ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԲԵՆԵՖԻՍ. ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

photo11Նա համաձայնում է մեկնել տեղեր, որտեղ նույնիսկ նախկին տեղաբնակները չէին ցանկանա այցելել: Հանուն մշակութային ժառանգության կամ ընդդեմ բարբոսության: Եվ վերջապես, երբ դեռ նրանք էին անցյալի չեմպիոններ կամ չեմպիոնի հավակնորդներ, նրանք արդեն հերոսներ էին: Գոհարի Մանուկյանի հերոսները:

Արտակ ԱլեքսանյանԱնցյալ տարի Նազիկ Ավդալյանը դարձավ աշխարհի չեմպիոն և անցյալ տարի դու նրա մասնակցությամբ պատրաստեցիր ռեպորտաժ: Ինչի մասին էր ռեպորտաժը:

Գոհար Մանուկյան – Մենք որոշել էինք անդրադառնալ Հայաստանի երեք խոշոր քաղաքներին, որոնք դարձել են մարզական աստղաձուլարան: Եվ չանդրադառնալ Գյումրիին շատ սխալ էր, որովհետև հենց ծանրամարտի կենտրոնը համարվում է Գյումրին: Հենց մեր առաջին ոսկե և արծաթե մեդալները եկել են այնտեղից: Վերջին տասը տարիներին կարծես, թե վերականգնվել են այդ անվանդույթները և երիտասարդները մեծ ներդրում ունե այդտեղ: Այդիսկ պատճառով որոշեցինք անդրադառնալ:

Արտակ ԱլեքսանյանԻնչ տպավորություն ստացար Նազիկից:

photo2Գոհար Մանուկյան – Նազիկը մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Սովորաբար, երբ հարցազրույց ես անում կին պաշտոնյաներն են հետևում իրենց սանրվածքին, դեմքին: Նազիկը նույնպես հարցազրույցի ընթացքում ամեն վարկյան հետևում էր իրեն և նկարահանման ընթացքում եմնք այցելեցինք հագուստի խանութ, որտեղից Նազիկը դուրս եկավ երկու մեծ տոպրակներով:

Արտակ ԱլեքսանյանԱյսիքն շատ կանացի էր և միևնույն ժամանակ շատ ուժեղ:

Գոհար Մանուկյան – Այո: Նա 2009 թվականի այն եզակի մարդկանցից էր, ում հանդիպել եմ և մեծ տպավորություն է թողել ինձ վրա:

Արտակ ԱլեքսանյանԳոհար, 2009 թվականին կատարված քո աշխպատանքներից էր նաև Հնեվանքի մասին պատմող ռեպորտաժը, որտեղ փաստորեն վերանորոգումը արել էին ոչ բարեխղճորեն և անգամ Հնեվանքը Յուեսկոյից էին հանել: Ասա խնդրում եմ` ինչ է փոխվել այս ընթացքում:

Գոհար Մանուկյան – Ասեմ, որ ոչինչ չի փոխվել, քանի որ մշակույթի նախարարությունը, ի տարբերություն վերահսկիչ պալատի, ամենամեծ բացթողումը համարել էր ֆինանսականը և ոչ թե ռեստավրացիայի հետ կապված չարաշահումները: Եվ ավելին ասեմ. այնտեղ ոչ թե մի քարի տեսակ էր օգտագործվել, այլ բազմաթիվ քարատեսակներ: Մշակույթի նախարարությունը համարեց ֆինանսականը ամենամեծ բացթողումը: Այնտեղ ուղղակի տնօրենը ձերբակալված է, իսկ շինարարությունը շարունակվում է: Այնինչ այնտեղ պետք է լիներ ոչ թե շինարարություն, այլ ռեստավրացիա:

photo3
Արտակ ԱլեքսանյանԱյսինքն բացի ֆինանսական խնդրից այնտեղ մեր գլխավոր մտահոգությունը, որ ամեն ինչ անճաշակ է վերանորոգվել, այսինքն` վերակառուցվել: Այժմ էլ այդ անճաշակությունը շարունակվում է:

 
Գոհար Մանուկյան – Այո: 2010-ին կբացվի այդ եկեղեցու դռները, որը կլինի ոչ թե յոթերորդ, այլ 21-րդ դարի շնչով: Կարող եք համոզվել ռեպորտժաը կրկին դիտելով:

Արտակ ԱլեքսանյանՏարվա սկզբին դու ռեպորտաժ պատրաստեցիր ձմռանը անանցանելի դարձող բնակավայրերից Ալվարի մասին: Ուղիղ մեկ տարի անց ինչ է փոխվել այդֆ համայնքի համար: Այսինքն նույն է մնացել` ձյունը գալիս է և համայնքը կտրվում է արտաքին աշխարհից, թե կարծես թե ճանապարհները բաց են այժմ:

photo4Գոհար Մանուկյան – Ես քիչ առաջ խոսեցի Ալվարի բնակիչների հետ: Վիճակը նույնն է: Մեկ մարդու հասակի չափով ձյուն է գալիս: Նույնն է 6 ամիս շարունակ և հիմա նորից ճանապարհները փակվել են ու կբացվեն, ինչպես միշտ, գարնանը: Սա համարվում է Հայաստանի անտարկտիդան և ամենացավալին այն է, որ այնտեղ ընտանիքները հաշվարկներ են անում, որպեսզի երեխան ծնվի ոչ թե ձմռանը, քանի որ այնտեղ հարսիկին տանել ծննդատուն շատ դժվար է:

Արտակ Ալեքսանյան Այսինքն ընտանիքի պլանավորումը այնտեղ բոլորովին այլ նպատակ ունի:

Գոհար Մանուկլյան – Եվ պետք է նշել, որ մինչ օրս այնտեղ գազաֆիկացում չկա և ամենացուրտ գյուղում մարդիկ ապրում են աթարի և փայտի հույսով:

Արտակ ԱլեքսանյանԵվ իմ վերջին հարցը: Ինչի վրա ես այժմ աշխատում:

photo5Գոհար Մանուկյան – Հիմա մենք աշխատում են մի ռեպորտաժի վրա, որ եվրոպայի 6-րդ ամենաուժեղ բռնցքամարտիկի մասին, որը կին է: Ինձ ամեն անգամ կին մարզիկ է բաժին ընկնում: Այս անգամ կփորձեմ ուժերս բռցնքամարտում: Մի գաղտնքի բացահայտենք նա հայ է, իսկ մնացած մանրամասները արդեն ռեպորտաժում:

Արտակ Ալեքսանյան Շնորհակալ եմ, Գոհար, հետաքրքիր զրույցի համար:

Մեկնաբանությունները փակ են: