ԹՈՂԱՐԿՈՒՄ 26-ՐԴ. ՀԱՆՈՒՆ ՄԱՀՎԱՆ ՈՒ ՄԵՌԱԾԻ. ՆՇՏԱՐ ԿՅԱՆՔԻ

logo2

Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Կան վայրեր, որտեղ ուղղակի չեն գնում նույնիսկ ծայր անհրաժեշտության դեպքում: Ու եթե գնում են, ապա երբեմն առողջ չեն վերադառնում: Մինչդեռ կան մարդիկ, որոնք դա նույնիսկ կարոտում են: Հատուկ Ռեպորտաժի սարսափ թողարկումներից` դիահերձարանների ու դիակների և դիահերձողների մասին: Բացառիկ նկարահանումներ, այնտեղ դեռ ոչ ոք չէր համարձակվել մտնել, խոսել, տեսնել: Խնդիրներ, որ թաղված են, մարդիկ, որ ստվերում էին: Առաջին անգամ հեռուստաէկրանին: Սարսուռ թողարկում:

Արտակ Ալեքսանյան– Ուղիղ տասը տարի առաջ կառավարությունը լիցենզիաներ հատկացրեց հիվանդանոցներին, ընդ որում և պետականին, և մասնավորին, որ բացեն դիահերձարաններ: Այս տասը տարիների ընթացքում ամբողջ երկրում բացվել է մոտ հիսուն դիահերձարան: Դրանց մեծ մասը մայրաքաղաքում է, բայց և բոլոր մարզերն էլ ունեն: Տասը տարի անց, մենք որոշեցինք տեսնել, թե ի վերջո ինչի հանգեցրեց այդ որոշումը և հիվանդանոցները կարողացան արդյոք կազմակերպել դիահերձարանների աշխատանքը:

Ըստ համաշխարհային փորձի, դիահերձարանը պետք է կառուցված լինի և շահագործվի` որոշակի սանիտարահիգիենիկ չափորոշիչներ պահպանելով: Այսինքն` պետք է լինի առնվազն երեք սենյակ, որոնցից մեկը վիրուսակիր հիվանդների համար, հատուկ ջրահեռացման համակարգ, հատուկ սառնարան: Մինչդեռ, գործող դիահերձարանների իննսուն տոկոսը ընդամենը ներկայացնում է մեկ ընդհանուր սենյակ, որի ջրահամակարգն ուղղակի միացված է ընդհանուր ջրագծին:

Դիահերձարանների ռեպորտաժը պատրաստելիս մենք երկու անգամ հեղինակ ենք փոխել: Նույնիսկ ամուր նյարդերի տեր և զգացմունքներին չտրվող լրագրողները չկարողացան դիմանալ այն սթրեսին, որին ենթարկվում էին հատկապես մարզերում: Ի վերջո, խիզախեց Արաքս Թադևոսյանը: Այն, ինչ տեսավ, ավելի լավ է դուք էլ տեսնեք: Երկար քննարկումից հետո մենք վերամոնտաժել ենք մի քանի կադրեր. Դրանք այնքան սյուրռեալիստական էին, որ նույնիսկ մահվան առեղծվածն է փոշիանում:

23Արաքս Թադևոսյան– Թալինի հիվանդանոցը մոտ 36000 բնակչի է սպասարկում: Հիվանդանոցին կից հերձարանը վերջին 30 տարում չի գործել: Երկու տարի առաջ են նորոգել` ստեղծելով սոսկ նվազագույն պայմանները: Հիմա այստեղ աշխատում է հենց այն վարպետներից մեկը, որը տնային պայմաններում էլ է հերձել, և որը մեզ համոզում էր, թե այդ ժամանակներն արդեն անցյալում են:

121
– Վերջին ժամանակաշրջանում ոչ ոք տներում չի անում, նախկինում արել եմ, բայց հիմա , որ հիվանդանոցը կա, էլ չեմ անում,, դե նախկինում մի կերպ անում էինք,- ասում է
դիահորձող Վաչիկ Ներսիսյանը:

 
 
17Դեռ չի հաջողվել շրջանի բնակիչներին հետ պահել տանը հերձելու նախկին սովորույթից, գյուղերում հրաժարվում են օրինական ծառայությունից: Սա գյուղացու գրպանի համար չէ: 2006թ. կառավարությունը ո֊րոշեց, որ բո֊լոր մահացածներին դիահեր֊ձարանում հեր֊ձելը պարտադիր է : Բայց այդ որոշումը գործադրելու կամ վերահսկելու մեթոդներ առայժմ չկան: Ըստ մեկ այլ որոշման, հիվանդանոցն իրավունք չունի մահվան վկայական տալ առանց բժշկական եզրակացության:

– Հիմա եթե մեկը կա գյուղում, որ կգնա տանը, կանի, թող անի, բայց մահվան թուղթ ով է իրեն տալու, մահվան թուղթը տրվում է միայն, եթե հերձվում է դիահերձարանում, բուն մահվան պատճառը ախտորոշելուց հետո,- նկատում է ՀՀ գլխավոր պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը:

