ԹՈՂԱՐԿՈՒՄ 21-ՐԴ. ԾԵԾԻ ԼԵԶՎՈՎ
Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ: Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ: |
Քննաշրջանի ժամանակ և հատկապես լիկդվիդները հանձնելիս բուհերում դասախոսների նկատմամբ բռնությունը աճում է: Ինչու են սպառնում և երբեմն սպանում դասախոսներին կամ հետապնդում: Հատուկ Ռեպորտաժն ուսումնասիրել է բռնությունը կրթօջախներում. բուհերում` դասախոսների նկատմամբ և դպրոցներում` աշակերտների: Դպրոցական սկանդալային վիդեոների հետքերով: Ով էր նկարել դրանք: Եվ բացառիկ հարցազրույց ծեծող ուսուցչի հետ: Մեր խնդրանքով դպրոցից հեռանալուց մեկ տարի անց նա վերադառնում է նույն դասարան:
Արտակ Ալեքսանյան– Եվրոպացիների պատվերով Հայաստանում 2010 թվականին արված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տասներորդ երեխան վախենում է գնալ դպրոց: Յուրաքանչյուր հինգերորդը ունի նյարդային կամ զարգացման խնդիրներ, յուրաքանչյուր երրորդը դպրոցում սթրես է տանում ` դասերն են գերծանրաբեռնված, համադասարանցիներն են ծաղրում կամ ուսուցիչներն են անհարկի խիստ: Խստությունը տարբեր տեսակի է լինում: Դրա ծայրահեռ դրսևորումը հայկական նախասովետական շրջանում հայտնի էր <<Տեր Թոդիկի դպրոց>> բնորոշմամբ, այսինքն` ֆիզիկական ուժի գործադրմամբ: Ծեծը հայկական դպրոցում գոնե վերջին դարում եղել է ու կա իր բոլոր դրսևորումներով` ականջ քաշելուց մինչև դաժան ապտակն ու ֆիզիկական ուժ գործադրելը: Հենց այդպիսի տեսարաններ էին պատկերում Յութուբում հայտնված երկու հայտնի վիդեոները: Դրանք նկարել էին երևանյան դպրոցների աշակերտները:
Ինչու են հայ դասատուները մե’ր օրերում ձեռք բարձրացնում աշակերտի վրա: Որովհետև կան դժվար դաստիարակվող երեխաներ, կան լկստվածներ, կան անչափահաս խուլիգաններ, որ մանկական գաղութում հայտնվելու փոխարեն դպրոցում են հայտնվել` կասեն ստաժավոր դասատուները: Իսկ ինչ կասեն նրանց աշակերտները` դասը անհետաքրքիր է: Հետաքրքիր դասը բոլորը բերանները բաց կլսեն: Հարցեր կտան: Կմասնակցեն: Եթե չեն լսում` նշանակում է դասատուն դեռ ուսուցիչ չի դարձել, եթե չեն մասնակցում, նշանակում է դասատուն մանկավարժի դիպլոմ ունի, բայց մանկավարժ չէ: Արդյոք անհասկանալի դասագիրքն է մեղավոր, կրթական ձանձրալի ծրագիրը, մի դասարանում 40 աշակերտը շատ է, զորանոց հիշեցնող միջանցքներն ու միջավայրն են հանգեցնում դաժանության: Գուցե ուսուցչի ագրեսիվությունը իրականում ընդամենը վերջին ճիգն է և հուսահատ միջոցը` իր խոսքը լսելի դարձնելու: Ամեն դեպքում, հենց այդպիսի դասերի ժամանակ էլ տեսաագրվում է այն, ինչ հետո հայտնվում է Յութուբում: Ինտերնետային այսօրինակ վիդեոներն ուսումնասիրել է և դրանց հերոսների հետ զրուցել է Արտակ Վարդանյանը:
Արտակ Վարդանյան– Նրանց ծեծում են, նվաստացնում ընկերների առաջ, մինչդեռ մայրերը երեխաներին ուղարկել են դպրոց ու հանգիստ են: Youtube -ի դպրոցական սկանդալային վիդեոների մանրամասները: Համացանցում կես տարի առաջ իրարանցում էր: Կայքում հայտնված վիդեոն, որտեղ ուսուցիչը ծեծում է աշակերտին, իսկական շոկ էր առաջացրել: Աշակերտի հանդեպ բռնություն են կիրառում դիպուկ ու անխնա հարվածներով: Դրանք պատահել են Երևանի Պուշկինի և Գայի անվան դպրոցներում:
Youtube- ում առաջին անգամ էր, որ հայտնվում էր հայաստանյան դպրոցի մասին սկանդալային տեսանյութ: Դպրոցական սկանդալային վիդեում Գայի դպրոցի յոթերորդ դասարանն էր: Դեպքը պատահել է երեք տարի առաջ, երբ ուսուցիչը չդիմանալով աշակերտի պահվածքին, ափերից դուրս է գալիս ու հարվածում է: Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական անձնակզամը այս մասին իմացել են ինտերնետից, երբ տեղադրվել է տեսանյութը:
– Դպրոցում երբեք ակնարկ չի եղել, որ ընկեր Աբգարյանը այդպիսի քայլի է դիմել,- ասում է ուսուցիչներից մեկը:
– Սարսափեցի, նույնիսկ չհավատացի: Նույնիսկ ասացի` մեր դպրոցում չի եղել, որովհետև երեք տարի առաջ էր, չվերանորոգված դասարաններ: Դա անտանելի էր,- մինչև հիմա էլ զարմացած է տնօրեն Պետրոսյանը:
Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը բոլորի պես Youtube-ում տեսնում է ծեծի կադրերն ու անցնում գործի: Մանրամասները պարզվում են շատ արագ: Ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել մանկավարժ Աբգարյանը, որ նրա բարկությունը վերածվել է դաժան ծեծի: Ուսուցչի կոլեգաները ունեն իրենց վարկածը. դեպքից մեկ տարի առաջ Աբգարյանը կորցրած է լինում դստերը: Տիկին Աբգարյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, դեռ նախքան տեսանյութը կհայտնվեր Youtube-ում: Տուժած, բայց չբողոքած պատանին ավարտել է դպրոցը: Չորս ամիս առաջ ինտերնետը հեղեղեցին այս կարգի բազմաթիվ տեսանյութեր:
Պուշկինի անվան դպրոցում նկարահանված վիդեոյի պատմությունը մեկ տարվա վաղեմություն ունի, բայց Youtube-ում հայտնվել է չորս ամիս առաջ: Այստեղ գլխավոր դերում պատմության ուսուցիչ Էդուարդ Եվարգիզովն է, նկարահանող խումբն ու ականատեսները` դպրոցի աշակերտները:
-Երեխան վատ արտահայտություն է թույլ տվել ուսուցչի մասին: Նա խնդրել է, որ երեխան դուրս գա դասարանից: Ինչ մենք տեսնում ենք Youtube-ում, ուսուցիչը բռնել է երեխայի հետևից ու ուզում է դուրս հրավիրել, իսկ երեխան կառչում է սեղանից, մի խոսքով, բավականաչափ տգեղ,- պատմում է Պուշկինի դպրոցի տնօրեն տիկին Մարիետան:
Նախկին ուսուցիչը առաջին անգամ է հարցազրույց տալիս որևէ լրատվամիջոցի: Նա համաձայնել է միայն Հատուկ ռեպորտաժի առաջարկին:
-Գիտեք, ես իրականում Եգորին 100 անգամ նկատողություն եմ արել: Էտ ժամանակ չգիտեմ ինչ եղավ, ես իմ մեղքը ընդունում եմ, երեխան ինչքան էլ իրեն վատ պահեր, մեծ մարդ ես ու դասատու ես: Դու առաջին հերթին պիտի բարին սովորեցնես,- ասում է Էդուարդ Եվարգիզովը:
Դեպքի նկարահանումը կրկին մեկ տարի անց հայտնվում է համացանցում ու նոր ուսումնական տարում նոր շոկի մեջ գցում ամբողջ դպրոցը: Բոլորը խոստովանում են, որ այն, ինչ տեղի է ունեցել դպրոցում, իսկապես ցնցող է, բայց նաև պնդում են, որ սա օրինաչափություն չէ: Օրինաչափությունն այն է, որ այս միջադեպերը հանրության սեփականությունն են դառնում նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ:
– Նկարել է աղջիկ, փոխանցել է իր ընկերոջը, և պիտի ասեմ, որ երբ Էդուարդ Եվարգիզովն իմացավ այդ մասին, արժանապատվորեն եկավ, գրեց դիմումն ու հեռացավ,- հիշում է դպրոցի տնօրենը:
Դեպքից անցել է մեկ տարի և նախկին ուսուցիչը որոշել է այցելել իր նախկին աշակերտներին: Պուշկինի դպրոցի տնօրենը համաձայնեց, որ Հատուկ ռեպորտաժը նկարահանի այդ պահը: Ուսուցիչն այժմ գործազուրկ է: Դեպքից հետո ժամանակն անցկացնում է գրքերի հետ:
Արտակ Ալեքսանյան– Այժմ հակառակ ծայրահեղության մասին և այլ կրթօջախից: Որևէ մեկը, ով ուսանող չէ, երբևէ գնացե ՞լ է բուհ և տեսե ՞լ է պետական բուհերի դասախոսներին: Բացառությամբ մի քանիսի, այդ մարդիկ այսօր նմանվել են իսկական ուրվականների, գալիս են, խոսում են, գնում են, նրանց գրեթե ոչ ոք չի նկատում: Ուղղակի ամոթալի աշխատավարձով, գլխավորապես աննպատակ ընդունված ուսանողական լսարանով, հնացած մեթոդներով ու հնամաշ գիտելիքներով, անմրցունակ բուհական կրթութամբ, այդ մարդիկ ցավի ու տագնապի զգացում են ապրում: Քանի որ հասկանում են, որ զբաղված են անգրագետ սերունդ կրթելով: Սերունդը, պարզվում է, ոչ միայն անգրագետ է, այլև անդաստիարակ: Ծնողը հպարտանում է, որ իր երեխան տասը տարեկանում մեքենա է վարում, կամ հայհոյում, արդեն պճնվում է կամ լուցկու տուփի պես փոխում է բջջային հեռախոսները: Ծնողը հպարտանում է ու խարախուսում դա` չխորհելով` ինքնավստահություն է սերմանում, թե ՞ խեղում է երեխայի արժեքային համակարգը, կործանում հարգանքը մեծերի նկատմամբ:
Արևմուտքում էլ բոլորը ցանկանում են իրավաբան ու բժիշկ դառնալ, դրանք չհնացող, միշտ շահութաբեր մասնագիտություն են: Բայց նախ պետք է սովորել: Սովորելու համար էլ ծնողները իրենց զավակների համար պետք է ստեղծեն պայմաններ, բայց ոչ նրանք, որ այսօր ընդունված է համարել: Անհասկանալի ուղիներով ու արագությամբ փող վաստակած հայկական մերօրյա բուրժուաների զավակներն իրականում իրենց ծնողների խորհրդային քաղցած անցյալի զոհերն են: Այդ պատճառով է, որ հարուստները գեր են, որովհետև դեռ աչքները չի կշտացել, այդ պատճառով է, որ իրենց երեխաներին մեքենաներ են պարգևում ու ամենաթողության զգացում, որովհետև միշտ ճնշված են եղել: Նրանք էլ իրենց հերթին ճնշում ու ծեծում են դասախոսներին: Ու դասախոսական ընկճված կեցվածքն ու հոգեբանությունն էլ վերջնականապես ոչնչացնում է այն ակադեմիական մթնոլորտը, որի շնորհիվ ուսանողը պիտի ինչ որ բան սովորեր: Ստացվում է` ծնողները վճարում են ոչ թե երեխային կրթելու, այլ իրենց անլիարժեքության բարդույթները ինչ-որ տարածքում իրացնելու համար:
Մանու Իրիցյան– Բրյուսովի անվան համալսարանում բոլորն անհանգիստ են ու մի քիչ վախեցած: Դասախոս Մարինե Գալստյանն անհետացել է: Վարկածներ, թե ուր է կորել Մարինե Գալստյանը, շատ կան: Քննիչները ստուգել են նաև Գալստյանի ու իր ուսանողների հետ հարաբերությունները, բայց նրան ճանաչողները վստահաբար ասում են` նրան բոլորն էին սիրում:
– Սա, կարծում եմ, անձնական կյանքի հետ է կապված, ոչ որպես մասնագետ,- ենթադրում է
Բրյուսովի անվան համալսարանի աշխատակազմի ղեկավար Նելսոն Ներսեսյանը:
Դասախոսները ոչ միայն անհետանում են, այլև բռնության ենթարկվում: Ըստ ոստիկանության, Ագրարային համալսարանի դասախոսը, որի հետ այդպես էլ խոսել չհաջողվեց, նույնպես ուսանողների թիրախում էր հայտնվել, բայց միայն առաջին հայացքից և միայն մինչև նախաքննության ավարտը: Ոստիկանները նախ կասկածել էին հիշաչար ուսանողներին, հետո պարզել, որ խուլիգանության հեղինակը հարևանի տղաներն են:
-Ես տեղյակ եմ այնքանով, որքանով եկել են այստեղ, հարցրել են, գնացել են: Ես գիտեմ, որ որևէ բան ուսանողների հետ կապված չէ,- ասում է Ագրարային համալսարանի պրոռեկտորը:
Գագիկ Ղազինյանի ֆակուլտետում ապագա կարգ ու կանոնի պաշտպաններն են սովորում: Վատ ուսանողը լավ իրավաբան չի դառնա: Դեկանը միշտ իր ուսանողների կողմից է, բայց դասախոսի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն այստեղ չեն ներում:
– Նկատողություն, խիստ նկատողություն, նայած ինչ է արել, ընդհուպ մինչև ազատում,- պատժի միջոցներն է նշում ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Դասախոս, պոետ, թարգմանիչ ու կնամեծար Արտեմ Հարությունյանն է: Ուսանողների հետ հոգսեր քիչ է ունեցել, բայց այ սիրահարված ուսանողուհիներն իսկական պատիժ են: Ոչ միայն սեր էին խոստովանում, այլև խոստանում ինքնասպան լինել` անպատասխան սիրո դեպքում:
– Ասաց`ինքնասպան կլինեմ, հետո պարզվեց` մի այլ տղայի համար էր ինքանսպան եղել: Ոստիկան եկավ, ասեց, հեռախոսագրքի մեջ ձեր համարն էր,- հիշում է դասախոս բանաստեղծ Արտեմ Հարությունյանը:
Տնտեսագիտական համալսարանի Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի նախկին դեկանը չի սիրում հիշել, առավել ևս խոսել անցած-գնացած օրերի մասին: Գազային ատրճանակի փամփուշտի հետքերն անցել են, բայց ծանր հուշերը դեռ հանգիստ չեն տալիս: Ֆակուլտետի նախկին դեկանն ու բուհի այժմյան ռեկտորը չեն ուզում հիշել դեպքը:
-Գտանք, որ նպատակահարմար չէ նրան վերականգնել ու չենք վերականգնել: Եկենք չփորփրենք, անցած բան է: Լավ օրինակ չէ,- հրաժարվում է մեկնաբանել ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը:
– Թող ներեն իմ կոլեգաները, դասախոսն է մեղավոր, որ ուսանողին չի կարողանում պահել: Չեմ պատկերացնում դասախոսի, որը չի տիրապետում իրավիճակին, նույնիսկ երբ ուսանողը դաստիարակություն չի ստացել,- այսպիսի եզրահանգման է եկել ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Ուսանող-դասախոս հարաբերությունների մասին գրեթե ամեն ինչ հայտնի է Տաթև Հարությունյանին: Լրագրողը լուսաբանում է հենց կրթության ոլորտը: Հենց նա է լուսաբանել անցած սեպտեմբերի աղմկոտ դեպքը:
-Պատմեցին, որ դասերից մեկի ընթացքում տղաներից մեկն իրեն լավ չի պահել, ուսուցիչը որոշել է պատիժ կիրառել, և ժիմ անել է տվել: Տղայի ընկերները պատմեցին, որ տղայի հայրը ոստիկան է, ու հայրիկի կապերի միջոցով որոշել է պատիվ պահանջել,- հոդվածի մանրամասներն է դիշում լրագրող Տաթև Հարությունյանը:
Սա այն քոլեջի բակն է, որտեղ <<Առավոտի>> լրագրողը հանդիպեց ցուցարար ուսանողներին: Նրանք պահանջում էին վերականգնել ռազմագիտության դասախոսին, որին աշխատանքից ազատել էին: Այստեղ բացատրել էին, թե դասախոսին ազատում են, որովհետև չունի համապատասխան լիցենզիա: Քոլեջի նորանշանակ տնօրենը հավատացնում է, որ ռազմագիտության նախկին դասախոսին ազատ արձակած տնօրենն ու անձնակազմն այսօր` միջադեպից ընդամենը կես տարի անց, քոլեջում այլևս չեն աշխատում: Աշխատանքից ազատված դասախոսի ու ազդեցիկ ծնողներ ունեցող ուսանողի մասին խոսել չկամենալը քոլեջի տնօրենը մեկանբանում է դաստիարակչական նկատառումով:
Վախ ու կսկիծ, ցավ ու զայրույթ. ահա այն առաջին զգացումները, որ ապրեցին հավաքվածները, երբ տարածվեց ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկանի սպանության բոթը: Դասախոս Կարեն Մկրտչյանի մարմինը գտել էին հենց իր տան մոտ: Անցել է ութ տարի, գործը կասեցվել է, մարդասպանը հայտնաբերված չէ ու դեռ ազատության մեջ է:
Նորից ողջույն բոլորիդ!!! Թեման այս անգամ էլ շատ հետաքրքիր և ակտուալ էր, ռեպորտաժը` հետաքրքիր և ամբողջական : Շնորհակալություն ռեպորտաժի համար:
Bayc nax yev araj duq greq te ayd dasaxos@ inchu chi ashxatum ayd qolejum(patjarneric mek@ 6 amsic avel ashxatavardz chtalu patjarov). Isk veronshvac patmutyan miak mexavor@ usanoxn er vorn uxaki iren nvastacac er zgacel jim anelu hamar u vostikan kanchel ayn dasaxsi hamar um amboxj qolej@ hargum yev sirum e.
Թեմայի ակտուալության մասին բան չունեմ ասելու, ուղղակի մեկ դիտողություն ունեմ անելու:Կարծում եմ առանց այն էլ մեր եթերում բռնության պակաս չկա, իսկ դուք ձեր հաղորդման ընթացքում ցույց եք տալիս մի դրվագ որտեղ երևում է սպանված մարդ և կարմիր արյան ծովը ասֆալտի վրա, ու բացի այդ սպանված դասախոսը որի մասին պատմում էիք հաստատ բարեկամներ ուներ որոնց համար շատ դժվար կլիներ վերապրել ետ ամենը, իսկ դուք եթերով ցույց եք տալիս այդ մարդուն արյան ծովի մեջ:
Հարգելի լրագրողներ` Արտակ Ալեքսանյան, Արտակ Վարդանյան, Մանու Իրիցյան և մյուսներ, դիտեցի Ձեր Հատուկ ռեպորտաժը, և խիստ զարմացա ու շատ զայրացա: Ուրեմն այսպես, ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ Ձեզ, որ, ՀՊՏՀ “հարգարժան պրն. ռեկտորը” ստում է, հայտարարելով, որ գազային ատրճանակից դեկանի վրա կրակած ուսանողը չի վերականգնվել հետագայում: Այդ տղան և’ վերականգնվել է, և ավարտել, և դեռ դեկանի հետ էլ “ախպերացել”, ինչ? ծանր հիշողությունների մասին է խոսքը??? Ես պարզապես զարմանում եմ, թե ուր մնաց Ձեր լրագրողական հետաքննական ջիղը և հարցերի պարզաբանման գործում հետևողականությունը: Ես համոզված եմ, ամենափոքր ցանկության դեպքում անգամ, Դուք շատ հեշտությամբ կարող եք գտնել ասածիս ապացույցները, պարզապես մեկ անգամ ևս այցելելով ՀՊՏՀ և համապատասխան մարդկանց հարցում անելով: Հուսով եմ` որպես իսկական լրագրող, Դուք անուշադրության չեք մատնի այս ամենը:
Հարգելի լրագրողներ` Արտակ Ալեքսանյան, Արտակ Վարդանյան, Մանու Իրիցյան և մյուսներ, դիտեցի Ձեր Հատուկ ռեպորտաժը, և խիստ զարմացա ու շատ զայրացա: Ուրեմն այսպես, ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ Ձեզ, որ, ՀՊՏՀ “հարգարժան պրն. ռեկտորը” ստում է, հայտարարելով, որ գազային ատրճանակից դեկանի վրա կրակած ուսանողը չի վերականգնվել հետագայում: Այդ տղան և վերականգնվել է, և ավարտել, և դեռ դեկանի հետ էլ “ախպերացել”, ինչ? ծանր հիշողությունների մասին է խոսքը??? Ես պարզապես զարմանում եմ, թե ուր մնաց Ձեր լրագրողական հետաքննական ջիղը և հարցերի պարզաբանման գործում հետևողականությունը: Ես համոզված եմ, ամենափոքր ցանկության դեպքում անգամ, Դուք շատ հեշտությամբ կարող եք գտնել ասածիս ապացույցները, պարզապես մեկ անգամ ևս այցելելով ՀՊՏՀ և համապատասխան մարդկանց հարցում անելով: Հուսով եմ` որպես իսկական լրագրող, Դուք անուշադրության չեք մատնի այս ամենը:
Hargeli lragrox isk dzer karciqov HPTH -i usanox@ giteq inchi hamar e krakel dasaxosi vra?,karox eiq da hesht imanal , vor lav qrqreiq kimanaiq vor lav ev chisht a arel…….
ES MI BAN MIAYN KAROX EM ASEL VOR KAN VAT DASAXOSNER BAYC HIMNAKAN MEXAVORNER@ ASHAKERTNERN EN VOROVHETEV ETE ASHAKERTNER@ HUNIC CHHANENB DASAXOSNERIN AYSPES ASAC HO GIJ CHEIN VOR YEREXANERIN XPEN KAM VIRAVOREN!!! ISK DASAXOSI MEXAVOR LINELU PATCHARN EL AYN E VOR ASHAKERTI AMEN MI SXAL ARARQI PATCHAROV ASHAKERTIN AYNPES EN VIRAVORUM VOR ASHAKERT@ IR ARJANAPATVUTYUNIC HELNELOV PATRAST EN NMAN BARER ANEL!!!
Usucichner@ ete cankanum en vor ashakertner@ irenc das@ lsen tox das anckacnen hetaqrqir qnnarkumnerov voch te asen<>.es avag dproci san em.naxqan avag dproc bacvel@ bolor@ barcr voraki dproci masin ein xosum.ba ura?ashakertner@ mexavor chen.usucichnern el mexavor chen.mexavor@ avag dprocneri grqer groxnern en.shat bard grqer en.
Reportaj@ hetaqrqir er
Թեման հետաքրքիր էր բայց կարելի էր նաև անդրադառնալ Թատերական ինստիտուտում փիլիսոփայության դասախոսի հետ կապված դեպքին, երբ Թատերական ինստիտուտի մոտ գտնվող դալանում երկաթյա ձողով հարվածել էին դեմքին….
ISK DU KITES. ASA MENQE IMANANQ
Հարգելի, Գեւորգ, ես զարմանում եմ, որ դուք իմ ռեպորտաժոււմ փոքրիկ, թաքնված քմծիծաղը չեք նկատել, երբ խոսում էի Տնտեսագիտականի դեպքի ամսին, եթե ես հավատայի ծանր հիշողություններին, ապա գաղտնի նկարահանումը չէր լինի, իսկ ինչ վերաբերում է, թե ինչու է ուսանողը կրակել, ապա դա արդեն այլ թեմա է, մեր թեման միյան բռնությունն էր:
Nara ջան, ես գիտեի նաեւ Թատերական ինստիտուտի դեպքի մասին, ճիշտն ասած, երկար քննարկելուց հետո մեր խմբագրությունը եկավ այն եզրահանգման, որ Ռուզան Հանեսյանին պետք չէ նկարել, քանի որ կա նաեւ կանացի սոլիդություն: Վերջերս Հանեսյանն ամուսնացել է, կարծում եմ, տգեղ կլիներ նորից անդրադառնալ այդ թեմայիչն: Բացի յադ, նա հիմա այստեղ չէ, Գերմանիոյւմ է, խոսել եմ իր հարազատների հետ
Հարգելի Մանու, ինձ ճիշտ չհասկացաք: Զայրույթս ուղղված էր ՀՊՏՀ ռեկտորի ցինիկ ստախոսությանը, որի ժամանակ աչքն էլ չթարթեց: Ընդամենը: Իսկ Ձեր դեմ ոչինչ չունեմ, ռեպորտաժն էլ լավն էր, ուղակի ես անպայման հաղորդման ժամանակ կշեշտեի, որ այդ ուսանողը խիստ արտոնյալ կարգավիճակում այնուամենայնիվ ավարտել է ՀՊՏՀ-ն:
barev dzez , vor xndrem youtube-i hascen ktaq, vortex usuciche atrchanakov krakum e erexayin
indz tvum e patchar@ ayn usanoxnern en,ovqer galis en BUH sovoreluc baci amen inch anelu.ete usanox@ dasin zbaxvi miayn dasov,voch mi dasaxos chi dimi <>
Հարգելի Մանու Իրիցյան դա շատ լավ է, որ քնարկել եք և նրբանկատորեն որոշել չանրադառնալ թաթերականի դեպքի մասին, բաից լավ կլիներ, որ նաև քննարկեիք ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկանի սպանության կադրերի ցուցադրել չցուցադրելու հարցը և զերծ մնաիք այդ կադրերը եթերով ցույց տալուց:
Shat shnorhakal em mer barzraguyn usumnakan hamakarg@ chisht sahmanelu hamar reportaji @ntacqum u chishtn asac amenashat@ inz da mtahoqec. Annpatak @ndunvac usanoxner lsaranum ,kesdarya hnutyan metodnerov ashxatox dasaxosner ,giteliq vor@ sovorelu depqum el 80%-ov anpetq e ev kirarutyunic durs, masnagitutyun vorn@ stanlov erbeq ayd masnagitutyamb ches ashxatelu.Isk te ays amboxj voxbi mej mi qani dasaxos ktuji kam kviravorvi inz chi hetaqrqrum,vorovhetev mi amboxj serndi chakatagir e drvac myus kshraqarin!!!!!!!!!!!!
indz kaseq inchn er patchare, vor usuciche atrchanakov krakum e ashakertin? ev ardyoq patjvel e dasaxose? uner hogekan xndirner usucuche? ahavor dzevi azdvel em xndrum em xoseq miqich et masin
բուրժուաների զավակներ????
inch burjuanner??? burjuannery zargacac en, kirt en, dranq chtesner en, chtesner, “ot gryazi da v knyazi” kaser mets axpery
մենք կարդում ենք բոլոր մեկնաբանությունները, շնորհակալություն, որ քննարկում եք մեզ հետ: Գեւորգ ջան, ես հասկանում եմ, ինչ եք ասում, բայց դա լրագրողի իրավուքնը չէ, եթե մենք միայն հարցազրույց ենք արել դեկանի ու ռեկտորի հետ, ապա նրանց խոսքը պետք էեթերում լինի, սա բռնության մասին էր, մնացածն արդեն այլ թեմա է, ամեն դեպքում, մենք շեշտեցիքն, որ ուսանողի հայրը բարձրաստիճան պաշտոնյա է
HPTH(jox. insituti) usanox@ krakela dekani vra, vorovhetev dasaxos@ hashiv er pahanjel usum@ sharunakelu hamar, isk txa chi uzecel poxov sovorel. Na haskanalov, vor meke chi sharunaki usum@ arele ayd qayl@, vorpisi dekan@ tarapi, inchpes, vor inqn er orerov lacum.
Հարագարժան, Գևորգ HPTH-i usanox@ chi verakangnvel
shat lav tema er ,arajarkum em xosel socialakan cnaceri masin
Hargeli Hrach, charachar sxalvum eq, verakangnvel e ev anporcanq avartel paron rektori barcr hovanavorutyamb. Es da dzez vorpes nuyn fakulteti ashxatakic em asum.
Khamadzaynem dzez het ev havelem,vor ete ashakertnern u usanoxner@ dproc kam buh hajaxen sovorlu, masnaget darnalu,ayl voch te shrjapati mardkanc zarmacnelu kam voreve ban cucadrelu hamar,usucichn el mankavarj sovorelu jamanak stugarq chstana kasharqi shnorhiv,ayn el 3gnahatakani hamar,ayl liarjeq tirapeti ir masnagitutyann u unena hamapatasxan giteliqner,ardyunqum zerc kmnanq aydorinak depqeric…
Եթե դասատուն կամ դասախոսը բանիմաց և հավասարակշիռ է , ապա կկարողանա պահել ոչ միայն 40 այլև 80 հոգանոց լսարան : Եթե դասավանդվող առարկան հետաքրքիր մատուցվի,ամենաանկարգ աշակերտն էլ հետաքրքրությամբ կլսի : Ես սովորում եմ ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետում և տարբեր դեպքերի էլ հանդիպել եմ որտեղ մեղավոր են եղել թ’ե դասախասները,թ’ե ուսանողները : Եթե դասախոսը,առաջին անգամ մտնելով լսարան,ասում է.<> : Նույն դասախոսը դասախոսությունների ընդացքում հաճոյախոսություններ է անում: Բնականաբար այդ դասախոսի հանդեպ լարվածություն է ստեղծվում և սկանդալը անխուսափելի է դառնում : Այդ լսարանի ուսանողների մասին սկսում են բացասական արտահայտվել դասախոսները : Բայց հենց այդ նույն լսարանում դասախոսություն կարդացող այլ դասախոսին ուսանողները շատ սիրում են,պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում, բանավիճում,դասերին մասնակցում և բոլոր դասերին էլ ներկա են լինում,չնայած դասը 8.30 է սկսվում : Կարծում եմ `ամեն բան հիմնականում հենց ուսուցչից է գալիս :
Եթե դասատուն կամ դասախոսը բանիմաց և հավասարակշիռ է , ապա կկարողանա պահել ոչ միայն 40 այլև 80 հոգանոց լսարան : Եթե դասավանդվող առարկան հետաքրքիր մատուցվի,ամենաանկարգ աշակերտն էլ հետաքրքրությամբ կլսի : Ես սովորում եմ ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետում և տարբեր դեպքերի էլ հանդիպել եմ որտեղ մեղավոր են եղել թ’ե դասախասները,թ’ե ուսանողները : Եթե դասախոսը,առաջին անգամ մտնելով լսարան,ասում է` քանի որ բանասիրականի աղջիկներին հետաքրքրում է,ասեմ ` ամուսնացած եմ,ունեմ 3երեխա : Նույն դասախոսը դասախոսությունների ընդացքում հաճոյախոսություններ է անում: Բնականաբար այդ դասախոսի հանդեպ լարվածություն է ստեղծվում և սկանդալը անխուսափելի է դառնում : Այդ լսարանի ուսանողների մասին սկսում են բացասական արտահայտվել դասախոսները : Բայց հենց այդ նույն լսարանում դասախոսություն կարդացող այլ դասախոսին ուսանողները շատ սիրում են,պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում, բանավիճում,դասերին մասնակցում և բոլոր դասերին էլ ներկա են լինում,չնայած դասը 8.30 է սկսվում : Կարծում եմ `ամեն բան հիմնականում հենց ուսուցչից է գալիս :
Ի՞նչ անի ուսուցիչը եթե ծնողները իրենց անդաստիրակ լակոտներին ֆերմա ուղարկելու փոխարեն ուղարկում են դպրոց այն էլ ոչ թե սովորելու այլ ուսուցիչների ներվերը քայքայելու: Իսկ ի՞նչ անի ուսուցիչը եթե դպրոցում չի գործում այնպիսի համակարգ որը կպատժի անդաստիրակ լակոտներին: Իսկ եթե այդ համակարգը չի գործում Հայաստանի դպրոցներում ապա այս դեպքում ուսուցիչը ստիպված պետքե մի բան անի: ինչպես որ արվում է Միացյալ Նահանգների դպրոցներում: