրկելուն ուղղված նպատակադրված և գիտակցված գործողություն: Դեպրեսիայով հիվանդների 70 տոկոսը ինքնասպանության հակում ունի, իսկ նրանց 15 տոկոսը իրագործում է այն: Ինքնասպան լինում է չորս անգամ ավելի շատ տղամարդ, քան կին: Սակայն փորձերի դեպքերով կանայք են գերազանցում: Ամեն տարի ինքնասպան է լինում 1 մլն մարդ. 280 հազար չինացի, 60 հազար ռուս, 30 հազար ամերկացի, 20 հազար ֆրանսիացի: Աշխարհում ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում Հունգարիայում: Հայաստանում ինքնսպանությունների թիվը վերջին տասը տարում ավելացել է մի քանի անգամ` հասնելով տասնյակի: 1986-ի տվյալով` 100 հազար բնակչից ինքնասպան էր լինում 3 մարդ, քառորդ դար անց այդ ցուցանիշը ավելացել է վեց անգամ` հասնելով 19-ի: Մեր երկրում տարեկան գրեթե հինգ հարյուր մարդ ինքնասպան է լինում կամ փորձում է ինքնասպան լինել: Առաջին տեղում Երևանն է, հետո Շիրակի մարզը, երրորդ տեղում` Արարատի մարզը: Ինքնասպանների գրեթե 60 տոկոսը գործազուրկ է, 21 տոկոսը` թոշակառու, 11-ը տոկոսը մշտական աշխատանք ունի, գրեթե վեց տոկոսն ուսանող է:
Գոհար Մանուկյան– Ինչը կարող է միավորել երիտասարդ ռեժիսորին, ֆուտբոլիստին, բանաստեղծուհուն, բանվորին ու աշակերտին: Սոցիալական տարբեր խավերից, տարբեր հոգսերով ու նպատակներով նրանք նույն փուլում են` կյանքի եզրագծին: Նրանք բոլորը` ֆուտբոլիստը, բանաստեղծուհին և բանվորը, աշակերտն ու ռեժիսորը, ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ են:
Նա Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկուն էր` 33 խաղում 46 գոլի հեղինակ: Հայաստան-Բուլղարիա խաղի երկու գոլի հեղինակը` Սարգիս Արոյանը, 2004 թվականին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն էր: Սարգսի սպորտային կարիերան ընդհատվում է` գնում է բանակ: Զինծառայության մեջ գտնվող ֆուտբոլիստն առանց գնդակի չէր հարմարվում: Չկարողանալով մասնակցել հավաքականի մարզումներին` Սարգիսը շարունակում է ծառայությունը: Մեկ օրով տուն է գալիս, սակայն տուն չի գնում, այլ Հաղթանակի կամուրջ: Մոր բջջային հեռախոսին հաղորդագրություն է թողնում ու կամրջից նետվում:
Որդու մահից հետո մայրն ու եղբայրը հեռացան Հայաստանից, Միացյալ Նահանգներում են: Սարգիսը ձգտում էր Չելիսիի ակումբում հայտնվել կամ սեփական կլինկա բացել. ոչ այն իրականացավ, ոչ մյուսը:
Դեպրեսիան ինքնասպանների խրոնիկ հիվանդությունն է: Ռիսկային խմբերն են` 13-ից 18-ը, 23-ից 33-ը, 35-ից 50-ը: 23-ից 33-ի դեպքում վտանգավոր է աշխատանք չունենալը, 35-ից 50 տարեկանների դեպրեսիայի պատճառը սոցիալական հոգսն է, դեռահասներինը` անձնական անախորժությունները` ինքնահաստատումից մինչև սիրելի մարդու կորուստը: Ռոմանտիզմը մահացու հոգեվիճակ է մինչեւ 21 տարեկանը: Ամենավտանգավոր շերտում դեռահասներն են:
– Ուսուցիչների և դասարանի երեխաների ճնշումը: Օրինակ` քավության նոխազի կերպարը կամ անպիտան անձնավորությունը, կամ Սերոժիկն ավելի լավն է, քան դու, դա ճնշվածություն է առաջացնում ու բերում ինքնասպանության,- ասում է հոգեբան Արմեն Բեջանյանը:
Դեռահասների թերևս ամենախոցելի ու վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում գտնվող խումբը էմոների շերտն է: Էմոներն այն երիտասարդներն են, որոնք չեն ցանկանում զսպել իրենց զգացմունքները: Հայ էմոների իրար հաջորդող ինքնասպանությունները այս քաղաքային ենթամշակութային խմբի վրա սևեռեցին ոստիկանների ուշադրությունը: Գլխավոր հարցը` էմո լինելը երիտասարդին ավելի է հակում դեպի ինքնասպանություն: Հենց այդ պատճառով սկսվեց էմոների որսը: Ոստիկանները փնտրեցին ու գտան Ծոմակին` ռոք երգչին:
– Ինձ բռնեցին, քանի որ պիսինգ ունեի ու սթայլիշ էի, հետո օլիգարխի երեխա ինքնասպան եղավ, ասին` էմո ես, ուրեմն` իրա պապան է մեղավոր,- սա նյարդայնացրել էր Ծոմակին:
Էլեկտրոնային և տպագիր մամուլում ինքնասպանությունների մասին գուժողը Գագիկ Շամշյանն է: Մեր օրերի ինքասպանությունների ֆոտոխրոնիկան պատկանում է նրան: Դեպքի վայր առաջինը նա է հասնում, դիմավորոմ է ոստիկաններին, անվտագության ու բուժ-ծառայությունների աշխատակիցներին: Լոռու մարզում դպրոցականի ինքնասպանության դեպքը, չնայած մանկավարժների գրգռվածությանը, Գագիկն ամեն դեպքում հրապարակեց:
– Դպրոցում ներգրավում են թղթախաղի մեջ ու էդ մասին գիտեն Ստեփանավանում, դպրոցում մատը-մատին չեն տալիս, սաղ ասում էին, որ ղումարի մեջ է եղել, մեզ ինչի են մեղադրում,- ասում է Գագիկ Շամշյանը:
Նորագույն սարքերով, ալպինիստական հանդերձանքով` արտակարգ իրավիճակների մասնագետները մտնում են ռիսկային գոտի: Սարալանջին, թե ժայռին` միևնույն է` արագ արձագանք է հարկավոր:
– Երկու-երեք ամսում երեք դեպք ենք ունեցել, որից երկուսը ողջ էին մնացել,- պատմում է Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար Ավետիս Մանուկյանը:
Տարվա առաջին ինքնասպանությունը: 59-ամյա Աշոտ Գրիգորյանը ընտանեկան վեճը լուծեց` հրաժեշտ տալով սեփական կյանքին: Հրազդանի Լեռնանիստ գյուղում բնակվող ամուսինների միջև ծեծկռտուք է լինում, կինը հեռանում է տնից, Աշոտը տան առաստաղից կապում է պարանն ու կախվում: Աշոտը թղթի վրա գրել ու սեփական ձեռքով ամրացրել է լվացքի պարանին` <<Աստված ջան, կներես, երեխաներիս լավ կպահես>>: Մայրաքաղաքից դուրս ինքնասպանությունների քանակով առաջատարը Գյումրին է: 88-ի երկրաշարժից հետո սուիցիդը Գյումրիում դարձել է սովորական քայլ:
Ամենաաղմկալի ինքնասպանությունն արդեն 18 տարի համարվում է Մելս Շաբոյանինը: Ինքնասպանությունից մեկ շաբաթ առաջ արդեն Մելսը խորը դեպրեսիայի մեջ է եղել: Սենյակից դուրս չի եկել, չի շփվել ու դեռ ավելին օրեր շարունակ տան անդամներից գաղտնի գնացել է հարազատ գյուղ: Հայրը կյանքին վերջ էր տվել նռնակով : Տատը չդիմացավ միակ որդու կորստին` խելագարվեց ու կարճ ժամանակ անց մահացավ:
Իրենց կյանքին մարդիկ Հայաստանում վերջ են տալիս հիմնականում երեք տարբերակով` դեղով, սուր-ծակող գործիքով և կախվելով: Ինքնասպանությունը քրեորեն պատժելի չէ, կյանքը մարդու իրավունքն է վարկածով:
Իսկ եթե ինքնասպանը գրություն է թողնում ու նշում անուններ, նա հաստատ կունենա խնդիրներ` նկատում է իրավաբան Սիրունյանը: Իսկ այ ինքնասպանության հասցնելը հստակ պատժելի արարք է քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով:
Ինքնասպանության մտքից տառապող մարդկանց համար վերականգնողական կենտրոն չկա Հայաստանում: Սուիցիդի փորձ արածին վերակենդանացման բաժանմունքից ուղիղ հոգեբուժարան են տեղափոխում: Նա ամենաքիչը 24 օր մնում է այս պատերի մեջ ու բուժման կուրս անցնում: Եթե չի օգնում, բուժումը երկարաձգվում է: Եթե հոգեկան հիվանդ է ու դիմել է այդ քայլին, Աստված նրա հետ, ասում է Հայ Առաքելական եկեղեցին:
-Կյանքը տալիս ու առնում է Աստված. ու ինքնասպանությունը շարունակության խաթարումն է: Անմահ հոգին դատապարտվում է ու չի ստանում հնարավորություն ապաշխարհել հանդերձյալ կայնքի համար,- ասում է Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Վիճակը ժամանակին անելանելի էր թվում նաև ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանին: Հանձնվելու փոխարեն ամեն ինչ հանձնեց թղթին: Գրեց սցենար: Հետո նկարահանեց և վաթսուն րոպեում ամփոփեց երիտասարդական տագնապներն ու ֆիլմի միջոցով բուժեց սեփական հիվանդությունը: <<Մոխրաման>> ֆիլմը ինքնասպանության փորձի ու դրա անիմաստության մասին է:
AYS PATMUTYUN@ SHAT HETAQRQIR E EREVI KOQNI SHATERIN MORANAL AYS HIMARUTYAN MASIN EV APREL MAQUR KYANQOV
AYS PATMUTYUN@ SHAT HETAQRQIR E EREVI KOQNI SHATERIN MORANAL AYS HIMARUTYAN MASIN EV APREL MAQUR KYANQOV
+1
Es 14 tarekanem u kardumem NewMag jurnal@ bayc ayntex shat lkti nkarner kan cheq mtacum vor charji aynpisi nkarner ev nyuter tpagrel