18
– Ըստ օրենքի խնդիր առաջանում է, բայց դե քանի որ ծախսերի հետ է կապված, մեռելին տեղափոխելը, նորից բերելը, տեղում լուծվում է էդ հարցերը էն հին հայկական կարգերին համաձայն,- ասում է Աշնակ գյուղի բնակիչ Միսակ Ղազարյանը:

 
42Թալինի հիվանդանոցում դա անում են 30 հազար դրամով, մինչդեռ օրինական ծառայությունը գնահատվում է 12 500դրամ: Այսինքն` պետբյուջեն այդքան է հատկացնում սոցիալապես անապահով խմբերին, տարբերությունը վճարում է հանգուցյալի հարազատը: Իսկ երբ սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, եզրակացությունն էլ ըստ դրա է գրվում: Տիպային հերձարանը պետք է ունենա տաք և սառը ջուր, սառնարան` դիակը պահելու համար, լաբորատորիա, որտեղ կախտորոշվի մահվան պատճառը, երկու առանձին դիասրահ` ինֆեկցիայով հիվանդների դիակների համար :

20
– Մերը ունի միայն մեկ սրահ, սա տիպային կառույց է, հետևի մասում նախատեսված է եղել լաբորատորիայի համար,սա էլ սառնարանն է լինելու,- ներկայացնում է Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Թամարա Գևորգյանը:

 
19Մարտունու բժշկական կենտրոնը 85 000 բնակչի է սպասարկում: Այստեղ ժամանակին չեն էլ հերձել մահացածներին, հիվանդանոցին կից դիահերձարանը կառուցվել է միայն 1983-ին, իսկ 1995-ին: Տանիքը տափակ էր, տեղումներին չդիմացավ: Իշխան Գևորգյանը Մարտունու հիվանդանոցի պաթանատոմն է, առաջին օրից այստեղ է աշխատել ու ափսոսանքով է հիշում այն երանելի ժամանակները, երբ նույնիսկ լաբորատորիա են ունեցել, նաև գործընկեր կար: Ասում է` այստեղ վիրահատարանից էլ մաքուր էր:

211<< Քանաքեռ- Զեյթուն>> բժշկական կենտրոնի դիահերձարանն է, գործում է 2001թ-ից, մինչև այդ պաթանատոմ չկար, տարածքն էլ աղբանոցի էր վերածվել: Այս դիահերձարանը նույնպես ինֆեկցիոն սրահ չունի, հիսթոլոգիական լաբորատորիա նույնպես: Առողջապահական համակարգի այս ոլորտն այսօր բարձիթողի վիճակում է, արձանագրում են նույնիսկ պետական պաշտոնյաները: Տասը տարի առաջ, երբ պատերազմական տարիներն արդեն հետևում էին և երկիրը քիչ-քիչ առաջ էր շարժվում, կառավարությունը խնդիր դրեց ստեղծել նվազագույն պայմաններ

52– Ժամանակին, երբ լիցենզավորվել են դիահերձարանները 2001-ից, էն ժամանակ մինիմալ պահանջն էլ թվում է մաքսիմալ, էն ժամանակ յոլա տանելու պահանջ էր: Իսկապես բարձիթողի վիճակ է, միջինից ցածր: Հիմա նախարարը խիստ հանձնարարություն տվեց, որ վիճակը ուսումնասիրվի ամբողջ երկրում, տեսնվի ինչ կա, ինչ չկա և ինչ է հարկավոր, հատուկ ուշադրություն ենք դարձնում շենքային պայմաններին, քանի սեղան կա, սառնարան, այս բոլորը ուսումնասիրվում են, նախարարի սեղանին կդնենք ծրագիրը,- ասում է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:

Իսկ մինչև այդ չկա որևէ մեխանիզմ, որով կարելի է վերահսկել դաշտը, հիվանդանոցները մենակ են մնացել այս անլուծելի խնդրի առջև, աշխատում են ինչպես կարող են կամ` ինչպես ուզում են:

Արտակ Ալեքսանյան– Հայտնի է, որ Հայաստանում գրեթե վերացող մասնագիտություն է դիահերձողի գործը: Մի կողմից` չկան փոխարինողներ, մյուս կողմից` քաղաքային լեգենդներն ու փոփ մշակույթը գրեթե դեմոնիզացնում են այդ մասնագետներին: Մինչդեռ սանիտարները, այդպես են նրանց անվանում, ճշմարտության վերջին հանգրվանն են ու երբեմն նրանք ոչ թե հերձում, այլ բացահայտում են ճշմարտությունը մարդու մասին, վերջին ճշմարտությունը: Պաշտոնապես Խորհրդային Հայաստանում դիահերձումը սկսել է կիրառվել 1923 թվականին ու դրանից հետո և մինչև 90-ականները դիահերձման պրակտիկան չի փոխվել: Այն շարունակվում է կիրառվել և առաջին հերթին` մահվան ախտորոշման: Դիահերձման քանակը խորհրդային ու նորանկախ Հայաստանում չի նվազել: Արտյոմ Լևոնյանն է զրուցել Հայաստանի ամենահայտնի դիահերձողի հետ: Նա շատ սովորական մարդ է, իր գործի ու մասնագիտության համար չի ամաչում, բայց չի էլ հպարտանում, աշխատում է առանց զգացմունքի, բայց պարտաճանաչ, առանց հաճույքի, բայց արդեն երեսուն տարի:

Արտյոմ Լևոնյան– Իրար մեջ խոսելիս բժիշկները նրանց սովորաբար կոչում են սանիտարներ: Այս ձեռքերը ամեն օր հերձում են 3-4 դիակ: 30 տարի շարունակ: Այստեղ ու այս մարդու ձեռքերում դիակը պարզապես անշունչ մարմին է, մահը` սովորական հետազոտման առարկա:

asatur2
– Կենդանի մարդուց պետք է վախենաս, մեռելից ինչ վախենաս, որովհետև կարող է շրջվես մեկել գլխիդ սենց մի բանով խփեց, ընկար ու չհելար: էն կինոների պես, որ խփցին պատին, վերջ, բայց դիակն ինչ է, տախտակ,- իր մտքերով կիսվում է դիահերձող Ասատուր Բերբերյանը:

 
161Ասատուր Բերբերյանը Հայաստանի ամենահայտնի դիհերձողներից մեկն է: Նրա մոտ են գալիս ու նրան են զանգահարում Հայաստանի հեռավոր ու մոտ բնակավայրերից: Նրա ձեռքերը չեն դողում, հերձում են առանց վախի: Երիտասարդ Ասատուրը սանտեխնիկ էր ու վերելակի մեխանիկ, աշխատում էր հիվանդանոցում, տեսել էր հերձումներ: Առաջարկեցին փորձել: Համաձայնեց: Ու ձեռք բերեց նոր մասնագիտություն: Նա գտավ իր կյանքի գործը:

morgagniԴիահերձման պրակտիկան` որպես բժշկական մեթոդ, առաջին անգամ կիրառվել է Իտալիայում 16-րդ դարում: Ջիովանի Մարգանիից հետո բազմաթիվ հերձումներ է արել ֆրանսիացի Բիշան ու տպագրել է հիվանդությունների ու օրգանների առաջին ատլասը: Հայաստանում դիահերձման պրակտիկան պաշտոնապես սկսվել է 1923 թվականից:

112
Երևանի բժշկական համալսարանում այսպես կոչված սանիտարների` դիահերձողների հատուկ կուրսեր չկան: Բոլոր ուսանողները անցնում են դիահերձարանով: Առել են անշունչ մարմնի հոտն ու վարժվել են ներքին օրգանների տեսքին: Սարգիսը չի խորշում ոչ քառատած մարմնից, ոչ էլ հանած ուղեղից:

usanox– Տաս դիահերձման մոտավորապես մասնակցել եմ: Առաջին ռեակցիան բարդ էր այն իմաստով, որ հոգեբանական պատնեշ կար, որ պետք է հաղթահարելԼ Արդեն երկրորդ, երրորդ անգամ այցելությունը հեշտ էր…այսինքն` սովորական էր դարձել: Դիակին դիտում եմ որպես անշունչ առարկա, այսինքն` մատերիալ,- պատմում է Բժշկականի երկրորդ կուրսի ուսանող Սարգիս Աբրահամյանը:

leonardoԱմենահայտնի, ամենահետաքրքրասեր ու ամենատարօրինակ անհատականությունը Լեոնարդո Դավինչին էր: Նա էլ գաղտի հերձումներ էր անում`բացահայտելով այն ամենը, ինչ այսօր դեռ առեղծված է մնում:

– Նա հերձումն էր և մարդկանց, և կենդանիների, որովհետև առանց դրա չէր կարող ուսումնասիրել: Նա հերձում էր անգամ ծաղիկները, միջատին,- ասում է արվեստաբան Մարինա Ստեփանյանը:

asaturԱսատուրը գրառումները վաղուց չի թերթել: Ամեն ինչ անգիր գիտի: Արդեն սովոր է թե դիակի սառնությանը և թե դիահերձարանի անհյուրընկալությանը: Ասատուրը սառնասիրտ մարդ չէ: Նյարդերն ու համբերությունը երբեմն տեղի են տալիս: Նա հարգում է դիակը ու հանգուցյալի հարազատին, անում է` բոլոր վերջնական շտկումները, որ անշունչ մարմինը չաղճատվի ու վանող չլինի: Այս այգում հաճախ է լինում. ազատ ժամերն այստեղ հանդարտ են անցնում, միայնությանն էլ ոչ ոք չի խանգարում:

– Դուք Ձեզ մեկուսացած զգում եք, առանձնացած մարդկանցից:
– Ոչ…
– Իսկ եթե անկեղծ… (երկար լռություն)

72Հոգեբանները համարում են, որ նրանք աշխարհից մեկուսանում են այդ կերպ և իրականացնում են իրենց գաղտնի մղումները: Մշակութաբանները դա վերագրում են վերածննդին ու ամեն ինչ նյութականացնելու մղումներին: Դժվար է ասել, որտեղ է ճշմարտությունը: Բայց մի բան հաստատ է. նրանցից տաղանդավորները եղել են փնտրողներ ու գտնողները: Մեկը փնտրում է հողի ընդերքում, մյուսը` տիեզերքում, երրորդն էլ` մարդու մարմնի մեջ: Չէ որ նրանք վերջինն են, որ տեսնում են, թե ինչ կա յուրաքանչյուրիս ներսում:

21 մեկնաբանություն

  1. Anjelika 30 March 2011, 10:03

    Amena sarsapelin ajn e, vor menq el mi or hajtnvelu enq ajd senjakum

  2. VARDAN 30 March 2011, 20:56

    Նախ հայտնեմ իմ շնորհակալությունը բանաձևի ստեղծագործական խմբին և անձամբ Արաքս Թադևոսյանին այս թեմային անրադառնալու համար, սակայն պետք է նշեմ, որ ռեպորտաժում աղավաղվում է դիահերձողի և պաթանատոմի (ավելի հայեցի` ախտաբան անատոմ) մասնագիտությունները և սովորական հեռուստադիտողին դժվար է դրանք տարբերակել միմիյանցից: Նախ դիահերձողը բժշկական կրթություն չունի, նա երբեք եզրակացություն չի տալիս (այդ մասին ասում է Արտակ Ալեքսանյանը հաղորդման սկզբում), նա ոչինչ չի բացահայտում առավել ևս ճշմարտությունը մարդու մասին, ինչպես նշում է Արտակ Ալեքսանյանը: Դիահերձողը վերացող մասնագիտություն չէ, այսօր էլ կան շատ երիտասարդ դիահերձողներ և շատերն էլ ուզում են դառնալ, քանի որ այս մասնագիտության համար բարձրագույ կրթությունը, օտար լեզվի և համակարգչի իմացությունը պարտադիր չէ, պետք է միայն ամուր նյարդեր, իսկ գումար բավարար քանակությամբ վաստակում են, վարում են լավ մեքենաներ, այցելում լավ ակումբներ և իրենց մեկուսացված չեն զգում:
    Ինչ վերաբերվում է ախտաբան անատոմին, սա իրոք Հայաստանում վերացող մասնագիտություն է (բժշկական համալսարանում այս մասնագիտությամբ որակավորում ստացած վերջին կլինիկական օրդինատորը ես եմ եղել 2008թ.-ին ): Պահանջարկ չկա, քանի որ կա ձևավորված սխալ կարծիք այս մասնագիտության վերաբերյալ, ինչին նպաստեց նաև այս ռեպորտաժը:
    Ի գիտություն բոլորին մարդու մասին ճշմարտությունը բացահայտում է հենց ախտաբան անատոմը և շատ հաճախ ոչ դիահերձարանում, այլ մանրադիտակի առջև: Դիահերձարանում ախտաբան անատոմը անցկացնում է իր աշխատանքային ժամանակի 10% միայն, մնացած ժամանակը անցկացնում է իր սիրելի մանրադիտակի հետ և ոչ միայն ուսումնասիրում է դիակից վերցրած ներքին օրգանները ալև հիվանդներից վերցրած բիոպսիաները, ինչով և օգնում է հիվանդության ճիշտ ախտորոշմանը և բուժման մարտավարության ճիշտ ընտրությանը:
    Ինչ վերաբերվում է “Քանաքեռ Զեյթուն” ԲԿ-ի հիսթոլոգիական լաբորատորիային դա լրագրողական ապատեղեկատվություն է, գուցե նաև պատվիրված:
    Ցավում եմ որ չայցելեցիք իմ բաժանմունք և հնարավորություն չունեցաք ծանոթանալ և ներկայացնել հանրությանը պաթանատոմիայի իրական գիտական ներուժը:

  3. Հայկ 31 March 2011, 14:09

    Այսօր շատ գյուղերում դեռ պահպանվել է տան պայմաններում ավանդույթը: Բայց այն ինչ անում են այդ մարդիք, ուղղակի կարող ես ասել, որ նրանք ուժեղ կամքի տեր են: Իսկ ճշտել եք, թե ձեր ռեպորտաժում հարցազրույց տված դիահերձողները մինչև ալկոհոլ օգտագործում են:? Որովհետև ես գիտեմ այդ գործող զբաղվող մեկին, ով մինչև դիակին մոտենալը պարտադիր ամենաքիչը 1լ օղի է խմում:

  4. Arman Gevorgyan 31 March 2011, 18:54

    Կներեք հաղորդման վիդեոն երբ կլինի կայքում??

  5. Tatevik 31 March 2011, 23:43

    Anchap hetaqrqir tema e,shnorhakalutyun,ayo es el gitem mard ov anpayman alkohol er ogtagorcum diaherdzumic araj…amen depqum voch bolor@ karox en nmanorinak gorcov zbaxvel…

  6. AnanaAM 1 April 2011, 16:37

    Ես ԵՊԲՀ-ի երրորդ կուրսի ուսանողուհի եմ: Չգիտեմ Հայաստանի գլխավոր պաթոլոգ-անատոմը որքանով է տեղեկացված ամբիոնում դասախոս-ուսանող հարաբերություներից,բայց նրա տոնից կարելի է եզրակացնել, որ այնքան էլ իրազեկ չի: Մեր պաթանատոմիայի դասախոսը գոնե ինձ համար բժշկի իդեալ է, ու ես գիտեմ , որ ամբիոնում չկա մի դասախոս, որ համապատասխանի ռեպորտաժում բնութագրված “պատոլոգ-անատոմի” կերպարին , ու գիտեք ինչու?, որովհետև խոսվում է միմիայն դիահերձողի մասին: Հավատացեք, որ եթե այս ոլորտում ամեն ինչ կախված լիներ ՄԻԱՅՆ ամբիոնի աշխատանքից, բնագավառը կտարյալ կլիներ:

  7. Lusine 1 April 2011, 18:58

    Նախ շատ հաճելի էր ,որ հեռուստադիտողների մեծ բանակ ունեցող այս հաղորդումը անդրադարձավ մեր շատ անհրաժեշտ մասնագիտություններին(բժիշկ-ախտաբան անատոմին ,և ինչու չէ նաև հերձող սանիտարի մասնագիտություններին),բայց ցավալի էր այն փաստը ,որ հաղորդումը լցոնված էր ապատեղեկատվությամբ:Վարդանը շատ հստակ պարզաբանեց բժիշկ-ախտաբան անատոմի և հերձող սանիտարի տարբերություններն ու յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը և կրկնվելու անհրաժեշտություն չեմ տեսնում:Միայն որպես ախտաբանական անատոմիայի ամբիոնի կլինիկական օրդինատոր կցանականայի ավելացնել,որ ախտաբանական անատոմիան Հայաստանում չի վերանում,ինչին առավելագույնս նպաստում է ամբիոնը իր 2 կլինիկական բազաներով:Դեռևս 3րդ կուրսում/ինձ համար զարմանալի էր նաև ,որ 2րդ կուրսի ուսանող էր ներկայացնողներից այն էլ ՆՈՐՄԱԼ անատոմիայի ամբիոնում/մեզ մատուցվող գիտելիքներն այնքան անհրաժեշտ և հետաքրքիր են լինում ,որ ակամայից գիտակցում ենք այս մեծ գիտության դերն ու նշանակությունը, նրա օրեցոր բացահայտող ու բացահայտվող գաղտնիքները:

  8. Արաքս 1 April 2011, 21:37

    Հարգելի Վարդան, շնորհակալություն կարծիքի համար, նաև, որ հետևում եք մեր աշխատանքին: Բայց մի բան չհասկացա, <> վերաբերյալ ինչ պատվերի մասին էր խոսքը, ես որպես ռեպորտաժի հեղինակ , վստահեցնում եմ, որ որևէ պատվերի մասին խոսք լինել չի կարող, ես եղել եմ այդ հիվանդանոցի դիահերձարանում, այնտեղ ասացին, որ լաբորատորիա չկա:

  9. Garik 2 April 2011, 20:47

    Բարև Ձեզ: Ճիշտն ասած Ձեր այս ռեպորտաժը ինձ այնքան էլ դուր չեկավ, քանի որ շատ էր իրար խառնած 2 տարբեր մասնագիտություն պատանատոմ և դիահերձող: Եվ բացի այդ չհասկացա թե ինչու եք պատանատոմների մասին ռեպորտաժ վերցրել անատոմիայի ամբիոնում 2-րդ կուսեցուց, ով դեռ չի անցել այդ առարկան և կարցում եմ դիակ չի տեսել (այն ինչ նկարել էիք, դիակ չի այլ մուլյաժ):

  10. Garik 2 April 2011, 20:51

    Պատասխանում եմ Anjelika-ի կոմենտին:
    Դուք սխալվում եք դա չի ամենադաժանը, ամենադաժանը այն է, որ այդ սեղանին հայտնվելու են Ձեր բոլոր մտերիմները: Իսկ երբ Դուք հայտնվեք այն ժամանակ Դուք էլ ոչինչ չեք զգալու:

  11. Garik 2 April 2011, 21:02

    Հարգելի Արաքս, որպեսզի չլինեն այսպիսի անախորժություններ, ընդհանրապես որևէ նյութ գրելիս, եթե ցանկանում եք այն որակյալ լինի պետք է օգտվել ինֆորմացիայի բոլոր աղբյուրներից, ոչ թե մի քանիսից ու նաև պետք չի ներկայացնել միայ վատը, քանի որ Ձեր տված ինֆորմացիան հասարակության կողմից ընդունվում է որպես դոգմա և այն սխալ է:

  12. Արաքս Թադևոսյան 2 April 2011, 22:22

    Հարգելի Գարիկ, ինֆորմացիայի բոլոր աղբյուրներից օգտվել կարծում եմ անհնար է, իսկ մաքսիմում շատ` անհրաժեշտ, ես դա արել էի որքան որ հնարավորություն է տալիս մեկ հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու ժամանակը, իսկ ինչ վերաբերում է միայն վատը ներկայացնելուն, ասեմ, որ որևէ դիահերձարան նկարելուց առաջ, որևէ մեկի հետ նախօրոք չեմ պայմանավորվել, նկարել ենք միայն պատահական ընտրության սկզբունքով: Ռեպորտաժում ցույց ենք տվել այն, ինչ կար… որևէ բան չենք հորինել, առավել ևս թաքցրել:

  13. Tatevik 3 April 2011, 11:57

    Hargeli Garik ete lav@ cucadrver hastat chein havata,qani vor hasarakutyun@ shat lav tsanot e irakanutyan@…u aystex voch mi apatexekatvutyun chkar.isk dzer nshac tarberaki depqum hastat Apatexekatvutyun kliner u chein havata…

  14. Armen 4 April 2011, 10:23

    Անձամբ ինձ շատ հաճելի է, որ վերջապես գոնե ինչ որ ձևով ակնարկվեց այս թեման: Ամբողջ աշխարհում ախտաբանի (թույլ տվեք այսուհետ այսպես անվանել այս մասնագիտությունը, քանի որ դա է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված անվանումը այս մասնագիտության (pathologist)) մասնագիտությունը ցավոք շատ քիչ է շոշափվում “հիվանդ-բժիշկ” փոխհարաբերությունների մեջ: Եվ, ցավոք, շատ քչերն են պատկերացնում ախտաբանի իրական դերը և տեղը այդ փոխհարաբերությունների մեջ, ինչպես նաև հիվանդի բուժման և հետագա հսկողության մեջ: Այս ամբողջը հանգեցրել է նրան, որ ախտաբանները շատ հաճախ ընդունվում են հասարակության կողմից որպես “մոռգի բժիշկ”: Այստեղից է բխում այս, չափազանց կարևորագույն մասնագիտության անհրապուրչության առաջին պատճառը: Եվ այս պատճառի վերացման բարդ պատասխանատվությունը, առաջին հերթին ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի ամբիոնի ուսերին է դրված: Բազում ուսանողներ, այդ ամբիոնի ուսումնական ծրագիրը բարեհաջող ավարտելուց, իրականում չեն էլ պատկերացնում թե ինչով են զբաղվում ախտաբանները: Երբևիցե հարցրել եք ինքներդ ձեզ, թե ինչու է ԵՊԲՀ-ն ավարտող ուսանողը նախընտրում վիրաբուժությունը, գինեկոլոգիան, ճառագայթային ախտորոծումը, ակնաբուժությունը և ոչ թե ախտաբանությունը? Այստեղ է թաքնված երկրորդ պատճառը – ֆինանսային մոտիվացիան: Բավականին ամպագոռգոռ է հնչում, թե դիահերձումը ՀՀ-ում արժե 12.000 դրամ: Եկեք ինքներս մեզ, և կարևորը, ժողովրդին ճխափենք, առավել ևս, որ այդ գումարից իրականում ախտաբանին կարող է հասնել լավագույն դեպքում 20%ը: Անց կացնել ժամանակդ դիակի կողքին, շնչել դիակային թույները, ուղեղդ ծանրաբեռնել, հետազոտել բոլոր օրգան համակարգերը և տալ վերջնական եզրակացություն – այդ ամենը այդ չնչին գումարով (անձամբ ես դժվար եմ պատկերացնում վիրաբուժ, որը այդ գումարով, մի փոքրիկ օրգան կարող է հեռացնել մաքուր վիրասրահում, բուժքույրերի և կոլլեգաների հետ կատակներ անելով): Մի մոռացեք որ շատ դեպքերում ախտաբանը գործ ունի բժշկի սխալի – յաթրոգենիայի հետ: Ճշմարիտ հնչեց հաղոռդման սկզբում որ ախտաբանները շատ հաճախ պրեսսինգի են ենթարկվում հիվանդանոցի տնօրինության կողմից, և որ ախտաբանության բաժանմունքները պետք է ենթարկվեն անմիջապես ՀՀ ԱՆ-ը: Սակայն Երևանում գոյություն ունեցող միակ, ստրատեգիական նշանակություն ունեցող պետական հիմնարկը – Հանրապետական Մանկական Պաթանատոմիական Կենտրոնը բարեհաջող դարձավ սեփական հիվանդանոցի բաժանմունք: Վերջապես, ախտաբանի գործը միայն դիահերձումները չեն: Ով է անվանում ուռուցքը – ուռուցք, խոցը – խոց, բորբոքումը – բորբոքում, ով է դատապարտում հիվանդներին վտանգավոր վիրահատությունների և երկարատև քիմիաթերապիայի, միայն ու միայն ախտաբանը: Բժիշկները կատարողներն են: Բժիշկը պետք է իմանա հիվանդությունները, որպեսզի հասկանա թե ինչի հետ գործ ունի, ախտաբանաը պետք է իմանա հիվանդությունները, որպեսզի հասկանա թե ինչին է դատապարտում հիվանդին: Սա է ախտաբանի առաքելությունը առողջապահության մեջ: Եվ իրոք, մեր երկրում մենք ունենք շատ մեծ խնդիր այս առումով:
    Այս խնդրի միակ լուծումը պետական հզոր կառույցի ստեղծումն է, որին կենթարկվեն բոլոր հիվանդանոցների ախտաբանությոն բաժանմունքները: Եվ իհարկե բարձր (շատ բարձր) պետական աշխատավարձը, որը պիտի հանդիսանա հզոր մոտիվացիա ուսանողների համար, որպեսզի նրանք ընտրեն այս մասնագիտությունը, որը մեր երկրում համարվում է մահացող:

  15. VARDAN 5 April 2011, 10:07

    Հարգելի Արաքս ես իրոք ուրախ կլինեմ, եթե վերը նշված տեղեկությունը ոչ թե պատվեր այլ ուղղակի թյուրիմածություն լինի, սակայն եթե նույնիսկ այդպես է կարծում եմ Ձեզ դիտավորյալ են թյուրիմացության մեջ գցել: Ես տեղյակ եմ, որ դուք եղել եք այդ դիահերձարանում, սակայն չեք խոսել բժշկական կրթություն ունեցող որևէ մեկի հետ: Տեղեկացնեմ, որ հիսթոլոգիական լաբորատորիան գտնվում է հիվանդանոցի առաջին հարկում (կարող եք այցելել ստուգել) և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն գտնվի հենց դիահերձարանում:

  16. Hasmik 6 April 2011, 11:07

    Hargeli Araks.Tesaniut@ diteci ev shat txreci.Sa arden erkrordn er im tesac niuteric diaherdzaranneri masin( arajin@ Petrosi ev Erevan kaxaki glxavor patanatomi het kayacac handipumn er erku tari araj, vori jamanak Petrose aidpes el chhaskacav te inchi masin e xosum Xandanyane, ev anverj nran anvanum er diaherdzox).Arden erkrord angam e diaherdzarani sanitare darnum glxavor heros ev karevor figura ais volortum.
    Im karcikov duk sxal vair ev herosner eik @ntrel ais masnagitutyun@ lusabanelu hamar.Nrank chkaroxacan chisht nerkaiacnel ais masnagitutyan karevorutyune ev ardiakanutyune .
    Xndir@ irok ardiakan e- ayo-masnagetneri tiv@ gnalov nvazum e, ev shat diaherdzaranner uxxaki darcel en komercion himnarkner. Baic ais ameni mexk@ bardel Pet. Hamalsarani Axtabanaanatomiakan ambioni vra-uxxaki sxal e!!!!!!!! Es inks dasavandum em aid ambionum ev naev xekavarum em bavakanin mec patanatomiakan kentron. porcum em inks pntrel ain xndirnere, vori patcharov stexcvel e kadreri deficite ev petakan marminneri antarberutyune diaherdzaranneri nkatmamb.
    Arajinneric meke ain e, vor bjshkakan hamalsarani usanoxe bavakanin mec gumar vcharelov usman hamar, uzum e ir hetaga bjshkakan karieran anel aveli gexecik , lusavor , makur bjshkakan hastatutyunum, linel hexinakutyun ir azgakanneri ev @nkerneri hamar- aisinkn bjshki barcr kochume inke patkeracnum e aidpes. Ays ararkai gorcnakan parapmunkneri jamanak, erb usanoxnere aicelum em diaherdzaranner, canotanum em herdzman procesi, hiusvackabanutyan laboratoriai, hivandutyan parmagreri verlututyan het, nrank lrjanum ev aveli hargalic en verabervum masnagitutyane, sakain naev haskanum en ais masnagitutyan bardutyune, larvatutyune ev patasxanatvutyane. Es nkatel em , vor amen dasic heto, nrank aveli ev aveli lurj en darnum, ev aistex e vor nrank arajin angam zgum en bjishk linelu bardzr ev patasxanatu kochume. Sakain im harcin, te kuzi vorevice meke darnal axtabanaanatom- shat shatere jptum ev patasxanum en-voch, axr djvar ev txur e mahacac mardkanc ev nranc harazatneri het shpvele, hivandin txur lur nra virahatutyunic heto haitnele(xosks charorak uruckneri axtoroshman masin e). Aio shat djvar e , baic aranc lurj patanatomiakan bajanmunki vorevice buj kentron uxxaki chi karox hivandin matucel barcr voraki buj ognutyun, aisor tendenc e nkatvum buj kentonneri tnorinutyan koxmic bavakanin hagecac ev veranorogvac patanatomiakan stobajanumneri stexcman gorcum.Sakain bolor tnorennere chen vor Ara Babloyan en, unen arajadem haiackner ev lav gitakcum en ais bajanmunkneri karevorutyune hamaliri gorcum.

    Ev uzum em naev hamadzainvel meknabanutynneri het- Aio, Axtabanaanatomiakan caraiutyune piti lini ankax, inchpes databjshkakane. Piti petutyune ais carayutyan mijocov verahski aroxjapahutyan volorte, ail voch te kci ain bjshkakan kentronnerin, piti lurj gumarner nerdni jamanakakic sargavorumnerov ev niuterov hagecnelu hamar, ev amena karevore barcr varcatri masnagetin. Ev ete pet hamalsarani usanoxe dasalsumneri hamar aiceli aidpisi kentron ev canotana iroxutyane , hastat hamozvac em -kuzi ir hetdiplomain vorakavorume sharunaki vorpes bjishk -patanatom.
    Isk dzez, hargeli Araks xndrum em mek angam aicelel im xekavarac kentrone ev porcel mi kich poxel karcike ais masnagitutyan masin.
    Kanxav shnorhakal em.

  17. Hasmik 6 April 2011, 13:40

    Hargeli Araks.Tesaniut@ diteci ev shat txreci.Sa arden erkrordn er im tesac niuteric diaherdzaranneri masin( arajin@ Petrosi ev Erevan kaxaki glxavor patanatomi het kayacac handipumn er erku tari araj, vori jamanak Petrose aidpes el chhaskacav te inchi masin e xosum Xandanyane, ev anverj nran anvanum er diaherdzox).Arden erkrord angam e diaherdzarani sanitare darnum glxavor heros ev karevor figura ais volortum.
    Im karcikov duk sxal vair ev herosner eik @ntrel ais masnagitutyun@ lusabanelu hamar.Nrank chkaroxacan chisht nerkaiacnel ais masnagitutyan karevorutyune ev ardiakanutyune .
    Xndir@ irok ardiakan e- ayo-masnagetneri tiv@ gnalov nvazum e, ev shat diaherdzaranner uxxaki darcel en komercion himnarkner. Baic ais ameni mexk@ bardel Pet. Hamalsarani Axtabanaanatomiakan ambioni vra-uxxaki sxal e!!!!!!!! Es inks dasavandum em aid ambionum ev naev xekavarum em bavakanin mec patanatomiakan kentron. porcum em inks pntrel ain xndirnere, vori patcharov stexcvel e kadreri deficite ev petakan marminneri antarberutyune diaherdzaranneri nkatmamb.
    Arajinneric meke ain e, vor bjshkakan hamalsarani usanoxe bavakanin mec gumar vcharelov usman hamar, uzum e ir hetaga bjshkakan karieran anel aveli gexecik , lusavor , makur bjshkakan hastatutyunum, linel hexinakutyun ir azgakanneri ev @nkerneri hamar- aisinkn bjshki barcr kochume inke patkeracnum e aidpes. Ays ararkai gorcnakan parapmunkneri jamanak, erb usanoxnere aicelum em diaherdzaranner, canotanum em herdzman procesi, hiusvackabanutyan laboratoriai, hivandutyan parmagreri verlututyan het, nrank lrjanum ev aveli hargalic en verabervum masnagitutyane, sakain naev haskanum en ais masnagitutyan bardutyune, larvatutyune ev patasxanatvutyane. Es nkatel em , vor amen dasic heto, nrank aveli ev aveli lurj en darnum, ev aistex e vor nrank arajin angam zgum en bjishk linelu bardzr ev patasxanatu kochume. Sakain im harcin, te kuzi vorevice meke darnal axtabanaanatom- shat shatere jptum ev patasxanum en-voch, axr djvar ev txur e mahacac mardkanc ev nranc harazatneri het shpvele, hivandin txur lur nra virahatutyunic heto haitnele(xosks charorak uruckneri axtoroshman masin e). Aio shat djvar e , baic aranc lurj patanatomiakan bajanmunki vorevice buj kentron uxxaki chi karox hivandin matucel barcr voraki buj ognutyun, aisor tendenc e nkatvum buj kentonneri tnorinutyan koxmic bavakanin hagecac ev veranorogvac patanatomiakan stobajanumneri stexcman gorcum.Sakain bolor tnorennere chen vor Ara Babloyan en, unen arajadem haiackner ev lav gitakcum en ais bajanmunkneri karevorutyune hamaliri gorcum.
    Ev uzum em naev hamadzainvel meknabanutynneri het- Aio, Axtabanaanatomiakan caraiutyune piti lini ankax, inchpes databjshkakane. Piti petutyune ais carayutyan mijocov verahski aroxjapahutyan volorte, ail voch te kci ain bjshkakan kentronnerin, piti lurj gumarner nerdni jamanakakic sargavorumnerov ev niuterov hagecnelu hamar, ev amena karevore barcr varcatri masnagetin. Ev ete pet hamalsarani usanoxe dasalsumneri hamar aiceli aidpisi kentron ev canotana iroxutyane , hastat hamozvac em -kuzi ir hetdiplomain vorakavorume sharunaki vorpes bjishk -patanatom.
    Isk dzez, hargeli Araks xndrum em mek angam aicelel im xekavarac kentrone ev porcel mi kich poxel karcike ais masnagitutyan masin.
    Kanxav shnorhakal em.