ԹՈՂԱՐԿՈՒՄ 13-ՐԴ. ԴԱՐՊԱՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

LOGO Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Հայերենով` մաման մայրն է, վրացերենով հայրը: Այն, ինչ Հայաստանի համար հյուսիս է, Վրաստանի համար` հարավ Է: Զավախքն ամբողջությամբ` Հատուկ Ռեպորտաժի լրագրողական թիմի ուշադրության կենտրոնում: Կրթական խնդիրներից մինչև զբաղվածություն, նոր կառուցվող կինոթատրոնից մինչև կարատե-դո: Եվ հույս ու ապավեն, երիտասարդների խնդիրներն ու նրանց ապագան: Գոհար Մանուկյանը, Արտակ Վարդանյանն ու Մանու Իրիցյանը Ախալքալաքում: Հյուսիսը պահող, դեպի արտաքին աշխարհ տանող միակ հայկական միջանցքի բնակիչներն ու նրանց հոգսերը:

Արտակ Ալեքսանյան– Ջավախքում այս տարի հանրակրթական լայնածավալ փոփոխություններ են սկսվել, որն իրականում ազդարարում է ու խորհրդանշում այդ երկրամասում կատարվող փոփոխությունները: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դասերի մեկնարկը հայտարարվեց ոչ թե ավանդական սեպտեմբերի մեկը, այլ 15-ը: Հետո արդեն փոփոխության ենթարկվեցին դասավանդման մեթոդիկան, դասացուցակն ու դասագրքերը: Վրացական իշխանության նպատակը մի կողմից հասկանալի է` այն ցանկանում է Ջավախքում տեսնել Վրաստանի քաղաքացիների, ովքեր գիտեն իրենց երկրի պաշտոնական լեզուն ու պատմությունը: Այդ պատճառով տրամաբանական էր և վրացերենի, և Վրաստանի պատմության դասաժամերի ավելացումը: Մյուս կողմից, ցավալին այն է, որ դա արվում է հայերենի հաշվին` առանց այն էլ Ջավախքում նախընտրում են ռուսերենը, հիմա արդեն վրացերենի ուսուման ինտենսիվացմամբ, հայերենն ընդհանրապես կմոռանան: Ջավախքում գործում է 65 դպրոց, ինը ռուսերեն, մեկը` վրացերեն, մնացածը`հայերեն ուսուցմամբ: Բոլոր դպրոցների դասագրքերն այժմ ուղարկվում են Թբիլիսիից, ընդ որում, նույնիսկ հայկական դպրոցների հայերեն գրքերը` վրացերենից թարգմանվածներն են: Ինչ կրթական արդյունք կտան այս բարեփոխումները, դժվար է ասել: Ակնհայտ է սակայն մի բան` որքան էլ ունիվերսալ լինի մոտեցումը բոլոր դպրոցների հանդեպ, Ջավախքի յուրահատկությունը պետք է արտացոլված լինի և դասագրքերի ընտրության, և հայերենի դասավանդման որակի ու քանակի մեջ:

Photo1Գոհար Մանուկյան– Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերյան զանգի առաջին ղողանջից: Նոր դասացուցակում հայերենի դասաժամերը շաբաթական հատուկենտ են հանդիպում: Հատկապես տարրական դասարաններում մայրենիի դասաժամերին կարոտով են սպասում: Փոխարենը ծաղկում է վրացերենը: Բարձր դասարանցիները գրեթե չգիտեն վրացերեն: Ամեն դպրոցում մեկ վրացախոս ուսուցիչ կա, մյուսներն էլ կարողանում են գրքից վարժ արտագրել:

Photo2Արտահայտվելու համար ազատ ամբիոն է փնտրում Ազատ Շիպակցյանը` հայերենի դասաժամերը վերականգնելու մասին նամակն անձամբ հանձնել է Վրաստանի կրթության նախարարին: Չկա պաշտոնյա, որին ուղարկած չլինի այդ նույն նամակի բազմօրինակները:

 
– Ասում են` այո, հետո գնում են Թբիլիսի, ասում են` մեր մասնագետը պիտի գիրք գրի, բայց քո մասնագետը ոնց կարա,- Ջավախքի մտավորականների միության նախագահի` Ազատ Շիպակցյանի հարցն այդպես էլ անպատասխան է մնում:

Photo3Հայ-վրացական անցակետում հայրենատառ գիրք անցկացնելը դարձել է գլխացավանք: Նոր գրադարան ունեն, մնում է գիրք ստանան: Հատկապես վերջին ամիսներին կրթական օջախներ մուտք գործելը գրեթե անհնար է` խուսափում են, քանի որ հետագայում գուցե մունիցիպալիտետի շենքում չհավանեն ուսուցիչների բարձրաձայն մտքերը: Տնօրենը եկավ ու հենց այստեղ էլ ավարտվեց նկարահանումը` դեռ չսկսված: Ավելորդ գլխացավանք ամեն դեպքում չեն ցանկանում:

– Գնացեք, չեմ ուզում, – ասում է տնօրենը:

Photo4Մանկավարժական տարիների 50-րդ սեպտեմբերը ընկեր Թորոսյանի համար վերջինը եղավ: Գանձա գյուղի դպրոցի ուսուցչին աշխատանքից հեռացրել են կնոջ հետ, որը նույնպես մանկավարժ է: Ոչ պաշտոնական վարկածով` որովհետև վրացերեն չգիտի, պաշտոնական վարկածով` որովհետև թոշակառու է: Հայոց պամությունը բացեիբաց դասավանդվում է միայն Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում: Բացը առաջնորդարանում սովորում է հարյուր երեխա:

