ԹՈՂԱՐԿՈՒՄ 11-ՐԴ. ԱՆՀԱՋՈՂ ՏԵԳՐԸ

photoԱկանատեսի գաղտնի նկարահանումներն ու նոր կոռուպցիոն բացահայտումները: Օրինական ամուսինների բաժանումը` սկիզբն էր անհավանական մի պատմության` քաոս: Ինչպես ամուսնու եղբայրը հաջողացրեց անօրինական վաճառել հարազատ եղբոր բնակարանը: Կեղծ գործարքներ ու փաստաթղթեր` ականատեսի աչքերով:Արդյունքում տուժում են կինն ու երկու անչափահաս երեխաները: Ինչ անել, երբ կադաստրի ու նոտարի աշխատողոներն անուշադիր են: Ինչքան արժե կոռուպցիոն այս պատմությունը:

photo1Հեղինե Հարությունյանը` այսօրվա մեր ականատեսը երիտասարդ լրագրող է` իրենից անկախ հունից հանում է իր ինտերվյուերներին: Պատճառը` երբեք չի ստում, խոսելուց էլ նայում է մարդու ուղիղ աչքերի մեջ: Աղջկա համար, մի քիչ անհարմար այս մասնագիտությունը, նրա համար դարձել է կենսակերպ: Այսօրվա ականատեսը` Հեղինե Հարությունյանն է:

photo2Նա ամենուր է. նրան կարող եք հանդիպել քաղաքի տարբեր մասերում: Բարձրահասակ, ակնոցով, էմոցիոնալ աղջիկը մշտապես փնտրտուքների մեջ է: Սրընթաց լրագրողը առավոտից երեկո մի ասուլիսից մյուսն է շտապում նոր ու թարմ նյութեր տպագրում:Ասուլիսներին ականջները սրած լսում է հրավիրած հյուրի յուրաքանչյուր խոսք, բառ, հնչյուն, տոնայնություն և միտք: Անհամաձայնության դեպքում, դիրքավորվում, պատրաստվում ու հարց նետում հակառակ կողմը: Սիրելի փոխադրամիջոցը մետրոպոլիտենն է: Մաքուր է, արագ, ապահով ու մատչելի: Սիրահարված չէ, բայց մտադրություններ ունի:

photo3Նույնիսկ եթե ուշացած է ներկայանում ձանձրալի ասուլիսին, միևնույնն է` վերջում ամեն գնով ստանում է իր ուզած հարցի պատասխանը` լինի դա կանգնած, նստած և նույն իսկ սեղանի վրա:Սովորում է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում, 4-րդ կուրս է, առաջիկայում ամուսնանալ չի պատրաստվում, անհամբեր է, ճշտապահ ու ժպտերես: Հեղինե Հարությունյան 22 տարեկան, մեր ամենաէմոցիոնալ ականատեսը:

Արտակ Վարդանյան – Երբ հինգ տարի առաջ ընտանիքի հայրը մեկնեց խոպան աշխատելու, կինը բարի ճանապարհ մաղթեց: Ճանապարհը երևի շատ բարի էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ամուսնուց լուր չեղավ. չնայած ավելի լավ էր չլիներ: Հինգ տարի անց հայտնվեց ընտանիքի հայրն ու հարցականի տակ դրվեց կնոջ և երկու անչափահաս երեխաների ճակատագիրը: Ու այստեղ մեղավոր է ոչ միայն այդ լավ հայրը, այլև նոտարի ու կադաստրի աշխատակիցները, ովքեր անփույթ աշխատանքի արդյունքում համարյա թե փողոց էին ուղղարկելու մեր այսօրվա հերոսին իր երկու զավակների հետ: Իրավաբանական վերլուծությունից առաջ մեր նախագծի փորձագետը նախ եկավ եզրակացության` իսկապես ընտանիքները երջանիկ են միանման, դժբախտ յուրովի: Վերլուծում է ականատեսի փորձագետը կամ նույն ինքը դոկտոր Մարատը:

photo4
Այո, մեծ դասականի խոսքերը այստեղ կարելի է հիշել: Որ ընտանիքի երջանկությունը միանման է, դժբախտությունները տարբեր: Ես կարծում եմ, որ գայանեն պայքարում է օրենքի շրջանակներում,նկատում է Դոկտոր Մարատը:

 
 
Արտասահման մեկնելն ու օտար ափերում աշխատանք որոնելը հիմնականում ավարտվում է նմանատիպ սյուժեներով: Երբ ամուսնու և կնոջ միջև տարաձայնություններ են լինում, ընդհանուր հայտարարի չեն գալիս ու խնդիր է առաջանում սեփականություն հանդիսացող գույքը բաժանել հավասար մասերի:

91 թվականից սկսած, անկախությունից ի վեր, երբ մեկնում են արտագնա աշխատանքի և ինչ-ինչ պատճառներով վերանում է կապը ընտանիքի հետ, այսպիսի արդյունք է լինում: Մենք նման դատավարությունների բազում փորձեր գիտենք, ասում է Դոկտոր Մարատը:

photo5
Նախագծի իրավաբան-փորձագետին շատ ժամանակ պետք չէր նյութն ամբողջությամբ ուսումնասիրելու համար: Ամեն ինչ պարզ է: Անօրինական ճանապարհով Գայանեի ամուսնու եղբայրը վաճառել է համասեփականություն հանդիսացող բնակարանը:

Շատ համարձակ գործընթաց է, որորվհետև դա քրեորեն պատժելի է: Փաստորեն լուրջ օրենքի խախտումներ են տեղի ունեցել, իսկ դա նշանակում է, որ բացի նրանց անօրիանակ տունը վաճառելը, նրանք ստիպված են նաև օրենքի առջև պատասխան տալ, սխալ փաստաթղթերի համար, վերլուծում է Դոկտոր Մարատը:

photo6Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնի փաստաթուղթը հաստատում է օրինական ամուսնության մասին: Հարց է առաջանում, ինչպես է այս պարագայում ամուսնու եղբայրը, ով լիազորված է մասնակցել տան իրացման գործընթացին, վաճառել է բնակարանը, առանց Գայանեի ներկայության:

Ես չգիտեմ, բայց կադաստրը կամ նոտարը մեղավոր է այս հարցում: Առանց տիկնոջ ներկայությամբ վաճառել բնակարանը դա պարզապես անփութություն է: Այդ գործընթացում Գայանեի ներկայությունը պարտադիր է,փաստում է Դոկտոր Մարատը:

photo7
Ի վերջո ամենակարևորը` բացի այն, որ զագսը օրինականացրել է նրանց ամուսնությունը և դա արդեն վկայում է նրանց համասեփականության մասին, տան վկայականում ևս նշված է Գայանեի անունը: Եւ ցանկացած գործարքի դեպքում, Գայանեի ներկայությունը պարտադիր է:

photo8Դա լրիվ զարմանալի է: Ինչպես կարող է վկայականում լինել Գայանեի անունը և առանց նրա գործարք կատարվի: Սա երկրորդ անօրինական քայլն է այս պատմության մեջ: Եվ օրենսդիր մարմինները նյութը քննելուց կարծում եմ, որ այս հանգամանքի վրա հատկապես պետք է ուշադրություն դարձնեն,նկատում է Դոկտոր Մարատը:

 
Անկախ օրենքի խախտումներն ու այս դաշտում ազատ լող տալը` Դոկտոր Մարատն անընդունելի ու անմարդակային է համարում Գայանեի եղբոր` Գագիկի` արարքը` երկու անչափահաս երեխաներին տանից վտարելու համար: Նշենք, որ Գայանեի ամուսինը այս պատմության հետ կապված մեկնաբանություններ չի անում` ամեն ինչ վստահել եմ եղբորս, նա է ղեկավարում այս գործընթացը, ասում է ամուսինը

Ինչ անել

Հիշեք, մտապահեք ու արձագանքեք: Ականատեսի երկրորդ հեռուստազոնը խոստանում է լինել կրկնակի թեժ, անսպասելի ու արդեն ձեր մասնակցությամբ: Մինչև դեկտեմբեր ձեզ մոտ պահեք նկարահանող հնարավոր ու անհնար սարքեր` տեսածը նկարելու համար: Ու եթե այնքան հաջողակ եք, որ ականատեսը կլինեք բացառիկ, զվարճալի, ամոթալի կամ ողբերգական իրադարձության, ապա մենք ենք ձեր հեռուստահարթակը` սպասում ենք ձեր տեսանյութերին ու լուսանկարներին: Դրանք կարող եք ուղարկել երկու տարբերակով` էլեկտրոնային փոստով [email protected] հասցեով կամ զանգահարեք և փոխանցեք անձամբ` 650015, 208 , բջջային` 091-511-994: Ուղարկված տեսանյութերը անպայման տեղ կգտնեն մեր եթերում:

1 մեկնաբանություն

  1. Armen 6 December 2009, 22:19

    hetaqrqir KLINI IMANAL sharunakutyun@, isk կադաստրը , նոտարը datapartvecin te che????
    HETO OV KAROX E ASEL? bnakaran gnelis inchi vra hatkapes ushadrutyun darznel, կադաստրը , նոտարը ev ayln, vor heto chzx&al…naxoroq merci