ԹՈՂԱՐԿՈՒՄ 7-ՐԴ. ՌԱԲԻՆ ԲՈՄԻ ԲՈՒՄԸ
Ռաբին Բոմի բումը համալսարանում: Ուսանողական մանր խուլիգանություն` հանուն գնահատականի` կաշառք դասախոսին:Դասախոսը հրաժարվում էր գնահատական նշանակել, մինչև նրանք գտան ամենակարճ ճանապարհը` կոռուպցիոն կոմբինացիա:
Գումարի հավաքագրում, բանակցություն դասախոսի հետ և ամեն ինչ պատրաստ է: իսկ ողջ գործընթացը նկարահանված է` ականատեսի աչքերով: Ռաբին Բոմը անմահացրել է սեփական աչքերով տեսածը: Գիտի ինչքան վճարել, որտեղ և երբ:Անկեղծ խոստովանություններ:
Այսօրվա ականատեսը Ռաբին Բոմն է Նեպալից: Նեպալը փոքրի երկիր է Հնդկաստանի վերևում: Այսօրվա թողարկման ականատեսը և մեխը նա է: Եվ այսպես նեպալցու անհավանական արկածները Երևանում:
Ռաբին Բոմն է` Նեպալից: Բժշկական համալսարանի ուսանող է, 2009-ը Հայաստանում սովորելու նրա վերջին 6-րդ տարին է: Մեկ տարում հայերեն սովորեց, 6 տարում կարգին հայացավ: Զեյթունի հանրակացարանի ամենավաղ արթնացող ուսանողն է: Օրը սկսում է կշռվելուց:Ժամը 6-ին ընկերոջ` Հեմենդ Պանդեի հետ, պարտադիր վազելու է գնում: Զարմանում է, երբ առավոտյան հանդիպում է միայն 60 բարձրերին:
Ապագա բժիշկը հանրապետական հիվանդանոցում փորձաշրջան է անցնում: Օրեր առաջ անցավ ամենահետաքրքիր փուլը` գինեկոլոգիան հաղթահարված է: Ապագան, այսինքն մանուկները, առջևում են: Ապագա նեպալցի բժիշկը Հայաստանում: Ռաբին Բոմ:Ի դեպ, նրա` երկրից բացակայության օրոք Նեպալը թագավորությունից վերածվեց հանրապետության: Ռաբին Բոմ` 24 տարեկան: Մեր օտարերկացի ականատեսը:
Երբ առաջին կուրսում Ռաբինը տեսավ, որ դասախոսին մաղարիչ են տալիս, մտածեց հայ ուսանողի հարգալից և ուշադիր վերաբերմունքի դրսևորում է: Երկրորդ կուրսում տեսավ, որ այդ հարգալից և ուշադիր վերաբերմունքը ամեն երկրորդ ուսանողն է ցուցաբերում, երրորդ կուրսում գնաց այդ քայլին, իսկ չորրորդ կուրսը շրջադարձային էր` նա հասկացավ, որ Հայստանում մաղարիչ տալը ամենևին էլ բարի կամքի դրսևորում չէ դասախոսի նկատմամբ: Այդ քայլին դիմում են գնահատական ստանալու համար: Հինգերորդ կուրսում արդեն նա ականատեսն էր տասնյակ այդպիսի դեպքերի:
Մեր նախագծի փորձագետը կոռուպցիոն այս օրինակները համարում է մանր-մունր դեպքեր: Հարցն այն է, որ դրա վնասները պետությունը երկակի անգամ կրում է մի քանի տարի անց, երբ աշխատաշուկա են ներխուժում մաղարիչով ուսանած և ավարտած անորակ մասնագետները: Մեկնաբանում է Մարատ Ատովմյանը կամ նույն ինքը Դոկտոր Մարատը: Ըստ վերլուծության, կոռուպցիան կրթական համակարգում պարզապես փրկություն է որոշ ուսանողների համար: Դրա շնորհիվ են նրանք ընդունվում, սովորում ու ավարտում:
Այո իսկապես որոշ ուսանողների համար դա փրկությություն է: Այսինքն նրանք արդեն սովորել, որ պետք է գնան այդ քայլին ու դրա միջոցով գնահատական ստանան, – ասում է Դոկտոր Մարատը:
Հենց այստեղ է, որ գլուխ է բարձրացնում ամենակարևոր խնդիրը, որի հետևանքով առաջանում է կոռուպցիան: Դիպլոմը, ըստ Դոկտոր Մարատի, որոշ ուսանողների համար գիտելիք ստանալուց էլ առաջնային է:
Այսինքն երբ նպատակը դիպլոմն է, մարդ արդեն մոռանում է նաև սովորելու մասին: Եվ հազար ու մի միջոցի է դիմում գնահատական ստանալու համար: Ու մաղարիչ էլ է այստեղ լինում, ամեն ինչ էլ լինում է, – վստահ է Դոկտոր Մարատը:
Բուհ ընդունվելիս, հետո սովորելիս` կաշառքը անդադար է: Ըստ Մարատ Ատովմյանի պետությունը հետո է կրում այս գործընթացի վնասները, երբ ԲՈՒՀ-ն ավարտում են անպատրաստ մասնագետները` առանց գիտելիքի և հմտության:
Այո, շատ մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Հետո, երբ հարկավոր են մեր երկրին լավ աշխատողներ, նրանք ոչ այդքան լավ մասնագետներ են: Այ գոնե այս հարցում պետք է խստացնել ու նայել ինչ բարեփոխումներ կարելի է անել, – փաստում է դոկտոր Մարատը:
Իրավաբան-փորձագետը որպես կոռուպցիան կրթական ոլորտում հաղթահարելու տարբերակ մատնանշում է Ռուսաստանի փորձը: Ասում է լավ օրինակ վերցնելը ամոթ չէ:
ՌԴ-ում կրթության և գիտության նախարարը անուն առ անուն ճշտում էր, ովքեր են գնացել այդ քայլին և բացահայտ բոլորի մոտ պատժում էր, – խորհուրդ է տալիս Դոկտոր Մարատը:
Ինչ անել
Արտակ Վարդանյան – Դպրոցում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում կոռուպցիայի հանդիպելիս մի շրջանցեք և մի դարձեք կաշառքի զոհը: Այդ հարցով նախ պետք է հայտնել ուսումնական հաստատության ղեկավարությանը
Եթե ոչինչ չի փոխվում կամ հենց տնօրերնը, դեկանը կամ ռեկտորն է կաշառակերը, ապա հարկավոր է խնդրի մասին տեղյակ պահել կրթության և գիտության նախարարություն: Այնտեղ գործում է հատուկ թեժ գիծ
/ թեժ գիծ 010 – 52-73-43 /
Եթե նույնիսկ այս դեպքում Ձեր ահազանգը անարձագանք է մնացել, ապա հարկավոր է արդեն գրավոր դիմումով ներկայանալ քաղաքապետարանի կրթության վարչություն:
/ 010 – 51-42-47 /
Եթե ունեք հիմնավոր ապացույցներ` ձեր մեղադրանքների մասին տեղյակ պահեք իրավապահ մարմիններին
Ոստիկանությանը
/ 1-02 /
Դախատազությանը և Ազգային Անվտանգության ծառայությանը: