ԹՈՂԱՐԿՈՒՄ 9-ՐԴ. ԱՇԽԱՏՈՂ ՀՈՒՄՈՐ

photo12Այն, ինչ ժամանց է Ձեզ համար, աշխատանք է` այն առաքողների: Հատուկ Ռեպորտաժը ուսումնասիրում է մեր ժամանակների հումորը, ըստ սեռերի ու էրաների: Հումոր ստեծողները, առաքողներն ու հայտնի դեմքերը: Բացառիկ, համընդգրկուն ու մանրամասն ռեպորտաժ` դեմքի լուրջ արտահայտությամբ ծիծաղելիի մասին:

Արտակ Ալեքսանյան – Հայկական հեռուստատեսությունն այսօր ավելի ժամանցային է դառնում: Հեռուստատեսություն է տեղափոխվում ամեն ինչ` կինոն` սերիալների ձևաչափով, կատակերգությունը` հումորային հաղորդումների տեսքով: Այսօր մեր հումորի և կատակների, անեկդոտների և սրամտության մատակարարը հեռուստահումորիստներն են: 90-ականներից սկսված հումորի հեռուստաբումը այսօր մեղմ է ասել, թե շարունակվում է: Այն ամենուր է: Ցանկացած ալիքով:

Ալկա Չիլինգարյանն ուսումնասիրել է հումորիստների տղամարդկանց ակումբը: Ովքեր են նրանք, որ կատակում են ու զվարճացնում մեր հասարակությանը: Այս շարքում անշուշտ կան պրոֆեսիոնալներ, որոնց աշխատանքին հետևելիս հասկանում ես, որ հումորը մասնագիտություն է, դժվար, բարդ և ամենակարևորը` մեծ նյարդեր, ժամանակ ու ջանք պահանջող: Սակայն, ինչպես ամենուր, այստեղ էլ կան ինքնակոչ մասնագետներ, մարդիկ, որոնց գռեհիկ, տափակ, ինքնագոհ ու բոլոր առումներով հակահիգիենիկ համարները զայրացնում և վիրավորում են:

Ժամանակը հուսով ենք աստիճանաբար կֆիլտրի բախտախնդիրներին ու ոչ պրոֆեսիոնալներին: Որովհետև կենսունակ են միայն իրական մասնագետները, մյուսները` անցնող գնացող են: Այդ պատճառով` ՇԱՐՄ-ը, ցայսօր էլ գործում է, Կարգին Ստուդիան` բարգավաճում, 32-ի տղաները նոր մասնակիցներով համալրվում, իսկ Աշոտ Ղազարյանը հյուրերի և գործընկերների պակաս իր հաղորդմանը չի զգում:

Աելիտա Չիլինգարյան – Կարպ Խաչվանքյանը նույնիսկ մի ճամպրուկի պատմությունը կարողացավ դարձնել ամենածիծաղելին Սովետական Հայաստանում: Հիմա այդպես ոչ ոք չի կարող: Ինսունկաններին մինչ երկիրը փորձում էր ուշքի գալ վրա հասած ճգնաժամից, մի խումբ երիտասարդներ որոշեցին նրան ուշքի բերել հումորով: Նրանց զենքը ոչ թե ծիծաղելի արտաքինն ու մեծ քիթն էր, այլ ինտելեկտը: ԵՌՄԻ-ի կատակները բեմից իջան քաղաք, դարձան հայտնի անեկդոտներ:

photo110
Մարկ ՍաղաթելյանԺամանակին երբ մենք էինք բեմում, շատերը զարմանում էին, որ հայերը կարող են նման ինտելեկտուալ հումոր անեն: Եւ մենք ԿՎՆում նոր ուղություն ստեղծեցինք ինտելեկտուալ հումորի:

 
ԿՎՆ-ը հրեական նախագիծ էր, որ գործի դրեցին ռուսները, սակայն հայերը միակն էին, որ կրկնակի չեմպիոն դարձան այդ խաղում: Հայկական սինդրոմն այստեղ էլ գործեց, միայն դրսի հաղթանակն է ճանաչվում ներսում:

photo25
 
Ռուբե ՋաղինյանՄենք էլ էն ժամանակվա երիտասարդությունն էինք, շատ ակտիվ, ասում էին, բա էս ինչա, բա մենք ԿՎՆ խաղացող ազգ ենք:

 
Սցենարներ, որոնց վրա տղաներն աշխատում էին օր ու գիշեր: Նրանց ենթատեքստում խցկելով հատուկ հաղորդագրություններ: Միջին ռուսը դրանց վրա ծիծաղում էր, ավելի ինտելեկտուալները կարողանում էին կարդալ այդ հաղորդագրությունները: ԵՌՄԻն Մոսկվայից գրոհում էր, Աշոտ Ղազարյանը անցավ պաշտպանության. պաշարելով հայկական ծիծաղի ամրոցը: Եվ հայտարարեց հայկական հումորի համընդանուր զինակոչ, մարտադաշտում հայտնվեցին Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Ռաֆայել Քոթանջյանը, զորակոչվեց անգամ երգչուհի Սյուզան Մարգարյանը:

photo33
Աշոտ ՂազարյանԷն ժամանակ հանդիսատեսը շատ պահանջկոտ էր քան հիմա: Հիմա ամեն բանի համար կարողա ծիծաղեն, իսկ էն ժամանակ էտ հումորը չէր բավարարի:

 
Թե ինչ արժի ժամանակակից հայկական հումորն այսօր, հումորիստներից և ոչ մեկը ձեզ չի ասի: Ամեն դեպքում դա չի արվում միայն հոգու և ինքնարտահայտման համար: Առաջ ուրիշ էր, խոստովանում է Սամվել Բաղդասարյանը, ով այսօր մի ամբողջ հումորային հիմնարկ ունի:

photo43
Սամվել ԲաղդասարյանԷն ժամանակ մի այդպիսի ռոմանտիզմ կար քո մեջ փողի մասին այդպես չէիր մտածում: Հետագա գործունեության ժամանակ բնկանաբար պետք է կարողանաս նաև փող աշխատել:

 
Հայկական հումորն այսօր չունի իր բրենդը նախ և առաջ սցենարիստների մեղքով: Նրանց բացակայությունն է ստիպում շատ ուրախների և հնարամիտների անցնել ինքնագործունեության: Հենց սցենարիստներին գովազդելու հարցում են զլանում հաջողված նախագծերի հերոսները: Թերևս քչերը գիտեն, թե ով է օրինակ Մեր Բակ առաջինի սցենարիստը:

photo51
 
Սարգիս ՄնոյանԴա մութ ու ցուրտ տարիներ էին: Ոչ մի ուրախ բան չկար եւ հանկարծ արվում է մի բան, որ լուսավոր էր, պայծառ էր, թեթև էր:

 
Երկրորդ Մեր բակը իրեն երկար սպասել չթողեց: Այն շատ արագ եկավ հասավ առաջինին, ուղակի մինչ այդ սցենարիստ Սարգիսի ձեռքը մի քանի անգամ ջջվեց ու նորից գրվեց: Այն պետք է նույնքան լավը լիներ, որքան առաջինը, պետք է մնար հին Մեր բակը միևնույն ժամանակ լինելով նորը:

Գյումրեցիների քաղցր բարբառը ինսունականներին սկսեց շոյել հայաստանցիների ականջները: Ծոից-Ծո Հայաստանը նայում էին բոլորը, Պռապրշիկ Ռուբոյին ու զորակոչիկ Արտյոմին լավ էին ճանաչում ոչ միայն բանակում: Իրենք իրենց հաջողությունը տեսնում են ոչ թե բարբառի, այլ հումորի ասելիքի մեջ:

photo61
 
Ռուբեն և ԱրտյոմԻրականում կարևոր է այն ինչ ասում ես, ոչ թե ինչպես ես ասում… զգավումա բայց եթե ես ինչ-որ կարևոր բան եմ ասում դա կհասկանան բոլորը:

 
Հումորի կարոտ հանդիսատեսը պարապ չմնաց: Եկավ հումորիստ-հոգեբան Վարդան Պետրոսյանը: Նա ծիծաղեցնում է ու անընդհատ հիշեցնում, որ դա օգտակար է առողջությանը, հատկապես հայերի: Այն ինչի վրա կարող են ծիծաղել հայերը քչերին է հաջողվում, դրա համար սկզբից պետք է մի լավ տառապել:

photo71
Վարդան ՊետրոսյանԵս հիշում եմ, ութսուն ութին, ես Լենինական էի գնացել ու մի քանի օր հետո իրենք գյոմրեցիները արդեն անեկդոտներ էին պտմում: Դա շատ դժվար բան է:

 
Վարդան Պետրոսյանի տարերքը քաղաքական սատիրան է: Նա իրեն արգելում է ժպտալ դերակատարման ընթացքում, նույնիսկ երբ դահլիճը պայթում է ծիծաղից:

Հայերն արժանի են ունենալու կարգին հումոր: Որոշումը կայացվեց յոթ տարի առաջ: Կարգինն այսօր մի ամբողջ ինդուստրիա է դարձել. լիմոնադից մինչև ակնոց ու հեռախոսակապ:

photo81
 
ՄկոԱռաջին հերթին մեր համար եղել է որակը, մենք շատ բաներից հրաժարվել ենք որակը պահեու համար:

 
 
Կարգին տղաները կյանքում չափից դուրս լուրջ են: Նրանք իսկապես ինտելեկտուալ են, քչախոս ու աշխաանքից դուրս չեն էլ կատակում: Նրանք իրենց պահվածքով քեզ համոզում են, որ հումորն իսկապես լուրջ աշխատանք է:

Մեա կուլպաի կամ Իմ մեղքը ներկայացման հերոսը իր մեղքը չի թաքցնում. հայկական հումոր չի սիրում, ասում է ցածրորակ է:Իսկ ընդանրապես հումոր տեսնում է ամեն ինչի մեջ, անգամ թաղման ծիսակարգում:

Հայկական հումորի նոր սերունդն է. Երեսուն երկուսը: Եկան աղմուկով ու սկզբից մեծ իրարանցում առաջացրին, հիմա այս ձևաչափը հարազատ է դարձել հայկական եթերում: Բոլոր տարիքային ու սոցիակալական խմբերին հարազատ ու զվարճալի լինելու համար 32-ի տղաները փորձում են համատեղել ինտելեկտուալ ու կենցաղային հումորը:

photo91
 
ԳարիկԵրկու մասով էլ փորձում ենք հագեցնել, որ ռեյտինգ լինի, ու որ տարբերվենք…

 
 
Տղաներն այժմ հասկացել են իսկական հումորի գինը: Եթե քեզ անվանում ես ակումբ, ապա պիտի թիմ լինես, որ նաև հաղթես, բայց ոչ հանդիսատեսին: 32-ի տղաները պնդում են` այն ինչ իրենք անում, պարզապես զվարճալի չէ. Դա նաև դրամատուրգիա է, էստրադա ու սթենդ-ափ կոմեդի:
Ավագ սերնդի նկատմամբ ուշացած հարգանքն էր պատճառը, թե վրա հասած ձանձրույթը, ամեն դեպքում Փի.Էս-ն ավարտվեց: Սակայն սա հարաբերական դադար է մեծ աղմուկից առաջ:

photo101
 
ԳոքորԷն մեծ մարդիկ տարքով, որ կոպիտ ասած քլնգում էին մեզ, արդեն կտեսնեն լավ հումոր:

 
 
Փի. Էս. Քլաբն էլ, Երեսուն երկու Ատամն էլ նոր մասնակիցներով համալրվում են մեկ այլ ակումբից, բայց այս անգամ Ուրախների ու Հնարամիտների: Այն ինչ կատարվեց ինսունականներին ԵՌՄԻԻ ու Նոր Հայերի հետ, հիմա անհնարին է համարվում: Չնայած նրան, որ շատերը հայերի խաղը Ուրախների ու Հնարամիտների ակումբում ավարտված են համարում, երիտասարդները շարունակում են բեմ դուրս գալ: Ում համար է դա արվում պարզ չէ, իրենք ասում են ծիծաղողներ կան: Բոլոր ժամանակներում հումորի համար միանշանակ ասել են մի բան, այն պետք է ծիծաղելի լինի: Իսկ երբ այն ծիծաղելի չէ, մնում է միայն արդարանալ:

Արտակ ԱլեքսանյանՀումորում միայն տղաները չեն: Ցանկացած, նույնիսկ ամենաուժեղ տղամարդկանց թիմը, դուետը ուղղակի անհնար է առանց կին-դերասանների: Այդ իմաստով, այս ոլորտում հեռուստադիտողն ունի թեև քիչ, բայց սիրելի հերոսուհիներ:

Հետաքրքիր է, որ եթե Ալկա Չիլինգարյանը իր ռեպորտաժը սկսեց Կարպ Խաչվանքյանով, ապա Սոնա Աբրահամյանը կին-հումորիստների իր հեռուստապատման մեկնարկն ազդարարում է Սվետլանա Գրիգորյանով: Հենց նա է թերևս մեր ամենասիրելի կին-կոմեդիանտը, որին հաջողվեց մատուցել թեթև, գրավիչ, հմայիչ հումոր, ոչ գռեհիկ, ոչ պարտադրող:

Հետո, ինչպես ամենուր, եկան նորերը: Ովքեր են նրանք` վստահ բոլորդ էլ գիտեք: Բայց առաջին անգամ է, որ տեսնում եք միասին, մեկ ռեպորտաժում: Նրանք խոսում են հումորում ֆեմինիզմի բացակայության, տղամարդկանց հետ մրցելու անիմաստության և ընդհանրապես` ազգային բնավորության մասին, երբ կնոջը սովոր են տեսնել ավելի շատ ողբերգական դերում, քան կատակերգու:

Սոնա Աբրահամյան – Գնդակի պես թեթև Սվետլանա Գրիգորյանը: Տաքսի-Տաքսիի առաջին պրեմիերան ցույց տվեց նա է հայկական հումորի կին լեգենդը: Նոր ժամանակներում հումորը սեռ ունի: Գենդերային շարժումը սրա հետևից էլ հասավ: Բայց դա ամենևին չի նշանակում թե տղամարդիկ ջենտլմեն գտնվեցին կատակասեր կանանց հանդեպ: Կանայք հայտնվեցին ծիծաղի հրապարակներում, սակայն հայկական հումորի իգացումը մեծ հաշվով տեղի չունեցավ: Քչերը թերևս գիտեն, որ Շուշան Պետրոսյանը որպես աստղ նախ ցանկացել է փայլել հայկական հումորի տիեզերքում: 92-ին նա հայտնվեց ԵՐՄԻ-ի թիմում ու փորձեց ծիծաղեցնել ազգին: Շուշան Պետրոսյանի այս շարժը շատ շուտ մոռացվեց: Ըստ նրա անցել է Ինտելեկտուալ հումորի ժամանակը:

photo112
Շուշան ՊետրոսյանՀիմիկվա երիտասարդությունը փոքրիկ ինչ-որ վտիտ երիտասարդներ են ծխախոտները բերանները,ծխելով, թքելով գնում են ԿՎՆ-ի խաղ գրելու: Այդ անկումը սերնդի շատ ակնհայտ է:

 
Վետերան հումորիստը տարբերակում է հայկական հումորի երկու լարված օջախ ` Ապարանը և Շիրակը: Հումորի մասին Շուշան Պետրոսյանական փիլիսոփայությունը սակայն, հանգել է մի տխուր վերջնակետի. Հայ կանանց մոտ այդ գործն ուղղակի չի ստացվում:

Շուշան ՊետրոսյանԿա հայկական մենտալիտետ պարզապես, որովհետև այն ինչ ցույց են տալիս կանացի հումորի հովանու տակ հումոր չէ իրականում: Ինչի պիտի կինը անպայման լաչառ լինի կամ անպայման անեծք տա,էդ գրոտեսկը, էդ չի հումորը:

Դեղին Պաբեդան Իրինա Դանիելյանին բակ հասցրեց հաջողությամբ : Այդ բակում նա բուռն ապրեց: Առաջին մասում սիրահարվեց, 2-րդրդում վայելեց սիրո պտուղները, 3-րդում բաժանվեց: Այդ բակը Իռան թողեց թեթևամիտ կնոջ իմիջով:

photo121
Իրինա ԴանիելյանԷդ պեչատը ինձ վրա դրվեց ու ես բացարձակապես չեմ վախեցել, Իհարկե մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնել, բայց երևի ես այնքան թեթևամիտ եմ, որ դրան էլ ուշադրություն չեմ դարձնում:

 
Ժամանակի պահանջով ստեղծվեց Խաբված կանանց կուսակցությունը Ջուլիետտա Ստեփանյանի նախագահությամբ: Նախագահը սերիալում և սերիալից դուրս պայքարում է նրանց դեմ, ովքեր խաբեություն են մատուցում իսկական հումորի փոխարեն: Մենք ուրախ ժողովուրդ ենք, բացատրում է դերասանուհին: Ապացույցի փոխարեն ասում է` իմ կատակները իմ դեպրեսիայից են գալիս: Ինչի արդյունքում մենք ծնվեցինք, դա ամենևին էլ սուգը չէր, վստահեցնում է սրամիտ տիկինը: Եվ տեղնուտեղը հիշում սեռահավասարության մասին:

Ջուլիետտա ՍտեփանյանՈնց կարող ա սեռ ունենա եթե գրվում ա հումոր ոչ հումորիկ կամ հումորյան: —Երկուսը իրար հետ արդեն հումոր են, օրինակ ես ամուսնուս հետ արդեն հումոր ենք ոտից գլուխ, մեկ մեկ որ իրար հետ անջատվում ենք էնքան բան ենք իրար ասում որ:

Ջուլիետտան իսկկական հայկական հարևանությունը դեռ Հարևաններ սերիալից առաջ է ցույց տվել: Նա իր տաք հումորն ու խորտիկները մի քանի տարով տեղափոխել էր Լեհաստան:

Կինը ով հայտնվեց մութ ու ցրտի միջից և փորձեց մեզ ծիծաղեցնել: 90ականներին սա մեծ խիզախություն էր պահանջում, ոչ ոք սիրտ չուներ խնդալու : Լալայի պարտության հավանակությունը մեծ էր: Այդ վախերից ծնվեցին դոդոշն ու հոպոպը:

photo131
ԼալաՀումորով է այն մարդը ով առաջինը կարողանում է ծիծղել իր վրա: – Կնոջ համար շատ դժվար է ծիծաղելի լինել, ես չեմ վախենում ծիծաղելի երևալուց:

 
 
Ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան լացացնելը, մանավանդ հայերին: ՄԵր բակի Լալան` խոպանչի ամուսնուն անընդհատ սպասող կինն այսպես է մտածում: Այդ դերը հոգով դրամատիկ բայց ճակատագրով կատակերգական դերասանուհու համար ոչ ամենասիրելի բայց գոնե ամենաժողովրդականն է:

photo141
 
ԼալաԱռաջ ես մտածում էի ավելի լավա դրամատիկական դերեր, ողբերգական, իսկ հիմա մտածում եմ չէ, շատ ավելի կարևոր ա երբ դու ծիծաղում ես: Ծիծաղելը շատ լավ բան ա:

 
Ծո ՖՄ նախագիծը ավարտված է: Սակայն Պարոնյան թատրոնի նախկին դերասանուհուն վիճակված չէ կրկին Նարինե դառնալ նույնիսկ տանը: Պաուզա Անոյի հումորը սրվում է հատկապես գիշերը` աշխատանքի բերումով: Գիշերային ակումբում Նա իր հաճախորդներին ուղղակի էքստազի հասցնում: Ոչինչ որ հումորի մեծ աշխարհը բոմբայից հեռացել է:

Նարինե Երևի իմ ժամանակս ինչ – որ ժամանակաով անցել է, նորից հետ կգա կամ էլ չի գա, կարող է ծերացել եմ:

Օլյան ձեռքի կարտոֆիլը չէր հասցրել մինչև վերջ մաքրել երբ դարձավ կանացի հումորի նոր ռահվիրան: Խոսում էր հասարակ կնոջ հոգսերից, արանքում հումոր անում, տեղ-տեղ կծում իշխանություններին: Ափսոս վերջացավ ……..Կարտոֆիլը:
Օլյան իր օրագրում չթողեց նշումներ այն մասին թե ինչու փակվեց ինքը, կարտոֆիլը վերջացավ, թե աղբն անհարմար տեղում թափվեց:

ՕլյաԵս հանկարծ զգացի որ քաղաքական հումորի մեջ էի: —–Ես հասկացա որ հումոր եմ անում գուցե և չմտածելով որ դա վտանգավոր է:

Կարգին հաղորդումը կարգին սիրվեց, տեղը տեղին: Հայկոն ու Մկոն ծանր հրետանին են, Կարգինի Հասոն իր խոսքը մինչև վերջ դեռ չի ասել, առայժմ թիկունքում է, սակայն հարվածը թիկունքից ամենավտանգավորն է:

photo151
ՀասմիկԲա ինձ ինչքան են սիրում: -Եթե հումորիստը լավն է և ժողովուրդը սկսում է ծիծաղալ ու մի քիչ էլ ծիծաղալուց փորը ցավում է ուրեմն հումորը հաջողվել է,կապ չունի տղամարդ է թե կին:

 
Եվ այնուամենայնիվ կանայք առատ են այս ժանրում: Զառա Արամյան , նա ով մի քիչ ուշացումով զգուշացրեց` կեսից շատը պիտի գնա տուն, լվացք, արդուկ, ամուսին: Խոսքն իհարկե տաղանդավորներին չի վերաբերում:

photo162Զառա ԱրամյանԻսկ ինչու ենք մենք ուզում որ կանայք անպայման ունենան տեղ, ինչու, թող էդ մի տեղն էլ տղամարդիկ շատ լինեն, մենք անընդհատ ուզում ենք չէ ինչու կանայք չկան տիեզերագնացության մեջ,թող մի քանիսը լինեն, մի քանիսից մեկի անունն էլ լինի Զառա:

 
Զառան անհետացավ մեր բակը 3-ից` ամուսինը թույլ չտվեց խաղալ այրու դեր: Զառան չի զղջում: Կարծում է որ 3-րդ բակը չկայացավ:
Տղամարդիկ խոսում են, կանայք գործում: Արդեն վաղուց ոչ մի բնագավառում տղամարդիկ միանձնյա չեն իշխում: Կգա մի օր ու տղամարդիկ հումորի գահն էլ կանանց հետ կկիսեն: Այնուամենայնիվ ծիծաղեցնելու համար պետք չէ լինել ոչ տղամարդ, ոչ էլ կին, պետք է ուղղակի լինել հումորով:

Արտակ Ալեքսանյան – Մեր ծրագիրն շաբաթ օրերին է`շաբաթվա բեռն ու միտքը եզրափակեք մեզ հետ: Մենք բաց ենք ցանկացած նոր գաղափարի ու թեմայի համար: Զանգահարեք, էլեկտրոնային նամակ ուղարկեք: Այցելեք մեր կայք` Ալկայի և Սոնայի ռեպորտաժի առավել հետաքրքիր հատվածները ընթերցելու համար, յութուբի մեր էջում վիդեոն դիտելու, իսկ բլոգում` տպավորություններով և մեր հեղինակների հետ հաղորդակցվելու համար:

1 մեկնաբանություն

  1. NICE GIRL 11 April 2010, 11:25

    SHAAAAAAAAAAT HETAQRQIR NYUT ER