ԹՈՂԱՐԿՈՒՄ 20-ՐԴ. ԹԱԿԵԼՈՎ ԵՐԿՆԻ ԴԱՐՊԱՍԸ
Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ: |
Հայաստանում այսօր կա երեք հարյուրից ավելի գուշակ, մոգ ու թուղթ ու գիր հանող: Ու անեծքից ու չարքից վախեցած հաճախորդների պակաս նրանք չեն զգում: Խնդրում են տեսնել ապագան: Նրանք ոչ միայն տեսնում են սատանային, այլև պայքարում: Ահա նա` դիվահալածը: Հատուկ Ռեպորտաժի սարսափ թողարկումներից, որի նկարահանումը տևել է երեք տարի: Մոգերից բացի, նաև մոգականի մասին` մղձավանջներ ու գրեթե իրական երազներ: Ինչ է երազը և արդյոք դրանք կատարվում են: Մենք խորացանք: Անեծքները, թուղթ ու գիրը, մղձավանջերն ու սատանան:
Արտակ Ալեքսանյան– Փոլ և Լուիզա Ուարդ զույգը մի քանի օր առաջ լույս աշխարհ է բերել զույգ մանչուկների: Ուարդները երեխա ունենալու հույսը կորցրել էին` բժշկական բոլոր հնարավոր տարբերակները տասը տարի փորձելուց հետո: Եվ հանկարծ հրաշքը տեղի է ունեցել ճիշտ այնպես, ինչպես քսան տարի առաջ նկարագրել էր գուշակը: Ամուսինները նրան հանդիպել էին, երբ ընդամենը տասնութ տարեկան էին:
Գուշակներին հավատում են շատերը, նույնիսկ նրանք, որոնց ռացիոնալ մտածողությունը կարող է տարբերել հոգեբանական այն մանիպուլյացիան, որին գուշակները ենթարկում են իրենց հաճախորդներին: Իհարկե եղել են պայծառատեսներ, օրինակ` Նոստրադամուսը կամ Վանգան, բայց նրանք բավական մանվածապատ են փոխանցել ապագայի պատկերները, այդ պատճառով նրանց պայծառատեսություններն ունեն այդքան տարբեր մեկնաբանություններ: Մինչդեռ գուշակները ասում են այն, ինչ հիմնականում ենթագիտակցաբար իրենց մատնելով ցանկանում են հենց հաճախորդները: Այդքանով հանդերձ, գուշակներին այցելում են գրեթե բոլորը` հատկապես շոու-բիզնեսի աստղերը և մեծահարուստ գործարարները: Այս խիստ հոլիվուդյան մշակույթը տեղայնացել է նաև Հայաստանում: Բայց գուշակներից բացի, կան նաև վիրտուալ ծառայությունների այլ մատակարարներ` թուղթ ու գիր հանողներ, անեծք վերացնողներ: Համարվում է, որ մարդն ունի եթերային յոթ մարմին, և գուշակներն ու թուղթ ու գիր հանողները գործ ունեն դրանցից որևէ մեկին: Արտասովոր ունակություն ունեցող այս մարդկանց մասին և նրանց հետ բանավեճը միակն է` նրանց դրդողը չար ուժերն են, թե բարի: Եկեղեցին ասում է` չար, նրանք պնդում են` միայն Աստծո օրհնությամբ են ուժեղ:
Արտյոմ Լևոնյանը երեք տարի առաջ որոշեց ռեպորտաժ անել այս մասին: Նկարահանումները դադարեցին դեռ չսկսված: Նկարահանող խումբը հոգեբանական ծանր ազդեցության տակ էր, Արտյոմի կյանքում էլ սկսվեց անհաջողության անհասկանալի շղթա, որից դուրս գալու համար մենք որոշեցինք, որ կարևորը մեր գործընկերն է, և ոչ թե գործը: Մեր հոգատարությունը Արտյոմը վերադարձնում է` եռայմա վաղեմության խոստումն այսօր կատարելով, նկարահանելով հայաստանյան մոգերին, գուշակներին և թուղթ ու գիր անողներին:
Արտյոմ Լևոնյան– Գուշակ, վհուկ, մոգ: Խոսակցական լեզվում ու մասնագետների լեզվով նրանց տարբեր կերպ են անվանում: Նրանց ծագման ու ձևավորման մասին ոչ ոք տեղեկություն չունի: Միջնադարում, և հատկապես ինկվիզիայի շրջանում` 15-16-րդ դարերում, գրեթե ամեն օր վերացնում էին հերետիկոսների: Տարբեր պատմական վկայություններով երկու հարյուրամյակի ընթացքում վերացրվեց ավելի քան կես միլիոնից ավելի` 600 հազար գուշակ: Նրանց պարզապես այրում էին: Նրանց հիմնական ընդդիմախոսը եղել և մնում է եկեղեցին: Այստեղ վստահ են` այն ինչ գրված է Աստվածաշնչում կացնով չես կտրի, վերմարդկային ունակությունը չար ուժերի ձեռքի գործն է: Այդ մասին սեփական փորձով գիտի նախկինում գուշակ, այժմ` եկեղեցու սպասավոր Տարոն վարդապետը:
– Սատանան ապագայի վերաբերյալ ոչինչ չգիտի ապագայի վերաբերյալ ինքը գիտի այնքան որքանով որ ստացել ա մարդկանցից այդ տեղեկատվությունը,- ասում է Տարոն վարդապետը:
Ռիտան իրեն անվանում է մոգ: Գիտելիքը ստացել է Ռուսաստանի ակադեմիայում: Գերեզմանից բերված մեխերը, օձի կաշին ու ասեղները նրա աշխատանքային գործիքներն են: Թուղթ ու գիր վերացնելը, սատանայի կնիք հանելն ու զույգեր կազմելը նրա ամենօրյա պրակտիկայի մի մասն է միայն: Այն, ինչ անում է, անհետևանք չի մնում: Թուղթ ու գիրն ու անեծքը չեն վերանում ու շարունակում են իրենց ճանապարհը:
– Հանում ենք նրանից, սիրելի Արտյոմ, բայց փոխամցում ենք ուրիշի: Այսինքն` չարը տեղ է ուզում,ով անցավ խաչմերուկով, որտեղ չարն է, նրա վրա է ընկնում,- բացատրում է մոգուհի Ռիտան:
Եթե տիկին Ռիտան աշխատում է մեխերով ու ասեղներով, ապա Զինաիդան` էներգիաներով: Նրա համար չկան բարի ու չար ուժեր` միայն էներգիաներ, որոնք նկարում է ու տեսնում, թե մարդու որ մասն է ցավում և ինչպես: Նրա բացատրությամբ թուղթ ու գիրն ու մոգությունը կարող են հետադարձ հարված տալ:
– Հասնելով մարդու աուրային, եթե չկա բացասական էներգիա կպնում է ու հետ է գնում հակառակ կողմ, ովքեր արել են կամ ով որ պատվիրել : Նրանք չեն հասկանում, որ նույն բանը իրանց է սպասվում,- զգուշացնում է տիեզերաուժագետ Զինաիդա Գալստյանը:
Գրբաց Գագիկի հետ հանդիպումը ծանր էր և մեր խմբի, և նրա համար: Աշխատանքային սենյակ մտնելուց անմիջապես հետո մեզ մոտ սկսվեց անհասկանալի թուլություն: Ինչ զորության մասին էր խոսում գրբաց Գագիկը, չհաջողվեց պարզել ու տեսնել:
– Ես սատանա տեսել եմ,- րոպեներ անց գրբացն արեց իր առաջին շոկ ու առաջին բացահայտումը,- Սատանան ինձ չի մոտեցել, սատանան ինձ կինո է ցույց տվել: Ինքը մենակ խնդրել է խաչը ցույց չտամ իրան, ու էդ պահը ինձ ցույց է տվել, ես տեսել եմ սատանայի գործունեությունը:
Գրբացը ունակությունը ժառանգություն է ստացել նախնիներից: Նրա խոսքով իր ներսում երրորդ աչք է բացվել, ինչի մասին չի պատմում: Գիտի, որ չարը մարդկանցից և ոչ մեկին երբեք միայնակ չի թողնում:
Դիվահարների մասին վկայությունները բազմաթիվ են միջնադարյան ձեռագրերում: Դիվահարներից և ոչ մեկը հոգեկան խանգարում չունի, նրանց ներսում ուղղակի չար ուժն է: Դիվահարները դառնում են ագրեսիվ, կորցնում են ամոթի զգացումը, հայհոյում են, անհասկանալի շարժումներ անում, խոսում անհայտ լեզուներով: Տեր Բարսեղը այս մասին ոչ թե ուղղակի լսել է, այլև տեսել: Նա դիվահալած է:
– Մազերը այսպես երեսին թափված ու օձի նման գալարվում էր: Մազերը ետ գցեց և վայրենի քրքիրջ արտահայտեց ու, նայելով աչքերիս մեջ, ասաց` դու կարծում ես, որ ինձ կարող ես հաղթել: Եվ ես հասկացա, որ չարն է խոսում ինձ հետ: Եթե այդ պահին վախենայի, չարքը ինձ էր խփելու,- ասում է Տեր Բարսեղը:
Այսօր դիվահարների դեմ պայքարում է միայն եկեղեցին, իսկ մոգությունն ու գուշակությունները չեն կարգավորվում որևէ օրենքով, քանի որ չկա հանցանք: Հայաստանում գուշակների թիվը տարբեր հաշվարկներով հասնում է 300-400-ի: Գուշակները շատ են, որովհետև պահանջարկ կա:
Արտակ Ալեքսանյան– Երբեմն մենք ինքներս ենք դառնում մեր սեփական գուշակն ու մեր իսկ ապագան կանխատեսողը: Ինչպես հայտնի է` մեր երազների միջոցով: Ինչ է երազը. այն, ինչի մասին մտածում են, թե կլինի, կամ թող չլինի, այն ինչ եղել է կամ կարող է լինել: Բարդ բան է երազի ունիվերսալ և անառարկելի սահմանումը տալը: Վերջերս հայ եկեղեցու սպասավորներին էր դիմել ընտանեկան մի զույգ, որոնք միևնույն երազը տեսնում էին ամեն օր` չար ուժերը հետքեր են թողնում իրենց մարմնի վրա ու տան պատերին: Մի քանի շաբաթ տևած մղձավանջից հետո ամուսինները գալիս են եկեղեցի: Այստեղ, շատ երկար զրույցներից, հոգեբանի հետ մի քանի սեանսից հետո պարզում են` ամուսինն էլ, կինն էլ առևտրականներ են, վերջին գործարքից հետո մեծ պարտք են կուտակել և այն չվերադարձնելու ու պարտատիրոջ հանդեպ վախը այնքան մեծ է եղել, որ սկսել են գիշերները մղձավանջներ տեսնել:
Երազագիտությունը, պարզվում է, գիտություն առանձին ճյուղ է, որ կոչվում է օնեյրոլոգիա: Օնեյրոլոգները փորձում են պարզել, թե մարդու գիտակցությունն ու տվյալների բազան կարող են արդյոք կապ ունենալ երազի հետ: Պարզվում է՝ մասամբ կարող են: Մեր միջնադարյան մատենագրությունը լի է դրվագներով, որոնք հենց երազում տեսածի ու արած գործի վկայություններ են: Տրդատ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի տեսիլքները սրբազան իրողության ուժ ունեն դեռ այսօր էլ:
Ֆրեյդը պնդում էր, որ երազը մարդու խորին վախերի ու գաղտնի ցանկությունների արտահայտությունն է: Դալին նկարում էր միայն իր երազների հիման վրա, Հիչքոքը էկրանավորում էր երազային մղձավանջները: Լեոնարդո Դի Կապրիոն <<Ինսեփշըն>>՝ <<Նախերգանք>> ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին, որը տարօրինակ մասնագիտություն ուներ. նա փոխում էր մարդու վարքը՝ փոխելով նրա երազները:
Մի խոսքով, երազը ամենից քիչ ուսումնասիրված ու հանելուկային ոլորտն է, որի առիթով սպեկուլյացիաները կշարունակվեն դեռ շատ երկար ժամանակ, փոփ-մշակույթը կշարունակի երազի վրա ավելի խճճել մեր երևակայությունը, իսկ մենք` կշարունակենք երազել: Երազներ տեսել է, տեսնում է ու իր նմաններին գտել է Գոհար Մանուկյանը:
Գոհար Մանուկյան– Յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ արթնացել է սառը քրտինքով: Որովհետև տեսել է ամենասարսափելի երազը՝ ավելի սոսկալի, քան որևէ սարսափ ֆիլմ: Ժառյից գլորվում ես, բայց չես ընկնում, փնտրում ես, բայց չես գտնում, ձայնը լսում ես, բայց չես տեսնում: Անվերջանալի տանջանք: Երազում ամենից հաճախ հայտնվողները հարազատներն են ու հիմնականում արդեն մահացած: Շատ են նաև տարբեր տեսակի ու չափի` կենդանիները` ջրում և ցամաքում:
Եթե նախազգուշական երազներ չեն, ուրեմն հաստատ ռոմանտիկ են և հեքիաթային: Մեկ՝ անմահության թագուհին է, մեկ՝ երազանքների բարի փերին: Ճիշտ իր խառնվածքի պես, երազում, թե արթմնի , անուղղելի է:
– Քույրս ասում է` ինչ վրա ես կչկչում, կամ խոսում եմ, դա գալիս է իմ բնավորությունից,- պատմում է երգչուհի ու երազող Հասմիկ Կարապետյանը:
Երազը հոգու հայելին է` հոգեբանական այս տեսակետը աշխատանքային պարզ բանաձևի վերածեց ծերուկ ֆրեյդը: Նա իր այցելուներին ստիպում էր պատմել իրենց երազները: Ֆրեյդը մարդու վարքն ու բարքը բացատրում էր թաքնված ու չգիտակցված մղումներով: Երազը տվյալների ամենահարուստ բազան է:
– Մեր մղումները, թաքնված ցանկություններն են, որոնք խորհրդանիշերի միջոցով են տրվում մեզ, դրա համար հանելուկային են թվում,- պարզաբանում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Ըստ Նալչաջյանի` մարդն ունի յոթ մարմին, ամենաակտիվը ֆիզիկականն է, եթերայինը, մտածողը, աստեղայինը` այսինքն` ճախրողը: Եվ հենց այս աստեղային մարմինն է երազատեսության պատասխանատուն, տերն ու տիրակալը:
Մարդը քնած կմնա այնքան ժամանակ, մինչև յոթ մարմինները վերադառնան միաժամանակ: Ենթադրվում է, որ սև ու սպիտակ երազներ տեսնում են վախկոտ մարդիկ: Իսկ համարձակներն ու բարիները գունավոր են տեսնում: Նարինեն լրագրող է, որի աչքը տեսածից է վախեցել, նույնիսկ երազում:
– Բարձրաձայն պետք է պատմես, ջուրը աչքերիդ նայի, թեկուզ խաղաս,- ասում է լրագրող Նարինե Կիրակոսյանը:
Նարինեն բացառիկ հետևողական է իր երազներում. Նա կարող է երազ տեսնել, հաջորդ գիշեր՝ շարունակությունը: Շաբաթ և կիրակի էլ` իր հանգուցյալ մտերիմներին: Երազները երբեմն նաև նախազգուշացնում են` գիտի արդեն 23 տարի. 1988 թվականի դեկտեմբերի առաջին օրերին անընդհատ նույնն էր տեսնում. աչքերից արյուն էր հոսում, իսկ Արարատը ժայթքող հրաբուխ էր:
– Ասացի, որ Արարատը քնած հրաբուխ է, չի կարող լինել, ու այդ բառերիս վրա երկրաշարժն է լինում:
Ոչ թե երազները, այլ տեսիլքներն են իրական ու ոչ թե խորը և անուշ քնի, այլ մարմնի մակերեսային հանգստի ժամանակ. Աստվածն իր պատգամը հրեշտակի միջոցով փոխանցում է ընտրյալին: Մայր տաճարն ամենահայտնի տեսիլքի ծննդավայրն է: Հիսուս հայտնվեց Գրիգոր Լուսավորչի երազում և ոսկե մուրճով հարվածեց Սանդարամետ կոչվող կռատանը: Այդ վայրում այսօր վեր է խոյանում Մայր տաճարը:
Երազի անցանկալի հետևանքը խելագարությունն է: Երազներին տրվելով, մարդ սկսում է ոչ իրականն իրականացնել կյանքում, և վատ երազը դառնում է իրական մղձավանջ:
Ինձ շատ դուր եկավ այս Հատուկ Ռեպորտաժը: Հետքրքիր էր թեման և եթե Ձեզ համար կարևոր է հեռուստադիտողի կարծիքը, ուրեմն խնդրում եմ հաղորդում պատրաստեք համակարգչի և ինտերնետի բացասական կողմերի մասին, հատկապես սոցիալական կայքերի մասին:
Voxjunum emmdzer ashxatanqayin xmbin.unem mi mec xndranq.Inchpes katox em imanal dzer toxarkman jamanak cucadrvac andzanc masin informacia(heraosahamar,e-mail).Indz konkret hetaqrqrum e Zinaida Galstyani masin voreve kontaktayin tvyal.Haskanum em vor dzer informacian karox e gaxtni linel,bayc kan harazatis het kapvac lurj aroxjakan xndirner,ev kariq ka aurometriayi,inchov na zbaxvum e inchqan haskaca reportaj@ ditelov.Naxapes shnorhakalutyun.
Հարգելի Գայանե
Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք չենք տրամադրում մեր հերոսների որևէ հեռախոսահամար:
voxjunum em Artakin ev achxatakazmin.Es tchem ditel zer reportaje bajz kardazi.Chat aktual tema ek entrel.hima chatern en dimum guchaknerin ,voronz mezamasnutyune xabebaner en.Es gitem kan mardkavz mi stvar zangvaz voronk irok guchakner en.Es arden 52 tarekan em.chat angamner em dimel bachtaguchaknerin,manavand eritasard tarikum,bajz votch mi guchakutyun tchi katarvel.Uzum em xosel im majriki masin,mi guze na irok kanxatesum e apagan.menk vor mi gorz eink uzum anel harznum eink te vonz klini.Na asum er ev linum er ,te lav te vat.Nra verjin vat kanxatesume katarvez.mahazav mer sireli exbajre.mors xoskerov asaz-intch linelu e klini.
Gayane jan karox em poxancel kentroni hamar@, vortex ashxatum e Zinaida Galstyan@ 010 209- 909…
Shnorhakal em patasxani hamar.Isk hakarak@ karox eq anel?(I nkati unem im heraxosahamr@ poxanveq tvyal andzin).Xndranqs shat anhamest e bayc es iskapes unem dra [email protected] em xndrum anhangstacnelu hamar.Evs mek angam shnorhakalutyun.
Այս թողարկումը դիտելուց հետո փոխեցի կարծիքս գուշակների մասին, էլ երբեք չեմ դիմի նրանց օգնությանը: Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար:
Ays haxordum@ inqs el em ditel, bayc ayntex cher asvum` havataceq gushaknerin….da iharke Dzer xndirn e, karox eq havatal, karox eq` voch……
Gayane jan indz er uxvac dzer namak@, ete ayo, dzer hamar@ indz poxanceq… [email protected]…
es kpoxancem dzer hamar@ kentronin ….
Բարև Ձեզ: Եթե հնարավոր է խնդրում եմ տաք Ռիտա Հովհաննիսյանի հասցեն: Նախորոք շնորհակալություն:
Հարգելի Աննա
Դա ուղղակի անհնար է: Մենք չենք խրախուսում և չենք տարածում մոգերի և գուշակների կոնտակտային տվյալներ: Որևէ հասցե և հեռախոսահամար չի հրապարակվելու:
Արտակ Ալեքսանյան
Ողջույն բոլորին!!!! Նայեցի այս ռեպորտաժը, թեման բավականին հետաքրքիր էր, իսկ ռեպորտաժը ավելի հետաքրքիր ու բովանդակալից կարող էր լինել: Իմ սուբյեկտիվ կարծիքով երազներին բավականին մակերեսային էիք անդրադարձել: Կարող էիք անդրադառնալ նաև երազների բժշկական մեկնաբանությանը, իսկ հոգեբանական կողմը շաաաաաաատ թերի էր:
Նրանց ծագման ու ձևավորման մասին ոչ ոք տեղեկություն չունի????
ays ameny mi gitutyun e vory kochvum e “Ezoteria”, ծագման ու ձևավորման մասին texekutyunner shat kan,iharke otar lezunerov.
skzbic ayn yexel e Tigris yev Yeprat geteri mot aprox jhoxovurdneri mej, Xalderi, Asorineri, darer sharunak xaldery ayn gaxtni en pahel, heto taracvel e yegiptosum,parskastanum, anatoliayum, heto hunastanum ev ayln..
amboxj hogov u srtov nvirveq Astsun, ha&ax axoteceq, voch mi tuxt u gir kam anecq dzez chi kpni..
voch voqi vra tuxt u gir mi areq u mi aniceq, bumerang e ayn…
barin cankaceq mardkanc
VOXJUNUM EM DZER HAXORDASHAR@ HARGELI ARTAK JAN, SHAT HETAQRQIR ER DITEL@, GOVAZDOV TESEL EI KONKRET AYS HAXORDUM@ U ANHAMBERUTYAMB EI SPASUM TE ERB E SKSVELU, MANAVAND VOR NKARAHANUM@, INCHPES ASECIQ, SHAT DJVARUTYAMB ER STACVEL…..ELI EI LSEL RITA HOVHANNISYANI MASIN, ETE HNARAVOR E, XNDRUM EM HAXORDEL NRA BNAKUTYAN VAYR@…….
Hargeli Lilit,
Duq iharke iravaci eq, hogebanakn u bjshkakan arumov reportajy karox er hagecac liner, parzapes herustatesutyuny kadr e, isk xosel ajd masin u cujc chtal, da nshanakum e radio kam tpagir mamul. Inchpes gitenq eraz nkarel chenq karox, isk erkar cujc tal bemadrakan kadrer, da hognecucich e. Ajd isk patcharov erazi masin reportajn avel shat akanatesneri himan vra er. shnorhakalutyun kartsiqi hamar.
Voxjuyn!Grum em 1_in angam,bayc haxordman mshtakan ditordn em.Karcum em haxordum@ stacva& er,qanzi ays temayi shurj kareli e andadar xosel u cucadrel.Inch verabervum e im kar&iqin gushakutyan,kaxardutyan ev aylni veraberyal,apa im kar&iqov menq iskzbane unenq mek havat.Kar&um em mezanic yuraqanchyur@ ojtvac e voroshaki gerbnakan hatkanishnerov,sakayn dranq ogtagorcel chenq karox.Henc dranq en mez darcnum yurahatuk.Aydpes cheq kar&um?
Barev bolorin
Bolor ayn mardik vornq havatum en Astco goyutyan@ petq e havatan naev satanayi goyutyan@. isk Astcun menq chanachum enq Nra xosqi aysinqn Astvacashnchi mijocov.xndir@ haskanalu hamar nax piti chanachenq xndri hexinakin satanayin; es pordzem nran bnutagrem @st Astvacashnchi u lurj pastarknerov.Uremn satanan exela kataryal stexcagorcutyun ev amenagexecik hreshtakapet@…inq@ ir hpartutyan patcharov @mbostacav Astco dem ev durs shprtvec ir orhnutyunic.patkeracnenq vor tagavorin hanum en ir pashtonic ev zugaran maqrox en nsanakum. inch kani?na ir charutyunic hpartutyunic u xandic drdvac kpordzi tarber mijocneroàv qcel naev ir koleganerin u arquniqi ashxatoxnerin.nmanapes ev satanan..inq@ huys chuni vor khaxti Astcun inchpes mtacumen [email protected] et nuyn tagavorin vor@ anpatchar chi karox verakangnel pashton@ ev na qaj gitakcuma da sakayn pordzuma vrejxndirlinel ev ir charutyan nopanerna artahaytum isk Astvac nran ogtagorcuma ir havatarimnerin @ntrelu hamar..misht petqe hishell vor satanan erkri ishxanna u kataryala ev na karoxacele baci mardun xabeluc naev ir koxm@ qashel hreshtakneri 75 tokosin….uremn petq e zguysh linel..satanan mardun xosatnuma hajoxutyun harstutyun parq bayc staxos@ misht dra het anuraxutyuna patcharum ev mardun havaquma ir dzerqerum;;;voch mek chi merjum char ujeri [email protected] erb ir npatakner@ avartuma mardu het et mardu vichak@ el aveli vata darnum…bolor en mardik voronq husum en satanayakan ognutyan@ tepet ev karox en unenan karch hajoxutyunner bayc karox eq nkatel vor voroshaki jamanak anc nranc vichak@ el aveli vata linum…mardik lurj chen verabervum nman harcerin ayn inch sa shat eakan u lurja…char ujeri masin amenavar apacuyc@ hogi kanchelna;;;irakanum da hogi chi; hogin chi karox gal;;da satanayi xabeba devern en..amen inch himnvaca havati vra…ete duq chhavataq gushakneri asacnerin Astcu xosqov satanan anzor klini dzer dem;dzer havatna nman harcerum zorutyun u kirareliutyun talis satanayin…aveli aroxch mijoc ka havataceq Astco xosqin u kunenaq amen mi bujum..vorovhetev bolor havatacoxner@ bujvac en Qristosi aryamb miyayn petqe havatal; Qristosov bujvacneri tiv@ anhamemat shata uxxaki satanan chi tuyl talis vor dranq hasanelilinen mardun…es dzez uxxaki xndrum em heru mnaceq nman baneric ev nman mardkancic ev erkar mtaceq nman qayl aneluc araj u lav usumnasireq.7 chapeq nor 1 ktreq..es andzamb unecel em okultistakan hayacqner ev usumnasirel em namn [email protected] eric ev nman shat shat mardkanc. usumnasirel emm mahvan hogebanutyun u klinikakan mah u im marmni vra em zgacel satanayi azdecutyun@ u imkyanq@ veracvela kashmari.es erkar jamanak exel em stressneri u anhusaliutyan mej;;nuynisk cerekov vaxenum ei durs helnel u gisherner@ el chem xosum erazumsincher er katarvum..parq Astco vor indz Astvac hanela et vichakic u parurelair sirov u hogatarutyamb u tvela bari shnorq u zorutyun u naev amenakarevor@ kyanqi imast u irakan erjankutyun…noric emkrknum nman baneri havatacox@ piti havata naev Astco goyutyan@isk ete havata piti imana vor Astvacav anhamematelioren hzora satanayic ev misht patrasta ognelu (bareri hsaradrutyun@ angir chem hishum)..husovem vor gracners kunenan irenc drakan azdecutyun@ ev kognen dzez chisht hetevutyunner anel..amen tesak informaciayi,havelyal texekutyunneri kam shpman hamar karox eq kapnvel [email protected] hasceov kam nuynisk odnoklasnikov nikenameov ( foni ,nkar@ Hisus@ xachi vra)….tox vor Astvac pahapan lini bolorit ev vor erbevice kariq chunenaq nman cayrahex baneri
Շատ հետաքրքիր ու բովանդակալից թողարկում էր :Անվերջ կարելի է խոսել ու բանավիճել այս թեմայով : Ափսոս,որ շատերը ավելի շատ սկսեցին հետաքրքրվել այսպես կոչված գուշակներով կամ մոգերով ,հատկապես,որ նրանցից շատերը խաբեբաներ են ` տեղեկություններ են հավաքում տվյալ մարդու մասին և խաթարում նրանց հոգու ներդաշնակությունը : Ես համաձայն եմ,որ կա գուշակների մի ստվար զանգված,ովքեր զբաղվում են այդ գործով և ավելին են տեսնում ,քան մենք : Անձամբ էլ ճանաչում եմ քսանմեկամյա մի երիտասարդի,ով երեք անգամ կլինիկական մահ տանելուց հետո կարողանում է բժշկել մարդկանց : Նա դա անում է առանց ֆինանսական ակնկալիքի : Մի անգամ խոստովանեց ,որ տեսնում է բոլորի ապագան, բայց միշտ լռում է մնում : Կարծում եմ ,որ իսկական մոգերն ու գուշակները պետք է միայն բարի գործերով զբաղվեն : Իսկ ավելի ճիշտ կլինի չզբաղվենք ու չհետաքրքրվենք այսպիսի թեմաներով և մեր հույսը դնենք Աստծո վրա :
ay apres Tatevik jan. bolor@ inch vor Astcuc chi galsi satanayica.mogern u gushakner@ chen kara zbaxven ari gorcov qani vor mogutyunn u gushakutyunarden isk charica galis. isk ete pordzen irenc karoxutyun@ carayecnen miyayn lav npataknerov satanan chem karcum t xaxand knsti tex@..
voxjuneli paste,vor miayn H1-i eterov en linum ays tesaki haxurdumner. amen shabat mec hachuyqov em ditum HATUK REPORTAJI yuraqanchyur haxordum,ev amen angam nor texekutyn em imanum ashxarhi,mardkanc tesakneri,chari u baru masin.