ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԲԵՆԵՖԻՍ. ՍՈՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

photo6Հենց նա է, որ ուսումնասիրել է ռաբիսն ու նոր սերունդը: Սկզբում կադրից դուրս նա կադր ներխուժեց նոր շնչով, ռեպորտաժներով և իհարկե հումորով: Հետո արդեն ուսումնասիրում էր երկվորյակների, եռյակների և քառյակների բնավորությունները և ճակատագրի առանձնահատկությունները: Հատուկ ռեպորտաժը ներկայացնում է երիտասարդ նոր թիմակցին:` Սոնա Աբրահամյանին` թարմ մեկնարկ:

photo14Արտակ ԱլեքսանյանՔչերը գիտեն, որ դու Բանաձևում աշխատում ես արդեն երկու տարի: Դու պատարաստում էիր ռեպորտաժներ կադրից դուրս և այդ ռեպորտաժները ընդգրկվում էին մեկ միացյալ ֆիլմի մեջ: Քո առաջին ռեպորտաժը երկվորյակների մասին էր: Ասա խնդրեմ, որ եռյակը, քառյակը քեզ ամենաշատը տպավորեց:

Սոնա Աբրահամյան – Նախ ասեմ, որ երկվորյակներին նկարահանելը շատ դժվար է: Որովհետև եթե մի երկվորյակի զանգահարում էի և նա համաձայնում էր շատ հեշտ, ապա ես գիտեի, որ երկրորդը հաստատ չի համաձայնելու կամ մերժելու է: Բայց ամենաշատը ինձ տպավորեցին երկու տղաները` Հրաչիկն ու Վաչիկը, որովհետև ես գնացել եմ իրենց տուն, ծանոթացել եմ իրենց հետ, շատ լավ զրուցում էինք: Հիմա արդեն պետք է հարցազրույցը սկսենք, նրանք նստել են և ոչ մի բառ չեն ասում: Ես անընդհատ ուզում եմ համոզեմ, բայց չեն տալիս հարցազրույց: Ասեցի լավ, անջատում ենք բոլոր տեսախցիկները, դուք ուղղակի ինձ եք պատմում, իմ հետ եք զրուցում: Նրանք ոգևորվեցին, սկսեցին իրենց մասին պատմել, իրենց ծնունդի, իրենց կյանքի, միմյանց տարբերությունների, կռիվների մասին: Վերջում ասեցի գիտեք, այս ամենը նկարահանվել է ասեցին` վայ, բա ես սանրված չէի, տեսքս այն չէր, բայց ամենալավ հատվածներից էր ռեպորտաժի, որը իրականում թաքուն նկարահանվեց: Հաջողված էր նաև քառյակի նկարահանումները: Նրանք առաջին քառյակն էին Հայաստանում և երբ մենք մտանք իրենց բնակարան այդ ընտանեկան ջերմությունը շատ ուժեղ զգացվում էր, որ իրենք շատ կապված են: Ես նաև հանդիպեցի երկվորյակներ, որ միմյանց չէին սիրում, նույնիսկ չէին ուզում շփվել:

photo23Արտակ ԱլեքսանյանԴու նաև պատրաստեցիր ռեպորտաժ հայկական հումորի առանձնահատկությունների մասով և պատրաստեցիր ռեպորտաժ կանանց մասին, որոնք աշխատում են հումորի ժանրում: Ի վերջո ռեպորտաժը պատրաստելուց հետո, բոլոր այն եզրափակիչ խոսքերը, որ ասացին քո հերոսները անհասկանալի մնացին: Հիմա հումորը սեռ ունի, թե ոչ:

photo33Սոնա Աբրահամյան – Ինձ թվում է, որ Հայաստանում կանացի և տղամարդու հումորը տարբերվում է միայն նրանով, որ մեր հումորում ինչ-որ պաշտոններ են առանձնացվել ` տղամարդու և կանացի: Եթե տղամարդկանցը ինչ-որ հարբեցողի կերպարներ են, ապա կանանցը սովորաբար սիրուհիների դեր են կատարում: Բայց տարբերությունը այն է, որ կանանց համար մի քիչ դժվար է ծիծաղելի երևալը: Իմ հերոսներից մեկն էլ դա ասեց: Երբ մենք փորձում էինք իրենց ինչ-որ հումորային վիճակի մեջ դնել, իրանք նայում էին հայլու մեջ` մի հատ նայեմ մազերս լավ լինեն, վայ դեմքս գեղեցիկ դուրս գա: Այսինքն նրանք անընդհատ փորձում էին մնալ կանացի և շատ դժվար էր երևալ ծիծաղելի : Ու մի առանձնահատկություն էլ կա: Մեզ մոտ ավելի շատ խոսում են տղամարդ հումորիստների մասին, կանայք ավելի մոռացված են, բայց իմ համար շատ ուրախալի էր, որ մեր ռեպորտաժից հետո նրանցից շատերին վերհիշեցին: Օրինակ պաուզա Անոն մեր ռեպորտաժից հետո շատ առաջարկներ ստացավ և մի քանի հեռուստաընկերություններից հրավերներ եղան:

Արտակ ԱլեքսանյանՀրաժեշտից առաջ ասա խնդրեմ, ինչի վրա ես հիմա աշխատում:

photo43Սոնա Աբրահամյան – Հիմա աշխատում եմ ինձ համար մի փոքր նոր թեմայի վրա` կրթական կոռուպցիա: Ինձ համար նոր է, որովհետև այս ընթացքում, որ աշխատել եմ Հատուկ ռեպորտաժում երբևէ կոռուպցիայի մասին ռեպորտաժ չեմ նկարահանել: Ու շատ տեղին է լինելու այդ ռեպորտաժը, քանի որ եթեր հեռարձակվելուց 4 ամիս անց ես պետական քննությունների եմ:

Արտակ ԱլեքսանյանՀույսով ենք հշվեհարդար չեն լինի ճշմարտությունը ասելու համար: Շնորհակալ եմ Սոնա մեզ այսօր հյուրընկալելու համար:

8 մեկնաբանություն

  1. siranush 7 February 2010, 11:31

    barev Dzez. menk shat sirym ev hachyikov naiym enk dzer haxortymnery.
    kani vor dzer hajord haxordym@ nvirvace mer “hargarjan” dasaxosnerin. es evs kcankanai mi pokr drvag patmel,(chem imanym da Dzez prtk klini te voch, hamenaindeps grem)es EPH romanagermanakan fak-i shjanavart em. ancac tari handznel em artasahmanyan grakanytyan knnytyny ev chnaiac vor es, ayo 3 liovin patrast ei, indz vaxecrec ain pasty vor karox en ktrel kapvac naxancyal tarva mer dasaxorsi depkeri het…kanzi ete inchvor dzevov chapahoves angam 3 chen dnym…
    mer art. grakanytyan ambioni(naxkin) varich Edoyan-y xostanym e vor kajakci, kogni ipr hashvi arnelov vor ancac tari ktrvel eink… menk mer hertin xostanym enk vor shnorhakalytyn khaytnenk(chnaiac zgyshacnym enk vor 60 harcic 20-23 gitem ev amenakichy 1-kam gyce 2 harci karox em inchvor chapov patasxanel(hamenay deps aphhovytyan hamar dimym rnk nran)erkar bankcytynneric heto na hamdzaynvym e! indz baxti bermamb ynknym e aynpisi harc vor 2 -i patasxany es gitem-patasxanym em ev karcym em vor kareli e shnorakalytyn haytnel ev yal 200$.(chnaiac vor na gin acac chi linym)knnytynic heto na zangaharym e ev asym vor es petke tam 500$, 3-i hamar/// menk talis enk 300$ ev na shat djgoh e mnym… ete dyk karoxanak vercnel nranic harcazryic shat hetakrkir klini inch kpatasxani na/// noric nshem nra azganyny–Edoyan(artasahmanyn grakanytyan naxkin ambioni varich) ere inchvor ban sxal em grel knerek yxaki hyzvac em. shnorakalytyn