Photo5Վրաստանի կառավարությունը պարբերաբար հետաձգում է հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տրամադրել: Միայն վրաց ուղղափառ եկեղեցին է պաշտոնապես գրանցված Վրաստանում: Մյուսները ունեն աղանդի կարգավիճակ:

– Նինոծմինդայում է դժվար, իսկ այստեղ նույնն է, ինչ Հայաստանի գյուղերում,- նկատում է Ջավախքի ս. Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Սուրբ Կարապետ եկեղեցու զանգերը կրկին սկսել են հնչել մեկ տարի առաջ, երբ Գանձա ոտք դրեց հոգևորականը: Մեր նկարահանող խումբը նույնպես օրհնություն ստացավ Սուրբ Կարապետ եկեղեցում: Ավագ քահանան սրտնեղում է` վրաց եկեղեցու իրավասությունն այնքան մեծ է, որ հայ ժողովրդին երբեմն թվում է, որ նրանք ավելի շատ սրտացավ են ջավախահայերի նկատմամբ, այն ինչ պատճառը միայն իրավական կարգավիճակն է:

Photo6
Ժողովրդին պահողը լեզուն է ու հավատը: Ու հենց այս երկու հզոր ուժերը թուլացնելով կարող են ցանկացած հողակտորի էլ տիրանալ, ասում է եկեղեցու սպասավորը ու ձեռքը պարզում դեպի եկեղեցու զանգերը` գուցե հարազատ կոչնակները արթնացնեն հայերին:

 
Արտակ Ալեքսանյան– Աշնանային արձակուրդներից բացի Ջավախքի հայ աշակերտներն ունեն ևս մեկ լրացուցիչ արձակուրդ: Դա սովորաբար հստակ ժամանակացույցով չէ և պայմանավորված է այդ տարվա եղանակից: Այնտեղ մեկ շաբաթ արձակուրդ են տալիս, որ երեխաները գնան կարտոֆիլ հավաքեն: Կարտոֆիլը Ջավախքի ապրուստն է, հիմնական միջոցն ու մթերքը: Այս տարի կարտոֆիլի գները բարձր են եղել, հետևաբար բարձր կլինի նաև եկամուտը: Մանու Իրիցյանը, իր հարազատների, իսկ նա արմատներով այնտեղից է, և գործարարների միջոցով փորձել է պարզել, թե ի վերջո, ինչպես են ապրում Ջավախքում, եթե չեն մեկնում արտագնա աշխատանքի կամ ինչպես են փորձում վրացական անձնագրերով մեկնել Ռուսաստան:

Photo7Մանու Իրիցյան– Ովքեր առաջին անգամ են գալիս Ախալքալաք, և այստեղ բարեկամներ չունեն, ամեն ախալքալաքցի ցույց կտա Անանքի հյուրանոցը: Անանքի անունը այսպես դերանվան բարբառային տարբերակն է: Ոչ ոք չի հիշում Ախալքալաքի առաջին մասնավոր հյուրանոցի սեփականատիրոջ իսկական անունը: Անանքն իրեն անվանում է ցեխավիկ, խորհրդային տարիներին հենց այդպես էր. արտադրամաս ուներ` ցեխ: Հիմա փորձում է բիզնես մտածողությամբ առաջնորդվել:

Photo8Անանքի երեք երեխաներից երկուսը վաղուց ապրում են արտասահմանոմ: Ջավախցիների համար սա սովորական բան է: Ջավախքը վերջին տարիներին ծերացել է, երիտասարդներին այստեղ քիչ բան է պահում: Այս տեսակետը, սակայն, կտրականապես մերժում է քաղաքային իշխանության ղեկավարը:

 
Photo9
-Վերջին տարիներին և ծնելիությունն է ավելացել, և արտագաղթն է քչացել: Գյուղատնտեսական մթերքը թանկացել է. միսը, կարտոֆիլը: Կային չմշակված հողեր, հիմա համարյա չկա,- հակադարձում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:

– Եթե մեկը պնդում է, որ արտագաղթը նվազել է, ապացուցել է պետք: Ես մարդկանցից գիտեմ, մեկն ասում է, ախպերս գնաց: Մի մասը, որ հնարավորություն ուներ, ինչ ուներ ծախեց, գնաց ,- ասում է <<Վիրք>> կուսակցության համահիմնադիր Դավիթ Ռստակյանը:

Ախալքալաքցիների մեծ մասն այսօր ապրում է Ռուսաստանից եկող տրանսֆերտների հաշվին: Դավիթ Ռստակյանը սա ապացուցում է կենցաղային օրինակով: Ջավախցիներն իրենց ձմռան փայտը գնում են ոչ թե գարնանը, ինչպես ընդունված է, այլ ձմռան շեմին, երբ վերադառնում են խոպանչիները:

Թվեր, թե քանի ախալքալաքցի է այսօր պարապ, և քանիսն են աշխատում, չկան: Ծառայությունում, որի ցուցանակը հուշում է, որ հենց այստեղ են զբաղվում աշխատանքի ու սոցիալական հարցերով, թոթվում են ուսերը:

Photo10Ախալքալաքի տոնավաճառում մի ժամանակ միայն բոշաներն էին առևտուր անում, այսօր ախալքաքցիներին է բաժին հասել այս փեշակը, շատացել են վաճառականները, իսկ գնորդները` ճիշտ հակառակը: Հագուստի տոնավաճառից մի քանի քայլ այն կողմ շուկան է: Ջավախքում միայն կարտոֆիլ է աճում, բայց շուկայում միակ բանջարեղենը, որ հաստատ չեք գտնի, հենց կարտոֆիլն է:

Photo11-Կա կարտոշկա, բայց չեն ծախում, մի հոգի ծախեց, ծախեց: Գյուղից օպտավոյ տանում են, ամենքն էլ կարտոշկա ցանում են, դրա համար էլ բազարում շատ ծախող չկա: Անցյալ տարի էժան էր, նորը 40-50 կոպեկ էր, էս տարի 60 էր նորը: Բայց հիմա օպտավոյ գինը 90 թեթրի է,- ասում է վաճառական պապիկը:

 
Photo12Գյուղապետ Շալիկոն է: Նախկին ֆիզկուլտուրայի ուսուցիչն արդեն երեք տարի ղեկավարում է շրջկենտրոնից` Ախալքալաքից ամենահեռու ու ամենամեծ գյուղերից մեկը` Ազավրեթը: Քիչ գյուղերից է, որոնց արտագաղթը քիչ է հարվածել: Իսկ ազավրեթցի խոպանչիները գրեթե միշտ վերադառնում են:

 
– Ժողովրդի տասը տոկոսն է գնում արտագնա աշխատանքի: Չգնալու պատճառը` փաստաթղթեր չունեն,- ասում է գյուղապետ Շալիկո Նահապետյանը:

-Էս էլ իմ վրացական անձնագիրը: Մի ժամանակ գնում էինք, հիմա չեն թողնում: Տուն ճամփեցին Մոսկվայից ,- նկատում է Արա Զաքարյանը:

Photo13Արան, ինչպես գյուղի մյուս տղամարդիկ, Հայաստանում երկքաղաքացիություն ստանալու դիմում է լրացրել: Մինչև տարեվերջ պարզ կլինի, հաջորդ տարի կգնա Մոսկվա աշխատելու, թե ոչ:

Ջավախցիները չեն սիրում խոսել իրենց հոգսերի մասին: Ասում են, միևնույն է, իրենց երկրում իրենք օտար են, հայրենիքում` նույնպես: Ջավախք եկած ամեն հյուրի ընդունում են սիրով, հյուրասիրում իրենց աշխատանքի միակ պտուղը` կարտոֆիլը: Հասկանում են, բայց սրտնեղում` նկարահանողները կվերադառնան Երևան, հաղորդումը եթեր կհեռարձակեն ու, ինչպես բոլորը, կմոռանան ջավախցինրին:

Արտակ Ալեքսանյան– Ջավախքում կա նաև հարսանիքների սեզոն: Դա սովորաբար սկսվում է այն ժամանակ, երբ հայրերն ու որդիները վերադառնում են արտագնա աշխատանքից` իրենց հետ բերելով ամիսների վաստակն ու օժիտի կամ հարսանիքի գումարը: Դրանից բացի, կա նաև ավելի էժան տարբերակը, երբ այսպես կոչված փախցնում են աղջկան: Անշուշտ այն տեղի չի ունենում առանց հարսնացուի համաձայնության: Դա ընդամենը նշանակում է, որ հարսնացուն համաձայնել է ամուսնանալ առանց հարսանիքի: Արտակ Վարդանյանը զրուցել է երիտվիրահայերի հետ` պարզելու նրանց ծրագրերը, նախասիրություններն ու ազատ ժամանցի հնարավորությունները:

Photo14Արտակ Վարդանյան– Ջավախքի երիտասարդներին այնքան էլ չի հուզում, թե աշխարհի քաղաքական քարտեզի վրա իրենց հողը ինչ գույնով է ներկած: Երիտասարդների համար հայ-վրացական միջպետական հարաբերություններն ու տարածաշրջանային քաղաքականությունը տեղափոխվել են պարահրապարակ, որտեղ գեղեցիկ վրացուհին ապշեցնում է հայկական պարով, իսկ հայ տղան ի պատասխան զարմացնում իր վրացական կինտաուրիով:

– Հայկական պարեր շատ եմ սիրում: Այստեղ ապրելով` սովորեցի պարել, ու հիմա վատ չի ստացվում,- ժպտում է վրացի պարուհին:

Photo15
Ովքեր մշակույթով չեն հետաքրքրվում, քուն թե արթուն`հայկական անձնագիր են տեսնում: Երիտասարդներն ուզում են սեզոնային աշխատանք փնտրել Ռուսաստանում, բայց չեն կարող հատել սահմանը: Վրացական անձնագրերը պատուհաս են դարձել նրանց համար:

Photo16– Էհ, էդ անձնագրերի հարցը լուծվի, թողենք, գնանք, աշխատենք: Պարապություն ա: Գանք Հայաստան, հայկական անձնագիր կտան,- ասում է ջավախցի երիտասարդներից մեկը:

Մունիցիպալիտետում երիտասարդների հարցերով զբաղվող բաժին կա, որտեղ շատ լավ գիտեն արտագնա աշխատանքի հույսով ապրող ջավախցի երիտասարդների մասին: Բայց ոչինչ անել չեն կարող: Սպորտի եւ երիտասարդության հարցերով զբաղվող երիտասարդ նախարարը այլ կերպ է մխիթարում ջահելներին: Մունիցիպալիտետը նվերներ է հանձնել մարզական հաջողությունների հասած պատանիներին:

Photo17Երբ Ջավախքում գիշեր է, երիտասարդությունը քնած է, անքուն գիշերներով ու ամեն օր ու նույնիսկ գիշերը ժամը 4:20-ին երիտասարդ աղջիկը աշխատում է կրպակում: Մարիանան վրացերեն չգիտի, հետևաբար Ջավախքում ոչ մեկի պետք չէ, որ նա Մանկավարժական համալսարանի դիպլոմ ունի: Ստիպված ու ամեն օր վրացերենի պարապմունքների է գնում:

– Մենք հայ ենք, էսքան տարի հայերեն ենք սովորել, իսկ հիմա մեզ ստիպում են, որ վրացերեն սովորենք: Շատ դժվար ա,- ասում է Մարիանան:

Photo18
Եվս մի քանի շաբաթ ու Ջավախքը կունենա իր առաջին կինոթատրոնը, որ կդառնա ժամանցային միակ վայրը: Շինարարությունը որքան ավարտին է մոտենում, այնքան տխրում է Հայկը: Ծանոթով է ընդունվել աշխատանքի այստեղ: Այսպես գոնե օրը 20 լարի է վաստակում:

 
Photo19Զաք գյուղի գյուղապետն է: Ախալքալաքի ամենաերիտասարդ գյուղապետը կարճ ժամանակում հասցրել է ժողովրդականություն վայելել: Գյուղի ջրատար խողովակներն է փոխել ու հարսանյաց տուն է բացել, որին գյուղացիները երկար էին սպասել: Գները ցածր են: Տարին տասներկու ամիս 100 տոկոս զեղչ է:

 
Photo20Այս նույն հարսանյաց տանը մի քանի տարի առաջ քեֆ-ուրախություն էր: Հարևան գյուղից փախցրած հարսնացուն համակերպվել էր իր ճակատագրի հետ: Փեսան հպարտությամբ է խոսում իր արարքի մասին:

-Գնացի, փախցրեցի: Երեք ընկերով նստանք մաշնան ու գնացինք իրանց գյուղ: Այ հենա, մեր փոքրիկը մեր սիրո պտուղը,- հպարտանում է փեսան:

49 տարի առաջ էլ գեղեցկուհի Սվետային են փախցրել: Լավ պարողներին այն տարիներին պարախմբերը ձեռքից ձեռք էին փախցնում, իսկ լավագույն պարողին` միայն հանդուգն երիտասարդը կփախցներ:

Photo21-Ես շատ սիրուն պարում էի Բարեկենդանի օրը, շատ սիրուն էի ու փախցրին,- հիշում է տատիկ Սվետան:

Վրաստանի կառավարությունը աղջիկ փախցնելու դեմ պայքար է սկսել: Մեծ տուգանքը պետբյուջեն լցնելու հրաշալի աղբյուր է: Սիրած աղջկա համաձայնությունը չկա`45 հազար լարի կվճարես: Վրաստանից դուրս փող վաստակելու հեռանկարը ջավախցի երիտասարդին նաև ցանկալի փեսացու է դարձնում: Մինչև այդ գնդակ են փախցնում` վրացական դրոշների ծփանքի ներքո:

40 մեկնաբանություն

  1. MASIS 11 December 2010, 22:58

    BETQA JAVAXQ@ MIANA HAYASTANIN

  2. Aslanyan Valodya 11 December 2010, 22:58

    Mite darpasic ayn koxm cnavac@ javaxqcin hay chi???Mite Javaxq@ kareli e anvanel Spyurq???Erb en vomanq haskanalu verjapes haskanalu vor Javaxq@ Spyurq chi???

  3. Լիլիյա 11 December 2010, 23:02

    Անկեղծ ասած այս ողջ ռեպորտաժից միայն մեկ արտահայտություն էր համապատասխանում իրականությանը. <>: ….

  4. Artak 11 December 2010, 23:08

    Հարգելի Լիլյա

    Ռեպորտաժում ամեն ինչ ճշգրիտ էր և կոռեկտ: Խնդրում եմ նույնը նաև Ձեր գնահատականներում:

    Հարգելի Վոլոդյան
    Ես Ձեր հետ ամբողջությամբ համաձայն եմ: Ուղղակի, աշխարհագրորեն Զավախքը դարպասից այն կողմ է, ուզենք թե չուզենք:

  5. SHUSHAN 11 December 2010, 23:12

    ORINAK VOR MEKE LILIYA JAN???

  6. Լիլիյա 11 December 2010, 23:15

    Այն փաստը, որ ռեպորտաժում կային ճշգրիտ տվյալներ, անսակարկելի է, ինքս Ջավախքի դրությանը քաջատեղյակ եմ: Պարզապես որոշ երևույթներ միակողմանի էին ներկայացված:

  7. Լիլիյա 11 December 2010, 23:16

    Շուշան, ինչ նկատի ունեք:

  8. SHUSHAN 11 December 2010, 23:18

    ES BOLORNEL PATKANUME IRAKANUTYANE, ES HAMAMIT EM BOLOR ERITASARDNERE GORC CHUNEN, INCH VERABERVUME DPROCNERIN CHISHTA VRACEREN EN KAMAC KAMAC DARCNUM< MI XSOSKOV ES ETEX ENENC BAN CHE TESA VOR SUT LINER KAMEL CHAPAZANCUCAC….

  9. ruzanna 12 December 2010, 13:08

    isk duq erb eq verjapes haskanalu vor menq hayastan chenq u chenq el uzum linel duq aveli lav e cer et korupcion erkir@ karki bereq menq aranc cez el shat lav enq……menq hpart enq vor hay enq ev nuynqan el hpart enq vor vrastanai qaxaqaci enq…..
    isk ete uzum eq vor menq javaxqum lav aprenq hagist toxeq mez ete cheq ognum mez uremn mi el xangareq…
    ha mekel erb vor duq etex ezdineril lav pashtonner u kyank apahoveciq et jamanak el vracineric pahancheq nuyn verabermunq@ mer nkatmamb….

  10. SHUSHAN 15 December 2010, 22:45

    INKATI UNEM VOR ES BOLORE INCH CUYC TVECIN SAX CHISHTA MINCHEV CHMANAS VRACEREN QEZ GORZCI CHEN ENTUNI BAYCM, MI KOXMIC EL CHE VOR DA VRASTANA HAERE APRUM EN VRASTANUM NRANQ VRASTANI QAXAQACI EN PETKA IMANAN VRACEREN VOR GORCI LINEN, BA XI MIYUS ERKRNERUM VUR GNUMES MINCHEV LIZUN CHIMANAS GORC CHEN TA NUYNEL ES MARDIK EN STIPUM VOR ETENC LINI…

  11. SHUSHAN 15 December 2010, 22:50

    ISK VOR MEKNER PATKANUM IRAKANUTYANE LILYA?

  12. anush 20 December 2010, 01:12

    bravo Ruzanna jan,shat jisht e,Vrastanum amen inch shat gerazanc e,kasharakerutyun kojutuun chuni,es vstahem ,vor Vrastanum aveli,krknapatik law en,aprum.te che stex ete hajeren chimanas inch-vor meky koxkicd ancni chi el barevi,isk Torosyan mahkavarjy dzez xapec,bolor lragroxnerid u chasac iskakan patjary…isk lragroxner asem imacek,men Hajastanum el hajeren chgitenk,djargony xexduma,Javaxqi hajern el mievnuyn e ete uzen hjereny chen morana.Vrastanum janaparhin vostikany murackanutyun chi anum,ajl ete inch -vor xndir el unenas,nuynisk vareliki pakas ,ktan;enpes vor menk mer masin mtacenk,i dep vernagirn el shat sxal er entrvac,u asem,entexi xeloknry misht kmnan Vrastani qaxaqaci.

  13. anush 20 December 2010, 01:20

    u mi ban el,Masis,inch baxt unes,vor lav vrastancinery gracd chen kardum

  14. MASIS 23 December 2010, 17:19

    ashxatanq chka javaxqum menak eta xntir@

  15. MASIS 23 December 2010, 17:23

    es inqs javaxqic em

  16. Հայկ 24 December 2010, 18:59

    Վրաստանը այժմ շատ արագ զարգանում է և մի քանի տարի հետո ինձ անձամբ թվում է,որ արդեն Հայաստանից դեպի Վրաստան արտագաղթ սկսի, եթե իհարկե արդեն չի սկսել: Իսկ հայերը ավելի լավ կլիներ, եթե մի քիչ Հայաստանի մասին մտածեին, Հայաստանի գյուղերի մռյալ իրականությունը նկարագևելու համար, երևի մի հինգ ռեպորտաժներ էլ, նույնիսկ եթե դրանք լինեն Հատուկ չեն հերիքի:

  17. Հայկ 24 December 2010, 19:06

    Անգամ սահմանակետից, որ անցնում ես Վրաստան, արդեն զգում ես այն տարբերությունը, որը գնալով ցավոք սրտի մեծանում է և հսկայական է դառնում մեր միջև: Ցավոք, ոչ թե նրա համար, որ Վրաստանն է զարգանում և ճիշտ ուղղի է ընտրել, այլ նրա համար, որ մենք , մեր երկրի հետ չգիտես, թե դեպի ուր ենք գնում:

  18. anush 25 December 2010, 17:07

    de da urish ban e ete ashxatanq chka,ashxatanq oxj ashxarhum chka,isk dra hamar chen asum ,te Javaxqy petq e miana Hayastanin u verrj,te che Hayastanum ashxatanq ka?amen demqum ajn inch xosvum e aysex mif e aravelaguyne,jshmartutyuny shat kich tokos e kazmum.

  19. Բեթղեհեմ 25 December 2010, 17:50

    Իսկ ես այլ բան եմ մտածում Արտակ ջան,գուցե Հայաստանն է Ջավախքի`Վրաստանի դարպասից այն կողմ?Հետաքրքրի է երկկողմանի մտածելակերպը և հնարավորինս օբյեկտիվ:Ամեն դեպքում, յուրաքանչյուր ոք նախքան կարծիք կազմելը պարտավոր է չհիմնվել ինչ-որ անձանց ասածի վրա:Ես Վրաստանի քաղաքացի եմ,ազգությամբ հայ,ինձ Վրաստանում ոչ ոք ու երբևէ չի ասել,թե կներեք,բայց դուք հայ եք,իսկ Հայաստանում ամեն քայլափոխի ասում են.դու Վրասատանի քաղաքացի ես,ի դեպ ասեմ,միշտ մնալու եմ Վրաստանի քաղաքացի:Իսկ ռեպորտաժում միթե Վրաստանում`այն տարածքում ,ուր Ձեր լրագրողական թիմն էր չկային նորակառույց շենքեր,դպրոցներ,համակարգիչներով չեն բավարարված նույնիսկ առաջին դասարանի աշակերտները,գերազանց աշակերտները յուրաքանչյուր տարի չեն հանգստանում Վրաստանի լավագույն հանգստավայրերում տասը օրով,և այլն,և այլն??????????Կա այդ ամենը հարգելի լրագրողներ,կա նույնիսկ ավելին,իսկ չասելը կամ ինչ-որ պատճառների առկայությունը դա այլ խնդիր է,իսկ եթե տեղյակ չեք եղել,դա արդեն Ձեր խնդիրն է:

  20. Բեթղեհեմ 25 December 2010, 18:03

    Ի դեպ շատ ուրախ եմ ,որ ի վերջո կոտրվում են սովետական կարծրտիպերը,ուրախ եմ ,որ կան Ռուզաննայի ու Անուշի նման մտացողներ,ես համամիտ եմ Ձեզ հետ,ր կցանկանամ ճանաչել Ձեզ,իսկ Շուշանին ասեմ,եթե դու աշխարհի որևէ երկրում տվյալ երկրի պետական լեզուն չիմանաս քեզ նույնիսկ չեն էլ բարևի,ել ուր մնաց քեզ աշխատանքով ապահովեն:Թե չէ հայերը կամ ոմն հարգարժան պատգամավոր Շիրակ Թորոսյան,որ բարձրաձայնում են այդ խնդիրը,իրենք չգիտեն,որ նույնիսկ Գերմանիայի նման ժողովրդավար պետությունը ասում է,որ նրանք ովքեր չեն տիրապետում գերմաներեն լեզվին,նրանց չեն ցանկանում տեսնել Գերմանիայում:Նույնը կամ գուցե ավելի վատ Հայաստանում է,իսկ սփյուռքը անհրաժեշտ է միայն դրամահավաքի կամ Եվրոտեսիլի ժամանակ:Իսկ Վրաստանի առաջընթացի և զարգացման մասին խոսում է նաև յն փաստը,թե ինչպես բոլորովին վերջերս գյումրեցի գործարարը տեղափոխվեց Վրաստան,ասելով.<>:

  21. Գայանե 26 December 2010, 13:59

    Սիրելի Արտակ Ձեր լրագրողական անձնակազմը շատ ճիշտ և իրական ներկայացրեց Ջավախահայության խնդիրները:
    Ընդահանրապես համաձայն չեմ հակասական կարծիքների հետ:Ճիշտ է այնտեղ լավ են ապրում, աղքատություն չկա, բայց դա ամենևին էլ Վրաստանի շնորհիվ չի:Խեղճ Ջավախկցին գնում է Ռուսաստան, որ աշխատի ընտանիքը պահի ու դեռ ասում են Վրաստանում հայերին լավ են վերաբերվում:

  22. Բեթղեհեմ 28 December 2010, 00:51

    Նախ Ջավախահայության չի,այլ ջավախահայության,երկրորդ Ջավախկցին չի,այլ` ջավախքցին,երրորդ վերաբերվում չի, այլ` վերաբերում, սիրելի Գայանե: Իսկ այն թե ով ինչպես է ապրում դուք շատ լավ գիտեք:Ի դեպ ասեմ,լավ է մի քիչ քիչ ուտել,բայց մնալ ընտանիքի կողքին,քան գնալ Ռուսաստան ու կամ ետ չգալ,կամ` սպանվել,իսկ հատկապես վերջին տարիներին վրաստանցիները Ռուսաստան գրեթե չեն գնում ու լավ են ապրում:Գիտեմ,ոմանց դժվար է ընդունել իրականությունը:

  23. Հայկ 28 December 2010, 21:25

    Բեթղեհեմ, ես ձեր հետ ամբողջովին համաձյան եմ, ամեն անգամ գնալով Վրաստան անկեղծ եմ ասում, իմ մոտ ցանկություն է առաջանում դառնալ այդ երկրի քաղաքացի:

    Գայանե վերցնենք նույնիսկ ամենահասարակ խնդիրը, օրինակ` Հայաստանում շատ են վրացական համարանիշերով ավտոմեքենաները, հարց է առաջանում, ինչու: Որովհետև այսպես կոչված “ռաստամոժկա” այսիքն մաքսազերծում իրագործելու համար Հայաստանում պետք է վճառել աստղաբաշխական գումարներ և ինչ ենք կարծում ինչ է անում մեր կառավարությունը? Ընդհարապես այս խնդրիրը ուներ երկու լուծում` մեկը կոնստրուկտիվ, մյուսը դեստրուկտիվ: Եվ գուշակեք, թե այդ լուծումներից, որն է ընտրում մեր կառավարությունը, դե իհարկե, իհարկե երկրորդը, այն է արգելեցին ունենալ վրացական համարանիշեր: Կարծում եմ ամեն ինչ պարզ է, նորմալ երկրում, եթե այդպիսի հարց առաջանար կմտածեին, թե ինչն է պատճառը, որ տվյալ երկրի քաղաքացիները նախընտրում են իրենց ավտոմեքենաները քշել հարևան պետության համարանիշներով և գտնելով պատճառը, կվերացնեին այն, դա կլիներ կոնստրուկտիվ լուծում: Իսկ մեր մոտ ինչպես միշտ վերացնում են ոչ թե պատճառը, այն է պետք էր մաքսազերծման գները իջեցնել Վրաստանի նման , այլ նրա հետևանքը, այն է արգելում են վրացական համարանիշերը: Ինչպես ասում են մեկնաբանություները ավելորդ են:
    Ես էլ չեմ ասում, որ Վրաստանում ստեղ. զնում ավտոմեքենաների, ինչպես և մյուս նորմալ երկրներում գոյություն չունի, որովհետև համարվում է, որ եթե մեքենան նորմալ չի աշխատում, ապա նրա վարորդը անոմալ չէ, որ այն քշի, քանի որ` առաջինը հենց ինքն է դրանից տուժելու:
    Էլ չեմ ասում, որ երբ Հայաստանում օրենք են ընդունում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման մասին, այդ նույն ժամանակ Վրաստանում հանում են վարորդական իրավունքի գաղափարը, քանի որ այն ևս հիմարությունն է համարվում: Մեքենա վարել չգիտես, խնդրեմ գնա համապատասխան դպրոց ու սովորի երկու ամսում; Եթե գիտես, ապա էլ ինչ իմաստ ունի սովորելու, խնդրեմ քշի: Ինչպես և առաջին դեպքում, այս դեպքում ևս համարվում է, որ մարդը իր բնույքով ընդհանրապես այդքան ապուշ չէ, որ առանց համապատասխան գիտելիքներ ունենալու նստի ավտոմեքենայի ղեկին, քանի որ այս դեպքում ևս առաջինը հենց նա է տուժելու:
    Էլ չեմ ասում, որ երբ Վրաստանում քո ավտոմեքենան ճանապարհին փչանում է կամ էլ դու այդ պահին ի վիճակի չես մեքենա վարել (մարդ ես, կարող է ճանապարհին վատացել ես), նույնիսկ եթե դա հեռավոր ինչ-որ լեռներում է, դու կարող ենք զանգահարել ճանապարհային ոստիկանություն նրանք գան համ քեզ, համ էլ քո ավտոմեքենան տանեն այնտեղմ որտեղ ուզում ես, ընդ որում այդ գործընթացը կատարվում է այդպես, որ նայելով այդ ոստիկանների վրա քո տրամադրությունը հնարավոր չէ, որ չբարձրանա :
    Եվ սա Վրաստանն է, այլ ոչ թե ինչ-որ եվրոպայի կենտրոնում գտնվող ասենք Չեխիա, սա այն Վրաստանն է, որտեղ դեռ մի ութ տարի առաջ լույսը տալիս էին գրաֆիկով,ամենուրեկ տիրում էր կրիմինալը և անիշխանությունը: Այն ժամանակ մարդիկ փառք էին տալիս Հայաստանին, երբ գնում էին Վրաստան: Եվ ստացվում է, որ ամեն ինչ իրականում շատ կարճ ժամկետում կարելի է փոխել: Ընդ որում ես նկարագրեցի մի փոքր դրվագ կախված ավտոմեքենաների հետ, որը իմ կարծիքով ամբողջովին բնույթագրում է այն տարբերությունը,որը առկա է մեր երկրի և Վրաստանի միջև: Այդտեղ կարևորը փիլիսոփայությունն է, Վրաստանում այդպիսի օրենքները հանդիսանում են, ոչ թե խոչնդոտ մարդկանց, բիզնեսի զարգացման ճանապարհին, այլ ընդհակառալը միայն օգնում են վերջիներիս այդ գործում:

  24. Բեթղեհեմ 29 December 2010, 22:11

    Իսկ ես շատ ուրախ եմ Հայկ,որ կան մարդիկ,ովքեր գիտակցում են,թե իրականում ինչ է կատարվում,նույնիսկ զարմանալի է,որ չլինելով Վրաստանի քաղաքացի տեղյակ եք այս ամենից:Ճիշտ է, մոտ ութ տարի առաջ ամեն ինչ այլ էր,ոչ միայն լույս,այլ նաև ջուր չկար,իհարկե ոչ Ջավախքի տարածաշրջանում,բայց եկավ իշխանության մի ուժ,որը կարողացավ փոխել ամեն ինչ,իսկ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաճիշտ մեթոդն է ընտրված.եթե աշխատակազմից որևէ մեկը կաշառք է վերցնում աշխատանքից հեռացվում է նույն ուղղությամբ աշխատող ողջ անձնակազմը,նամանավանդ ներքին գորխերի նախխարարության ոլորտում:Ի դեպ ասեմ այն մարդկանց ,ովքեր տեղյակ չեն,Վրաստանի հանրային հռուստաալիքով հայերեն լրատվական թողարկում կա,չեմ տեսնում եզդիների համար նույնը,գոնե ամիսեը մեկ անգամ:Ընդունեն թե չնդունեն ոմանք,Ջավախքի տարածաշրջանը Վրաստանի իշխանությունների ուշադրության կենտորնում է և առաջընթացը շատ մեծ է:

  25. Բեթղեհեմ 29 December 2010, 22:14

    Իսկ ես շատ ուրախ եմ Հայկ,որ կան մարդիկ,ովքեր գիտակցում են,թե իրականում ինչ է կատարվում,նույնիսկ զարմանալի է,որ չլինելով Վրաստանի քաղաքացի տեղյակ եք այս ամենից:Ճիշտ է, մոտ ութ տարի առաջ ամեն ինչ այլ էր,ոչ միայն լույս,այլ նաև ջուր չկար,իհարկե ոչ Ջավախքի տարածաշրջանում,բայց եկավ իշխանության մի ուժ,որը կարողացավ փոխել ամեն ինչ,իսկ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաճիշտ մեթոդն է ընտրված.եթե աշխատակազմից որևէ մեկը կաշառք է վերցնում աշխատանքից հեռացվում է նույն ուղղությամբ աշխատող ողջ անձնակազմը,նամանավանդ ներքին գործերի նախարարության ոլորտում:Ի դեպ ասեմ այն մարդկանց ,ովքեր տեղյակ չեն,Վրաստանի հանրային հռուստաալիքով հայերեն լրատվական թողարկում կա,չեմ տեսնում եզդիների համար նույնը,գոնե ամիսեը մեկ անգամ:Ընդունեն թե չնդունեն ոմանք,Ջավախքի տարածաշրջանը Վրաստանի իշխանությունների ուշադրության կենտորնում է և առաջընթացը շատ մեծ է:

  26. Հայկ 30 December 2010, 13:36

    Բեթղեհեմ զարմանալին որն է, Վրաստանը մեր հարևան երկիրն է, և Հայաստանում բոլորը գիտեն այնտեղ կատարվող գործընթացների մասին; Օրինակ դուք, կամ վրացիները չեն մի թե տեղյակ չեն, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ինձ թվում է ընդհարապես զարմանալի չէ, որ մարդիկ գիտեն ինչ է կատարվում իրենց հարևան երկրում: Ես չեմ ասում, որ այստեղ առաջընթաց չկա, բայց Հայաստանում այդ առաջընթացը այլ որակի է, մենք ինչպես նաև նախկին խորհրդային միության հանրապետություններից մեծամասնություն, դեռ սովետի թողած փթած այսպես կոչված ժառանգությունից չենք ազատվել և իմ կարծիքով դեռ շատ երկար ժամանակ չենք կարողանալու ազատվել: Դա կարողացել են միայն պրիբալտիկան ու Վրաստանը, ընդ որում Վրաստանը իմ կարծիքով դեռ չի անցել հետ չվերադառնալու ռուբիկոնը, ինչպես դա արդեն արել են արդեն շուտվանից պրիբալտները: Վրաստանում այդ ամենը պահվում է երկրի առաջին դեմքի շնորհիվ և դա նրա իմ կարծիքով ամենամեծ բացթողումն է:

    films online

  27. Ruzanna 2 January 2011, 15:21

    ays depqum xosker@ AVELORD EN UXAKI PETK E GAL VRASTAN U TESNEL IRAKANUTYUN@ VOCH TE ZAKAZOV PROVOKACIYA PNTREL; ES INKS LRAGROX EM U NMAN LRAGROXNER@ UXAKI PETK E HERANAN MER SHARKERIC ETE CHGITEN OBYEKTIV ASHXATEL…..KAM EL CER ROBOTANMAN NAXAGAHIN TOX KNNARKEN

  28. aram 9 January 2011, 14:10

    Բարև ու շնորհավոր նոր տարի ու սուրբ ծնունդ!Չի խանգարի? թե մի քիչ մանրենք մեր ու ինչպես վերևում նշված նորմալ երկրների զարգացման ուղղությունն ու աստիտիճանը:նախ այսպես կոչված պրիբալտների մասին, որոնցից միայն Էստոնիան է գտնվում նորմալ պետության կարգավիճակում ի հաշիվ ժողոովրդի կատարյալ օրինապաշտության: լատիշներն ու լիտվացիները հատորներով անեկդոտներ ունեն էստոնացիների հնազանդության թեմաներով, իսկ իրենք ապրում են սուպսիդիաների [հայերեն փոխհատուցում, բայց ռուսը կասեր նե չեմ] հաշվին, միչև երբ?նույն փոխհատուցումները ավելի մեեեծ չափերով ստանում էր ՈՒկրաինան, բայց նրանց ղեկավարությունը յուրատեսակ ռեկորդ սահմանեց ոչ մի կոպեկ ժողովրդին չտալով:հիմա հասնենք Վրաստանին. ի հաշիվ ինչի են այդ էժանացումները մաքսատան ու այլ բնագավառներում, ինչ է? տնտեսությունը այնքան է զարգացել, որ հասցնում է լիովին կշտացնել պետբյուջե ասած հրեշին?իմ կարծիքով դա ամերիկական մորֆին է որը պլանավորված ներարկվում է մինչև երկրի կատարյալ ռուչնոյ [հայերեն հոմանիշը չգիտեմ. ներող] դառնալը: Այդ որ նորմալ երկրում է վարորդական իրավունքը ավելնորդություն? Շվեցարիայի մնան դեմոկրատ երկրում սահմանվածից 20կմ արագ վարելու համար 525 եվրո տուգանք է նախատեսված, առանց բացառությունների!!!մնացած իրականում նորմալ երկրների մասին ել չեմ ասում… առանց վարորդական իրավունք???մեր մեջքը կոտրողը մեր ռազմական բյուջեն է, որը միանգամայն արդարացված է, մեկ էլ մեր պոնյատը, որը պետություն հասկացողության հետ ան հա մա տե ղե լի է!!!

  29. Artak 9 January 2011, 18:10

    Հարգելի Արամ

    Շնորհակալ եմ գրառման համար: Շատ հավես էր գրված: