ԹՈՂԱՐԿՈՒՄ 7-ՐԴ. ՕՏԱՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐ

hatuk8 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 4-րդ: Դիտել այստեղ:

Ավելի դաժան ուղղակի չի լինում: Ավելի արտառոց ուղղակի չի լինում: Մանկատան նախկին շրջանավարտները` մղձավանջը շարունակվում է: Բացառիկ թողարկում` երկու ծայրահեղ պատմություններով: Նրանց մասին, ում չորդեգրեցին ու միայնակ թողեցին: Մյուսը` հուզիչ ու երջանիկ: Մեկ որդեգրման պատմություն:

Արտակ Ալեքսանյան– Մի քանի օրից Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի 26-ամյա Կարինե Կարապետյանը: Նա փորձել է վաճառել իր երկու մանկահասակ երեխաներին: Կարինեի ողբերգական դեպքը մեզ ստիպեց անդրադառնալ ծնողազուրկ երեխաների ճակատագրին: Առաջին ռեպորտաժը, որ կներկայացնի Տիգրան Զարեյանը, դառը ճակատագրով որբերի մասին է, որ այդպես էլ իրենց տեղը չեն գտնում այս կյանքում: Խոսքը ոչ թե այսօրվա շրջանավարտների, նրանց մասին դեռ հոգ տանում են, այլ օրինակ` 30-ամյա հասուն քաղաքացիների մասին է, ովքեր այս կյանքում ոչ ոք չունեն: Խորհրդային միության փլուզումից հետո նրանց ոչ ոք տեր չկանգնեց: Արդյունքում, դառնությամբ սկսված կյանքը այդպես էլ շարունակվում է:
Հասարակությունները, ըստ առանձին անհատների նկատմամբ վերաբերմունքի, լինում են երկու տեսակի` պատժիչ և խրախուսող: Պատժիչը այն կացութաձևն է, երբ քաղաքացին ազատ է գործել այնքան, մինչև չբռնվի, չպատժվի, խրախուսողն էլ` երբ հասարակությունը ոչ թե զգոն է օրինազանցների նկատմամբ, որ ոչ ոք կարգ չխախտի, այլ հետևում է հաջողակներին, որ տեսնի, նկատի ու խրախուսի: Մեր հասարակությունը դժբախտաբար առաջինն է` պատժողը: Ու հենց այս պատժող մեխանիզմում կյանքի հատակում են հայտնվում նրանք, որոնց տրված չէ սխալվելու իրավունքը, որովհետև եթե սխալվեն, ապա ոչ ոք չի օգնի, որ շտկեն: Այս ռեպորտաժը ոչ թե իրականությունն է, այլ իրականության ամենախիտ գույները: Ոչ թե բոլոր որբերի ճակատագիրն է ներկայացնում, այլ այդ ճակատագրերից ամենաողբերգականը:

1Տիգրան Զարեյան– Նրանց ճակատագրերը տարբեր են, բայց նաև` անտեսանելի թելով կապված: Մանկատան նախկին սաները իրենք են պատմում իրենց պատմությունները: Դաժան, անմարդկային ու տեղ-տեղ անգամ սահմռկեցուցիչ:

– Սկզբից տկլորացնում էին, լավ ծեծում էին ու սկսում էին հերթականությամբ բռնաբարել մեր աչքի առաջ…Մեր աչքի առաջ,- սարսափով է հիշում մանկատան նախկին սան Գայանե Սահակյանը:

Աշոտը մանկատնից հետո հայտնվեց փողոցում: Բնածին 3 հիվանդության պատճառով չի կարող աշխատել:

ashot– Աշխարհ չէի գա ու էտի կլիներ իմ ամենամեծ լավ գործը,- ասում է Աշոտ Գրիգորյանը:

Կարինեն մանկատնից է: Նրա երեխաներն այժմ նույնպես մանկատանն են, իսկ ինքը` կալանավայրում, որտեղ հայտնվել է սեփական երեխաներին վաճառելու համար: Երբեմն կալանավայրը` ավելի ապահով է: Մանկատան սաները միակն են, որ այնտեղ են գնում` հաճույքով:

igor– Եթե տեղ չունես, կալանավայրը ամենալավ միջոցն ա, ուրիշ ուր գնայի, ում դուռը ծեծեի, ասեի` ինձ քնելու տեղ հատկացրեք,- ասում է մանկատան մեկ այլ նախկին սան Իգոր Կաղրամանյանը:

34-ամյա Գայանեի ավագ որդին 21 տարեկան է, կրտսերը` 18: Ասում է` հավաքարար է, տներ է մաքրում: Ամուսին չունի, թեև քաղացիական ամուսնությամբ միշտ իր կողքին տղամարդ եղել է: Ասում է` պատճառը մանկական ու մանկատան վախերն են: Ինչպես պատահեց, որ Գայանեն հղիացավ 13 տարեկանում, ով էր հայրը` չի ցանկանում պատմել: Մանկատունը նրա և շատերի հիշողության մեջ մնացել է տխուր ու տհաճ անցյալ: Այդ պատճառով, շատերը չեն ցանկանում հիշել: Կամ էլ իրենց հիշեցնել: Հարցազրույցի համաձայնում են միայն անանուն:

2– Գավառի մանկատանն եմ եղել: Հենց սկզբից ծեծ եմ կերել մինչև դուրս գալս: Ծեծում էին դաժան ձևով: Մեծ երեխեքը ռեմենով էին ծեծում, դաստիարակները, դե, կոճ ունեին: Տնօրենը` քացով,- պատմում է նրանցից մեկը:

29-ամյա Աշոտը և որբ է, և հաշմանդամ: 1-ին կարգի հաշմանդամ: Արդյունքում, մանկատնից հետո որևէ կերպ, բացի մուրացկանությունից, չէր կարող ապրելու համար փող վաստակել: Աշոտը հենակներով է քայլում, որովհետև ծնկներից ներքև ոտքերն ամբողջությամբ վերքերի մեջ են: Մանկատնից հետո նրան ապաստան տվեց հայ առաքելական եկեղեցին: Ութ տարի անց պարզվել է, որ նա պարբերաբար եկեղեցու դրամարկղից գողություն է կատարել: Խաչագողին բռնում են, ձերբակալում: Երկու տարի բանտում անցկացնելու հետո` հայտնվում է փողոցում:

ashot2– Իմ կյանքում ինչքան սխալ ունեմ, ինչքան մեղք ունեմ գործած, թող ներեր: Ու եթե կարա, շուտ հոգիս վերցնի,- դառնությամբ է ասում մանկատան նախկին սան Աշոտ Գրիգորյանը:

Այժմ դատախազությունը քննում է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցածը: Գյուղի 35-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրում են 14-ամյա որբ երեխային բռնաբարելու համար: Ահա աղջիկը:

– Ասեց` եթե չլնես, ես քեզի կվերացնեմ, սենց ես էլ վախից, դե 14 տարեկան էի, ոչինչ չէի հասկանում, էդ ձևի ելի եղավ դեպքը,- մինչև հիմա հիշում է Աիդա Դեմուրյանը:

aida14-ում բռնաբարվելուց հետո սակայն Աիդայի ճակատագիրը էլ ավելի տարօրինակ է դառնում: 16 տարեկանում նա ամուսնանում է 32-ամյա Իգորի հետո` նույնպես մանկատնից ու ոչ պակաս դաժան ճակատագրով: Արդեն 18 տարեկանում Աիդան ունի 3 երեխա: Մի քանի տարի միասին ապրելուց հետո, ամուսինները բաժանվում են: Հիմա արդեն երեխաների համար պայքար է` ընտանեկան նպաստի համար:

Karine26-ամյա Կարինե Կարապետյանը այժմ գտնվում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Նա փորձել է վաճառել իր երկու երեխաներին` նորածին էրիկին և 4 տարեկան Արսենին: Նա ծնվել է բազմազավակ ընտանիքում: Եղել է ամենակրտսերը` վեցերորդը, որին որոշել են հանձնել մանկատուն: Նոյեմբերին Կարինեն դուրս է գալու բանտից: Առաջին գործը` մանկատնից վերցնելու է իր երկու որդիներին:

– Ես դուրս կգամ և կապացուցեմ, որ ես լավ մայր եմ,- ասում է Կարինե Կարապետյանը:

Կոտրված ճակատագրերով այս մարդիկ այլևս երբեք չեն ունենա առողջ հոգեբանություն: Մանկության սարսափները կուղկցեն նրանց ողջ կյանքի ընթացքում:

Արտակ Ալեքսանյան– Ինչ կլիներ նրանց հետ, եթե նրանց որդեգրեին, գուցե ավելի լավ կյանք ունենային: Դեռ ապրիլին մեզ զանգահարեց երևանաբնակ երիտասարդ մի զույգ` խնդրելով լուսաբանել իրենց խնդիրը` ցանկանում են երեխա որդեգրեն, բայց չեն կարողանում: Ու քանի որ մենք էինք նրանց դեսպանը հեռուստատեսությունում, որոշեցինք օգնել: Մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներն` 6 ամիս Արաքս Թադևոսյանը և այդ զույգը միասին դռնե դուռ են ընկել, բոլոր ատյաններով անցել են, ընդ որում մի քանի անգամ: 6 ամսվա ընթացքում երեխա էին գտել, հավանել էին, սիրել էին, հետո պարզվեց, որ նրանցից շուտ որդեգրել են, հետո նորից են փնտրել, նորից բոլոր ատյաններով անցել: Մի խոսքով, մենք միասին ապրել ենք այս ընտանիքի խնդիրների հետ ուղիղ կես տարի: Արդյունքում, ինչի հասան նրանք ու արդյոք որդեգրեցին երեխա` առաջարկում եմ դիտել Հատուկ Ռեպորտաժի բացառիկ և հուզիչ այս պատմությունը` այնպես, ինչպես եղել է:

alla-rubenԱրաքս Թադևոսյան– Մարդ ու կին: Հաշտ համերաշխ միասին ապրել են 20 տարի: Աստվածավախ են ու համոզված են, որ մարդ իրենից հետո պետք է թողնի երեք բան` անուն, պատիվ և գործ: Իսկ գործը շարունակող է պետք, ասում է տան տղամարդը: Պայմանականորեն նրանց կոչենք Ալլա և Ռուբեն: Առաջին տարիներին նրանց համատեղ կյանքը հարուստ էր ճամփորդություններով, անձնական հետաքրքրություններով: Հետո սկսվեց պայքարը: Երեխա ունենալու ձգտումը նրանց տարավ բոլոր հնարավոր ճանապարհներով:

rubenՌուբենը հայ տղամարդու իր պարտականությունների մեծ մասը կատարել է. այգի` խնամում է, ծառ` տնկում է, սեփական ձեռքերով նորոգում է տունն ու երեխայի համար նախատեսված սենյակը: Այժմ էլ որդուն է սպասում:

Մեկուկես տարի առաջ հավաքեցին բոլոր փաստաթղթերն ու սկսեցին մանկատներում երեխա փնտրել, միանգամից երկուսն էին ուզում` աղջիկ ու տղա: Բայց զարմանքն ավելի մեծ էր, քան հիասթափությունը: Հայաստանի մանկատներում որդեգրման ենթակա երեխաներ գրեթե չկան: Այսօր էլ պատկերը չի փոխվել, պատասխանները` նույնպես:

3Երեխաները մոտ հազարն են, բայց նրանց մեկ տոկոսն է պաշտոնապես համարվում ծնողազուրկ:Մյուսների ծնողները նրանցից չեն հրաժարվում: Իսկ եթե կենսաբանական ծնողը չի հրաժարվել երեխայից, որդեգրել անհնար է: Ու երեխաներն այդպես էլ մնում են մանկատներում` առանց որդեգրվելու շանսի, ու չափահաս դառնալուց հետո հայտնվում անհայտության մեջ` առանց ընտանիքի:

Որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը` բժշկական եզրակացություն առողջության մասին, բնութագիր աշխատավայրից ու հարևաններից, բազմապիսի տեղեկանքները տրվում են 1 տարով, և եթե այդ ընթացքում երեխա չեն գտնում, ստիպված են նորից ծախսել ժամանակ, գումար, նյարդեր:

4Գուցե այս անգամ հաջողվի: Ալլան արդեն հուսահատվել էր, և նորից չէր անցնի այս ճանապարհը, եթե գործին չկցվեր Բանաձևի նկարահանող խումբը` տեսախցիկով: Հարևանների հետ ավելի հեշտ է, ի դեպ այս շենքում գրեթե բոլորը տեղյակ են, այս գործին ու մեր հերոսների հետ հավասար անհանգստանում են: Հաջորդ քայլն արդեն փաստաթղթերը քաղաքապետարան ներկայացնելն է, դրական եզրակացություն ստանալուց հետո արդեն կարելի է ծանոթանալ որդեգրման համար հաշվառված երեխաների ցուցակին:

Բայց այստեղ էլ ամեն ինչ այդքան հեշտ չի: Ալլան ու Ռուբենը այդ փորձության միջով էլ անցան: Սկզբում Երևանի մանկատներից մեկում ընտրեցին մի երեխայի, ծանոթացան, սիրեցին նրան, բայց որոշ ժամանակ անց սոցապ նախարարության համապատասխան բաժնից նրանց տեղեկացրին, երեխային ուրիշներն արդեն ընտրել են, և նա շուտով գնալու է այլ ընտանիք: Մինչդեռ այդ երեխան դեռևս հաշվառման մեջ էր թե’ մանկատան, թե’ քաղաքապետարանի ցուցակներում:

5Եվս մեկ անգամ հուսահատություն ապրելուց հետո, Ալլային ու Ռուբենին նորից ուժ էր պետք, որ վերսկսեին երեխա փնտրելու գործը: Այս անգամ գնացինք Գավառի մանկատուն: Երեխաներին չէին ասել , թե ովքեր ենք և ինչու ենք եկել: Ընտրեցին Գայլուկին: Ռուբենը նրա մեջ իրեն տեսավ, ասում է` աչքերն իր աչքերին են նման:

 
Փոքրիկ մի տղա , որին մայրը լքել է ծնելուց մի քանի ամիս հետո: Կյանքի առաջին 3 տարիները նա ապրել է Նորքի մանկատանը, հետո տեղափոխվել Գավառի մանկատուն: Նրա ծննդյան վկայականում ոչ մոր անունը կա, ոչ հոր:
Մանկատան տնօրենը որդեգրման հարցում բծախնդիր է, երեխայի գործերից բացի, նախ` ուսումնասիրում է որդեգրողների պահվածքը, հարցուփորձ անում, փորձում հասկանալ, թե որքանով են պատրաստ այս պատասխանատու քայլին:

nikolay– Մոտ 15 տարի առաջ 1 տարի հետո որդեգրումը չեղյալ հայտարարվեց , դրա համար զգույշ ենք հիմա,- ասում է Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

Տնօրենը թույլ է տալիս երեխային մի քանի օրով հյուր տանել, և’ երեխան կկողմնորոշվի, և’ ծնողները: Գայլուկը, պայմանականորեն կոչենք Արման, եկավ մայրաքաղաք, չիմանալով, թե ում տանն է մնալու և ինչու է գալիս: Նրան այստեղ սպասում էին իր հարազատները: Սկզբում Արմանը շփոթված էր, թեև ուրախ էր , որ ընտանիք է ունենալու `հայր, մայր տատիկ:

6Հաջորդ օրը նրան նոր տպավորություններ էին սպասում: Երևանում նա գտավ այն, ինչ չկար իրենց մոտ` կարուսելներ, բջջային հեռախոս, որով կարելի է անվերջ խաղալ ու նկարել:

Բայց անասելի բավականություն ստացավ ազատությունից, որ տալիս են նրան ապագա ծնողները: Մանկատան կարգուկանոնը` նույն ժամին քնելն ու արթնանալը, շարքով ճաշարան գնալն այստեղ նրան արդեն թվում է անիրական:

Առաջին փորձությունը կարելի է համարել հաղթահարված, նրանք երեքն էլ վստահ են, որ հենց սա էր իրենց պետք: Հիմա Արմանը պետք է վերադառնա մանկատուն և սպասի որդեգրման ձևակերպմանը: Ընկերները սպասում են նրան, նա պիտի գա ու պատմի Երևանի մասին:

7Ալլան ու Ռուբենը շտապում են դատարան, պետք է դիմում ներկայացնեն, խնդրեն բավարարել որդեգրման հայցը: Իսկ սա պահանջում է ևս մեկ, մեկ ու կես ամիս: Սեպտեմբերի մեկին թեև չհասցրեցին, բայց դատական մի քանի դռնփակ նիստերից հետո, ի վերջո վճիռը կայացվեց: Եվս մեկ ամիս թղթաբանությունն ավարտելու համար և Արմանն արդեն իր տանը կլինի:

Ռուբենը հայ տղամարդու իր պարտականությունները կատարել է. այգի` խնամում է, ծառ` տնկում է, սեփական ձեռքերով նորոգել է տունն ու երեխայի սենյակը: Որդին արդեն շատ շուտով տուն է գալու:

4 մեկնաբանություն

  1. Nelli 30 October 2010, 22:21

    Լավն էր, Արաքս, շատ հուզիչ էր, տնեցիք բոլորը արցունքոտվել ու ուրախացել էին… Իսկ Տիկոյի նյութից ջղայնացել, պապաս տենց էլ չհավատաց, որ Կարինեն կփոխվի: Ապրեք…….

  2. Narine 2 November 2010, 16:54

    Շատ հուզված ենք և ես, և իմ հարազատներն ու մոտիկները, բոլոր նրանք, ովքեր դիտել էին հաղորդումը: Շատ հուզվեցինք գայլուկի պատմությունից, ուրախացանք, որ ևս մեկը ընտանիք ունեցավ, ևս մեկը ծնողներ ունեցավ ու ևս մեկը զգաց երեխայի բերկրանքը: Հուզմունքը ուրախությունից էր, երբ մի պահ զգում և ապրում ես այն հոգեվիճակը, ինչը հերոսն է ունեցել այդ րոպեներին: Իրոք, շատ հուզիչ, բայց միևնույն ժամանակ նաև ուրախալի… Թող նման դեպքերը շատ լինեն, որպեսզի ոչ ոք առանց ընտանիք չմնա….

  3. Hasmik 5 November 2010, 16:56

    Erkaratev pntrtuqic heto hamacanci 1 egum gta ays erkar u zig,huzumnalic & mievnuyn jamanak urarali patmutyunn.Ashrarhum amen mi manuk arjani e znor haskacorutyunn zgalu & vayelelu, isk miyus kormic zuyg mi burn cankutyun uni znorakan burmunqn zgal,hatkapes mayrutyan zgacumn vorn im karziqov ashrarhum anporanereli e, tor astvaz bolorin parqeve.Vorg cucadrutyan intacqum huzmunqs chkaroraca zspel,guce te moraquyr darnalu zgacumn er rosum nerqust… Lavaguyn martanqners Alvartin,Robertin &nor intaniq yev kyanq mtnor manchukin u bolor nranc ovqer unen nmanorinak patmutyunner.