ԹՈՂԱՐԿՈՒՄ 2-ՐԴ. ՀԻՆԳ ԲԼՈԳ ՄԱՂԱՐԻՉ

pdvd_003Մեր նախագծի 14 մասնակիցներից ևս մեկը այսօր կպատմի ու կցուցադրի իրեն հանդիպած կոռուպցիոն դեպքերը: Այնպես որ շաբաթը իզուր չի անցել` նոր իրական պատմություններ ու նոր արկածներ, որ չի վրիպել ականատեսի աչքից:
Ականատեսի մասնակիցներից Արթուր Պապյանը ինտերնետամոլ է`օնլայն է նույնիսկ քնած ժամանակ: Նրա հետ շփվելու լավագույն տարբերակը ինտերնետն է` ավելի կոնկրետ` skipe-ը: Եվ այսպես` բլոգեր Արթուրը` ականատեսն ինտերնետից:

Նրա համար ամենակարևորը ինտերնետ կապն է, առանց դրա իրենց զգում է աշխարհից կտրված ու անտեղյակ ամեն ինչից:

ԱրթուրՍաղ կողմերից շենքեր են

ndvd_258Ես, մկնիկն ու ստեղները բլոգային հեղափոխություն արեցինք Հայաստանում: Հայկական չատային համացանցը մեռավ, կեցցե բլոգերների առաջին սերունդը:
Գյումրիում` ապ ջան, Երևանում` Արթուր, ինտերնետում` Դիտորդ:
Արթուր Պապյանը հասանելի է բոլոր նրանց, ովքեր կարող են խոսեցնել համակարգչին: Վիրտուալ երկխոսություն առաջին հայ բլոգերի հետ առանց սահմանափակումների:
Դիտորդը կամ Արթուր Պապյանը ակցիաների սիրահար է: Հատկապես, երբ օրվա վերջում բլոգում գրում է խենթ օրվա տպավորությունները. դրանք շատ-շատ են:

ԱրթուրՏեսեք էս հոդվածս նայեք

Գործում է ակտիվ, բայց ստվերում:
Գարեջրի սիրահար է, կենացներ ասել չի սիրում:

Արթուր Պապյան: 31 տարեկան: Մեր ամենաինտերնետային մասնակիցը:

06Արտակ Վարդանյան – Արթուրն առանձնացրել է իրեն հանդիպած կոռուպցիոն պատմությունները` դրանցով կազմելով լավագույն հնգյակ: Այն որ նոտարում, պետհամարանիշներ ստանալիս կամ հիվանդանոցում կաշառք են պահանջում կամ ակնկալում` շատերը նկատած կլինեն, բայց որ կոռուպցիոն պատմություն կարող է հյուսվել կոմունալի աշխատողի կամ փոստատարի հետ` դա, արդեն հետաքրքիր է:

Լավագույն հնգյակը մեկնաբանում է ոչ թե մեր ականատեսը, այլ փորձագետը: Մարատ Ատովմյանը` առողջապահության, պետավտոտեսչության, կոմունալ, փոստային ու նոտարական ծառայությունների կոռուպցիոն առանձնահատկությունների և ընդհանրությունների մասին:

Դոկտոր Մարատը զարմացած է` Արթուրը այս դաժան երևույթին վերաբերվում է անլուրջ և հումորով:

05Դոկտոր ՄարատըՆա նշեց ծննդատանը կատարվող կոռուպցիայի երևութների մասին: Պետպատվերով պետք է անվճար լինի ծննդաբերությունը, բայց բոլորս էլ գիտենք, որ գումար են վերցնում դրա համար կամ առաջարկում տարբերականեր, որ այդ պայմաններում ոչ մեկ, թեկուզ անվճար, ձեռք չի տա:

Նոտարում թղթաբանական քաշքշուկների մասին իրավաբան-փորձագետն այլ կարծիք ունի: Իմացեք ձեր իրավունքները, պաճահանջվող փաստաթղթերը, ներկայացրեք դրանք ժամանակին և ոչ մեկ ձեզ չի ստիպի մի քանի անգամ գնալ ու գալ:

Դոկտոր ՄարատըԱյս ոլորտում առաջընթաց միանշանակ նկատվում է: Նույնիսկ պաստառներ են փակցված, որտեղ հստակ ասվում է, թե քանի օրում պետք է տրամադրվի, ինչ փատաթղքեր պետք է ներկայացվի:

Պետավտոտեսուչների ու ճանապարհային երևեկի առիթով Մարատ Ատովմյանը կոռումպացված է համարում հատկապես թղթաբանական բյուրոկրատին` մեքենաների առ ու ծախը, պետհամարիշներ ստանալը` տևում է չափազանց երկար ու թանկարժեք:

Դոկտոր ՄարատըԱռանց խախտումի պահին, երբ կանգնացնում են և նմանատիպ կոտռուպցիոն դեպքեր են լինում, բացի դրանից շատ վատ է վիճակը, երբ թղթաբանական պրոցեսները ձգձգվում են, որ պիտի անպայման վճարում անես, որ կարողանաս շուտ ստանաս ասենք մեքենայի համարները:

Սոցիալական մանր կոռուպցիոն խնդիրների մասին, որոնք կենցաղային են, դոկտոր Մարատի կարքիքն այս հարցում խիստ է. Պայքարեք ձեր իրավունքների համար:

Ինչ անել

Արտակ Վարդանյան – Կոռուպցիայի համաշխարհային ցուցանիշներով` ամբողջ աշխարհի թե’ զարգացած եւ թե’ զարգացող երկրներում կաշառակերության պատճառով ամենածանր վնասը կրում են աղքատ երկրները:

Որո՞նք են ամենակոռումպացված ոլորտները: Հեղինակավոր մի քանի կազմակերպությունների վերլուծությամբ միջին ցուցանիշը հետևյալն է:

ndvd_309Առաջին եռյակ դատական համակարգ 96,5 տոկոս
Երկրորդ տեղում կրթական ոլորտ 96 տոկոս
Կոռուպցիոն եռյակը բացում է ոստիկանությունը ` 95,5 տոկոս:
Տասնորդական տոկոսներով ետ են մնում կուսակցությունները եւ խորհրդարանը, հարկային մարմինները` 93 տոկոս, նրանց հաջորդում է կադաստրը, նոտարը:

Ինչ վերաբերում է առօրյա կոռուպցիայի մակարդակին, ապա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Հայաստանի տվյալները, առանձնապես բարձր չեն` 9,1 տոկոսե:

Մեկնաբանությունները փակ են: