ԹՈՂԱՐԿՈՒՄ 12-ՐԴ. ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

photo23Ոչ մի տորնադո ու փոթորիկ այդ օրը չկար, երբ Քամին դարձավ պետավտոտեսուչների զոհը: Սփյուռահայ ու այն էլ ջիպով` իսկական համեղ պատառ պետավտոտեսուչների համար: Նա ականատեսն էր կոռոպցիայի ` բացառիկ կադրեր, սիրողական նկարահանում` Քամու արագությամբ և Քամու մեկնաբանությամբ: Ինչ է տեղի ունենում, երբ հանդիպում են ԳԱԻ-ն ու Քամին: Անսովոր Ականատես, արտասովոր հերոս: Քամուց քշվածները:

Ամերիկայի Միացյալ նահանգներում մանկությունը անցկացրած Քամին հայրենիք եկավ ոչ այն պատճառով, որ կարոտել էր Արարատ սարը կամ պապենական հողը տեսնելու մեծ ցանկություն ուներ: Լինելով սառը, քիչ շփվող, չհարմարվեց ամերիկացիների անտարբերությանն ու սառնասրտությանը: Այստեղ էլ հեշտ չէ, բայց ապրում է Քամին` քամուն հակառակ:

photo112Երեք ու կես տարի առաջ Լոս Անջելես-Երևան չվերթը քամոտ էր: Ոչ մեկ չէր հասկանում ինչ է կատարվում: Նոր քամի Հայաստանում` Քամի Լիբարիտյան: Հայրենիք վերադառնալուն պես Քամին ժամանակ չկորցրեց. իրեն ուսման տվեց: Սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` խաղարկային կինոռեժիսուրայի բաժնում: Համակուրսեցիներից տարիքով ավագը` լեզու գտնում է բոլորի հետ: Առաջին հայացքից ինքնամփոփ Քամին` փոթորկում է` ծանոթության առաջին իսկ պահից:

Հայաստանում դասերը հետաքրքիր են անցնում: Անհետաքրքիր դասախոսությունների ժամանակ էլ չի թաքցնում իր դժգոհությունն ու խորը քուն մտնում: Սիրելի մեքենայով` ջիպով` տակնուվրա է անում քաղաքը: Երեկոյան սիրում է մեկուսանալ և կտրվել աշխարհից: Դուշիկը` Քամիի տան աշխատողը, մաքրությունն ու համեղ ուտելիքներն է ապահովում: Դուշիկի և Քամու գործակցությունը ստացվում է: Քամի Լիբարիտյան, 30 տարեկան, մեր սփյուռքահայ ականատեսը:

Ի դեպ, նկարահանման շտապելուց մեր նախագծի փորձագետ Մարատ Ատովմյանին ևս պետավտոտեսուչները կանգնեցրել էին: Դոկտոր Մարատն ասում է` վիճելի հարց էր: Որքանով է վիճելի Քամին` թողել ենք Մարատ Ատովմյանին` նա ուսումնասիրել ու վերլուծում է Ականատեսի պատմությունը:

Doktor Marat
Այո, ճանապարհին, երբ գալիս էի պետավտոտեսուչները կանգնացրին: Իհարկե վիճելի հարց էր, կարող էինք երկար բանավիճել, բայց, լավ է, լեզու գտանք իրար հետ, մանավանդ, որ իմացավ գալիս եմ հարցազրույցի,պատմում է Դոկտոր Մարատը:

Եթե դոկտոր Մարատը, լինելով իրավաբան-փորձագետ կարողանում է լեզու գտնել ճանապարհատրանսպորտային ոստիկանների հետ, ապա նույնը չես կարող ասել, սփյուռքահայ Քամիի մասին: Մարատ Ատովմյանը նշում է, որ վարորդները վերջին տարիներին քիչ, բայց մեկ է կրկին հայտնվում են նման անցանկալի վիճակներում: Քամին դրա վառ ապացույցն է, երբ խախտում չանելու համար կանգնեցրել են` պահանջել գումար:

Դե, էստեղ խնդիրը նաև կայանում է նրանում, որ նա սփյուռքահայ է ու լավ չգիտի հայկական երթևեկության կանոնները, բայց, միևնույնն է, կարծում եմ, մանավանդ հայերը դրսում շատ են, ու պատկերացրեք, էնտեղ իրենց հետ վարվեն նույն կերպ,նկատում է Դոկտոր Մարատը:

Քամին` ինքն է զարմանում է, երբ որպես գումար կորզելու թիրախ ընտրում են սփյուռքահայերին: Ըստ նրա, իրենք շատ ավելի հետևողական են և գումար վճարում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Հենց այնպես երկու լումա էլ չեն ստանա:

Ինձ համար նաև տպավորիչ էր, որ Քամին կիսվում էր, ասում, որ իրեն գիժ, խենթ խելառ են ասում: Անկախ խախտում կատարել է, թե չէ, բայց մարդու նկատմամբ հարգանքը պահելը պարտադիր է,ասում է Դոկտոր Մարատը:

photo24Քամիի հիմնական բողոքը նաև այն պետավտոտեսուչներին էր վերաբերում, ովքեր իրենց ծառայողական պարտականություններն իրականմացնում են միայն հասարակ պետհամարանիշ ունեցող վարորդների նկատմամբ: Քամին ու գային` բողոքը պարզ է` սիրողական նկարահանումը` կատարված: Վերլուծության արդյունքում` իրավաբան փորձագետը Քամիին խորհուրդ է տալիս երբեք քամու արագությամբ չսլանա, խախտում չանի և իմանա երթևեկութան կանոնները. Այդ դեպքում նրան երբեք չեն կարող անտեղի տուգանել:

Ինչ անել

Եթե գտնում եք, որ տեսուչը Ձեզ վերագրում է խախտում, որը Դուք չեք կատարել, ապա տեսուչին ներկայացրեք Ձեր հիմնավորված առարկությունները: Եթե, այնուամենայնիվ, տեսուչը որոշի տուգանել կամ կազմել վարչական իրավախախտման արձանագրություն, ապա դրա բովանդակության հետ մանրամասն ծանոթանալուց հետո, դուք կարող եք հայտնել ձեր անհամաձայնությունը: Արձանագրության դիտողությունների համար հատկացված վերջին չորս տողը հենց ձեր առարկությունների համար են.

«Նշված խախտումը չեմ կատարել: Արձանագրված է առանց ապացուցելու խախտումը:

Դրանից հետո ստորագրեք նախ Ձեր գրառման տակ, ապա նաև` արձանագրության հետ ծանոթացած լինելու տեղում:

Տույժի ենթարկելու մասին ավտոտեսուչի որոշումը դուք իրավունք ունեք բողոքարկել:

  1. Առաջին ատյանը պետավտոտեսուչի ղեկավարն է` վերադասը: Բողոքը կարող եք ուղարկել ճանապարհային ոստիկանություն պետին:
     
  2. Ուշադրություն, պետք է բողոքարկել տուգանքը ստանալուց տասը օրվա ընթացքում` այցելելով ճանապարհային ոստկանություն`⁄ Իսակովի 9 հասցեում, կամ 010- 52-27-63 ⁄ :
     
  3. Եթե այստեղ էլ համաձայն չեք որոշման հետ, ապա դիմեք վարչական դատարան` Գարեգին Նժդեհի 23, 010 – 44-71-21 ⁄ 230 ⁄
     
  4. Մասնագիտական խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն կարող եք ստանալ նաև Աքիլլես հկ կողմից:⁄ Թեժ գիծ 010-27-57-44 ⁄

Մեկնաբանությունները փակ են: