ԹՈՂԱՐԿՈՒՄ 4-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Չեն այրվում, չեն փոշոտվում, եթե կան: Հայկական թվային բովանդակության պահպանման խնդիրներն ու ժամկետները: Ինչպես, որտեղից եւ ինչ գումարով միանալ համաշխարհային սարդոստայնին: Կարգազանցներն ու օրինապահները: Խորհրդարանական կայքը` օրինական գրոհների ներքո: Իսկական սարսափ ու իրարանցում տիկնիկային թատրոնում` Ամենայութուբ:
ՏՏ լուրեր
Պետական մարմիններն անցնում են կառավարման նոր` էլեկտրոնային համակարգի: Մալբըրի համակարգը 44 պետական մարմիններից առայժմ ներդրվել է 25-ում, ծախսվել է 700 հազար դոլար:
Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի լիդերները հանդիպել են Աղվերանում: ֆորումին քննարկվել են ոչ միայն ոլորտի խնդիրները, այլեւ տնտեսության մեջ թվանշային տեխնոլոգիաների կիրառությունը: Մայքրոսոֆթի հայաստանյան ղեկավար Գրիգոր Բարսեղյանը ներկայացրել է Մայքրոսոֆթի լուծումները բիզնեսի համար ծրագիրը:
Կետ քոմ զոնայում գրանցված առաջին դոմեյնային անվանումը` symbolics.com-ը մարտին դառնում է 25 տարեկան: Շուկայում եղած ամենաշատ անունները հենց քոմ եւ նեթ գոտիներում են` գրեթե 100 միլիոն անվանում:
Փետրվարին Գուգլ ընկերությունը հայտարարել էր, որ աշխատում է գերարագ ինտերնետային տեխնոլոգիաների վրա, որը պատրաստվում է ներդնել ԱՄՆ փոքր քաղաքներից մեկում: Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքի քաղաքապետը ցանկանում է ամեն գնով գրավել Գուգլի ուշադրությունը եւ առաջարկում է քաղաքն անվանել Գուգլ:
Know how/Իմանալ ինչպես
Մի քանի տարի առաջ ինտերնետին միանալու համար կարելի էր այցելել հաշված գրասենյակներ: Այսօր արդեն ընտրությունը մեծ է` անլար, շարժական ինտերնետից մինչև գերարագ: Ինչպես կողմնորոշվել ու հատկապես որը ընտրել: Մեր թողարկման հերոսը տեղեկատվական տեխնոլոգիաներին տեղյակ Ռաֆֆին է: Հենց նրա օգնությամբ էլ` կարճ ճանաչողական շրջայց ինտերնետ-պրովայդերներով:
Beeline
USB մոդեմ – 18.000 դրամ (ետվճարային, կանխավճարային)
Hi-Line (ADSL մոդեմ)- հեռախոսային գծերով
3 սակագնային պլան` բազային, գիշերային, անսահմանափակ
Icon
Ինտերնետ GO- սկսած 7.000 դրամից
USB մոդեմ
Ինտերնետ + հեռախոս
ADC
FAST CLICK- ինտերնետ հոսանքալարերով
Կիրակի եւ ամեն գիշեր` արագությունների կրկնապատիկը
Orange
Ինտերնետ Հիմա – USB մոդեմ- 35.000 դրամ
Ինտերնետ Հիմա -1 տարի բաժանորդագրում` USB մոդեմ- 1 դրամ
Այն ինչ նյութական չէ, նույնպես պահպանման ու պաշտպանության կարիք ունի: Հայկական թվային բովանդակությունը, այսինքն` այն, ինչ ստեղծվում է ինտերնետում տարիների ընթացքում, շատ քիչ է ու գրեթե Կարմիր գրքի նմուշ է: Եթե թղթային արխիվները ինքնին պահպանվում են, ապա թվային արխիվացումը հոգատարության կարիք ունի:
Արտյոմ Լեւոնյան- Հակոբ Մեղապարտ 2. սա հայերենով էլեկտրոնային բովանդակություն ստեղծելու դեռ չիրագործված, բայց սպավող ծրագրի անվանումներից մեկն է: Հակոբ Մեղապարտը ստեղծեց առաջին գիրքը, ինտերնետի ասոցիացիան ուզում է ստեղծել հայկական բովանդակությամբ օնլայն առաջին շտեմարանը: Ժամանակակիցները մտածեցին այսօրվա մասին, բայց մոռացան պատմությունը: Հայերենով օնլայն արխիվները այսօր չնչին տոկոս են կազմում: Հայերեն բովանդակությունը որոնման համակարգերում մեծամասամբ սահմանափակվում է թերթային բովանդակությամբ:
Հայկական պատասխանը Գուգլին: Հըսըրչ հայկական որոնման համակարգը փորձում է մրցակից դառնալ համաշխարհային գիգանտին: Նրանց մոտ արխիվացվում է 4500-ից ավելի հայկական կայքերի բովանդակություն:
– Հայերեն լեզվի առավելություններն են հաշվի առնված, հոլովման խնդիրն ա լուծված,- պարմում է ՀըՍըրչ որոնման համակարգի պատասխանատու Ռոբերտը:
Այստեղ բացառում են սերվերի ոչնչացումը և վստահեցնում` անգամ հարյուր տարի անց ու անգամ կայքի ոչնչացումից հետո նրա արխիվները Հըսըրչում անձեռնմխելի են: Ի գիտություն նաև Ռոբերտին. ինտերնետ ասոցիացիայում, որտեղ պահվում են բաժանորդների արխիվները, այն էլ երեք տարբերակով, չեն բացառում արխիվի ոչնչացումը: Կայքի վերացումից հետո դրա բովանդակությունը կարող է պահվել առնվազն մեկ ամիս: Դրանից հետո` կպահպանվի միայն նրա արտաքինը տեսքը: Եթե երկակի օգտագործման արխիվները դեռ վերկանգնվելու հնարավորություն ունեն, ապա օնլայն արխիվները կկորեն անվերադարձ: Տիգրան Զարգարյանը վստահ է Հայաստանում դրա կարեւորությունը չեն գիտակցում:
– Այս հարցը պետք է բարձրացվի, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք թվային նյութեր են արտադրում, տեղադրում համացանցում, հասկանան, որ պետք է պահպանվի երկարաժամկետ կրիչների վրա,- զգուշավորության կոչ է անում ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Մասնագետները վստահ են, այս գործընթացին դեռ երկար ճանապարհ է սպասում, իսկ օնլայն արխիվների համար հարկավոր են մեծ գումարներ ու օնլայն արխիվացիայի շենքեր: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը դեռ իրական աշխարհում չեն վիրտուալացել:
Ինտերակտիվն ամբողջությամբ դիտեք այստեղ