ԹՈՂԱՐԿՈՒՄ 18-ՐԴ. ԳԺՎԵԼՈՒ ԱՍՏԻՃԱՆ

logo2 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Նրանք պատրաստ են: Նրանք պահանջկոտ են, ագրեսիվ, հնազանդ և օրինակ վերցնող: Հատուկ Ռեպորտաժի ամենաերիտասարդ ու ամենակրքոտ լրագրողական զույգը` Ալկա Չիլինգարյանն ու Սոնա Աբրահամյանն ուսումնասիրել են երկրապագուներին և աստղերին սիրելու ազգային առանձնահատկությունները: Դորիանսից մինչև Արամ Խաչատրյան, ֆուտբոլից մինչև Ջեքսոն, մոլագարության հասնող, չափերն անցնող ու հիսթերիա հիշեցնող… Մարդաբանակական թողարկումներից. Աստղերը, երկրպագուները և նրանց նկատմամբ սերը:

Արտակ Ալեքսանյան– Գրեթե ամեն շաբաթ Հոլիվուդում ձերբակալում են կինոաստղին կամ շոու բիզնեսի հայտնի անձնավորությանը անառողջ հետևելու և նրա հետևից գնալու համար: Հայաստանում բարեբախտաբար այդ աստիճան ծայրահեղության չի հասել, հետո մեզ մոտ կատարողին սիրում են որոշակի վերապահումով: Այսինքն`երբեք չեք լսի, որ ինչ որ մեկը մոլի երկրպագու է, գիտի բոլոր երգերը, բոլոր ելույթները, բոլոր դերերը: Մեր հասարակության, որ պահպանողական էր երկար ժամանակ, զուսպ էր նաև իր սերը բեմի մարդկանց նկատմամբ արտահայտելիս: Ընդ որում, զուսպ սերը բաժանված էր նաև ոլորտների. աղջիկներին ու կանանց բաժին էր հասել կինոն ու շոու բիզնեսը, տղամարդկանց` սպորտն ու գիտությունը: Բայց ինչպես ամեն ինչ, այստեղ էլ ֆաների սոցիալական վարքը անփոփոխ չի մնում: Ով կմտածեր, որ Արամեին, Անդրեին, Հայկոյին, Արման Հովհաննիսյանին ոչ միայն կհավանեն, այլևս այնքան կսիրեն, որ կստեղծեն ֆան-ակումբներ, նախաձեռություններ: Մի խոսքով, նոր սերունդը չի թաքցնի իր ոչ միայն սերը, այլև դրա բոլոր հնարավոր դրսևորումները: Ավելին, հենց երկրապագուների քանակով ու նրանց վարքով կարելի է դատել, թե որքան պոպուլյար է կատարողը: Ընդ որում, վերջին շրջանում ամենամեծ ցուցիչը սոցիալական կայքերում ֆաների էջերն են ու այնտեղ գրացնվողների քանակը: Հատուկ Ռեպորտաժի լրագրողական թիմն էլ, ի դեմս Ալկա Չիլինգարյանի ու Սոնա Աբրահամյանի, որոշեց ուսումնասիրել հայկական աստղային սիրո ազգային առանձնահատկություններն ու պարզել, թե ում են այսօր սիրում և ինչպես:

alka-sonaՍոնա Աբրահամյան, Ալկա Չիլինգարյան– Այս աղջիկների համար հեքիաթում միայն մեկ արքայազն կա, միասին սիրում են ու երազում, որ իրենցից գոնե մեկը դառնա արքայադուստր: Միայն թե արքայազնի սպիտակ ձին միշտ ուրիշ ուղղությամբ է գնում: Արամեի երկրպագուհիների մեծ բանակը լցնում է դահլիճներ, ճանապարհից հեռացնում հակաարամեականներին, իսկ ազատ ժամանակ` լուծում Արամեի առողջական հարցերը: Ֆանատ լինելը դժվար գործ է, ֆանատների հետ ապրելը` էլ ավելի: Սիրել ու ընդունել ֆանատին նշանակում է սրտում տեղ պահել նաև երկրորդի համար` նրա կուռքի:

photo– Մի անգամ կռվեցի քեռիիս հետ, դուրս եկա տնից ու 4 օր հետո միայն նոր վերադարձա,- պատմում է ֆանատներից մեկը:

Երկրպագուհիների բանակի վերկացը առավոտ շուտ է ու ամեն օր, հավաքը ` Արամեի պատուհանի տակ: Կանգնեցին այնքան, մինչև Արամեն երգեց: Արամեն իր համար անհոգ երգում է ու չի էլ կասկածում` քանի ընտանիք է իրար խառնել:

– Ընկերս եկավ, Արամեի սաղ նկարները ճղեց, բայց պլակատները, փառք Աստծո, պահեցի: Կռվեցի իր հետ Արամեի պատճառով:

photoՌեբելդե Վեյը եկավ Հայաստան ու միանգամից գրավեց դեռահասներին: Սկզբում միայն սերիալ էր, հետո ծնվեց ռոք խումբն ու ջահելները նաև երգեցին: Այլ մայրցամաքում ապրող իր կորած եղբորը Աննան գտավ 2005-ին: Օգնեց ոչ թե արյան կանչը, այլ արտաքին նմանությունը: Արգենտինացի Բենջամինը հայտնվեց էկրանին, հայ աղջիկները սիրահարվեցին, իսկ հետո էլ Բենջամինի կարոտը Աննայից առան:

– Գնացի, կտրեցի չոլկա, որ իրան նման լինեմ, վարսավիրանոցում տարել էի էս պլակատը, ասեցի` նենց արեք, նման լինի, շատ խիտ չլինի, սենց մի քանի հատիկ լինի, մազերս ուղիղ ֆենում էի ու մինչև հիմա էլ ֆենում եմ:

photoԱրամ Խաչատրյանի երկրպագու Մերուժան պապիկը Արամ Խաչատրյան փողոց եկավ ավելի շուտ, քան ինքը` կոմպոզիտորը: Այդ փողոցի ամենահայտնի բնակիչն է, իսկ տան բակը իսկական երանություն Արամ Խաչատրյանի սիրահարների համար: Մերուժան պապիկը ջուրը մի պայմանով է տալիս` պետք է նախ խոնարհվես:

 
– Ես ցածր եմ արել, որ ով խմի, խոնարհվի աշխարհահռչակ կոմպոզիտորի առջև: Իսկ երեխաները ուրախանում են, որ պետք չէ որևէ մեկը նրանց բարձրացնի:

LilitԼիլիթը չնկատեց էլ, թե ինչպես մատիտը ինքն իրեն նկարեց նրան, ում տեսել էր միայն էկրանին ու միայն մեկ անգամ: Դորիանսի մենակատար Գոռ Սուջյանի դեմքը սկզբում մեկ կտավի վրա էր, ապա հայտնվեցին երկրորդը, երրորդը, հետո դարձան շարք: Մի օր էլ դրանք հերոսի ձեռքն ընկան: Լիլիթը Գոռի երաժշտության ու ձայնի երկրպագուն է, ասում է ` երբեք չէր ուզի նրա սիրտը գրավել: Սիրելի երգչի խոսքին հավատում է անվերապահորն: Հանդիպումները համերգից համերգ են, շփումը` միայն ինտերնետով: Բայց եթե Գոռը ասել է մտերիմ ենք, ինքը կասկածել չի էլ համարձակվի:

– Գոռը ինձ ասել է, որ մենք ընկերներ ենք ու տենց շփվում ենք ժամանակ առ ժամանակ, ասում եմ`Գոռ, բարև, ինչ կա, նոր երգեր եմ ուզում, շուտ արա, որ կարողանամ ստեղծագործել,- ասում է Լիլիթը:

football2007 թվականից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն էլ երկրպագու ունեցավ: Նրանք այսօր 200-ն են: 201-րդը դառնալու համար պետք է լուրջ քննություն հանձնել` լինել լավատես և ունենալ ձայնի մեծ դիապազոն:

– Պետք է 90 րոպե ոտքի վրա կանգնել, անդադար երգելով ու վանկարկումներով աջակցեն մեր հավաքականին և մեր հայ թիմերին: Բացի այդ, պետք է արևածաղիկ չչրթեն ու պետք է չհայհոյեն,- բացատրում է երկրպագուներից մեկը:

photoԱնահիտը առաջին անգամ սիրահարվեց 4 տարեկանում, մեղավորը մայրն էր ու ճապոնական հեքիաթները: Երբ մեծացավ, հեքիաթից շատ չհեռացավ` հիմա էլ ճապոնական մուլտի հերոսին է սիրում: Անահիտի համար մի երգչի կամ դերասանի երկրպագելը քիչ էր: Նրա կուռքը մի ամբողջ երկիր է: Հիմա էլ ճապոններեն է սովորում: Անահիտը երազում է սովորել Ճապոնիայում, քննություններն արդեն հանձնել է, հիմա սպասում է պատասխանին:

Ատելությունից սեր մեկ քայլ է: Գոհարը դա իր սեփական մաշկի վրա զգաց: Լրագրող ու հաղորդավար Արտակ Վարդանյանին տեսավ, երբ առաջին անգամ Հանրային էր եկել: Իրար չէին ճանաչում, բայց նեղացավ, որ չբարևեց: Վիրավորանքը շուտ մոռացավ, Արտակին մոռանալ չհաջողվեց:

gohar– Աղջիկները նրան շատ են սիրում, բոլոր տղաները տենց են, որ մի հատ աստղի շատ են սիրում, իրանք դրա համար չեն սիրում, որովհետև իրանցից հաստատ լավն ա, մտածում են, թե ինչի ինձ էդքան աղջիկ չի սիրում,- ասում է Գոհարը:

Հեռվից երկրպագելը Գոհարի համար չէր: Փնտրեց ու գտավ Արտակին` ինտերնետում, աշխատանքի վայրում ու քաղաքում: Իր սրտի ուզածը Արտակի հետ ընկերանալն էր, Արտակի սրտի ուզածը կանի առանց հապաղելու: 2011-ը ծանր սկսվեց Գոհարի համար: Նոր տարում Արտակին առաջին անգամ է տեսնելու:

arturԱրթուրի համար օրորոցայիններ Մայքլն է երգել: Նրան արթնացնողը նույնպես Ջեքսոնն էր: Մանկուց մի սովորություն է ունեցել` օրը սկսել ու ավարտել Մայքլ Ջեքսոնով: Փոփ կուռքի մահից աղմուկի մեջ էր ամբողջ աշխարհն ու չէր լռում Արթուրի հեռախոսը: Զանգում էին ցավակցելու համար: Հիմա Արթուրի տանն է գտնվում Ջեքսոնի` հայաստանյան ամենամեծ նկարը:

– Եթե ընտրության կարիք լինի ընկերոջ և Ջեքսոնի միջև , իհարկե, կընտրեի Ջեքսոնին, դա անհամեմատելի է:

Կարենին Երևանում արդեն շատերն են ճանաչում: Մի օր որոշեց երգել <<Իքս ֆակտոր>> նախագծում: Երգեց, նախագծի հաջորդ փուլ չանցավ, բայց ճանաչվեց: Այսօր էլ չի ժխտում ` ինքն ու Ջեքսոնը նման են:

karen– Ես ու Ջեքսոնը ոճերով նման ենք: Ու ես կուզեմ իր տեղը զբաղացնեմ, միշտ կարանամ իր երգերն ու պարերը կատարեմ,- անկեղծորեն հույս է փայփայում Կարենը:

Կարենը երգարվեստում երկու իդեալ ունի` Մայքլ Ջեքսոնն է ու Կարինե Մովսիսյանը: Կարենի հոբբին Ջեքսոնի նկարների իր հավաքածուն հարստացնելն է: Հավաքում է 8 տարեկանից: Ասում է ` երբ հարստանա, Հայաստանի համար կանի այն, ինչ Ջեքսոնն անում էր աշխարհի համար:

sona-alkaՖանատ դառնալուց ու ֆանատ կոչվելուց մենք էլ ապահովագրված չենք: Ուղղակի մենք դրա մեջ օգուտ էլ գտանք: Սկզբում երբ 15 տարեկան էինք, անհամբեր սպասում ու հետևում էինք Ռեբելդե Վեյի հերթական մասին: Պաբլոն, Մարիցան, Միան ու Մանուելը դարձան մեր իսպաներենի առաջին ուսուցիչները: 6 տարի անց նրանց փոխարինեցին մեր ժամանակի վամպիր-հերոսները` Իանն ու Ռոբը մեր այսօրվա կուռքերն են: Մի պարզ բանաձև կա` տարիքի հետ փոխվում են նաև կուռքերը: Կարևորը` անսահման սերը սահմանը չանցնի:

17 մեկնաբանություն

  1. araksoblog 29 January 2011, 23:59

    pastoren hnaravor e sirel Jackson ev Karine Movsisjan)))

  2. ROCK 30 January 2011, 15:35

    es el em REBELDE WAYi fan…shat uraxaca,vor dzer haxordman mech nranq el @ndgrkvecin…minchev hima havaqum em nranc nkarner@,erger@,hetaqrqrvum en nranc kianqov,te ov inchov e zbaxvum…dra het mektex shat em sirum Dorians xumb@’ Gorin,Michael Jacksonin,naev Twilighti Robin…shnorhakalutyun dzez uraxutyan ropener pargevelu hamar…)))))

  3. Մասիս 30 January 2011, 21:14

    հայաստան ամեն ինչ հնարավոր է……….araks………

  4. Արթին 1 February 2011, 11:45

    Բարև ձեզ, FAF-ին նկարահանած հատվածը չեմ կարողանում Youtube-ում գտնել: Երբ ա լինելու Youtube-ում?

  5. Fan of Jackson 19 February 2011, 23:00

    Artur kam urishner ov vor uni Jacksonin veraberox mi ir vor knvireq indz kam el giteq xanut vortex tsaxum en Jacksonin verabervox irer xndrum enq greq lav?

  6. Տաթևիկ Աբրահամյան 8 March 2011, 01:57

    Երբ դեռ փոքր էի,ինձ էլ էին ֆանատ համարում: Ոչ մի ֆուտբոլային խաղ բաց չէի թողնում,որտեղ David Beckham անունը կրող ֆուտբոլիստն էր խաղում : Սենյակիս պատերին նրա պլակատներն էին, իսկ այն գումարը ,որ ծնողներս տրամադրում էին ընդմիջմանը մի բան ուտելու համար,ծախսում էի նրա նկարները գնելու վրա : Անգամ ընկերուհուս հետ մի քանի շաբաթ անընդմեջ վիճում էի միայն նրա համար,որ ինքը ևս Backham-ին սիրում էր: Տարիքիս հետ անցավ այս բոլոր հետաքրքրություններն ու եսասիրությունը : Եվ ինչպես Սոնա Աբրահամյանն ու Ալկա Չիլինգարյանն են կարևորում` Կարևորը` անսահման սերը սահմանը չանցավ :