ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԲԵՆԵՖԻՍ. ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

photo13Առանց հանգստի և ոչ առանց կանանց: Նա ամբողջ ամառ ուսումնասիրում էր հայկական արձակուրդի առանձնահատկություները: Հետո գեղեցկանալու գինը, մեթոդներն ու ուղիները: Տարվա ընթացքում ում էլ հանդիպեց, ինչ էլ նկատեց, բայց նրա տարվա լավագույն հերոսը, ներշնչանքն ու հաջողված ռեպորտաժը սովորական մարդու մասին էր, ով մեր կողքին է, բայց հերոս է: Գեղամա լեռների, Երևանի փողոցների ու առաջին հերթին Արտակ Վարդանյանի գեղեցկուհիները:

photo22Արտակ ԱլեքսանյանԱյս տարի դու ռեպորտաժ պատրաստեցիր Սևան-Քաբուլեթիի թողարկմանը: Քո պատմությունը Սևանին էր վերաբերում: Ասա խնդրեմ, քո տպավորությամբ զբոսաշևջային բիզնեսում, որակը և ծառայությունները հաշվի առնելով, ով է հաղթում` Սևանը, թե Քաբուլեթին:

 
Արտակ Վարդանյան – Նախ սկսեմ նրանցի, որ ամռանը հանգստանալու փոխարեն մենք մեկնեցինք Սևան և հակառակը գրոհել էինք Սևանը, փորձելով հետաքննություն կազմակերպել, որպեսզի հասկանանք ինչ արժե Սևանում հանգստանալը: Պարզվեց, որ Քոբուլեթիում շատ ավելի էժան է: Չնայած դրան շատ մարդիկ ասում էին Սևանը մերն է և մենք պետք է Սևանում հանգստանանք, ինչու են գնում Քոբուլեթի և լցնում Վրաստանի բյուջեն: Բայց յուրաքանչյուր մարդ էլ կարող է ամեն տարի հանգստանալ և Քոբուլեթիում և Սևանում: Պարզապես Սևանում մեկ-մեկ պաթոլոգիայի է հասնում գնային քաղաքականությունը, մանավանդ, եթե դու սփյուռքահայ ես քեզ այնպիսի գին կասեն, ո կզարմանաս և կապշես: Մենք եղանք ամեն տեղ, բայց ցավոք ոչ մի տեղ չհանգստացանք: Միակ վատ բանը դա էր:

Արտակ ԱլեքսանյանԱրտակ, Գեղեցկանալ ամեն գնով թողարկմանը դու ներկայացրել էիր արևմւոտքիցվ ներմուծված նոր երևույթը` մոլագար վերաբերմունքը պլաստիկ վիրահատություներին: Ռեպորտաժում խոսվեց, թե որքան է ավելանում պլաստիկ վիրահատություների քանակը: Իսկ որքանով են դրանք որակյալ:

 
photo32Արտակ Վարդանյան – Նախ ես շատ ուրախ եմ, որ երիտասարդները դիում են պլաստիկ վիրահատությունների, որովհետև, ըստ վիաճակագրության, դրանց 50 տոկոսը լավ են կատարվում: Վիրահատությունից հետո երիտասարդները իրենց ավելի լավ են զգում և նրանց կյանքը ավելի հետաքրքիր է անցնում, այն առումով, որ նրանք իրենց լիարժեք են զգում հասարակության մեջ: Բայց նույնիսկ վիրաբույժները իրենք խոսում են, որ մեկ-մեկ աչքի փոխարեն ունքն էլ են հանում և դժբախտացնում են այդ մարդուն: Սխալ վիրահատության արդյունքում, մարդը, որ դիմել է իրենց, որպեսզի ավելի գեղեցկանա` ավելի է տգեղանում:

Արտակ ԱլեքսանյանԱրտակ այս ընթացքում պատրաստել ես երկու ռեպորտաժ ուժեղ կանանց մասին: Մեկը Սոնյա Մաղաքյանն էր մյուսը` Կարինե Աղաքյարյանը: Ուժեղ կանայք ունեն ընդհանրություններ, թե` ոչ:

photo42Արտակ Վարդանյան – Նախ ասեմ, որ ուժեղ կանանց հետ շփվելը բավականին դժվար է: Նրանք գիտեն ամեն ինչ, նրանք գիտեն քեզ ինչ է պետք, տասը մատը պես ճանաչում են ու գիտեն, որ ես դեռ 20 տարեկան եմ: Ասեմ, որ խելացի կնոջից հարցազրույց վերցնելը դժվար է, բայց լավ ռեպորտաժ պատրաստելը բավականին հեշտ: Նրանց ընդհանրությունները այն է, որ օրինակ կանայք միշտ անտեսում են, երբ գենդերային անհավասարություն է լինում, նրանք միշտ դա հանդուրժում են, բայց նրանք կանայք են, որոնք պայքարում են մինչև վերջ: Հարյուրին ահաբեկել հաջողվեց, 101-ին ոչ հենց Կարինե Աղաքալյանն էր և նա իսկապես հերոս է:

Արտակ ԱլեքսանյանԱրտակ, ինչի վրա ես հիմա աշխատում:

photo52Արտակ Վարդանյան – Ես հիմա աշխատում եմ մի ռեպորտաժի վրա, որը արդեն մեկ անգամ նկարահանել ենք, սա երկրորդ թողարկումն էլինելու: Այն անունների մասին է: Այն մեծ արձագանք գտավ քաղաքում, բոլորը կրկնում էին, սոցիալական կայքերով ուղարկում էին տարօրինակ անուններ: Հիմա երկրորդն ենք նկարահանում, որովհետև նոր ու ավելի տարօրինակ անուններ ենք որսացել և երկու անուն եքն գտել, որ ցենզուրայից դուրս է և հիմա Բանաձևի խմբագրական ժողովներին այդ հարցը քննարկվում է: Այն ինֆոինթերթեյմենթ ժանրում է , որ համ ինֆորմատիվ է, համ էլ ժամանցային:

Արտակ Ալեքսանյան Լավ այդ հարցը դեռ կքննարկենք, իսկ դուք մեզ արդեն կարող եք դիտել նոր եթերաշրջանում: Կհանդիպենք:

3 մեկնաբանություն

  1. Mariam 29 May 2010, 17:28

    ays harcazruycic mec bavakanutyun staca,isk duq????