ԹՈՂԱՐԿՈՒՄ 7-ՐԴ. ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՆՑ

10tՄի ակնթարթի պես կամ գուցե մի ամբողջ հավերժություն է` 99-ի ահաբեկությունից անցել է տասը տարի:
Ոմանք հաճախ, մյուսները բացառիկ անգամ`հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները, ընկերներն ու բարեկամները առաջին անգամ խոսում են կորստի, ցավի, մենության և հիշողության մասին:
Ինչպես ապրեցին կորստով, ինչպես հաղթահարեցին մենությունը: Հատուկ Ռեպորտաժ` տարելիցի առիթով:

Արտակ Ալեքսանյան – Այս շաբաթ լրանում է հոկտեմբերի 27-ի ահաբեկության տասը տարին: Իրադարձություն, որ աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ. Ահաբեկության մասին մենք սովոր էինք տեղեկանալ հեռուստացույցից, բայց հեռուստատեսությամբ տեսնել ահաբեկություն մեր երկրում, Երևանի սրտում, այն էլ` խորհրդարանում` ուղղակի սոսկալի էր: Ու որքան էլ այսօր ափսոսանք, թե ինչ կարող էր պատահել, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, միևնույն է, դրա ծանրությունը, կորստի ցավը և կրակոցներից հետո համակած մենությունը զգում են զոհերի հարազատները` ամեն օր, ամեն ժամ:

Զոհերի հարազատների հետ զրուցել է Արտակ Վարդանյանը. Նա գուցե աղոտ է հիշում տասնամյա վաղեմության դեպքերը, քանի որ շատ երիտասարդ էր, բայց նրա պես, այսօր էլ նոր սերունդը պարտավոր է տեղյակ լինել նրանցից, որ զոհը դարձավ ահաբեկության: Մարդիկ կան, քանի դեռ նրանց հիշում են, նրանց գործը շարունակում` ոչ պաթոսով, ոչ հրապարակավ: Այլ ուղղակի, սիրով ու խնամքով: Ու արդեն տասը տարի:

Արտակ Վարդանյան – Արցախի հերոսամարտին, ռազմի դաշտում էր ոչ միայն Լեոնարդ Պետրոսյանը, այլև նրա որդին` 18-ամյա Էմիլը, որին հայրն անմոռաց սիրում էր: Էմիլը վիրավորվում է: Ճակատից նրան բերում են` վիրավոր աչքերով:

Լեոնարդ Պետրոսյանի կինըՄոտիկացավ ինձ ու ասեց` ձայն չհանես, ինքը ճիշտա չի տեսնում, որովհետև աչքերն էր վիրավորված, վիրակապերի մեջ էր, բայց ամեն ինչ լսում ա: Եթե հանկարծ քո ձայնը, քո լացը լսի ինքը ավելի կվատանա: Ձայն չհանես:

Բժիշկներին երկընտրանքը, ում առաջինը ցուցաբերել օգնությունը, լուծեց Լեոնարդ Պետրոսյանը: Էմիլը մնաց հարթակում: Մյուս զինվորի վիճակն ավելի ծանր էր:
Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում էր, երբ 93-ի փետրվարին առաջին անգամ Արցախ է այցելում Բորիս Ելցինը:

serzՍերժ Թամալյան – Մարդկանց թվում է, թե Ելցինը մի օր քնել է ու զարթնել ասել ա, ֆսյո պիտի գնամ Ղարաբաղ: Չէ այդպես չեղավ:

Ելցինին Ստեփականակերտ հրավիրելու գործին ներգրավված էր ու այցի կազմակերպչական հարցերը կարգավորում էր Լեոնարդ Պետրոսյանը, ով այն ժամանակ ԼՂՀ վարչապետն էր: Ընկերների հետ միասին նա գործի դրեց հնարավոր ու անհնար բոլոր միջոցները` Ռուսաստանի նախագահի այցը Արցախ կյանքի կոչելու համար:

Կենացները հաջորդում են մեկը մյուսին: Մի բաժակ հայ ժողովրդի, մի բաժակ ռուսների ու Ելցինի: Բորիս Նիկոլաևիչին գինին օգնեց, թե նախապես արդեն որոշված էր, բայց Ելցինը այստեղ մտքափոխ է լինում:
Քչերին է հայտնի, բայց ԼՂՀ անկախության հռչակագիրը ստորագրել է Լեոնարդ Պետրոսյանը: Պատերազմից հետո էլ, նա չդադարեց պայքարել` հանուն անկախ, անվտանգ ու ապահով Արցախի:

Սերժ Թամալյանմերան էին ասում Լեոնարդ Պետրոսյանին:

Միքայել Քոթանյանի ճամպրուկը միշտ պատրաստ էր: Աշխատանքի բերումով տարին 12 ամիս շրջագայությունների մեջ էր, բայց այդպես էլ չեղավ այնտեղ, ուր ծնվել են իր նախնիները: Արտասահմանից վերադառնալիս միշտ ասում էր` հաջորդ կայարանը Սասունն է, պիտի տեսնեմ իմ հայրենի հողը:

miqayelՄիքայել ՔոթանյանՆախնիների պարտքը նրանց չապրած կյանքի, անպայման ուզում էր իրագործած լիներ:

Ծննդավայրը չտեսնելը գուցեև ճակատագրական էր: Դժվար թե Քոթանյանը հանգիստ խղճով վերադառնար սասունից, որը վերաբնակեցված է քրդերով: Տեղի հայերը վաղուց արդեն փոխել են ազգանուններն ու խառնվել քրդերին:

Սասունցիների Ծափ պարը նրա մոտ ամենալավն էր ստացվում: Միքայել Քոթանյանի դուստրն այսօրվա պես է հիշում սասունցիների հավաքույթները, երբ հայրն անձամբ էր պարում:

photoՄիքայել Քոթանյանի դուստրըՀայրս, ուզում էր պարել, պարը երգը մոտը էդքան հաջող չէր ստացվում, բայց ներքուստ ինքն էլ էր ուզում պարի մասնակցի:

Շաբաթ-կիրակի օրերին Քոթանյանների տանը աստղաբույլ էր: Ավիկ Իսահակյանը, Խաչիկ Դաշտենցը ընտանիքի մշտական հյուրերն էին. Երաժշիտ, բանաստեղ, թե գիտնական. խոսակցության թեման նույնն էր` Սասունը:

Մեծ Գիտնականի կյանքը գլխիվայր փոխվեց 43 տարեկանում, երբ երեք աղջիկներից հետո լույս աշխարհ եկավ որդին` Տիգրանը:

Միքայել Քոթանյանի դուստրը Բայց երբ որ էտ հասակում ունեցա տղա, մայրս ասումա, նոր ես զգացի, որ նախ իրա հայրը հանգստացավ և հետո իմ հայրը, որ ժառանգ ծնվեց:

Քոթանյանի դուստրն այսօր դասավանդում է լսարանում, որը կրում է Միքայլ Քոթանյանի անունը: Լսարանի անկյունում մեծ գիտնական փոքր գրադարանն է: Գլխավոր գիրքը` Նարեկացին է:

Միրոյանների ընտանիքում շատ բան է փոխվել: Որդին 10-ը տարվա ընթացքում ավելին չէր կարող անել, քան տան անդորրը խախտել ուրախությամբ ու մանկան ծիծաղով:

Հասմիկ Միրոյան / Ռ. Միրոյանի դուստրըՏխուր էր, շատ ու ախպերս սյուպրիզ արեց, որոշեց: Փոխեց մեր կյանքը, կենցաղը, իսկապես ուրախություն մտցրեց մեր բոլորի մեջ:

Հոր երազանքն իրականացնելն առաջնային էր` թեկուզ նրանից հետո ու տարիներ անց, բայց կատարվեց: Միրոյանի պատգամը շարունակվեց նոր թոռներում:

Ռուբեն պապը աշխատանքից հոգնած, բայց պատրաստակամ` թոռներին պարտադիր զբոսանքի էր տանում: Ընդ որում` հերթով, շարքով ու մեծ պաղպաղակով:

Թոռը /Ես իրա անուն ազգանունն եմ կրում ու ես հպարտ եմ դրանում ու ես կաշխատեմ իրա պատիվը չգցեմ;

Կառավարելի էր, բայց այսօր կուզենար, որ այդ օրը անկառավարելի լիներ Միրոյանի քարտուղարուհին: Այդ օրը ԱԺ փոխնախագահը եղել է իր աշխատասենյակում:

Ռուբեն Միրոյանի քարտուղարուհինՆա այդ օրը տեղ պետք է գնար, բայց չգնաց

10-ը տարի անց Ռուբեն Միրոյանի գործընկերները, աշխատակազմն ու զավակները հիշում են նրա խոսքը“ ես ուրախանում եմ ձեզնով, ու կտխրեմ եթե մի օր ձեզ տխուր տեսնեմ:

Արմեն ԱբրահամյանՄենք քայլում ենք էն ճանապարհով, որը բերում էր հայրական տուն: Հայրական տունը չպիտի կանաչ լիներ, կանաչում է այն ժամանակ, երբ որ քայլող չկա:

Ճանապարհը չէր կարող կանաչել: Աշխատանքից հետո շնչակտուր հենց Սարուխան էր շտապում Հենրիկ Աբրահամյանը:
Սարուխանի դեսպանը` գյուղի հատուկ լիազոր ներկայացուցիչը Երևանում: Հենրիկ Աբրահամյանը այստեղ էր միայն կարողանում հանգստանալ, կտրվել քաղաքի աղմուկից: Հայրենի հողում էր գրում իր հոդվածները, էսսեներն ու հրապարակախոսականները:

Երբ պատգամավոր էր, Հենրիկ Աբրահամյանի առաջնային խնդիրներից էր Սևանա լճի ճակատագիրը: <Ավանգարդի> ու Հայաստանի ամեն համարում կապուտաչյա գեղեցկուհու խնդիրների մասին հոդվածը պարտադիր էր:

Եթե Սևանը այսօր բարձրացելա, վիճակը բարելավվելա, ապա դա նաև նրա շնորհիվ է եղել:

99-ի հոկտեմբերը միավորեց ութ ընտանիքի: Մի վայրկյանում նմանվեցին նրանց ճակատագրերը: Ութ ընտանիք, որ երջանիկ էր միանման, ու դժբախտ էլ դարձավ համատեղ: Այսօր էլ նրանք նման են իրենց նպատակներով` վերապրել կորուստը, շարունակել սերունդն ու անավարտը գործը:

Արտակ Ալեքսանյան – Կան գործիչներ ու կան ականավոր լիդերներ` մարդիկ, ովքեր իրենց լշարմով, խելքով, բացառիկ հռետորական արվեստով և ազգին իր հետևից տանելու գերբնական ունակությամբ ստեղծում են պատմությունը:

Որն էր նրանց գաղտնիքը և մինչև այժմ անհայտ, փոքրիկ մանրամասներ, որ գուցե ես մեկ կտոր են այն ժողովրդական բանահյուսությանը, որ հյուսվում է այդ մարդկանց շուրջ:

Արաքս Թադևոսյանը` Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Արմենակյանի ու Բախշյանի գործընկերների ու ընկերների հետ զրուցել է այն մասին, թե ինչու էին նրանց այդքան սիրում, վսհատում ու հավատում: Որն էր նրանց առաջնորդության բանալին:

Արաքս Թադևոսյան
Յուրի Բախշյան: <<Ձեր կենսագրությունն ամեն օր գրեք և դողացեք նրա յուրաքանչյուր էջի վրա, ամենաթանկ բանը մարդու կյանքում կենսագրությունն է>>: Յուրի Բախշյանի այս միտքը մնացել է պատին` ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Նա այստեղ ֆիզիկա էր դասավանդում, ավելի ճիշտ առարկան էր կոչվում ֆիզիկա:

photo1Դավիթ Սահակյան Բախշյանի աշակերտ 1988-91թթՆա նման չէր մյուս ուսուցիչներին , միշտ փողկապով, կոստյումով, երբևէ կավիճի հետք չէիր տեսնի նրա վրա, հատուկ շոր ուներ ձեռքերը մաքրում էր , մաքուր էր իր գործելաոճում, արարքներում

Նրա ֆիզիկան սկսվում էր բարոյականությունից ու հայրենասիրությունից: Նրա աշակերտներն Անուշ օպերա առաջին անգամ գնացին իր ուղեկցությամբ:ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում նա աշխատեց մինչև քաղաքականություն մտնելը:

photo2Մասիս- Բախշյանի աշակերտ 19885-88թթԵրբ նա մտավ քաղաքականություն , ես առիթներից մեկի ժամանակ ասեցի, որ նա որքան էլ քաղաքականությամբ զբաղվի ինձ համար առավել արժեքավոր է լինելու նրա մանկավարժ լինելը,

Երթերի այն ժամանակվա միակ վկան <<Ավրորա>> տեսախցիկն էր, որը տեսագրում էր առանց ձայնի, որի ժապավեններն այսօր այնքան են մաշվել, որ անընդմեջ կտրվում են :

photo3Հայկազ Նավասարդյան – ԵՊՀ ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հա կադրերում երևում է ինչպես ենք մենք աշակերտներին տանում մատենադարանով, մաշտոցի պողոտայով… .

89-ին Յուրի Բախշյանը թողեց մանկավարժությունը` մեկ մտավախությամբ ` կիսատ նվիրում չի լինում: Տասը տարի անց նույն մտավախությունն արդեն քաղաքականություն մտավ:

photo4
 
Յուրի ԲախշյանՄտնում ենք 1999 թվ, և պետք է զգոն լինենք, որ այս երեք 9-ները չշրջվեն և 6-եր չդառնան:
 
 
 
photo5
Արմենակ Արմենակյան: Արմենակ Արմենակյանի ջոկարի տղաներն են: Երբեմն հավաքվում են իրենց կառուցած եկեղեցու բակում, հիշում 91-92 թվականները , է~ն ծանր օրերը…
 
 
 
photo6Հարություն Ավետիսյան – <<Մեծն Տիգրան>> Նորք ջոկատի ազատամարտիկԳիշերը շատ ցուրտ էր , ով իջնում էր սառած , խեղճացած, 15 րոպեն մեկ պոխվում էինք, աթար գտանք վառեցինք, ուրախ իջանք, ասեց սրանք հաստատ գժվել են, անցեք, պրեմիա

Պատերազմի առաջին օրերից Արմենակյանը հավաքեց ընկերներին, բարեկամներին թաղի ջահելներին,ում կարող էր: Արմենակյանն իր <<Նորք>> ջոկատը տարավ, շարեց հայաստանյան 27 ջոկատների կողքին, ստեղծվեց <<Մեծն Տիգրան>> աշխարհազորայինը:

photo7Աղվան Մխիթարյան – << Մեծն Տիգրան >> Նորք ջոկատի հրամանատար Մինչև պատերազմը քարի հետ էր գործ ունեցել, քարի բնավորություն ու ուժ ուներ,
Բայց փափուկ հոգի

Հենց պատերազմի տարիներին , Նորք ջոկատի տղաներով սկսեցին վերականգնել ս.Մարիամ Աստվածածին եկեղեցին ,ճարտարապետի ու շինարարի հետ կողք-կողքի:

Այս եկեղեցու բակում իրար կից երկու շիրիմ կա: Թշնամու գնդակից 92-ին ընկած ջոկատի ամենաերիտասարդ մարտիկը, և նրա հրամանատարը ` զոհված պատերազմն անց:

photo8Կարեն Դեմիրճյան : Խորհրդային միության վերջին տարիներին Կարեն Դեմիրճյանին <<Թաքնված ազգայնամոլ>> էին համարում: Նրան իր երկրում սիրում էին նվիրյալ լինելու համար, երկրից դուրս դրա համար մեղադրում ու թշնամանում նրա դեմ:
Դա էր առաջին ու վերջին պահանջը ցանկացած գործ իրականացնելիս, օդանավակայանից մինչև մետրոպոլիտենի կառուցում, մշակույթի մարդուց մինչև գյուղացի ու բանվոր: Այսօր Հայաստանում բազմաթիվ մեծարժեք գործեր իրենց նախապատմությամբ ու պատմությամբ կապված են Կարեն Դեմիրճյանի հետ:

photo9Կառլեն Դալլաքյան – ՀԿԿ կենտկոմի քարտուղար 1976-85թթԱսում էր իմ ստադիոնը , իմ քաղաքը, իմ Հայաստանը, կամ ինչքան փող է պետք տալիս եմ, դեպք է եղել երբ ես նրան դիտողություն եմ արել հո քո գրպանից չես տալիս, բայց հետո եմ հասկացել, որ նա վերաբերվում էր այդ ամենին իր սեփականի պատասխանատվությամբ:

Կարեն Դեմիրճյանը նախ իր, ապա մյուսների առջև խնդիր էր դրել , Խորհրդային միությունում կառուցել թերևս ամենամեծ համալիրը Հայաստանում:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ՄՀՀ գլխավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է: Շատ լավ հիշում է , թե ինչպես էին հայրն ուԿարեն Սերոբիչն ապրում այս կառույցով: Նախնական տարբերակում ճարտարապետները նախագծել էին թեև խոշոր, բայց պարզ մի մարզադահլիճ: Սակայն Դեմիրճյանի անմիջական մասնակցությամբ այն վերափոխվեց, վերածվելով թևերը փռած թռչունի .

photo10Անահիտ Թարխանյան ճարտարապետ – Արթուր Թարխանյանի դուստրԿարեն Սերոբիչը ինչ-որ ձևով ժողովրդի ապագան էր կապում այս շենքի հետ: 41,02 էդ ձևով էին նրանք պատկերացնում,

Պատահական չէր համալիրի վայրի ընտրությունը,Ծիծեռնակաբերդին դեմ հանդիման: Դրա մեջ Կարեն Սերոբիչը վերածննդի խորհուրդն էր տեսնում: Շինարարական աշխատանքներին հետևում էր անձամբ, ամեն շաբաթ կազմակերպում դիսպետչերական ժողովներ, տալիս հանձնարարականներ ու ճիշտ ժամկետին գալիս ստուգելու :

Միջին և ավագ սերունդը լավ է հիշում այն օրը, երբ այրվում էր համալիրը, իսկ նախագծի հեղինակները մինչև օրս այս մասին հիշելիս հազիվ են զսպում արցունքները, ինչը չկարողացավ անել այդ օրը Կարեն Սերոբիչը

Ու շենքը նորից բարձրացավ: Բայց թե ինչ գնով,Մոսկվան բազում փակ դռների առջև կանգնեցրեց նրան… Թերևս սեփական արժանապատվության գնով կարողացավ կենտրոնից պոկել նախագիծը: Իսկ մեծ նախագծերը գալիս են ինքնազոհողությունից հետո միայն:
Վազգեն Սարգսյան: Վազգեն Սարգսյանն առաջին անգան մտավ #60;<Գարուն>> ամսագրի խմբագրություն , գործավարին հանձնեց <<Լիպոն>> վերնագրով մի պատմվածք ու հեռացավ առանց որևէ մեկի ներկայանալու: Հետո գլխավոր խմբագիրը երկար փնտրում էր նրան,որ ասի պատմվածքն իսկապես փայլուն էր :

photo11Մերուժան Տեր – Գուլանյան – Գարուն ամսագրի նախկին խմբագիրԴու ուր էիր այ տղա ասացի, կգաս Գարուն աշխատելու

Նա կարողանում էր տեսնել այն , ինչ շատերը չէին տեսնում , գյուղի ձյունը մաքրելու ձևից անգամ կարողանում էր հասկանալ,թե գյուղում ինչ տրամադրություն է տիրում,անմիջապես նկատում էր առաջին հայացքից մանրուքներ թվացող բաներ, որոնք իրականում մանրուք չէին :

Երբ հայ – ադրբեջանական բախումները սկսվեցին Վազգենը արդեն խմբագրություն չէր գնում , և մարդիկ ովքեր նրան իրենց պատմվածքներն էին տվել տպագրության, գալիս էին ու ետ պահանջում իրենց ստեղծագործությունները:

Վազգեն Սարգսյանի ճակատ գնալը, պատերազմով , ապա բանակով զբաղվելը ոչ մեկի համար անսպասելի չէր: Հոդվածներում , պատմվածքներում իր իսկ տված հարցերը պատասխաններ էին պահանջում և ինքը պիտի գտներ պատասխանները:

photo12Վազգեն ՍարգսյանՎաղը գնալու ենք կռվելու , թշնամին նույնն է , մեզնից փախչում է, մենք էլ ենք նույնը մենք տեսնում ենք , չենք ճանաչում, հետո սպասում ենք , ով կգա մեզ փրկի, Վազգենի ու մեր ողբերգությունը դա էր, որ չճանաչեցինք նրան:
 

Նա հավատւմ էր իր գործին գիտեր իր անելիքը, նրան ժամանակ էր պետք:

Արտակ Ալեքսանյան – Հանրային համերաշխությունը, հասարակության համատեղ ջանքը` կառուցել մեկ, բարգավաճ ապագա այն բանաձն է, որ կարող է կանխել ողբերգությունները:

Մեր ծրագիրն այսուհետ եթեր է հեռարձակվելու շաբաթ օրերին: Շաբաթվա բեռն ու միտքը եզրափակեք մեզ հետ: Դուք դիտում էիք Հատուկ Ռեպորտաժը` ձեր դեսպանը հեռուստատեսությունում. Գիտեք սիրելի կամ զզվելի հերոսներ, դեպքեր կամ պատմություններ, մեզ ասեք` 65-00-15, հետո 2-08: Լավագույն ու արագ տարբերակը էլետրոնային փոստն է: Այս թողարկման տեքստային տարբերակը` մեր կայքում: Վիդեոն` յութուբում:

Բլոգը` մեր նոր հարթակն է: Այնտեղ կարդացեք Գնել Նալբանդյանի դիտարկումները հեռուստատեսության մասին, Նարեկ Նիկողոսյանը գրում է Պետերբուրգյան անցուդարձից, Արտյոմ Լևոնյանը` երևանյան փառատոններից, Արտակ Վարդանյանը` Ականատեսի իր հերոսներից, Արամ Ավետիսյանն ու Գեղամ Մուղենցյանը` մեր հեղինակներն են Ամերիկայի երկու ափերից, Մոսկվայից` Գայանե Մանուկյանը: Կարդացեք, քննարկեք ու քննադատեք:

Մեկնաբանությունները փակ են: