ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԲԵՆԵՖԻՍ. ՆԵԼԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

photo1Նա եկավ զզվանքով: Հետո օրգանապես մաքրվեց ու սնվեց: Ու պայքարեց ընդդեմ կոռուպցիայի ու կոռուպցիոներների: Հատուկ Ռեպորտաժը ներկայացնում է լրագրողական թիմի բոլորովին նոր համալրմանը` համեստ, խելացի ու աշխատասեր: Հենց նրան բաժին ընկան ամենադժվար թեմաները: Նելլի Հարությունյան`նոր համալրում:

Արտակ ԱլեքսանյանԱյս տարի քեզ բաժին հասան ամենածանր և առաջին հայացքից ամենաձանձրալի թվացող թեմաները: Քո առաջին ռեպորտաժը զզվելու մասին էր: Ասա խնդրեմ դու ինքդ ինչից ես զզվում:

Նելլի Հարությունյան – Ես ամենաշատը օձերից եմ զզվում, չգիտեմ ինչի, ինձ թվում է իրենք շատ լպրծուն են, իսկ եթե երևույթների մասին խոսենք, ապա անկեղծ զզվում եմ, երբ փողոցով անցնում են և ընթացող մեքենայից ճմրթված ծխախոտի տուփ են գցում: Այդ ոչ սրտացավ վերաբերմունքից եմ զզվում:

photo11Արտակ Ալեքսանյան Քո առաջին ռեպորտաժը, որը նաև փորձաշրջան էր ինչ-որ տեղ պատմում էր, թե ինչից են զզվում հայերը: Ես հիշում եմ դու շատ երկար դա նկարում էիր և ի վերջո այն հաջողվեց: Քո տպավորությամբ հայերի մոտ զզվելու սանդղակը կամ տեսականին ինչպիսին է, ինչով են հայերը տարբերվումէ այլ ազգերից: Այսինքն մենք ունենք զզվելու առանձնահատկություններ:

photo2Նելլի Հարությունյան – Կարծում եմ կա նման բան: Օրինակ համատարած մարդիկ զզվում էին ոստիկաններից: Երբ հարցնում էի բոլորը անմիջապես ոստիկաններին էին ասում, բայց կարծում եմ մյուս ազգերի մոտ ավելի շատ հարգանք է քան զզվանք: Բայց կան բաներ, որ համամարդկային են, օրինակ հոտերի, ճաշատեսակների նկատմամբ: Օրինակ ուրիշ երկներում օձերից պատրաստված ուտելիքները համարվում են դելիկատես, բայց այստեղ մարդիկ չէին փորձել, սակայն զզվում էին:

Արտակ ԱլեքսանյանԱյս ընթացքում դու պատրաստեցիր ռեպորտաժ օրգանիկ սննդի և մաքսայինի մասին, որքանով էին դժվար այդ ռեպորտաժները հենց արտադրության տեսանկյունից:

Նելլի Հարությունյան – Իրենք դժվար էին նախ էկրանացնելու տեսանկյունից: Ինչպես ցույց տաս որ երևա, որ բարեփոխում է, բայց լինի նաև հետաքրքիր նայելը: Այդ տեսանկյունից էր բարդ: Այն ինձ էլ էր հետաքրքիր: Մի փոքր ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ և ներկայացնելը նույնպես հետաքրքիր էր: Եթե քեզ հետաքրքիր է ուրեմն դիմացինին էլ կարող ես հետաքրքրել: Օրգանականի դեպքում, իհարկե, ավելի երկար աշխատեցի: Այն մի քանի ամիս ձգվեց: Դա էլ օգտակարության մասին էր, ինչով է այն ավելի օգտակար: Դա նույնպես դժվար էր ցույց տալ: Դրա համար մասնագետների հետ աշխատանք, այգիներում նկարահանումներ, սեփական փորձից ելնելով և վերջում իրոք հասկացա թե ինչով է օգտակար և կարծում եմ ստացվեց: Եղան մարդիկ որոնց համար այն ինչ-որ բան փոխեց:

photo3Արտակ ԱլեքսանյանԵվ նույն դժվար պատրաստվող ռեպորտաժների շարքից էր հակաոռուպցիոնիստների պայքարը: Քեզ բաժին էին ընկել ոչ կառավարական կազմակերպությունները ու առաջին հարցը: Որքանով է ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը օգտակար և արդյունավետ:

 
photo4Նելլի Հարությունյան – Օգտակար է կարծում եմ այն տեսանկյունից, որ մարդիկ իմանում են, որ կան նման կազմակերպություններ, որ կարող են դիմել և իրենց իրավունքները գոնե իմանալ և ինչից կառչել, ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները, ինչպես ընթացք տալ նման դեպքերում, որպեսզի զոհ չդառնան: Այդ ռեպորտաժից հետո զանգում էին, հարցնում էին, ինչպես դիմել ուր դիմել: Շատ դեպքերում մարդիկ խուսափում են դիմել կառավարական հիմնարկներին, որովհետև ամեն դեպքում կոռուպցիա է, նրանք էլ պաշտոնյաներ են:

Արտակ ԱլեքսանյանԱյսինքն այդ կազմակերպությունները ավելի շատ արդյունավետ են կոռուպցիան կանխելու, թե դրա դեմ պայքարելու համար:

Նելլի Հարությունյան – Ավելի շատ կանխելու, որ այն չշարունակվի:

Արտակ ԱլեքսանյանԱյսինքն մինչև մաղարիչ անելը իմանան, որ կարող են դիմել այդ կազմակերպությանը և նման քայլի չդիմել:

Նելլի Հարությունյան – Բայց ինչու էին բողոքում այս կազմակերպությունները: Որ մարդիկ դիմում են վերջին վարկյանին և բոլոր միջոցները սպառվում են նոր են դիմում, երբ արդեն անհնար է դառնում : Այսպիսով նրանք գոնե տեղեկացվեցին:

2 մեկնաբանություն

  1. Mariam 29 May 2010, 17:13

    Temanerd jhisht ein qo arjev drvat,du haxtaharecir ev mez hetaqrqir matucecir