ԹՈՂԱՐԿՈՒՄ 6-ՐԴ. ԿՈՌՈՒՊՑԻԱ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ
Հիվանդանոց գնալիս զգույշ է պետք լինել` եղած հիվանդություններին ևս մի քանիսը չավելացնելու համար: Կոռուպցիա` առողջապահական համակարգում` բժիշկների թիրախում Մհերն է: Հիվանդին բուժում է հարկավոր` այնինչ նա ստիպված է մինչ այդ թղթաբանական հարցեր լուծել: Ականատես սեփական մաշկի վրա է զգացել. բժիշկներն անբարեխիղճ գտնվեցին:Ինչ վերաբերմունքի կամ ինչ կարգի բուժում կարող է ստանալ հիվանդը, երբ այն կատարվում է պետպատվերի շրջանակներում: Բժշկական մաղարիչ կամ կոռուպցիոն խճանկար` պատմում է Մհերը ու նրա կինը:
Արտակ Վարդանյան – Մինչև 17 տարեկան Մհերը մարզադպրոցի ամենահեռանկարային ըմբիշն էր, հետո վնասվածք ստացավ, հոգեմաշ բուժումներ, ապա վերջնականապես գամվեց սայլակին: 36 տարեկան է, 7 տարի առաջ հանդիպեց սրտի տիրուհուն և տեղնուտեղն ամուսնացավ:Առաջնեկը չուշացավ` Մերին 6 տարեկան է:Մարդ ու կին երգում են <Փարոս> կամերային երգչախմբում: Եվրոպայի հալալ կեսն արդեն անցել են:Երգելուց զատ` <Ունիսոն> և <Փյունիկ> հկ-երին են անդամակցում: Մհերին ոչինչ չի խանգարի շարունակել մարզական կարիերան: Մհերն ու Կարինեն չեն դադարում երազել մեկ աշխատանքի մասին, մեկ էլ սեփական բնակարանի:<Փյունիկի >- մարաթոնների մշտական մասնակիցն է:
Մհեր Մանուկյան: Կոռուպցիայից ամենաշատը տուժած մեր ականատեսը:
Պետպատվերի շրջանակում Մհերն ու նրա կինը իրավունք ունեն ստանալ անվճար բուժօգնություն, դեղորայք և մասնագիտական խորհրդատվություն: Նրանք ոչ միայն չեն կարողանում օգտվել իրենց իրավունքից, այլև Մհերն ամեն ինչ անում է դրանից չօգտվելու համար: Մհերի պատմելով, եթե բժշկական խնամքն անվճար է, ապա քեզ հետ կարող են վարվել առանց անհանգստանալու և անբարեխիղճ: Նույնիսկ հաշվի չառնելով, որ Մհերն ու նրա կինը սայլակների վրա են, նրանց բժիշկները ստիպել են մի քանի անգամ հարկերով տեղեկանքներ տանել – բերել, այն դեպքում, երբ հիվանդանոցների մեծ մասը հարմարեցված չէ հաշմանդամության սայլակներին և նույնիսկ մեկ հարկ իջնել-բարձրանալը մեր ականատես-զույգի համար չափազանց դժվար է:
Հաշմանդամները կազմում են մեր բնակչության տասը տոկոսը: Իրավաբան փորձագետը հաշմանդամների
խնդիրներով օրական մի քանի դիմում է ստանում:
Բոլորը օրենքով հավասար են, պետք է հետևել օրենքներին, չհանձնվել, – փաստում է դոկտոր Մարատը:
Դոկտոր Մարատը զարմացած է ու զայրացած: Իհարկե անընդունելի է կոռուպցիան առողջապահական համակարգում, բայց երբ հաշմանդամներն են բախվում դրան, արդեն աններելի է: Պետպատվերով բուժսպասարկումից ավելի, կոռումպացված է հաշմանդամության կարգավիճակ ձեռքբերելու գործընթացը:
Այդ գործընթացքը շատ կոռումպացված է: Երբ հաշմանդամության կարգ են տալիս, – վստահ է դոկտոր Մարատը:
Դոկտոր Մարատը նշում է նաև, որ պետպատվերի ինստիտուտը լավ չի աշխատում: Չկա վստահություն բժշկի և հիվանդի միջև:
Մարդիկ վախենում են պետպատվերով բուժվելուց, մտածում են ինչ-որ բան այն չի լինի, դա է պատճառը, – բացատրում է դոկտոր Մարատը:
Վերջում Դոկտոր Մարատը նշեց ամենակարևորը` ցանկացած ոլորտում կոռուպցիան կարող է նահանջել, երբ բարձր է տեղեկացվածության մակարդակը:
Ինչ անել
Պետպատվերով անվճար բուժում կարող են ստանալ առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեցող հաշմանդամները: Հաշմանդամության կարգավիճակը պարզվում է հետևյալ կերպ`
Դրա համար նախ պետք է ներկայանալ պոլիկլինիկա կամ հիվանդանոց` պարզելու հիվանդության բուն պատճառը: Այնուհետև ձեզ կուղղարկեն ստանալու նեղ մասնագիտական բուժզննում: Դա կարող է լինել նույն հիվանդանոցում կամ մասնագիտական բուժհաստատությունում: Հենց այստեղ էլ, հատուկ բժշկական հանձնաժողովի կորոշի հաշմանդամության կարգը:
Այդ հանձնաժողովը կսահմանի հաշմանդամության կենսաթոշակ: Հանձնաժողովը կհատկացնի նաև պետպատվերով բուժվելու փաստաթուղթ: Այն իրավունք կտա ստանալ անվճար բուժսպասարկում ու դեղօրայք:
SHAT HETAQRQIR ER ,SHNORHAKALUTYUN