ԹՈՂԱՐԿՈՒՄ 5-ՐԴ. ՍՐՏԽԱՌՆՈՑ` ԶԶՎԱՆՔ ՌԵՊՈՐՏԱԺ

logo1Նոր հազարամյակի դարի հիվանդությունը Ալերգիան է:Ու որքան քաղաքակիրթ է դառնում կյանքը, հարմարավետ ու ստերիլ, այնքան ալերգիան ուժգնանում է: Փոշուց, ջրից, հողից, հեռուստացույցից ու մարդկանցից` ալերգիան ամեն ինչից է: Բայց կա նաև զուտ ազգային, ոչ ալերգիկ բնավորություն` զզվանք:
Ինչից են զզվում հայերը` հայագիտական ուսումնասիրություն մեր ազգի չսիրած իրերի, արտահայտությունների ու երևույթների մասին: Սրտխառնոց. Զզվանք- ռեպորտաժ

Արտակ Ալեքսանյան – Դեռևս Հիպոկրատը նկարագրել է դեպքեր, ըստ որոնց մարդու օրգանիզմը չի ընդունել այս կամ այն կերակուրը, մաշկի վրա առաջացել է ցան: Նրա հաջորդները խոսել են ծաղիկների հանդեպ մարդու գերզգայունության մասին և միայն 20-րդ դարի սկզբին ավստրիացի մի մանկաբույժ առաջարկեց ալերգիա տերմինը, որը բնութագրվում էր այսպես` արտառոց ռեակցիա:

Ալերգիա կարող է առաջանալ ամեն ինչից: Եվ որքան տեխնոլոգիական առաջընթացը ու նոր ծառայություններն ու տեսականին հարամարավետ են դարձնում մարդու կյանքը, այնքան նա խոցելի է դառնում:

Նելլի Հարությունյան – Նրանք տեսնում են ու զզվում, հաճախ էլ արտահայտվում, բայց նրանցից եւ ոչ մեկին այդ բառերը ճանաչում չեն բերել: Քրիստինե Զամինյանի դեպքն ուրիշ էր: Նա զզվեց ու այդ մասին իմացավ ողջ հայությունը:
Թեւավոր խոսք դարձած արտահայտությունը դերասանուհուն ուղեկցում էր նույնիսկ ծննդատանը:Երկունքի մեջ նրա ականջին միայն հայտնի այդ նախադասությունն էր հասնում. բժիշկներն էին ոգեւորվել, ինչպես դասականի նրա հերոսուհուն էին մեջբերում: Մինչե Մեր բակը եւ դրանից հետո Քրիստինեն շատ դերեր է խաղացել, բայց նրան փառքի պատվանդանին կանգնեցնողը հենց այդ էպիզոդիկ դերն էր:
Ամենուրեք հետապնդող հայտնի արտահայտությունը նրան արդեն զզվեցրել է: Կեղտոտ շքամուտքերից բացի Երեւանում զզվելի այլ տեղեր էլ կան:

qՔրիստինե ԶամինյանՅարմրկեքը, որտեղ շոգա ու լիքը ծիտ, զզվում եմ, զզվում եմ…

Իսկ պատմելու բան Վանուշ Խալաթյանն ունի: Կյանքի 60 տարիների վերջին 15-ն այստեղ է աշխատում: Աէրացիայի մաքրման կայանն է: Օրական մոտ 250 հազար խորանարդ մետր կոյուղաջուր է այստեղ մտնում: Երեք օրը մեկ 24 ժամ անընդմեջ Վանուշ Խալաթյանն ականատես է դառնում Երեւան, Աբովյան, Չարենցավան քաղաքներից հոսող կոյուղազտիչ տեսարաններին:

Վանուշ ԽալաթյանՋահելները չեն աշխատում, մի օր գալիս են էս գործին, զզվում են, թողում, գնում, չեն կարում, մենք արդեն տարիքներս առել ենք, սովորել ենք…

Ազգային ժողովի պատգամավորը զզվում է ստախոսներից ու անպարտաճանաչներից: Զզվելի օրենքներ չկան, կան անընդունելի նախագծեր, որոնց եւ դեմ է քվերակում: Ըստ նրա` ժամանակի հրամայականն է` օրենքով սահմանափակել տառասխալներով գրող պատգամավորների մուտքը Ազգային ժողով: Նրանք զզվելի են նույնքան, որքան կեղտոտ փողոցները:

nՆաիրա ԶոհրաբյանՅախքը շատ տիպիկ, ազգային-ազատարական, հայկական, շատ դիպուկ, էմոցիաներն արտահայտող բառ է, ընդհանրական` յախք:

Ինչպես մուկը կատվից, այնպես էլ Աշոտն աղբից է զզվում, բայց ճար չունի, մեր օրերում շատերին է վիճակված չսիրած զբաղմունքից փող սարքել:

aԱշոտ Թադեւոսյան – Դե զիբիլից ով չի զզվում, շատերը հուշտ են ըլնում, ասում են զիբիլի վրա աշխատելն էն չի, բայց ինչ արած, գործ ա պիտի անես:

Բատյան Երեւանի ամենաաղբաշատ հատվածում է ապրում, ուր աղբ թափողին, կատակով թե լուրջ, 50000 տուգանք է սպառնում: Բատյան էլ օրենքին ենթարկվող մարդ է, տարիներ առաջ Սեւանից տեղափոխվեց Նուբարաշեն ու այդ օրվանից նրա գործն աղբ հավաքելն է, ավելի ճիշտ, աղբի միջից պետքական իրեր գտնելը: Այդպես արդեն ձմեռվա վառելիքը հավաքել է, սահնակ էլ ունի, եթե թոռներն այցի գան, ներսում հեռուստացույց էլ կա, դա ուրիշ, որ այսօր տրամադրություն չունի, թե ցույց տալ:

Մարտիրոսը լավ գիտի, որ աղբը սոցիալական ու մշակութային պատկերն է ինչպես առանձին մարդու, այնպես էլ երկրների: Ինչը մեկ ուրիշի համար աղբ է, նրա համար արժեք: Աղբանոց նետված նյութերից նա մեծարժեք գործեր է ստեղծում: Այնպես որ նա աղբից զզվելու եւ ոչ մի հիմք չունի, նա զզվում է անարդար մարդկանցից, ում պատճառով ամաչում է, եւ հատկապես նրանցից, ովքեր տեղյակ էլ չեն, որ զզվելի են:

ՄարտիրոսԶզվում եմ էն տղերքից, որ հատուկ դեմքի արտահայտությունը խստացնում են, որ ազդեցություն ունենան, էնքան պրիմիտիվ ա, խնդալու ա, էտ որ թիկնապահի պես ման են գալիս, շատ եմ զզվում:

Ինչից զզվում է ռեժիսորը, զուր ժամանակ չի վատնում, միանգամից գործի է անցնում: Մազմանյանի կանգնած տեղում մի զզվելի աղբանոց էր, այդ մեծ զզվանքից ծնվեց այս սիրուն այգին: Նա զզվում է սուտ այգիներից, ուր 50 տոկոսը բետոն է, 20-ը` սրճարան, մնացածն էլ` չգիտեմ ինչ:

a1Արմեն ՄազմանյանԱզգային սերիալներից զզվում եմ, տանել չեմ կարողանում, համարում եմ մեր ազգի դաստիարակության վերջը:

Վստահություն սոցիոլոգիական կենտրոնի տվյալները վստահեցնում են, որ հայերի համար ամենազզվելին կեղծավորությունն է, ապա` ստորությունը, անբարոյականությունը, դաժանությունն ու եսակենտրոնությունը: Վեցերորդ տեղում է բամբասկոտությունը, հաջորդաբար` ժլատությունը, մեծամտությունն ու նախանձը:

Հասմիկ Գեւորգյան, սոցիոլոգփորձում է տղամարդուն այդ հունի մեջ գցել, որը չի համապատասխանում անձի զարգացմանը, իսկ կնոջն ավելի համամարդկային որակներ է տալիս:

Զզվանքն ընդդեմ ուտելիքի: Հայերն այս հարցում միասնական են, նրանք հիմնականում ուտում են այն, ինչ են միշտ կերել: Չինացի Ճընը իտի, իր հայրենիքում սիրված շատ մթերքներ Հայաստանում պարզապես զզվելի են, չինական խոհանոցը նա հարմարեցրել է հայկական ախորժակին: Մսեղենից հորթի, խոզի, հավի միս է հիմնականում օգտագործում, գորտի տոտիկներ հազարից մեկ են պատվիրում:

chՃըն Գուո Սիեն, խոհարարՀիմա եղեգով ու հավի մսով կերակուր եմ պատրաստում: Եթե Չինաստանում լինեի, հավի մսի փոխարեն, օրինակ, օձի միս կօգտագործեի, կամ, ասենք գորտի: Տարբեր միջատներով համեղ ուտելիքներ կպատրաստեի, բայց քանի որ Հայաստանում եմ, հայերի քիմքին սովոր ուտելիքներ եմ պատրաստում:

Երեւանի ամենազզվելի հատվածներից երեւանցիներն առանձնացնում են Նուբարաշենը, որը հին անունով էլ հենց կոչում են` Սովետաշեն, զզվում են Սարի թաղի նեղ փողոցներից, քաղաքի բոլոր տոնավաճառներից, Երրորդ մաս կոչված թաղամասի ֆոլկլորային առանձնահատկություններից: Ցանկը շարունակելի

Մեկնաբանությունները փակ են: