Բանաձև ընկերությունը հեռուստատեսային, օնլայն և տպագիր բովանդակություն արտադրող անկախ ընկերություն է:
Ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում որպես առանձին ստեղծագործական միավորում: Հանրային հեռուստաընկերության առաջարկով հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը 2003-ի գարնանը սկսեց 131 հայ նախընտրական քաղաքական թոք-շոու, որի նպատակն էր կազմակերպել քննարկումներ և հանրությանը ներկայացնել ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրարշավին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները:
Հաղորդումը բավական մեծ հաջողություն ունեցավ և նույն տարվա աշնանը` Հանրային հեռուստաընկերության սեպտեմբերյան նոր եթերաշրջանից սկսեց հեռարձակվել որպես բանավեճային շաբաթական հաղորդում: Այդ ժամանակ հեռուստադիտողներին ներկայացվեց Բանաձև շաբաթական թոք-շոուն:
Աշխատելով թոք-շոուի վրա, Արտակ Ալեքսանյանը արդեն 2004-ին ձևավորվում է ստեղծագործական խումբ, որը սկսեց արտադրել նաև Հատուկ ռեպորտաժ հաղորդումը: 2005-ից խումբն արդեն սկսեց պատրաստել երրորդ հաղորդումը` Գզրոցներ մշակութային շաբաթական ծրագիրը, որը եթե հեռարձակվեց մինչև 2007 թվականը: Արդեն որպես առանձին արտադրող ընկերություն, Բանաձևը գրանցվեց 2008 թվականին:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ
2008 – 2011թթ. Ընկերությունը Հանրային հեռուստաընկերության պատվերով պատրաստեց և հեռարձակեց Հատուկ Ռեպորտաժ, Ականատես, Ինտերակտիվ, Բրիֆինգ նախագծերը:
2011 թվականից մինչև այժմ ընկերությունը նախագծերը հեռարձակվում են Արմնյուզ հեռուստաընկերությամբ, որտեղ Արտակ Ալեքսանյանը հանդիսանում է հեռուստաալիքի գործադիր պրոդյուսերը: Արմնյուզ հեռուստաընկերությամբ եթեր են հեռարձակվում Բանաձև, Ինտերակտիվ, Սեփական Փորձով նախագծերը:
ՏՊԱԳԻՐ
2011 թվականի մարտին Բանաձևը Ուլիս – Մեդիա ընկերությունից ձեռք է բերում Նյումեգ ամսագիրը: Ընկերությունը սկսում է իր ուժերը փորձել նաև տպագիր մամուլում և մինչև այսօր ամեն ամիս հաջողությամբ տպագրում է պարբերականը:
2013 թվականի սեպտեմբերին Պանարմենիան Մեդիա Գրուպի հետ կնքված պայմանագրով ընկերությունը ստանում է նաև Ես/Yes ամսագիրը ամեն ամիս տպագրելու լիցենզիան: Ես/Yes-ը Հայաստանի ամենապոպուլյար երիտասարդական ամսագիրն է:
ՕՆԼԱՅՆ
2009 թվականից Բանաձևի լրագրողական թիմը հիմնեց իր սեփական բլոգը, որտեղ հիմնականում ներկայացված են ոչ պաշտոնական, անկեղծ մասնագիտական ու անձնական դիտարկումներ Հայաստանում և աշխարհում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Բանաձևի ցանկացած արտադրանք ունի նաև համացանցային ներկայություն` մասնավորապես Նյումեգ և Ես/Yes ամսագրերը:
Գործում է նաև ընկերության Youtube-ի պաշտոնական էջը, որտեղ տեղադրված են հեռուստատեսային արտադրանքը և Facebook սոցցանցում հատուկ խումբը:
ԳՈՎԱԶԴ
2014 թվականին ընկերությունը ներկայացրեց նոր ծառայություն` Մեդիավիրուս: Սա վիրուսային գովազդի պատրաստում և տեղադրում է` ժամանակակից մեդիատեխնոլոգիաների և սոցհարթակների հետ օգտատերերի ինտերակտիվ գործակցությամբ:
2014 թվականին ընկերությունը ներկայացրեց ևս մեկ նոր ծառայություն` Պրես Ատաշե, որի շնորհիվ Բանաձևի հետ կնքված պայմանագրով բազմաթիվ քաղաքականության և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, փոքր ու միջին բիզնեսի ընկերություններ կարողանում են ստանալ մամուլի և հասարակության հետ կապերի ծառայությունը: Բանաձևը ներկայացնում է այդ մարդկանց և ընկերությունները և կարգավորում նրանց հարաբերությունները մամուլի և հասարակայնության հետ:
Բանաձևը համախոհ և աշխատասեր երիտասարդ մարդկանց խումբ է, որի թիմի անդամները սիրում են այն, ինչ անում են, ու չէին կարող ուրիշ ոչնչով զբաղվել: Մենք խենթի պես նվիրված ենք մեր գործին, սիրում ենք մեր աշխատանքը ու համոզված ենք, որ լավ մեդիաարտադրանքը ճաշակով, հմտությամբ, ու խնամքով արարված ստեղծագործությունն է: