ԹՈՂԱՐԿՈՒՄ 9-ՐԴ. ԱՊՊԱ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

logob Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Ամեն օր Հայաստանում ավտովթար է: Ամեն օր կորուստներ են և մեծ ծախսեր: Ու այս աղմուկի արանքում և վարորդների հետևից ընկած երկրում ծավալվում է ապահովագրությունը: Նրանք արդեն դռնե դուռ են գնում, բոլորին համոզում ու տեղեկացնում, միայն թե վարորդը հաճախորդ դառնա: Հատուկ Ռեպորտաժը ներկայացնում է ու պարզաբանում` վերջապես ինչ է ԱՊՊԱ-ն, ում համար և որքան այն կարժենա: Մեքենաների պարտադիր ապահովագրությունն ու անապահով մեքենաների թեժ տասնյակը` ամենասկանդալային, մասշտաբային ու անհավանական ավտովթարները: Առայժմ ջունգլիներ հիշեցնող և դեպի անվտանգ երթևեկ ու փողոցների ձգտող թողարկումներից:

Արտակ Ալեքսանյան– Հունվարի մեկից պարտադիր է դառնում մեքենայի ապահովագրումը: Ապահովագրական այս համակարգը կոչվում է ԱՊՊԱ, դրա հիմնական նպատակն է` որ ավտովթարներից չտուժեն մյուսները, այսինքն` հետիոտները, մյուս վարորդները: Ավելի պարզ` եթե դուք ունեք ԱՊՊԱ համակարգ, և պատահաբար հարվածել եք մեքենայի, ապա Ձեր ապահովագրական ընկերությունը, ոչ թե դուք, ոչ ձեր գրպանից, այլ ձեր ապահովագրական ընկերությունը, կփոխհատուցի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց վնասները: Երրորդ անձինք են համարվում հետիոտնը, ուղևորը` ընդ որում ուղևորները և ձեր մեքենայում, և դիմացինի, և հենց վնաս կրած վարորդը:
Պետք է նկատել. այս ապահովագրությունը չի ծածկում հենց ձեր մեքենայի վնասը, եթե դուք եք մեղավոր: Այդ դեպքում, անհրաժեշտ է ունենալ ևս մեկ` արդեն ձեր սխալների համար նախատեսող ապահովագրություն: Իսկ ԱՊՊԱ-ն, այսպես կոչված, նվազագույն անհրաժեշտն է, որ պետք է քաղաքակիրթ երթևեկությունն ապահովելու համար: ԱՊՊԱ-ից գլուխ է հանել Մանու Իրիցյանը:

Մանու Իրիցյան– 2011 թվականի հունվարի մեկից բոլոր տրասնպորտային միջոցները, հասարակական, թե անձնական, հանրային, թե մասնավոր պետք է ապահովագրվեն:
Ֆայտոնները տրանսպորտային միջոց են, բայց դրանք ապահովագրելը պարտադիր չէ: Չնայած, երգիչ-ֆայտոնչի Համլետ Գևորգյանը, եթե կարողանար, կապահովագրեր նույնիսկ իր տեսահոլովակի ֆայտոնը:

hamlet-gev-Վարում ես, մեկ էլ մի բան ու մի քանի միլիոն դրամ գրպանիցդ հենց ընենց բեր, հօդս ցնդեց, դա էլ ճիշտ չի: Ապահովագրությունն ավելի վստահեցնում է, հետո էս դեպքում մարդը չի նեղվում ֆինանսական նեղություններ չի կրում,- ասում է երիգիչ Համլետ Գեւորգյանը:

Այն, ինչի մասին խոսում է երգիչ Համլետ Գևորգյանը, մարդկանց սովորեցնում ու նաև առաջարկում են Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությունում՝ արդեն տասնհինգ տարի: Այստեղ լրջորեն ու ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում պարտադիր ապահովագրության գործընթացին: Չեն ապահովագրվի միայն մինչև 50 կմ/ժամ արագություն զարգացնող կամ 50 խ/սմ-ից փոքր շարժիչի ծավալ ունեցող մեքենաները: Ապահովագրության պայմանագրերը կարող են կնքվել 3 ամսից մինչև մեկ տարի ժամկետով:

1Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար ԱՊՊԱ վճարը կկազմի 25-40 հազար դրամ: Մի քիչ ավելի շատ կարժենան 230 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաները, հասարակական ու ծառայողական տրանսպորտային միջոցները: Ամբողջ Հայաստանի տարածքում հաշվառված է ավելի քան 430 հազար մեքենա: Անկախ օգտագործման նպատակից բոլոր 430 հազարն էլ պետք է ապահովագրվեն:

vahe-vardanyan– Ընդհանուր գույքային պատասխանատվությունը կապահովագրվի 1,5 միլիոն դրամի: Եթե 1,5 միլիոն դրամից ավելի լինի, արդեն ում որ վնաս են պատճառել, նա կարող է վնաս պատճառողից պահանջել: Ինչ վերաբերում է անձնական վնասներին, օրենքը սահմանել է 2 սահմանաչափ. մեկ անձի գծով` 3 միլիոն դրամ է սահմանը, իսկ եթե մեկից ավելի մարդիկ են վնասվել, ընդհանուրը կլինի 9 միլիոն դրամ,- բացատրում է ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը:

2Պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման ամենամեծ պատասխանատուն, նախաձեռնողն ու նաև ամենաանհանգիստ մարմինը հենց Կենտրոնական Բանկն է: Հաշվի են առել ամեն ինչ. խոստանում են, որ երեք տարի հետո փորձառու վարորդները կստանան բոնուսներ, կվաճարեն ավելի քիչ, իսկ պատահարների մշտական մասնակցիներին սպասում են տույժեր ու տուգանքներ:

seminarԲոլոր ինն ապահովագրական ընկերությունները դեռ պետք է ներգրավեն գործակալների, որոնք էլ արդեն հաճախորդներին: Գործակալների դասընթացները սկսվել են ամռանը: Արդեն գործի են անցել 80-ից ավելի ֆիզիկական և 30-ից պակաս իրավաբանական գործակալներ: Ամեն օր նոր գործակալներ են գրանցվում:

 
garant-limenens– Տվյալ մեքենան անձնական օգտագործման է, ապա այն համարվում է ոչ շատ ռիսկային, ի սկզբանե արդեն նա ունի ոչ բարձր ապահովագրավճար: Մյուս կարևոր չափանիշը վարորդի տարիքն է, եթե մինչև 23 տարեկան է, համարվում է ռիսկային, 23-ից բարձրը` ոչ ռիսկային, տվյալ դեպքում վարորդը 23-ից բարձր է, մյուս կարևոր պայմանը, պետք է հրապարակի, թե ովքեր են վարելու, տվյալ դեպքում մեկ անձ է վարելու, ձիաուժը 230 է, այն ինչ-որ չափով թանկացնում է, 40 հազար է այդ չափանիշներով ,- բացատրում է <Գարանտ Լիմենս> ապահովագրական ընկերության տնօրեն Լիգիա Ղազարյանը:

3Ապահովագրված մեքենաների թիվն այսօր մեր հանրապետությունում չի անցնում 50 հազարը: Սրանց մեծ մասը կասկո տեսակի են, վերաբերում են մեքենայի կմախքի ապահովագրությանը և ոչ երրորդ՝ տուժող կողմի վնասների հատուցմանը: Ապահովագրողների բյուրոն է պատասխանատու պարտադիր ապահովագրության համակարգը ներդրնելու, ապահովագրական ընկերությունների մասնագիտական վարքականոնները մշակելու և դրանք վերահսկելու համար:

5– Նրանք, ովքեր կվարեն առանց ԱՊՊԱ պարտադիր ապահովագրության պայմանագրի, կտուգանվեն 50 հազար դրամով: Իսկ հաշվառված տրանսպորտային միջոց ունենալու դեպքում չվարելով ու չունենալով պայմանագիր, նախատեսված է յուրաքանչյուր տասն օրվա համար 5 հազար դրամ տուգանք, բայց ոչ ավել, քան 100 հազար դրամ,- զգուշացնում է ՀՀ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

ԱՊՊԱ-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը ֆինանսական կամ առևտրային նախաձեռնություն չէ: Պարտադիր ապահովագրութունը ոչ թե պետական քմահաճույք է, այլ սոցիալական նախագիծ, որը պետք է պաշտպանի տուժած անձանց շահերը՝ վճարելով նրան, ով վնաս է կրել:

Արտակ Ալեքսանյան– Ակնկալվում է, որ հունվարի մեկից կտրուկ կաճի ավտովթարների վիճակագրությունը: Հասկանալի է,որ ոչ թե դրա քանակը կավելանա, այլ ուղղակի բոլորը կսկսեն ոստիկան ու ապահովագրության գործակալ կանչել, որ փոխհատուցում ստանան: Թեև պետք է նկատել, որ այսօր էլ վթարների պակաս չկա: Երևանում գրեթե ամեն օր մի սոսկալի պատահար է տեղի ունենում: Անչափահասներին մեքենա վստահելը, խմած վիճակում վարելը, արագ քշելը` սրանք այն հիմնական պատճառներն են, որոնց հետևանքով մարդիկ են զոհվում: Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տալիս չեն խրատվում` մինչև երբ պետք է 20-ամյա երիտասարդները զոհվեն, որ ծնողները հասկանան` մի տվեք ձեր երեխաներին մեքենա, ոչ մի սոսկալի բան չի պատահի, եթե հանրային տրանսպորտից օգտվեն, արագ չպետք է վարել` դա տղամարդկության նշան չէ, դա ծիծաղելի է ու ողբերգական, երբ զոհվում են մարդիկ, որ կարող էին հրաշալի կյանք ունենալ, հիանալի ընտանիք, կարիերա ու կենսագրություն: Մեծ ցավով, բայց և իրականության հետ հաշտվելով, այսօր մենք ձեզ ենք ներկայացնում ավտովթարների թեժ տասնյակը` պատահարների տեսակներ ու պատճառներ, որ հաճախակի են կրկնվում: Թեժ տասնյակը կազմել է Արտակ Վարդանյանը:

stand-up
Արտակ Վարդանյան– Ամեն ինչ տեղի է ունենում մի քանի վայրկյանում: Ակնթարթային և ուժգին բախումը դառնում է ճակատագրական: Վեց վայրկյանը մեկ ավտովթար է տեղի ունենում աշխարհում: Հայաստանում անցած տարի չորս հազար վթար է գրանցվել: Ամենաքննարկված տասը վթարները` ըստ հասարակական հնչեղության:

 
vtar10. 10-րդ հորիզոնականում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է` Աշոտ Աղաբաբյանի, Վահե Վարդապետյանի ու տաքսու վարորդի ընկերակցությամբ: Հերացու փողոցում խցանում էր: Հանկարծ բախվում են տաքսին և BNV X 5: Տաքսու վարորդին անմիջապես տեղափոխում են հիվանդանոց: Դեպքի վայրում ապահովագրական ընկերության աշխատակից չկար: Ամեն դեպքում, ոչ Գալուստ Սահակյանը ու ոչ էլ նրա գործընկեր պատգամավոր Վարդան Այվազյանը չասացին ավտոմեքենան ապահովագրված էր, թե ոչ:

vtar29. 9-րդ հորիզոնականում ավտովթարների մի ամբողջ շքերթ է, երբ զանգվածեղ ավտոմեքենաները վթարի են ենթարկում հետիոտնին և նույնքան զանգվածեղ վարորդներն էլ` տուժածին թողնում են անօգնական ու փախչում են դեպքի վայրից: Ֆուլ, այսինքն` համընդգրկուն ապահովագրության դեպքում վարորդների փոխարեն գոնե ապահովագրական ընկերությունները դեպքի վայրում կլինեն ու կհոգան ամբողջ վթարի ծախսը`ներառյալ տուժածի բուժումը:

vtar38. Հատուկ ռեպորտաժի հետաքննած ավտովթարների 8-րդ տեղում հարուստ հայրիկների որդիներն են: Երբ հայրը Հարկայինի պետ է, պապիկը դատախազ, տղան իրավունք ունի Յագուար վարել: Այս իրավունքն ունեն բոլորը, սակայն արագությունը գերազանցելը և Ֆրանսիական հրապարակում վթար ստեղծելը քչերի արտոնությունն է: Ապահովված ընտանիքի զավակը վարելով չապահովագրած մեքենա դեպքի վայրում ընդամենը քսան րոպե է սպասում հանգուցալուծմանը և առանց խոչընդոտի հեռանում է հրապարակից:

vtar4
7. Շաբաթներ առաջ բամբասանքը անկառավարելի դարձած մեքենայի արագությամբ տարածում էր Թաթա Սիմոնյանի վթարի գույժը: Երգիչը վթարի է ենթարկվել, ծայրահեղ վատ վիճակում է: Իսակովի պողոտայում միաժամանակ իրար են բախվում հինգ ավտոմեքենա: Դրանցից մեկի ղեկին Թաթա Սիմոնյանն էր: Ականատեսները վկայում են, որ նա փորձում էր չճանաչված մնալ:

vtar5
6. Վեցերորդ հորիզոնականում հայր ու որդի են, մինչև այսօր զղջում են: Եթե մեկ տարի առաջ ապահովագրեին մեքենան, այսօր նրանց ընտանեկան բյուջեն քիչ վնասներ կկրեր: Այսօրվա պես են հիշում վթարի տեղն ու ժամը: Հայրը մոտավոր հաշվարկ է անում: Լուծելիք խնդիրը այնքան էլ բարդ չէ` ապահովագրական ընկերությանը վճարելով միջին կարգի վթարի ամբողջ ծախսերի մեկ երրորդը, կարելի է մեկ տարի ազատվել վթարի հոգսերից:

vtar6
5. Ավտովթարների վատագույն հնգյակը բացում է վթարների ժամանակ ուշացումով դեպքի վայր հասնող Շտապօգնությունը: Դեպքը պատահել է Բարեկամություն մետրոյի մոտ: Վթարը ուժգին չէր. ամեն ինչ ավարտվել էր առանց զոհերի: Տուժածին առաջին օգնությունը հասցրել էին շրջակայքի մարդիկ, Շտապօգնության բժշկին մնում էր միայն հարցնել տուժած կնոջ որպիսությունը:

 
vtar74. Երևան-Սևան մայրուղում թավշյա սեզոնին տեղի ունեցած ավտովթարը 4-րդ տեղում է: Գաջ տեղափոխող բեռնատարը շրջվել էր: Գաջի անարդյունավետ տեղափոխումից հուսահատ վարորդը լիցքաթափվում է նկարահանող խմբի գործունեությանը միջամտելով: Սահմանված արագությունը գերազանցելուց հետո, կարելի է նաև ներքուստ ընդունել մեղքը, բայց անհասկանալի է մնում, թե ինչ իմաստ ունի բեռնատարի վրայից հանել պետհամարանիշը:

vtar83. Ավտովթարների վերին եռյակը բացում է Սուրեն Բաղդասարյանը: Նա ի տարբերություն բոլոր մյուս վարորդների ուշադիր է ղեկին: Քնում է ոչ թե մեքենա վարելիս, այլ տանը` անկողնում, բայց արի ու տես, որ չապահովագրած մեքենան ապասում է հենց նա քնի:
Սուրեն Բաղդասարյանը, տեսնելով, որ ինչ-որ շատ հաճախ են այրում իր մեքենան, դեռ մի քանի տարի առաջ որոշեց ապահովագրել այն, բայց ոչ մի կազմակերպություն ռիսկ չարեց անել դա:

vtar9
2. Երկրորդ հորիզոնականում ավտոմեքենաների անկանխատեսելի ու անհավանական վայրէջքներն են: Իչպես են հայտնվել այս դիրքով, որտեղից ու ինչքան բարձրություն են հաղթահարել, բոլորին է անհայտ:

 
 
anna1. Հեռուստասերիալի հերոսուհին վթարի է ենթարկվել: Շշուկները մեծ արագությամբ դառնում են բամբասանք: Ինչ է կատարվել, որտեղ է տեղի ունեցել բախումը: Տասնյակի առաջին տեղում <Աննա> սերիալի հերոսուհին է, արդեն սցենարից դուրս, իրական վթարի մեջ ընկերոջ` Ներսեսի հետ: Ավտովթարը գերազանցեց սերիալի ամենադաժան տեսարանը: Աննան` նույն ինքը Արփինեն, այսօրվա պես է հիշում պատահարը: Ջարդուփշուր եղած աավտոմեքենան մինչև հիմա տուգանային հրապարակում է: Արփինեն, ինչպես և սերիալում, ուժեղ ու հաղթանակած դուրս եկավ իրավիճակից, չկորցրեց իրեն:

7 մեկնաբանություն

  1. anna 15 November 2010, 00:48

    inchpes karoxenq nayel tesagrutyuny internetum

  2. anna 15 November 2010, 00:52

    inchpes karoxem nayel ays toxarkman tesagrutyuny internetum

  3. anna 15 November 2010, 00:53

    inchpes karox em nayel ays toxarkman tesagrutyuny internetum

  4. ԳԱՅԱՆԵ 15 November 2010, 13:12

    @NDHANUR ARMAMB SHAT HETAQRQIR HAXORDUM ER HATKAPES TEJ TASNYAK@ APSOS VOR VOROSH TEXEKUTYUNNER@ CHSHTVAC CHEN. MISHT SIROV NAYUM EM DZER HAXORDUM@ EV AYS ANGAM MI QICH HIASTAPVEZI> oRINAK DZER TEJ TASNYAKI 8_RD HORIZONAKANUM. ISKAPES HARUST @NTANIQI HARUST TXA e. BAYC NAX JAGUARI VARORDI PAPIK@ DATAXAZ CHE EV APA MEQENAN APAHOVAGRVAC e. Zankali e vor hanrayini eteriz miayn stuyg informazianer hnchen ev voch gagik shamshyani erbemn kzktur u voch havasti texekutyunner@. shnorhakalutyun

  5. admin 15 November 2010, 17:43

    Այո իհարկե Աննա ջան, ահա այն` http://www.youtube.com/watch?v=5bKXH1r3mfU

  6. aram 6 December 2010, 09:39

    malusneri masin shaat qich e xosvum.inchu???