ԹՈՂԱՐԿՈՒՄ 8-ՐԴ. ՄԵԾԻՑ ՓՈՔՐ

logo Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Նրանց ներկան պատմությունն է: Նրանց ազգանունը երբեմն ոչ թե օգնում, այլ խանգարում է: Նրանք ժառանգներն են մեծերի ու մեր ժողովրդի մեծ ժառանգության: Նրանք եղել են իրենց ժողովրդի զավակը, բայց զավակներին` ծնող չեն եղել: Բայց և այնպես, արյունը ջուր չի դառնա, պտուղը ծառից հեռու չի ընկնի, և գեները չեն վերանա: Հայոց սիրելի հայտնիների անհայտ զավակներն ու նրանց ճակատագրերը:

Արտակ Ալեքսանյան – Սթենֆորդի համալսարանների գիտնականները հայտնաբերել են, որ հանճարների ու տաղանդավոր մարդկանց երեխաների զբաղվածությունը պայմանավորված է ոչ թե գենով, այլ դաստիարակությամբ և այն սոցիալական միջավայրով, որտեղ երեխան ձևավորվել է: Իրականում բժիշկների երեխաները բժիշկ են դառնում, որովհետև դա տեսել են ու հավանել են, հանճարեղ դերասանների երեխաները դերասան չեն դառնում, որովհետև զրկված են եղել ծնողից, մեծ գրողների զավակները չեն գրում, որովհետև վստահ չեն, որ կարող են գրել ավելի լավը: Այդքանով հանդերձ, հայտնի մարդկանց զավակները, իրենցից անկախ, կրում են և այն մեծ սերը, և կարոտը, հարգանքն ու ժառանգությունը, որ թողել են նրանց ծնողները: Ինչպես են ապրում և ինչ են անում հայ հայտնի ու մեծ մարդկանց զավակները: Այս մարդաբանական ուսումնասիրության հեղինակները Ալկա Չիլինգարյանն ու Սոնա Աբրահամյանն են: Միասին գտել, համոզել ու նկարահանել են Թումանյանի, Իսահակյանի, Սարյանի, Շիրազի և մյուսների ժառանգներին:

Ալկա Չիլինգարյան, Սոնա Աբրահամյան

ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐ

Փոքր գյուղում կա մի մեծ տուն: Մեծ տան մեջ կա մի սեղան, որի շուրջ Թումանյանը հեքիաթ գրեց, Գիքորին քաղաք ուղարկեց, Մարոյին ամուսնացրեց, հետո ինքն էլ հեռացավ: Տունը դատարկ թողեց: Հիմա նորից փոքր գյուղի մեծ տանը Թումանյանն է ապրում:

irma-tumanyan– Թանգարանում ոչ ոքս չկարողացանք աշխատել, ոչ մեկիս իրավունք չտրվեց: Դա նորմալ բան ա, որ թոռը`թումանյանագետը, չաշխատեց թանգարանում,- զարմացած ու զայրացած հռետորական հարց է ուղղում Թումանյանի թոռնուհին Իռմա Թումանյանը:

Ամենայն հայոց բանաստեղծի թոռը սկզբում գրում ու կարդում էր ռուսերեն: Առաջին անգամ պապիկի գրած բանաստեղծությունն էլ անգիր արեց` առանց հասկանալու: Դա նրան չեն ներում մինչև այսօր:

tumanyani-tuny– Այ, բոլորը ասում են` Թումանյանի թոռը խոսում է ռուսական ակցենտով: Ես ասում եմ` մեծացել եմ Ռուսաստանում, հայերեն սովորել եմ 15 տարեկանում: Եվ ինչ է, դա վատ է, որ մարդը խոսում է ռուսերեն,- զարմանում է Իռմա Թումանյանը:

Իռման ամուսնու հետ ամռանն ապրում է փոքր գյուղի մեծ տան մեջ: Նստում սեղանի մոտ, որն իենից հետո դատարկ է մնալու:

ԻՍԱՀԱԿՅԱՆՆԵՐ

Ավետիք Իսահակյանը պապիկ լինելու հաճույքը զգաց միայն 9 տարի: Դրանից հետո ու ընդմիշտ Իսահակյանը վարպետ մնաց նույնիսկ թոռան համար:

avik-isahakyan-2– Ես մինչև 2-3-րդ դասարան դու-ով էի պապիկի հետ խոսում, 10-ից ` դուք-ով: Զգացի, որ նման հանճարի հետ իրավունք չունեմ խոսել դու-ով: Ինքը զարմացավ` բայց չէ որ ես քո պապն եմ: Ես ասացի` դուք սովորական պապ չեք,- հիշում է Ավիկ Իսահակյանը` Ավետիք Իսահակյանի թոռը:

Յուրահատուկ պապին Ավիկը շատ էր ուզում նմանվել: Դրա համար հետևում ու ընդօրինակում էր նրան: Ավիկը գրել չէր սիրում, նրան մեծ կինոյի աշխարհն էր կանչում: Բայց ամեն ինչ որոշեց ոչ Ավիկը իր երազանքներով, ոչ էլ պապը` իրենից հետո թողած ձեռագրերով, որոշողը տատն էր: Բայց Ավիկը դեմ էր: Այն, ինչ չհասցրեց հրատարակել պապը, հիմա Ավիկն է հրատարակում: Այն տունը, որտեղ հասցրեց երկար ապրել պապը, Ավիկը թանգարան դարձրեց: Իրեն էլ բաժին հասավ Իսահակյանի փառքի մի մասը:

avik-isahakyanԻսահակյանի տուն-թանգարանի այգում կա մի հասարակ նստարան, որը երկու հանճարների ընտանիքները միավորեց ավելի ամուր, քան ցանկացած ամուսնական կնիք ու երդում: Հենց այս նստարանը լսեց Ավիկի ու Ռուզանի սիրո խոստովանությունը:

– Մեզ բաշիքյարթմա են արել մեծ քրոջ հետ, բայց էնպես ստացվեց, որ ես համբերեցի, համբերեցի ու երբ Ռուզանը դարձավ 17 տարեկան, նրա ձեռքը խնդրեցի,- պատմում է Ավիկ Իսահակյանը:

ՍԱՐՅԱՆՆԵՐ

Նույն հարկի տակ երկու հանճարների ժառանգները հանգիստ են ապրում: Ոչ գրող դարձան, ոչ էլ նկարիչ: Բայց եթե Ավիկը չէր էլ երազում գրելու մասին, ապա Ռուզանը նկարում էր ու շատ հաջող:

ruzan-saryan– Շատ գծանկարներ ունեմ, որտեղ իմ արած նկարի վրայով պապիկը անցել է իր հանճարեղ ձեռքով,- հպարտանում է Սարյանի թոռնուհին` Ռուզան Սարյանը:

Ռուզանը չդարձավ նկարչուհի ու դա պատահական չէր: Ճիշտ է, Մարտիրոս Սարյանից հետո նկարելու տաղանդը ընտանիքում շատերին անցավ, բայց ավագ Սարյանը ինքը ցանկացավ մնալ միակը: Ռուզան Սարյանը այն քչերից է, որոնց խանգարում է իրենց հայտնի ազգանունը: Վախենում է, որ այդպես էլ չի կարողանա հանճարի ստվերից դուրս գալ:

ՇԻՐԱԶՆԵՐ

Հանճարները հանդիպում են, սիրահարվում ու միասին ապրում, քանի դեռ չեն ստեղծագործում: Շիրազի ու Կապուտիկյանի ամուսնությունը մեր գրականության մեջ եզակի էր ու կարճատև: Որդին ծնողների բաժանման մեջ էլ լուսավոր կողմը գտավ:

ara-shiraz-2– Մենք ապրում էինք Ամիրյան փողոցում, հայրս` Պրոսպեկտում: Շատ կարճ տարածք էր, երբ որ տատս նեղացնում էր, փախնում էի հորս մոտ: Ես միշտ փախուստի տեղ ունեցել եմ, երես առած երեխա եմ եղել,- պատմում է Շիրազի և Կապուտիկյանի որդին` Արա Շիրազը:

Մեծ մարդուց մեծ ժառանգ են սպասում: Իսկ եթե մեծությունը կրկնակի է, առավել ևս: Արա Շիրազը գրելու տաղանդ չուներ: Հոր ու մոր հետ չհամեմատվելու համար դարձավ տաղանդավոր քանդակագործ: Բայց Շիրազը նախ բանաստեղծ է, հետո նոր քանդակագործ: Արա Շիրազը չի ափսոսում: Ապրեց մեծերի ընտանիքում, որը համեստ էր և երջանկանում էր փոքր ուրախություններով:

ԷՄԻՆՆԵՐ

Արտաշես Էմինին իր հորից` Գևորգ Էմինից բաժին հասավ տաղանդի մի կեսը: Բայց այդ կեսը նա տեղին օգտագործեց: Արտաշեսը չվախեցավ հոր փառքից ու համարյա հավասարվեց նրան: Միայն թե իր գործում:

artashes-emin– Ես ինքս ոչինչ չեմ կարող ստեղծել, բայց մի բան որ վատ ա գրված կարող եմ տեսքի բերել,- ասում է Արտաշես Էմինը` Գևորգ Էմինի որդին:

Մեր ժամանակների ամենահայտնի ու սրամիտ թարգմանչին գտնելը դժվար չէ: Էմինի հասցեն Էմին փողոցն է: Լավ որդի է: Գրական հետք թողնել չի պատրաստվում, բայց հոր գործն էլ աչքաթող չի անում:

– Վերջերս մի ձայնասկավառակ հավաքեցի իրա տեքստերով, դե պարտք ա, պետք ա կամաց-կամաց մարես,- ասում է Արտաշես Էմինը:

Արտաշեսը հոր պակաս չի զգացել: Հայրը միշտ կողքին էր: Տաղանդավոր էր, բայց կյանքը չէր բարդացնում:

ԳԱՍՊԱՐՅԱՆՆԵՐ

gohar-gasparyan– Մամայի հին տետրն ա, նայեք, կարդամ բաղադրատոմսը … վերջում` սնտել ու ուտել, հետո որ կարդացի մենակս երկար ծիծաղացել եմ:

Սա միակ խորհուրդն էր, որ Գոհար Գասպարյանը տվեց իր աղջկան: Այն էլ չտվեց, գրեց: Սեդան մորը հիշում է, երբ շատ փոքր էր, մեկ էլ հարսանիքի ժամանակ:

– Դպրոցն ավարտեցի առանց մամայի ներկայության, համալսարան ըդունվեցի – Դպրոցն ավարտեցի առանց մամայի ներկայության, համալսարան ընդունվեցի, մաման 3 ամսով գնացել էր, և ամուսնացա շատ շուտ` 18 տարեկանում, մաման զարմացած էր: Փաստորեն, մի մեծ հատված ինքը բաց էր թողել իմ կյանքից, ես փոքր երեխայից պարզվեցի ինչ-որ մեկի կինը,- պատմում է Գոհար Գասպարյանի դուստրը` Սեդան:

sedaՍեդային փոխանցվել էր երաժշտական տաղանդը: Մայրն էլ էր երազում տեսնել նրան բեմի վրա: Բայց Սեդան նախընտրեց մնալ բեմի ետևում: Համոզված էր, որ մորից առաջ չի անցնի, իսկ միջակություն լինել չէր ուզում: Հայկական ընտանիքում տղամարդու բացակայությունը զգալի է, բայց կնոջ բացակայությունը` միանգամից տեսանելի: Գոհար Գասպարյան մայրը զիջեց Գոհար Գասպարյան երգչուհուն: Սեդան մոր կարիքը զգում էր, բայց ստիպված էր սիրել նրան հեռվից:

ՍԱՀԱԿՅԱՆՑՆԵՐ

Ռոբերտ Սահակյանցին հիշում ու կարոտում են նաև որդու դպրոցում: Նա զբաղված մարդ էր: Բայց որդու ուսուցիչների համար ժամանակ գտնում էր: Ճիշտ է, տարին մեկ անգամ:
Մուլտի ժամը սահմանափակ էր, միայն թե ոչ Դավիթի համար: Իր ընկերներից նա առաջինն էր ծանոթանում մուլտերի հերոսների հետ, առաջինն էլ իմացավ , որ դրանք իրական չեն: Դրանց հայրիկն էր ստեղծում:

davit-sahakyanc– Ինքը նստած աշխատում էր ու քո հետ շփվում էր: Այ սենց` աշխատելով, պակաս չեմ զգացել շփման մեջ,- ասում է Դավիթ Սահակյանցը` Ռոբերտ Սահակյանցի որդին:

Փոքրուց տեսավ ու սիրեց: Երբ մուլտեր նայելու տարիքից դուրս եկավ, որոշեց ստեղծել դրանք: Անգամ Դավիթը զգաց հոր գործը շարունակելու ու նրան նման լինելու ողջ ծանրությունը, երբ ինստիտուտ էր ընդունվում: Դավիթը նման է հորը ամեն ինչով ` տեսքով, բնավորությամբ ու գործով: Հատուկ չի անում, ուղղակի կյանքում եղել է ու կա միայն մեկ իդեալ` հայրը:

ԽԱՆԱՄԻՐՅԱՆՆԵՐ

Մի հեռախոսազանգ, որը թելադրում է ամբողջ օրվա տրամադրությունը: Ինչպես փոքր ժամանակ, հիմա էլ Գայանե Խանամիրյանին արթնացնում է հոր աշխույժ ու ուրախ ձայնը: Գայանեն համոզված էր, որ հոր անսպառ էներգիայի գաղտնիքը պարի մեջ է: Խանամիրյան ամուսինների պարային դուետը լրացրեց աղջիկը ու դարձրեց տրիո: Գայանեն ուտում, շարժվում ու նույնիսկ ջղայնանում է հոր պես:

xanamiryanner– Հայրիկի հետ հիմա նոր եմ սկսել պարել, ոնց որ միշտ ամաչում էի: Մի անգամ էլ ծնունդին պարեցի ու չեմ մոռանում իրա ուրախ աչքերը: Մեկ էլ ասում ա` բալիկ ջան էս ձևի ես դու պարում, ինչի դու մինչև էդ սենց չէիր պարում ու ես չեմ տեսել,- հիշում է Վանուշ Խանամիրյանի դուստրը` Գայանե Խանամիրյանը:

Գայանեի կյանքում ամենաթանկը իրենց փոքրիկ ընտանիքն է` հայրը, մայրը և ինքը: Երազանքն էլ մեծ բան չէ, որ մի օր հայրն իրեն գովի: Ահա ինչու է բեմ դուրս գալիս ու պարում:

ՆԱՋԱՐՅԱՆՆԵՐ

Մեծ փորձ չունի: Հոր պես չի ստացվի: Բայց իր վրա աշխատում է: Ինստիտուտ ընդունվելուց հետո հայրիկը դարձավ նաև դասախոս: Հիմա էլ Սոնան պետք է չմոռանար, որ տնից դուրս հայրիկը ընկեր Նաջարյանն է` իր ամենախիստ դասախոսը: Այդուամենայնիվ, ավարտեց Կարմիր դիպլոմով:

sona-najaryan– Դեկանատում, եթե շեշտվել է իմ անունը, միայն գիտելիք է նշվել, այլ ոչ թե Նաջարյանի աղջիկն ա, դրա համար ստացել է,- ասում է Սոնա Նաջարյանը:

Նաջարյանն իր երեք երեխաներից միայն Սոնայի հետ է տելեպատիկ կապի մեջ: Այդ ճանապարհով նա աղջկան փոխանցեց տարիներ առաջ արված լուսանկարի մտահղացումը:

Մեծերի կյանքն իրենց չի պատկանում, նրանց զավակներինը` առավել ևս: Հանճարեղ ծնողի փառքով ապրելը հեշտ է, բայց անազնիվ: Տաղանդը բնատուր է, բայց մարդկային խնամքի կարիք ունի: Նրանց հեռանալուց հետո մնում է հիշողությունն ու պարտքի զգացումը:

Մեկնաբանությունները փակ են: