ԹՈՂԱՐԿՈՒՄ 11-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

intՄի ժամանակ նրանք գործարաններում էին, այսօր համակարգչում և օնլայն: Հազարամյակի աշխատավորները` ՏՏ դեմքեր:Եթե աշխատավոր են, ուրեմն պետք է նաև գումար վաստակեն: Այդպես էլ անում են, բայց ոչ Հայաստանում: Ինչպես իրական գումարներ վաստակել անիրական միջավայրում: Վիզուալի միջոցով` վիրտուալ լուրեր, ամենաբլոգերների գրառումները և, ինչպես միշտ, Ամենայութուբ. Լենոնի կորեացի կլոնը:

Մայիսի մեկը սոցիալական աշխատավորների տոնն է: Եթե մի ժամանակ նրանց կարելի էր տեսնել գործարաններում ու տարբեր ֆաբրիկաներում, իսկ ստեղծածը շոշափել, ապա այսօր նրանք ավելի վիրտուալ են, իսկ ստեղծածը համակարգչում է ու օնլայն: Ովքեր են հազարամյակի սոցաշխատավորները, Հայաստանի ու հայ ՏՏ պերսոնաները: Մարդիկ, որոնք ներդրում ունեն Հայաստանում դեռ նորածին, թերսնված, բայց զարգացող այս ոլորտում:

Արտյոմ Լևոնյան – Կես դարից ավելի Արման Քուչուկյանը ամեն օր աշխատանքի է գալիս Մերգելյանի ինստիտուտ: 1958 ավարտեց համալսարանը, եկավ աշխատանքի` որպես նորավարտ ուսանող, և այսօր արդեն ինստիտուտի գլխավոր ինժեներն է:

photo1– Հոգնել չկա, որովհետև ինստիուտը անընդհատ հետևում է այն նորություններին, որոնք կան,- ասում է Արման Քուչուկյանը:

Աշխատասիրությունը տվեց իր պտուղները: Երկու տարվա տքնաջան գիտական աշխատանքից հետո ստեղծվեցին առաջին սերնդի հաշվողական համակարգերը, Քուչուկյանին էլ շնորհվեց պարգև, որը մինչև օրս պահում է խնամքով մի քանի կողպեքի տակ, ասում է նման պարգևի քչերին են արժանացրել: Նրա ղեկավարած նախագծերը այժմ ինստիտուտի թանգարանում են:

– Այս ամենը անելուց հետո երկիրը վստահեց, որ Հայաստանը կարող է նման աշխատանքներ անել, այն հետագայում կիրառվեց նաև ամբողջ Խորհրդային միության պաշտպանական համակարգում,- պատմում է Մերգելյան ինստիտուտի գլխավոր ինժեներ Արման Քուչուկյանը:

Արդեն 5-րդ տասնամյակն է` այս ոլորտում է: Նրա անուն-ազգանունը ինստիտուտի գրեթե բոլոր անկյուններում է, ուշադրության պակաս էլ չի զգացել. գիտության վաստակավոր աշխատողից մինչև Երևանի պատվավոր քաղաքացի:

photo2Հայիթիի ավերիչ երկրաշարժին արձագանքեց ողջ աշխարհը: Գերտերություններից մինչև Հայաստան` բոլորն ուզում էին օգնել տուժածներին: Այս մասին իմացան բոլորը, բայց օգնեցին ոչ բոլորը: Մեծածավալ բյուջեներով երկրների կողքին էր նաև ռեդդիթ քոմ կայքը` մոտ 250 հազար դոլար օգնությամբ: Կայքի հիմնադիրներից մեկը մեր հայրենակից, բայց ամերիկացի Ալեքսիս Օհանյանն է:

– Մեր կայքի օգտագործողներին ասացինք, որ օգնելու մտադրություն ունենք: Բայց չեինք ակնկալում, որ նման արձագանք կլինի: Օրվա վերջին տեսանք, որ արձագանքողները շատ են և նույնիսկ կազմակերպումը վստահեցինք մեր յուզերներին,- հիշում է Ալեքսիս Օհանյանը:

Ռեդդիթ քոմը Ալեքսիսի և իր ընկերոջ գաղափարն է: Նրանք որոշեցին ստեղծել մի կայք, որտեղ օգտագործողները կտեղադրեն, իրենց կարծիքով, ամենայուրահատուկ գրառումները, լուսանկարներն ու լինքերը, իսկ մյուսները կքվեարկեն լավագույնի համար: 5 տարի անց կայքի այցելուների թիվը հատել է կես միլիոնի սահմանը: Ալեքսիսի հաջորդ նախագիծը ծիծաղելի անվամբ բրեդփիգ կայքն է: Այն զվարճալի արտադրանքների յուրահատուկ շտեմարան է, բայց այստեղ էլ առանց բարեգործության գրեթե ոչինչ չի արվում: Եկամուտները, որ կայքը ստանում է, նույնպես դառում են անշահախնդիր օգնություններ:

photo3– Բովանդակության կամ ապրանքի վաճառքի` մեր եկամուտը նույնպես ծախսում ենք շատ հետաքրքիր ձևով: Օրինակ` դպրոց ենք կառուցում: Բոլոր նրանց, ովքեր գնել են մեր գրքերը, տեղեկացնում ենք, որ իրենցից գանձած գումարով իրականում դպրոց է կառուցվել: Եվ մարդիկ ավելի են ոգևորվում:

 
Ալեքսիսը նոր գաղափարով է եկել Հայաստան: Մի քանի համախոհների հետ որոշել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպել Թեդի կոնֆերանս: Այն համաշխարհային ցանցի ամենահեղինակավոր դեմքերի գաղափարների կենտրոն է, որտեղ մարդիկ տարածում են աշխարհը առաջ տանելու իրենց տեսակետները: Ալեքսիսը այն եզակիներից է, որ հնարավորություն է ունեցել ելույթ ունենալ այդ կոնֆերանսում:

photo4Իր կարիերան կառուցել է սեփական ձեռքերով: Մասնագիտությունը այլ էր, բայց Արամն այլ պահանջներ ուներ: Դեռ ուսանողական տարիներին որոշեց. իր մասնագիտությամբ աշխատանք չի գտնի, ստեղծեց իր հոումփեյջը, պատմեց իր նախասիրությունների մասին: Կառավարության պաշտոնական կայքը նրա ձեռքի գործն է:

-Հիմա էլ փորձում եմ հնարավորինս մնալ մասնագետ, որովհետև ադմինիստրատիվ աշխատանք, հանդիպումներ, թղթեր… աշխատում եմ չկորցնել իմ մասնագիտական դիրքերը,- ասում է Հելիքս ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը:

Երբեք գրադարաններում գիշերներ չի լուսացրել, հաստափոր գրքեր չի կարդացել, սակայն չի ամաչել գիտելիք ունեցողներին հարցնել իր չիմացածը:

Նրանք մարդիկ են, որ փորձում են մի փոքր զարգացնել ու առաջ տանել աշխարհը օնլայն, թե օֆլայն, բարեգործությամբ, թե ուղղակի որակյալ աշխատանքով: Նրանց հաջողության բանաձևը ոչ թե գլոբալ խնդիրներ լուծելու, այլ ամենօրյա աշխատանքով ինչ-որ բան իսկապես փոխելու մղումն է:

ՏՏ լուրեր

tt
Շուտով Ֆեյսբուքի այցելուների քանակը կանցնի 500 միլիոնի սահմանը: Թե հայերը երբ ավելի ակտիվ կդառնան այս սոցցանցում, ցույց կտա ժամանակը, իսկ այդ ընթացքում Ինտերակտիվը ձեզ ցույց կտա: Վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:

 
Ինտերնետով այսօր կարելի է 23 տեսակի վճարում կատարել, այդ թվում նաև Ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտ վարորդներին նշանակած տույժերը: Շուտով ինտերնետով հնարավոր կլինի վճարել նաև հողի հարկ, գույքահարկ, կատարել Ոստիկանության վճարումներ` աձնագիր ստանալու, փոխելու, ժամկետները երկարացնելու և այլն:

Համակարգիչ բոլորի համար ծրագիրն ընթացքի մեջ է: Դրա շրջանակներում 2010-ի կեսերին կմեկնարկի Համակարգիչ ուսուցիչների համար հատուկ ծրագիրը: Մինչ այդ բանակցությունները շարունունկվում են` գործընկերների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ:

photo5
Ստեղծվել է հայկական առաջին միկրոբլոգը` Armenix-ը: Հայ ծրագրավորողները հաշվի են առել հայերենի առանձնահատկությունները: Կա նաև Արմենիքսի բջջային տարբերակը` ռուսերենով:

 
 
Facebook սոցիալական ցանցում արդեն կարելի է կազմակերպել գովազդ ` ուղղված միայն հայ օգտվողին: Գովազդատուի պահանջով կստեղծվեն հայկական բրենդերի պաշտոնական խմբեր կամ էջեր: Դրանք կգովազդվեն միայն հայ օգտվողների շրջանում:

Մինչև տարեվերջ Գուգլը կորոշի, թե ովքեր են վայրկյանում գեգաբիտ արագությամբ ինտերնետից օգտվողները: Ավելի վաղ Ընկերությունը մրցույթ էր հայտարարել և հայտնել, որ գերարագ ինտերնետով ապահովելու է 50 հազար մասնակցի:

Իմանալ ինչպես/ Know how?

knowԿոշտ կապիտալիզմը իր կոպիտ օրենքներով հասել է ինտերնետին: Այսօր օնլայն բիզնեսը ամենահաջողակ և եկամտաբեր ձեռնարկություններից է: Հայաստանն այս հարցում դեռ չի հաջողում. և շուկան է փոքր, և մասնագետներն են քիչ: Սակայն ինտերնետի հնարավորությունները չեն ճանաչում ոչ սահման, ոչ էլ տեղական շուկա: Եթե դուք ունեք չիրագործված ու թարմ գաղափարներ, ապա շոշափելի գումարները երկար չեն սպասեցնի: Ինչպես գումար աշխատել ինտերնետում: Փորձել է պարզել Ինտերակտիվը:

Ինտերնետով կարելի է գումար վաստակել: Կայք ունենալը ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Եթե չունեք կայք, բայց գիտեք` ինչպես օգտվել կայքերից, ուրեմն` կարող եք նաև գումար աշխատել: Կարևորը գործատուի և աշխատանք փնտրողի վիրտուալ հանդիպումն է:

photo6Եթե ունեք ինտերնետային կայք, խնդիրը փոխվում է: Փող աշխատելու ամենատարածված ձևը գովազդ տեղադրելն է: Այս հարցում կարող են օգնել այնպիսի հայտնի կայքեր, ինչպիսիք են օրինակ`Բիգունը, Յանդեքս դայրեքթը, Գուգլ Էդսընսը, հայկական այլընտրանքը` Էդբուք և Հանգույց Սըրչ:
Մի տարբերակ էլ կա, կարող եք լինել միջնորդ կայք օնլայն վաճառողի համար և յուրաքանչյուր վաճառքից տոկոսներ ստանալ:

Մեկնաբանությունները փակ են: