ԹՈՂԱՐԿՈՒՄ 10-ՐԴ. ԿԱՆԱՉՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՆԱՉԻ
Մեր հերոսը ականատեսն էր կովի ճաշկերույթին: Բնապահպանն ընդդեմ` թեղուտի, պոչամբարների ու աղբից սնվող կովերի: Սեր կանաչի նկատմաբ. խոսքը ամենևին բնության մասին չէ: Էկո արշավ ամենաաղմկահարուց բնապահպանական խնդրի շուրջ: Թեղուտը` բնապահպան ականատեսի աչքերով: Թեղուտի հարցը, գուցե սուբյեկտիվ, բայց սրտացավ ու հետևողական ականատեսի աչքերով: Կանաչ թողարկում` կանաչն ըննդեմ կանաչի:
Արտակ Վարդանյան -Ականատեսի այսօրվա հերոսի կյանքում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել: Վերջապես երիտասարդներով հիմնեցին հասարակական կազմակերպություն, սենյակ վարձակալեցին, որտեղ էլ կգրվեն բնապահպանական արշավների նախագծերը: Հինգշաբթի օրերին նրանք կառավարության շենքի դիմաց են, մնացած օրերին նամակներ ու դիմուներ պատրաստում` բողոքը տեղ հասցնելու համար: Բնապահպանները խնդիրը վերացնելու համար, նրանք նույնիսկ գեղարվեստական լուծումների են դիմում` ֆիլմեր ու մուլտեր պատրաստում` Թեղուտի անտառահատումների վնասակարության մասին բարձրաձայնելու համար: Պետք է նշել նաև հակառակ կողմը Թեղուտի հանքավայրի շահագործմամբ ստեղծվում է 1400 աշխատատեղ, որը կանգնեցնում է արտագաղթն ու օտար ափերում աշխատանք որոնելու միտումը:
Հրայրի բնապահպան ընկերներն են: Գրեթե ամեն օր հանդիպում են` ևս մեկ անգամ մտածելու, գծելու ու գծագրելու բնությունը փրկելու պլաններ: Վերջին շաբաթներին Հրայրը զբաղված է: Տնտեսական խանութների մշտական այցելուն է:
Վաճառողները գիտեն` կանաչի առավել հարմար երանգներն է նախընտրում: Նոր բացվող բնապահպանական հասարակական կազմակերպությունն է: Ընկերների հետ խելք խելքի տված նոր գրասենյակ են կառուցում:Ինտերիերը պարզ չէ, բայց նրանց սիրելի ծառը պետք է լինի պատի ուղիղ մեջտեղում:Բնապահպանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Երաժիշտ դառնալու լուրջ հեռանկարներ ոներ, բայց բանակը մտքափոխ արեց Հրայրին: Օրվա ընթացքում այցելում է նաև ընկերոջը Սամվելին: Միասին Րիքշայով պտույտ գործում քաղաքում: Համեստ է, սիրահարված, քիչ է խոսում, բայց գործող ու նպատակասլաց է: Հրայր Սավզյան 30 տարեկան` մեր բնապահպան ականատեսը:
Մեր նախագծի փորձագետը կոռուպցիոն այս օրինակները համարում է մանր-մունր դեպքեր: Հարցն այն է, որ դրա վնասները պետությունը երկակի անգամ կրում է մի քանի տարի անց, երբ աշխատաշուկա են ներխուժում մաղարիչով ուսանած և ավարտած անորակ մասնագետները: Ըստ նրա այստեղ մի կողմից մարդու առողջապահական խնդիրներն են, մյուս կողմից տնտեսական զարգացման հեռահար պլանները: Ոսկե միջինն է պետք ընտրել` կարծում է իրավաբան փորձեգետը:
Եվ այստեղ խնդիր է գնում մի տեսակ տնտեսական զարգացման, մյուս կողմից բնապահպանության խնդիրների: Դժվար է լինում բալանսը գտնել էկոլոգիայի պահպանության և որոշ տնտեսական ճյուղերի զարգացման, – ասում է Դոկտոր Մարատը:
Հանքի շահարգոծումամբ կավելանան աշխատատեղեր, կբարելավվի տնտեսական վիճակը: Սրան զուգահեռ, Մարատ Ատովմյանը կարևորում է, թե ինչ վoճակում կհայտնվի Թեղուտն ու շրջակա միիջավայրը տարիներ հետո:Թեղուտի շահագործումը, ըստ դոկտոր Մարատի, հնարավոր է առանց վնասների ` համապատասխան տեխնոլոգիաների կիրառման դեպքում:
Էստեղ խնդիր է առաջանում ժամանակակաից տեխնոլոգիաների կիրառման և ինձ թվում է ցանկացած դեպքում կարելի է գտնել լուծում, որ դա լինի, և վնասները քիչ լինեն, – նկատում է Դոկտոր Մարատը
Հակառակ դեպքում անտառածածկ տարածքների նվազումը կրկնակի լուրջ խնդիրների կարող է հանգել: Այս առիթով պետք է նշել, որ հանքի շահագործողները ծրագրում են ակտիվացնել էկոլոգիական ուղղվածության իրենց գործունեությունը եւ բնապահպանական միջոցառումների համար միջոցներ տրամադրել նաեւ սոցիալական պատասխանատվության շրջանակներում:
Մասնավորապես, արդեն երկար տարիներ ընկերությունը բարեգործական հիմնադրամի միջոցով ֆինանսավորում է Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում եւ մոտակա համայնքներում անցկացվող բնապահպանական միջոցառումները:
Ինչ անել
Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով շինարարական աշխատանքներ են ընթանալում 357 հա տարածքում: Այդ կապակցությամբ կհատվեն մեծաթիվ ծառեր, իսկ հանքավայրի տարածքում գտնվող և պատմամշակութային հուշարձան հանդիսացող մատուռը այլ վայր կտեղափոխվի:
Մատուռի նոր տեղը կորոշվի համապատասխան գործակալության հետ բանակցությունների ընթացքում: ՀՀ կառավարության հետ պայմանագրով, փոխարենը «Թեղուտ» ՓԲԸ-ն կրկնակի չափով ծառատնկման աշխատանքներ կիրականացնի Շնող, Թեղուտ և հարակից համայնքների շրջակա 135 հա անտառներում:
Վերջին շրջանում Թեղուտի հանքի շահագործողներն անձամբ են կազմակերպել ծառատունկ: Թեղուտի եւ Շնող համայնքների մոտ 3000 մետր վարչական տարածքում տնկվել է շուրջ 1000 հացենի:
Vortex e gtnvum Hrajri bnapahpanakan kentrony. Es inqs ekolog em ev kuzeji masnakcel nman bnapahpanakan migocarumneri…