ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԲԵՆԵՖԻՍ. ԱԼԿԱ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

photo12Աստղագետը Հատուկ ռեպորտաժից: Նա նկարահանում է միայն աստղերին, ովքեր հումորով են: Ատսղեր են սեղանի շուրջ կամ սեղանագլխին: Եվ իհարկե բախտավոր աստղի տակ են ծնվել և ոչ միայնակ: Աշխատել է հենց սկզբից, բայց էկրանին հայտնվեց անցած տարի: Հատուկ ռեպորտաժը ներկայացնում է իր բարձրացող ու բարձրացնող Ալկա Չիլինգարյանին ու նրա աստղերին:

Արտակ Ալեքսանյան Քչերը գիտեն, որ դու նարդեն երկու տարի է աշխատում ես Հատուկ ռեպորտաժում, ուղղակի քո նյութերը զետեղվում էին մեկ ամբողջական ֆիլմի մեջ: Արդեն անցած տարի քեզ շանս տրվեց, որ ինքնուրույն պատրաստես ռեպորտաժներ և առաջինը, որ դու նկարահանեցիր թամադաների մասին էր: Ասա խնդրեմ, ով հատկապես քեզ նրանցից տպավորեց:

photo21Ալկա Չիլինգարյան – Վլադիմիր Կոստանյանը շատ տպավորեց, երևի, դա նրա արտաքինից էր, որովհետև ինչպես ինքն էր ասում` համով հոտով թամադա էր` բառիս բուն իմաստով: Իմիջիայլոց այդ ռեպորտաժին ընթացքում ես բազմաթիվ առաջարկներ ստացա, որ հետագայում, երբ ես ամուսնանամ ունենամ իմ անձնական թամադան: Շատերը, այսպես ասած տենչում էին, անընդհատ առաջարկում էին իրենց թեկնածությունը: Հետագայում ես մեծ ընտրություն եմ ունենալու, որովհետև գիտեմ նրանց ոճը և նրբությունները:

Արտակ ԱլեքսանյանՀիմա դու ում կնախընտրես:

Ալկա Չիլինգարյան – Ես երևի ավելի շատ թեթև ոճի մեջ, քանի որ ի վերջո հարսանիք է, պետք է ուրախություն լինի: Երբ գալիս են սկսում ասմունքել ժողովուրդը անցնում է ուտել-խմելուն և մոռանում է ուրախանալու մասին: Հետևաբար ես ավելի թեթև ոճի մեջ կուզենայի:

photo31
 
Արտակ ԱլեքսանյանՔո երկրորդ ռեպորտաժը հումորի հեռուստապերսոնաների մասին էր: Հետաքրքիր էր նրանց հետ շփվելը:

 
 
Ալկա Չիլինգարյան – Այո, իհարկե, հետաքրքիր էր: Այն առումով, որ շատ նոր բաներ իմացա իրենց մասնագիտության մասին: Եվ ևս մեկ հետաքրքիր բան նկատեցի, որ նրանք խուսափում են մեկը մյուսի մասին վատը խոսել: Միշտ կար գործընկերության զգացումը: Ես զգացի, մանավանդ, երբ մեծ սերնդին հարցնում էի երիտասարդ սերնդից: Ես չէի ասի, որ շատ ոգևորված էին, բայց ասում էին դե հա, դե լավն են, բայց զգացվում էր որ չեն ուզում բացասական բաներ խոսել:Միևնույն ժամանակ եղան հերոսներ, որոնք ոուզում էին դասախոսություներ կարդալ հումորի մասին, որ այնքան էլ հումորի մասին չէի: Գնում էիր, սպասում էի, որ ինչ-որ աշխույժ հարցազրույց է լինելու, հետաքրքիր դեպքերով, իսկ իրենք ինչ-որ շատ լուրջ բաներ էին խոսում: Դա իմ կարծիքով բավական տարօրինակ էր այդ ասպարեզում աշխատող մարդկանց համար:

Արտակ ԱլեքսանյանՔո երրորդ ռեպորտաժը երկվորյակների մասին: Որքանով էր դժվար նրանց հետ շփվելը:

Ալկա Չիլինգարյան – Երկվորրյակների հետ շփվելը շատ հեշտեր, որովհետև նրանք երկուսով են և իրենք իրենց կոմֆորտի մեջ են զգում:

Արտակ ԱլեքսանյանԴու ունեիր այն զգացողությունը, որ դու շփվում ես մեկ մարդու հետ:

photo41Ալկա Չիլինգարյան – Նայած դեպքում: Երբ ես նկարահանում էի պետք է հիմնականում աստղերին անդրադառնայի, իսկ մեզ մոտ շատ քիչ են, որ համ հայտնի են համ էլ երկվորյակ: Իմ դեպքում շատ տարբեր էր: Կային հերոսներ, որ ինձ թվում էր, թե մեկ մարդու հետ եմ խոսում այնքան նման էին` նույն շարժումները, նույն ժեստերը: Դա շատ տարօրինակ էր: Չնայած կային հերոսներ, որոնք շատ տարբեր էին:

Արտակ Ալեքսանյան Ինչի վրա ես այժմ աշխատում:

photo51Ալկա Չիլինգարյան – Նոր ռեպորտաժը լինելու հայկական ավանդական բիզնեսները: Այսինքն այն, ինչ մենք անընդհատ տեսել ենք, բայց դրանց առանձնահատկություների մասին դեռ տեղյակ չեն: Այն, ինչ մնում է սպառողների հայացքից դուրս: Մենք առանձրեցինք հենց տարածքները, որոնք առանձնանում են, ինչպես օրինակ Բանգլադեշը, Նար Դոսի փողոցը, ի վերջո, թթվի բիզնեսն է: Այսինքն աայն ինչ հայերը գնում են, բայց չեն մտածում, թե ինչպես են այդ մարդիկ 21-րդ դարում այդ ձևով գումար վաստակում և ընտանիք պահում: Էլ չեմ ասում այն մասին, որ դրանք ինդուստրիա են դարձել, օրինակ շաուրմայի բիզնեսը, որ արդեն կայսրությունը է դառնում:

Արտակ Ալեքսանյան Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:

3 մեկնաբանություն

  1. Mariam 29 May 2010, 17:17

    Shat hetaqrqir zruyc er…isk humorayin reportaj@’ cncox