ԹՈՂԱՐԿՈՒՄ 1-ԻՆ. ՍԵՎԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔՈԲՈՒԼԵԹԻԻ

sevanՈւր մեկնել հարցով սկսվում է Հատուկ ռեպորտաժի նոր հեռուստասեզոնը: Սևան, թե Կաբուլետի, ոչ թե ընտրության, այլ հնարավորության հարց է: 2009-2010 Հեռուստասեզոնի պրեմիերա: Սևանն ընդդեմ Քաբուլետիի. Ծառայությունների և գների մենամարտ:

Արտակ ԱլեքսանյանԱռնվազն 50-70 հազար հայաստանցիների համար այս հարցի պատասխանը հստակ է` Աջարիայում: Քաբուլետին, Ուռեկին և մերձական քաղաքները դարձել են հայկական ամառային զբոսաշրջային կենտրոններ: Ընդ որում, հոսքն այս շրջաններ սկսվել է վեց տարի առաջ` 2003 թվականին: Այն ժամանակ դրանք ընդամենը առափնյա վրացական գավառական փոքրիկ ավաններ էին, այժմ արդեն ամեն օր զարգացող ենթակառուցվածքներով հանգստյան գոտներ: Միայն օգոստոսին, ըստ Հայաստանի հյուպատոսության, Աջարիա է գալիս 25 հազար մարդ, նրանց մեկ երրորդը օթևանում են հենց Քաբուլետիում: Ինչու հենց Աջարիա` նախ որովհետև ծով է, ոչ թե լիճ, երկրորդը` Սևանի համեմատ ուղղակի չափազանց էժան է` միջին հաշվով 70 հազար դրամով Աջարիայում կարելի է տասը օր հանգստանալ: Մինչդեռ Սևանում այդ նույն հանգիստը կարժենար ամենաքիչը չորս անգամ ավելի շատ: Հայերը Աջարիայում ոչ միայն հանգստանում են, այլ աշխատում: Սեզոնային ռեստորանային և հյուրանոցային բիզնեսում նրանք արդեն կան: Քաբուլետիի հայկականացման սեզոնային դրսևորումներին մեկնել ու անձամբ ուսումնասիրել են Գոհար Մանուկյանն ու Մանու Իրիցյանը:

gohar-manu1Գոհար Մանուկյան, Մանու Իրիցյան – Եթե Սեւանցիները հպարտանում են ձկների երկարությամբ, ապա Քոբուլետի բնակիչների պարծանքը Աղմնեմենեբելի փողոցի երկարությունն է: Այն խորհրդային միության ամենաերկար փողոցն է` 13 կմ: Առնվազն 20 րոպե կպահանջվի, որպեսզի բացօթյա ավտբուսով կտրես-անցնես Աղմնեշենեբելին: Քաբուլետի քաղաքը սկսվում եւ ավարտվում է հենց այս փողոցով:Ամռան առաջին օրվա պես, Քոբուլեթիի բնակիչները դուրս են գալիս Դավիթ Աղմնեշենեբելի փողոց: Բացվում է հայկակամ բազարն իր ողջ հմայքով; Սակարկելու համար լեզուն խոչընդոտ չէ, ամռանը վրացական ափի պաշտոնական լեզուն հայերենն է:

zuriko1Զուրիկոյի հայրենիքը տարեկան 25. հազար հայ է դիմավորում ու ճանապարհում` անկախ երկրի քաղաքական վիճակից: Մոտ 90` 42 մասնավոր եւ 45 պետական հյուրանոցներն ամռանը չեն բավարարում, այդ իսկ պատճառով Քոբուլեթիում ցանկացած տուն սեզոնին դառնում է հյուրանոցային սերվիսի մի մաս:

ԶուրիկոՀունիսին մեկ մահճակալը 10 լարի է, ձեր դրամով 2200 դրամ, օգսոտոսին ` 15: Լյուքս համարն օգոստոսին 50 լարի է , իսկ ամռան մյուս ամիսներին` ավելի էժան:

Եվրոպական երկրներում մշտապես հանգստացող ընտանիքն այս տարի էլ Սեւ ծովում է: Ընտրությունը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական ենթատեքստ ունի:

Արմեն Սաքապետոյան օրական 200 դոլար ենք ծախսում, նույնն ինչ Անտալիայում, բայց ազգային նկրտումներից ելնելով չեմ գնում.

qaxaqapetՊաշտոնը` քաղաքապետ, Հոբբին` հայկական երգ-երաժշտություն, զբաղմունքը` ֆուտբոլ: Քաբուլետիի քաղաքապետ Ջանիկո Ջինչարաձեն հեռվից հեռու զգում է գյումրեցիներին` զինվորական ծառայությունն այնտեղ է անցել, հայկական հարսանիքներին այնքան շատ են հրավիրել, որ սովորել է հայերեն երգել: Ամեն ինչ լավ է, ընդամենը մի խնդիր կա, 30 տարի փնտրում է բանակային ընկերոջը: Քաղաքապետին չես մերժի:

Ջանիկո Ջինչարաձե / Քաբուլետիի քաղաքապետ Օգնեք ինձ, փնտրում եմ Կիրակոսյան Կամոյին: Ինտերնետով էլ եմ փնտրել, ափսոս չեմ գտնում:

naraՆառան չէր հասցրել կարոտել հարազատներին, երբ անձնագրում նկատեց Աբխազիայի սահմանը հատելու կնիքը, մինչդեռ ըստ վրացական օրենսդրության, Աբխազիայի սահմանը հատած քաղաքացիների համար Քրեական օրենսգիքը նախատեսում է 2-ից 4 տարի ազատազրկում կամ նվազագույնը 5000 լարի տուգանք: Նառային չտուգանեցին, ոչ էլ ազատազրկեցին: Նա վերադարձավ մենակ: Նորից Հայաստան:

tigranՏիգրանի ու Շուշանի արձակուրդային տրամադրությունը վրացական սահմանին միանգամից անկում ապրեց: Տիգրանի անձնագիրը հնամաշ էր, այդ առիթով Քաշքշուկը` շատ: Արդյունքում վրացի սահմանապահները բարի գալուստիի փոխարեն Տիգրանի անձնագրում, ընդամենը վիճելու համար հատուկ կնիք դրեցին` սահմանն այլեւս ձեր առաջ փակ է: Տիգրանի համար սա վերջին հանգիտսն է Վրաստանում:

ՏիգրանՍպասարկման ոլորտը մակարդակով ցածր է: ռուսերեն չգիտեն ու չենք կարողանում շփվել: 2. օրինակ սրճարան ենք եկել, մի մենյու կա ընդամենը:

Խորովածի հոտն ուղիղ տանում է Քրիստինայի մոտ: Քրիստինան` փոքրիկ աղջնակն ու փոքր ռեստորանը պատկանում են Զառային և Արմենին: Սև ծով Երևանյան զույգին բերեց ռոմանտիկան: Սկզբում եկան հանգստանալու համար: Արձակուրդն ավարտվեց, բայց ամուսինները մնացին: Հանգիստը փոխարինեցին ռեստորանային բիզնեսով: Քյաբաբ -խորավածը սկզբում պատրաստում էին ընկերների հեռախոսային ցուցումով, հիմա` նրանց հետեւից չես հասնի:

armen-restoranԱրմեն / Ռեստորանի սեփականատերհետաքրքիրն այն է, որ հենց հայերն են գալիս էստեղ խորաված ուտելու, քան վրացիները:, որ Հայստանում ամեն օր ուտում են:

Քոբուլեթիին արթնացնում են ոչ թե աքաղաղները, այլ սիմինդիի առեւտրականները: Խորը թմբիրի մեջ հայտված մարդկանց միանգամից իրականություն կվերադարձնեն նրանք` եգիպտացորենի բիզնեսի մշտարթուն ներկայացուցիչները: Օրը 50 սիմինդի` դրանից պակաս վաճառքը Րաֆֆու տատն օրվա կորուստ է համարում: Չէ որ նա թոռանն է փոխանցել փեշակի ամենանուրբ գաղտնիքները: Սա գյուղացի երիտասարդին բաժին հասած տորնադոն է` նրա ժամանցի եւ աշխատանքի միակ ասպարեզը:

rafiՐաֆֆիԳարունը աշխատում եմ, մնացած եղանակներին սովորում եմ:

Փոքրիկ տղան ձմռանը մանդարին կվաճառի: Ուշադիր կհետեւի այն քոբուլեթցիներին, ովքեր տուն ու բակ են նորոգում իր հայրենակիցների համար: Ամռանն ու հայերին նա ամենաշատն է սպասում:

Արտակ ԱլեքսանյանՈրտեղ ես հանգստանալու` Սևանում: Չէ, ես այդքան հարուստ չեմ,- այս, հումորի վերածված, երկխոսությունն իրականում հենց այնպես չի ստեղծվել: Սևանում այս տարի նախընտրել են չհանգստանալ շատերը` հենց միայն այն պատճառով, որ գները և ծառայությունների որակը չեն համապատասխանում: Այսօր Սևանի մեկ օրվա միջինն արժեք 30 հազար դրամ է, ճիշտ նույնքան որքան ասենք Անտալիայում կամ Կիպրոսում` մեկ տարբերությամբ, հինգաստղանի հյուրանոց Սևանում չկա, ինչպես նաև աղի ջուր` ծով կամ օվկիանոս: Ավելին, Սևան մեկնողները շատ հաճախ անակնկալի են գալիս բառի բուն իմաստով վայրի, գռեհիկ և լկտի ափատերերի վարքից, ովքեր ուղղակի կարող են ձեզ վռնդել ու ասել` ափին չեք կարող մտնել ու չեք լողա, որովհետև այն վճարովի է: Խնդիրն ամենևին այն չէ, որ կարող են լինել ու պետք է լինեն մասնավոր լողափեր, այլ որ այլ ափերը կեղտոտ են, անմշակ ու անհասկանալի է, թե ինչու համար ես վճարում:
Մի խոսքով, Սևանի ծառայություններն ու գները զայրացնում են, բայց ամենակարևորը` խլում մեզանից մեր իսկ սերը մեր Գեղամա թագուհու նկատմամբ: Իսկ թագուհին մեզ կանչում է: Նրա սրտի կանչով Սևան է մեկնել նաև Արտակ Վարդանյանը:

Արտակ Վարդանյան – Սևանը խանդում է Սև Ծովին, Քոբուլեթին ավելի գրավիչ է հայ հանգստացողների համար: Սևանի ափերը առաջվա պես մարդաշատ չեն: Սևանը մերն է, հաճույքը փող ունեցողներինը: Սևանյան խրախճանքը բաժանվում է երեք հիմնական տեսակի: Փաթեթ` առաջին. վայրի հանգիստ առանց հարմարության կուսական գոտում: Փաթեթ երկրորդ` աղետյալի վագոն-տնակ, բոլոր պետքերն` առափնյա: Եվ այնուամենայնիվ, սա ավելին է, քան ուղղակի լողափին գիշերելը: <Էս ո՞ւր ես եկել, դու գիտես>, ողջույնի փոխարեն: Զբոսաշրջային այս գոտի մուտք գործելու համար, քեզնից կպահանջեն միջինը 40-50 հազար դրամ: Փաթեթ երրորդ` միայն ընտրյալների և միայն հարուստների համար: Եթե տարին շատ նպաստավոր է եղել, ապա բարձրակարգ հյուրանոցային համալիրում տեղ կգտնեք: Մեկ շաբաթյա հանգիստն արժե միջինը 280 հազար դրամ առանց նախաճաշի:

ofelia-sevanՏիգրանյան Օֆելյա / Կապուտակ ՍևանԱյս սենյակը, նախատեսված է 3 անձի համար արժե 65 հազար դրամ: Ունի բոլոր հարմարությունները:

Մեկ ժամ ջրային մաշված հեծանիվի վրա` 2000 դրամ: Նավով մեկ պտույտը Սևանա լճում արժե 1000 դրամ: Միայն թե բարձրակարգ սպասարկման և պիկ ժամին զգոն եղեք. նավաստիները կարող են աստիճանները հակառակ ուղղությամբ դնեն եթե նավում չգտնվեն բարի կամքի տեր հովեկներ:

Երգի պետական թատրոնի սաները հաղթահարում են բոլոր փորձությունները: Նրանց ասված է, Գեղամա մաքուր օդը այն է, ինչ պետք է իսկական երգչին: Գրիգորիչը հարցը խսիտ է դրել. կգոհացնեն կամ էլ չի վերաբացվի թատրոնը:

artur-g-sevanԱրթուր Գրիգորյան / Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարԱռավոտից մինչև ճաշ փորձ, հետո ճաշում են, հետո փորձ մինչև 12-ը:

Եղանակը սև բերեց Սևանցիների գլխին: Սևանի բիզնեսմենները մինչ բիզնես ծրագրերը ընդլայնելու հեռանկարներ էին փնտրում` ամպեր կուտակվեցին նրանց գլխավերևում: Եղանակն էլ իր հերթին փչացրեց նորմալ փող վաստակելու հույսը: Առանց այն էլ երկու անգամ կրճատված զբոսաշրջային ցանցը հաստատ նրանց ձեռքին չէ:

xachik-baxd-sevan1Խաչիկ Բաղդասարյան / Ոսկե լողափի տնօրեն Կասեի, որ ցուրտա ամեն օր անձրևա տեղում:

Այստեղ եղել է փոքրիկ Անի լողափը: Կառավարական ծրագիրը Արտաշես Վարդանյանից խլեց իր հարստության զգալի մասը: Նա անցած տարի այս նույն տարածքով քայլում էր: Ջրի մակարդակը բարձրացել է, ափերը թողնելով մոտ 30 մետր հեռավորության վրա:

artashes-sevanԱրտաշես Վարադանյան / Փոքրիկ Անի տնօրեն – Կարող եմ ցույց տալ` այ ստեղ եղել է իմ վրանա, հիմա լրիվ տվեց ավերեց:

Գեղամա լճին մարզի բնակիչները ծով են ասում` ոչ այն պատճառով, որ մեծ է, այլ որ ծովի չափ սիրում են: Սևանի նկատմամբ համազգային սերը չի մարել, բայց խամրել է` երբեմն անհասկանալի գնային քաղաքականությունը Սևանա ծով գնալու մտադրությունից հետ է պահում շատերին: Մեր ծովից պետք օգտվելու հնարավորություն ունենան բոլորը: Հակառակ դեպքում, այն կդառնա առողջարար, թանկարժեք ու անհասանելի: Մինչդեռ Սևանը կանչում է….բոլորին:

Արտակ ԱլեքսանյանԹվում էր, թե վայրի կապիտալիզմ նույնիսկ արտահայտությունն արդեն մոդայիկ չէ: Մինչդեռ այն դառնում է հայկական բիզնեսի առանձնահատկությունը: Մյուս կողմից, ամեն վայրի ընտելացման փուլ էլ ունի: Տեսնենք, թե մերը երբ քաղաքակիրթ կդառնա:

5 մեկնաբանություն

  1. Գեղամ 19 February 2011, 23:21

    Inch himarutyun!!!!DEBIL EQ ELI!!Grum,cucadrum eq en,inch dzez harmara,tekuz irakanutyunic shat heru lini!!!Xelq havaqeq!!!Menak lezun sharjelov chi!!!Irakan xndirneri masin mta&eq!!!!