ԹՈՂԱՐԿՈՒՄ 3-ՐԴ. ՄԱՐԶԱԿԱՆ ԱՍՏՂԱՁՈՒԼԱՐԱՆ

marzakan1Որտեղից են գալիս ու ինչպես են ծնվում չեմպիոնները.Շրջայց հայկական սպորտսմենների հայրենի քաղաքներով ու սպորտային հայրենիքներով: Հատուկ Ռեպորտաժի թիմն ուսումնասիրել է հայկական սպորտային կենտրոնները, որտեղ մարզվում, մեծանում ու ծնվում են իսկական չեմպիոններ.Մարզական աստղաձուլարան:

Արտակ Ալեքսանյան – Մենք բոլորս ուշի ուշով հետևում էինք Եվրոպայի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, հայ մարզիկների մասնակցությունը: Ցանկացած միջոցառում նաև ստուգատես է` թե ինչպես է հասարակությունը կրթում և ստեղծում, վերարտադրում իր չեմպիոններին:

Այս իմաստով ըմբշամարտի հայկական հայրենիքը Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորն է: Այնտեղ չկա ամիս, որ սպորտային միջոցառում չլինի: Բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանրամարտ ու սամբո, սրանք այն հիմնական մարզաձեւերն են, որոնցով այսօր հպարտանում է Վանաձորը: Սամբոն դեռ օլիմպիական մարզաձեւ չէ, մինչդեռ վանաձորցի սամբիստներից շատերն իրենց քաղաքին կարող էին օլիմպիական մեդալ բերել հենց այս մարզաձեւից:

Մանու Իրիցյանը մեկնել է ըմբշամարտի ու բոքսի մարզիկների մատակարար Վանաձոր` պարզելու չեմպիոն դառնալու լոռվա բանաձևը:

Մանու Իրիցյան – Հանրապետության չեմպիոնը, ԽՍՀՄ երիտասարդների մրցանակակիրն առաջինն էր, ով վանաձորցիների կոխին առաջարկեց այլընտրանք: Սամբոյի առաջին վանաձորցի մարզչի մասին ֆիլմ էլ նկարեցին: Սարերի պարը կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ցուցահանդեսում գրավեց առաջին տեղը:
Գուրգեն Գևորգյանն այն մարզիկն է, ում հաջողվել է պարտության մատնել Պուտինին:Միայն թե խաղը ոչ թե քաղաքական, այլ մարզական էր:

gurgenԳուրգեն ԳևորգյաննԵս իհարկե, չեմ հիշում, հետո ընկերներս ասին, որ իմ քաշային կատեգորիայում է եղել:

Քսան մարզաձև, տասը մարզադպրոց և ութ հազար մարզիկ, որոնցից չորս հազարն էլ ակումբներում են պարապում: Սա հանրապետության երրորդ քաղաքի սպորտային ներկան է: Սամվել Ավետյանի անվան մենապայքարային մարզաձևերի դպրոցում պարապմունքներն ու գործուղումներն անվճար են չորս հարյուր սաների համար:

Վանաձորի երկու օլիմպիական մեդալները հենց այս մարզադպրոցի սաներն են բերել: Վաթսունականներին, երբ հիմնադրվեց դպրոցը, այստեղ կար տասնչորս մարզաձեւ:Այսօր դպրոցի հինգ հարյուր սաները զբաղվում են միայն ըմբշամարտով, բռնցքամարտով, սամբոյով, ձյուդոյով ու շախմատով:
Վանաձորցի հայտնի բասկետբոլիստը վերջին անգամ ցանցի մեջ գնդակ տեսել է երկու տարի առաջ: Իսկ վոլեյբոլ խաղում են միայն վանաձորցի բանվորները: Բասկետբոլն էլ թողեց, երբ բռնցքամարտի մրցումների 90 տոոկսի մրցավարը դարձավ:

rudolfՌուդոլֆԻնձ համար ցավալի է, որ դահլիճը ծառայում է միայն մեր խմբերի նախավարժանքի համար:Հիմնական խմբեր չկան, բասկետբոլի թիմ չկա:

Վանաձորը պատրաստ է անցկացնել միջազգային ու հանրապետական մրցումներ բոլոր սպորտաձեւերից, պետք է միայն գալ.-զայրանում է դպրոցի տնօրենը:

Թումանյանական կոխն այսօր էլ վանաձորցիների սիրելի սպորտաձեւն է, բայց Վանաձորը նաեւ բռնցքմարտի քաղաք է: Բռնցքամարտի տասներեք միջազգային կարգի վարպետ է տվել քաղաքը:

lernikԼեռնիկԵրկրորդ մարտը պարտվեցի: Առաջին մարտը ճապոնացու հետ էր, հաղթել եմ, վատ հակառակորդչէր:

96ի Օլիմպիական խաղերը Լեռնիկ Պապյանի քսաներեքամյա մարզական կարիերայի վերջն ու մարզչականի սկզիբն էին: Այսօր բռնցքամարտիկը Վանաձորի լավագույն ակումբներից մեկի մարզիչներից է:

Վանաձորի Առփանյա թաղամասի ու նաե ամբողջ քաղաքի ամենահայտնի բռնցքամարտի ակումբն է: Ակումբի մոտ հարյոր սաներից յուրաքանչյուրը հավատում է. Վազգեն Բադալյանն իրեն Վիկ Դարչինյան կդարձնի:

vazgenՎազգեն ԲադալյանՎիկն ամենափոքրն էր: Երկու անգամ դուրս եմ արել: երկրորդ անգամ եկավ: Հերն իմ ընկերն էր: Դե էստեղ էին ապրում: Հարցը տարիքը չի, հասկանալու խնդիրա:

Լոռեցիները գուցե մի քիչ միամիտ են ու մեղմ, բայց Վանաձորում են ապրում եթե ոչ ամենարագաշարժ ու բարձր թռիչք ունեցողները, ապա հաստատ ուժեղները:

Արտակ Ալեքսանյան – Եթե ըմբշամարը Վանաձորի, ապա ծանրամարտը գյումրեցիների մենաշնորհն է: 33 տարի առաջ` 76-ի օլիմպիական 21-րդ խաղերի ժամանակ առաջին անգամ հնչեց հայի ազգանուն` Վարդան Միլիտոսյան: Նրան հաջորդեց իր հորեղբոր որդի` Իսրայել Միլիտոսյանն ու սկսվեց:

Գյումրեցիներն այսօր միջնակարգ դպրոց ու ծանրամարտի հաճախումեն միաժամանակ` 7տարեկանից: Վերջին 10-ը տարիներին Հայաստանը Եվրոպայի եւ Աշխարհի ծանրամարտի խաղերից միշտ վերադարձել է մեդալներով` ոսկին պարտադիր է: Ավելին, հիմա արդեն գյումրեցի աղջիկներն են ծանրամարտի ռինգ մտել: Կնոջ ոտքը ծանր էր նրանց տղամարդկանց, բայց ոչ եվրոպայի եւ աշխարհի համար` մեր թույլ սեռն արդեն ապացուցել են, որ ուժեղ ու ոսկի աղջիկներ են:

Գոհար Մանուկյանը մեկնել է Գյումրի պարզելու ծանրամարտի գյումրիի տեղային առանձնահատկություններն ու մարզիկների նախասիրությունները: Ձուկ, խորոված, գրքեր ու շոպինգ` պարզվում է մեր չեմպիոնները գերմարդ են սպորտում, բայց սովորական, մեր պես են` առօրյայում:

Գոհար Մանուկյան – Սիրած ձողից բացի, ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Արա Խաչատրյանը մեծ հաճույքով ձկնորսական կարթն է պահում: Երկաթախաղի վարպետի պրկված մկաններին հանգիստ է պետք, իսկ դա վերապահված է միայն ջրում լողացող գեղեցկուհիներին: Արհեստավարժ ձկնորսը գիտի, թե իր որ խայծը կուլ կտան ձկները:
Ոտքի մկանն անզոր էր 190 կգ-ի դեմ: Պեկինից Արային շտապ հիվանդանոց տեղափոխեցին: Վիրահատությանը հետևեց բժշկական 24-ժամյա հսկողությունը: Ճանապարհելուց առաջ Արային վերջին ցուցումը տվեցին. առաջիկա մեկ տարին եւ ոչ մի քայլ դեպի ծանրաձողը:

araԱրա Խաչատրյան, Եվրոպայի փոխչեմպիոնՄի քիչ կնեղվեմ, բայց ոչինչ, բան չկա: Աշխարհին չէ, բայց Եվրոպայինին կմասնակցեմ:

Մարզիկները ևս պատմության կերտողներն են: Նրանց բերածը միայն մարզական հաղթանակ չէ` դա համազգային նվաճում է, թեև հերոսի կենսագրությունն այսպեղ սահմանափակ է: Ունի ժամկետ: Ծանրամարտիկի կարիերան ավարտվում է 32 տարեկանում` հենց այդ ժամանակ իրենց մասին կհիշեցնեն սպիները:

tigran1Տիգրան Մարտիրոսյան, Ծանրամարտի օլիմպիական բրոնզակիրՏրավմաները դաժան են ու չես փախչի դրանցից: Ոչ ոք բացառություն չեն: սպիներն ամբողջ կյանքի համար են:

Միայն ցանկացեք և նա միանգամից իրականություն կդարձնի խորոված ուտելու ձեր հայկական մեծ ցանկությունը: Ինչպես ծանրամարտում, այստեղ էլ ոչ ոք չպետք է մոտենա Մելինեի ձողին` նա միայնակ իր վրա կվերցնի ամբողջ ծանրությունը:

Տիգրան Մարտիրոսյան, Ծանրամարտի օլիմպիական բրոնզակիր – Չէ, խոհանոցում ես ընդհանրապես չկամ, միայն խորոված անելուց է ինքը լավ: Բայց խորոված լավ եմ սարքում, հետն էլ սիրում եմ: ներվերս էլ հանգստանում է:

Մեկ թիթեռի քաշից մի քիչ էլ ավելի այն մրցում և 200 գրամը, որ Մելինեին խանգարեց առաջին մրցույթին: Այդ ժամանակ էլ սկսեց ստեղծագործել: Մելինեն բանաստեղծություն գրում է, երբ տխուր է լինում, հույզերն էլ անկառավարելի: Շատ էր գրում մարզվելու առաջին տարիներին, երբ ծանրամարտիկ աղջկան ամբողջ Գյումրին էր ցույց տալիս մատով:

melineՄելինե Դալուզյան Աշխարհի բրոնզե մեդալակիրԱսում էին կնոջը սազական է, հետո կանացի օրգանների հետ կապված շատ դժվար էր, բայց սովորեցի: Հիմա արդեն բոլորն ընդունում և հարգում են: Բայց որ աղջիկ ունենայի չէի թողնի` ներվերի գործ է:

Առաջնություններից վերադառնալիս մայրը նրան միշտ ճերմակ վարդերով է դիմավորում: Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի սպորտային պայուսակի այս գրպանում միշտ շրթներկն է ու դիմափոշին:

Կանանց 80 տոկոսը տրամադրությունը բարձրացնելու համար գնում է նորաձևության սրահ: Ծանրամարտիկ Նազիկը բացառություն չէ: Պարապմունքից հետո, նա շտապում է շոփինգի: Տրամադրությունը փոխում են նոր հանդերձները:

nazikՆազիկ Ավդալյան, Եվրոպայի չեմպիոնՆախընտրում եմ էլեգանտ ոճն ու կլասիկը, վերջիվերջո աղջիկ ենք ու միայն սպորտայինով չենք սահմանափակվում:

Նազիկի զգեստապահարանում տաբատը միայն սեւ է, շապիկները` բազմերանգ: Մրցումների օրերին չիշրջանցում եվրոպական բուտիկները: Ամեն անգամ Հայաստան է վերադառնում զարդեղենի նոր խմբաքանակով:

Օլիմպիական 21-րդ խաղերին առաջին ագնամ հայ ծանրորդը մեդալ նվաճեց: Միլիտոսյան ազգանունը հենց այդ տարվանից կապվեց հայ ծանրամարտի օլիմպոսին:

vardanՎարդան ՄիլիտոսյաննԱմենագլխավոր մեդալը հիմա ես ձեզ ցույց տամ: 1-ին մեդալը ես բերեցի, ափսոս արծաթ էր: Վնասվածքս խանգարեց:

Ծանրամարտի Աշխարհի առաջնության դեռեւս միակ հայ փոխչեմպիոնը Գևորգ Դավթյանն է: Գյումրեցի մարզիկներն ապացուցել են` թեթևությամբ կբարձրացնեն նույնիսկ 220 կգը: Գյումրիում իրենց հերոսներին սիրում են ու ծափերը չեն դադարում նույնիսկ երբ ծանրաձողն արդեն գլխավերեւում չէ, մեդալներն էլ` ընդամենը հիշողություն են: Այստեղ ստեղծում են իրենց հերոսներին ու ապրում նրանց հետ:

Արտակ Ալեքսանյան – Եվ վերջապես բոլոր հայ ու ոչ միայն հայ սպորտսմենների մարզական կենտրոնի Ծաղկաձորի սպորտբազան է: Երեք տարի առաջ վերաբացումից հետո այն այսօր իսկական մարզակենտրոն է` որտեղ հերթով ու հաջորդականությամբ մարզվում են բոլորը: Ամսական ամենաքիչը 4 մարզական հավաք` 400 մարզիկի համար: Ինչպես են հասցնում ու տեղավորում բոլորին` պարզել է Արտակ Վարդանյանը ու բացահայտել` սպորտբազան ամենևին էլ ժամանցի ու հանգստի վայր չէ: Ծաղկաձորը մարզիկների համար լարված ժամանակացույցով աշխատավայր է, որտեղ կարգապահությունը գրեթե չի զիջում զինվորականին:

Արտակ Վարդանյան – 2006-ը Ծաղկաձորում դեռ երկար կհիշեն: Վերաբացումից հետո առաջին անգամ սպորտային համալիրը հյուընկալեց Ռուսաստանի լողի հավաքականին: Ծաղկաձորի սպորտային համալիրի բացման հետ, բացվեց նաև սպորտային բազայի բախտը:

susannaՍուսաննա Մուսայելյան,Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մենեջերՆաև ռուս մարզիկների բախտը բացվեց, քանի որ էստեղ մարզվելուց հետո դարձան օլիմպիական աշխարհի չեմպիոն: Նախորդ մարզումներից հետո լավագույն ցուցանիշներ ցույց տվեցին այն մարզիկները, ովքեր մարզվել էին այստեղ:

Ռուսաստանի հավաքականի մեկնելուն պես, մյուս երկրներն արդեն մարդ էին մեջ գցում, ծանոթի զանգում` իրենց ամենալավ սպորտսմեներին Ծաղկաձորում մարզելու համար: Մաքուր օդն ու լեռնային բարձր դիրքը օգնում է սպորտսմեններին կրկնակի արդյունք ստանալ:

Նախկին սպորտ բազայի բրենդն իրեն արդարացնում է նաև մրցումների ժամանակ: Մրցակից երկրների ներկայացուցչները տաս մատի պես գիտեն Ծաղկաձորի գլխավոր սպորտային համալիրն ու նրա հերոսներին:

hripsimeՀռիփսիմե Խուրշուդյան, ծանրորդՄրցումների ժամանակ մենք ներկայանում ենք որպես Արմենիա ու բոլորը իմանում են Յուրի Վարդանյանին, սայուզի վախտով, բոլորը էտ մարզահամալիրում մարզվել են:

Ամսական ամենաքիչը 4 մարզական հավաքներ են տեղի ունենում: 182 համար ունեցող բազան տեղավորում է 400 մարզիկի: Սպորտային իրարանցման պիկ ժամին դահլիճներից մինչև լողավազան ազատ տեղ չես գտնի: Օրական 2 անգամ, երկու ժամով այստեղ մարզվում է նաև Կորյուն Սողոմոնյան: Բռնցքամարտիկը նախորդ գիշերը սահմանված 10:30-ի փոխարեն ուշ էր գնացել հյուրանոցի համար:

koryunԿորյուն Սողոմոնյան, Մինչև 18 տարեիանների աշխարհի բոքսի չեմպիոնՄի երկու անգամ եղելա, որ ուշ ենք քնել և նկատողություն ենք ստացել, դրանից հետո արդեն նորմալ պարապմունքների եմ գնացել:

Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի սպորտ բազայի հետ մեծ հույսեր է կապում: Շուտով մարզական հավաքներն այստեղ նոր թափ կհավաքեն: Շահգալդյանը գտել է կոտայքի մարզիկներին շահագրգռելու դեղատոմսը:

marzpet-shahgeldyanՇահգելդյան, Կոտայքի մարզպետՊատվախնդրություն է առաջանում երիտասարդների մոտ, բոլորն էլ կուզենան մեծարման արժանանան , արժանանան մեր ժողովրդի գովասանքին:

76 կգ-ամանոց Մհեր Թավաքալյանը, ստիպված է ազատվել 3 կգ-ից. առջևում մրցումներն են: Մինչև սպորտ բազայի վերանորոգումը ստիպված էր քաշ գցելու համար անընդհատ վազել: Հիմա շոգեբաղնիք է գալիս, հո առաջվանը չի:

mherՄհեր Թավաքալյան, միջին կարգի մրցաշարերի հաղթողՇատ շուտ-շուտ են գալիս, քանի որ պատրաստվում ենք մրցումների և էտ մրցումների համար տարածքը և դահլիճները շատ հարմար են:

Սպորտի թագուհին դժգոհ է: Սպորտսմեններին մարզելու ողջ բեռը գլխավոր մարզահամալիրի ուսերին է: Սպորտային համալիրում մի քանի անգամ արդյունավետ կանցնեին նրանց պարապմունքները, եթե ատլետիկայի դպրոցները ունենային միջոցներ մարզիկների ատլետիկ տվյալները զարգացնելու համար: Լավ մարզիկ աճեցնելու համար պետք է նախ լավ ատլետիկայի դպորց ունենալ, հակառակ դեպքում նույնիսկ Ծախկաձորի սպորտ բազայում մարզվելը չի օգնի:

surenՍուրեն Բեգոյան, Հայաստան մարզական միության ավագ մարզիչՅուրաքանչյուր սպորտաձև աշխարհում հիմնված է ատլետիկայի վրա, բացի Հայստանից: Ատլետիկան էտ էն ա, որ զարգացնում ա արագություն, դիմացկունություն և ճկունություն: Մնացածը դուք կկարողանաք կատարել ինչ ուզում եք: Նույնը ֆուտբոլը, նույնը վալեբոլը, բոլորը հիմնված են ատլետիկայի վրա:

Պատկերն այլ է մասնավոր մարզադահլիճներում: Գոլդ Ջիմում մազրվելն ու բոլոր բարիքներից օգտվելը արժե տարեկան 444 հազար դրամ: Նման սակագինը, ըստ ընկերության նախագահի, իր բացատրությունն ունի:

ynerutyan-naxagahjԸնկերության նախագահՍա Հայաստանի պայմանների համեմատ է թանկ, բայց ընդհանուր առմամբ, եթե բաժանես ամիսների, նորմալ է, առավելևս, երբ տեսնում ես մեր մատուցած ծառայությունները:

Թեթեև ատլետիկան ծանր վիճակում է: Սառցադաշտի հարցն էլ առայժմ սառույցին է գրված: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հերթափոխով է մարզում հայ սպորտսմեններին: Ծաղկաձորյան գերլարված ժամանակաշրջան է:

1 մեկնաբանություն

  1. vika 5 October 2009, 12:02

    Shat shnorhakalutyun mer marzikneri masin patmelu hamar.kxndrei eli nkarahanumner anc kacnel u aveli shat patmel irenc masin.shat lav hoxordum er.