ԹՈՂԱՐԿՈՒՄ 4-ՐԴ. ՏՐԱՆՍՊՈՐՏ
Բարի երեկո, Արարատ հեռուստաալիքի եթերում բրիֆինգ ուղիղ հարցեր նախագիծն է: Այսօրվա թողարկումը տրանսպորտային ոլորտի մասին է: Եվ այսօրվա մեր փորձագետներն են.
Արմեն Պողոսյան - Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ
Էդուարդ Հովհաննիսյան - <<Աքիլես>> ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն>> ՀԿ նախագահ
Գրիգոր Գրիգոյան - պրակտիկ վարման վարպետ
Արմեն Ամիրջանյան - ՀՊՃՀ տրանսպորտային ֆակուլտետի դասախոս
Նարինե Չախալյան - ուսանող, փոխադրումների կազմակերպման ապագա մասնագետ
Ուղիղ հարցերին պատասխանելու է տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետը: Այսօր Դավիթ Մելքոնյանի բրիֆինգն է:
Դեռևս 2007-ին տրանսպորտի նախարարը խոստացավ մեկ տարում լուծել մարզերից Երևան մտնող ավտոբուսների ու միկրոավտոբուսների կանգառների հարցը, բայց մինչև այսօր կարծես թե շարժ չկա: Մայրաքաղաքում քաոսային վիճակ է, մինչև այսօր ինչ է արվել:
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Ուղևորափոխադրումները հիմնականում կատարվում են ավտոկայանների միջոցով: Այսօր ունենք 39 ավտոկայաններ, դրանց ենթակայության տակ գտնվող 11 ենթակարգավորող կայաններ:
Արաքս Թադևոսյան - Չեք կարծում, որ այդ կանգառները խանգարում են մայրայքաղաքի երթևեկությանը: Մարդատար մեքենաները շատացել են ու առանց այն էլ մայրաքաղաքի փողոցները գերծանրաբեռնված են, մյուս կողմից էլ մարզերի տրանսպորտի կուտակումներն են քաղաքի տարբեր հատվածներում:
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Անցյալ տարվանից քաղաքապետարանի հետ բանակացություններ են իրականացվում, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը շուտով կսկսի իր աշխատանքը, և շուտով կոնցեսիոն կառավարում կիրականացվի:
Արմեն ամիրջանյան - ՀՊՃՀ տրանսպորտային ֆակուլտետի դասախոս - փոխադրման որակ նշանակում է երևեկության անվտանգություն, արագություն, միջքաղաքային չվացուցակներ, այսօր կա արդյոք հեռանկար հարմարավետ ավտոբուսներով փոխարինել հնամաշ միկրոավտոբուսները:
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - ՉԻ կարելի ասել, որ չվացուցակ չկա, գոյություն ունի բոլոր երթուղիներում, թեև իհարկե հնացել են, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ուղևորահոսքի պահանջներին: Նախարարությունում մի քանի ամիս առաջ ստեղծվեց <<Տրանսպորտային փոխադրումներ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի ֆունկցիան լինելու է չվացուցակների և երթուղիների կազմումը, կընտրվի տրանսպորտային տիպը, նոր երթուղին կդրվի մրցույթի: Գոյություն ունի մրցութային կարգ, 15 տարվա օգտագործված տրանսպորտային միջոցը ենթակա չէ շահագործման: Փոխադրողները կներմուծեն ավտոբուսներ 8 տարով շահագործելու պայմանով:
Արմեն Պողոսյան - Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ - Մարդկանց տեղափոխելու միկրոավտոբուսների ռեկորդը սահմանվել է` միանժամանակ 27 մարդ, և դա գրանցվել է Հայաստանում, մինչև երբ է շարունակվելու անմարդկային պայմաններում ուղևորափոխադրումները:
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Այսօր կոնկրետ ժամկետ դժվար է ասել, ավտոբուսը բավականին թանկ է, երթուղին փոխելը բարդ է, թե երբ կփոխարինվեն միկրոավտոբուսները ավտոբուսներով հստակ ասել չեմ կարող: Այսօր մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ մասնավոր պետք է լինի, օրենսդրական փոփոխություններ ենք կատարում, որ հիմա լիզինգային հիմունքներով հնարավորություն ենք տալու փոխադրողներին ձեռք բերել ավտոբուսներ:
Էդուարդ Հովհաննիսյան - <<Աքիլես>> ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն>> ՀԿ նախագահ - ինչու է Օրենքով, տրանսպորտի սարքին վիճակի պարտականությունը դրված վարորդի վրա
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Ընդհանուր օգտագործման տրանսպորտը տարեկան 2 անգամ է անցնում տեխզննում, մեխանիկ կա, որ նախաուղերթային զննում է իրկանացնում ամեն օր:
Արմեն Պողոսյան - Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունը վերջերս հայտնաբերեց, որ 1 երթուղում 49մեքենայի վրա 3 վարորդ է ձևակերպված: Ինչ են ցույց տալիս ձեր վերլուծությունները, շրջանառվող միջոցները որքանով են արտահայտում պատկերը:
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Մենք մրցույթի ժամանակ տեսնում ենք լիարժեք փաստաթղթեր, ստոգայցերի ժամանակ պարբերաբար ստուգումներ ենք կատարում:
Արաքս Թադևոսյան - խախտումների, տուգանքների վիճակագրություն ունե՞ք
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Այս տարի 3400 խախտում է արձանագրվել, որից կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում ` մոտ 600, միջմարզային երթուղիները 208ն են :
Նարինե Չախալյան - ուսանող, փոխադրումների կազմակերպման ապագա մասնագետ - Ես մարզից եմ, և ամեն օր առնչվում եմ Երևան եկող տրանսպորտի գերծանրաբեռնվածության հետ, ինչ է արվում այդ ուղղությնամբ,
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Նախարարությունը լուրջ ուսումնասիրություններ կկատարի, որ իմանանք, թե որ երթուղիներում է պետք միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով:
Արաքս Թադևոսյան - Բայց չէ՞ որ այս խնդիրը նոր չի առաջացել, ինչո՞ւ եք նոր որոշել ուսումնասիրել այս խնդիրը
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Ես ներկայացրեցի մեր նախաձեռնությունները, որոնք պետք է իրականացվեն:
Արաքս Թադևոսյան - Ես այս հանդիպմանը պատրաստվելիս , խոսեցի մի քանի ձեռներեցների հետ, որոնք տարբեր երթուղիներ են շահագործում, նրանք չուզեցին մասնակցել հանդիպմանը, որ հետագայում գերատեսչության հետ խնդիրներ չունենան, բայց նրանց բոլորի դժգոհությունը վերաբերում էր << Հայավտոկայան>> փբը - ին, որի հետ նրանք պարտավոր են կնքել պայմանագրեր և կնքում են, բայց նրանց խոսքերով, Հայավտոկայանը միայն իր շահույթն է վերցնում, իսկ այն պայմանները, որ պարտավորվում է ստեղծել, կանգառներ, տոմսերի վաճառք, երթուղայինների չվացուցակի կազմում չի անում:
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Մենք դեռ հեռու ենք միջազգային չափանիշներից, բայց կատարում ենք աշխատանքներ, որ մոտենանք նշված պահանջներին:
Նարինե Չախալյան - ուսանող, փոխադրումների կազմակերպման ապագա մասնագետ - Ամառային ամիսներին պրակտիկա էի անցնում հարավկովկասյան երթուղում, ինչու Երևանի կայարանում չեն գործում պահոցներ
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Դա մեր վերահսկողության տակ է, ես կարձանագրեմ ու կհետևենք,
Արաքս Թադևոսյան - Դուք տեղյակ չէի՞ք, որ պահոց չկա
Դավիթ Մելքոնյան - տրանսպորտի նախարարության փոխադրումների քաղաքակության բաժնի պետ - Ես հստակ չեմ կարող ասել , թե ես տեղյակ էի թե ոչ, որ պահոցներ չկան, բայց կհետևենք:
Արաքս Թադևոսյան - Շնորհակալություն բոլորին հրավերն ընդունելու համար, հուսանք, որ մեր այսօրվա հանդիպումից հետո ձեր միջև համագործակցություն կլինի ի շահ ոլորտի, հաջողություն:
Նոր ավտոբուսներ տրամադրելուց առաջ այնպես արեք, որ դրանք հարմարավետ լինեն բոլորի համար, նախ և առաջ ունենան հարթակներ, որպեսզի երթուղայինից կարողանան օգտվել հաշմանդամները; Աշխատեք ավտոբուսներ տրամադրել, նաև մարզերին, քանի որ Հ.Հ-ն չի ավարտվում միայն Երևանով;
Առաջարկում եմ ձեր նկարահանող խմբի հետ գնացեք <> կինոթատրոնի(Ռոսիա)հետնամասում գտնվող շրջաններ գնացող միկրոավտոբուսների կանգառ’ գաղտնի նկարահանումների, իզուր ժամանակավատնությամբ մի’ զբաղվեք: Եթե օգնության կարիք կզգաք, գրեք էլեկտրոնային հասցեին [email protected]:
Iravichak@ absurdainne:ughevorapoxadrumneri volortum bolor masnakicner@ agavor djgohen, te “gci terer@”, te ughevorner@, te varordner@. Im kartikov obektiv patchar@ mer petutyan axkat vichakne. Isk subektiv patchar@ nae, vor vorosh chinovnikner aritic oktvelov chen stexcum havasar shukayakan paymanner masnakicneri hamar : 12, 13 teghanoc mikroavtobus@ vonc karog e ashxatel oqutov, isk 25-45 teghanoc avtobus@ vnasov? Isk inch kaseq vor mi qane anqam gaz@ tangacele, isk ughevarc@ mnacele nuyn@ ?……